Սովորական խայտառակություն

Ազգի փրկիչները հիշեցնում են

Փետրվարի 2, 2018
Ազգի փրկիչները հիշեցնում են

ՀՅԴ Բյուրոն և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը արդեն երրորդ ընդլայնված նիստն են գումարում: Դաշնակների նման ակտիվությունը թերևս կարելի է պայմանավորել առաջիկա քաղաքական զարգացումներով, սակայն այն տարբերությամբ, որ նրանց առավելապես մտահոգում է ոչ թե երկրի, այլ իրենց ապագան: Այլապես այն հարցերը, որոնք նրանք իրար ետևից քննարկման են դնում, մեծ հաշվով հնի կրկնությունն են ու որևէ ազդեցություն ունենալ չեն կարող ընդհանուր վիճակի վրա: Փոխարենը դրանց գնահատականները դաշնակների համար կարող են բարենպաստ ֆոն ստեղծել:


Այս անգամ էլ ՀՅԴ-ի օրակարգի գլխավոր թեման քաղաքական կոալիցիայի մեկամյա գործունեությունն էր կամ, ավելի ճիշտ կլինի ասել` դաշնակների գործունեությունն այդ կոալիցիայի ներսում և այն համոզմունքը, թե դա որքան դրական ազդեցություն է ունեցել հանընդհանուր վիճակի վրա: Նույնիսկ կարելի է ասել, որ բոլորն անխտիր պարտական են ՀՅԴ-ին, որովհտև միայն նրա շնորհիվ ենք գոյատևել ու զարգացել: Եվ սա սոսկ ենթադրություն չէ: Դաշնակներն իրենց տարածած հաղորդագրության մեջ սևով սպիտակի վրա հենց այդպես էլ գրել են. «Կոալիցիոն կառավարությունը, իր ծրագրին համապատասխան, առաջնորդվում է Դանակցության պաշտպանած՝ «զարգանալ՝ չզիջելով» դժվարին, բայց արժանապատիվ սկզբունքով»:


Եվ քանի որ ողնաշարը դաշնակներինն է, մարմնի մնացած մասերն էլ գործել են հենց այդ հիմքի վրա: Այդ պատճառով էլ ՀՅԴ-ն խորապես համոզված է, որ մեր երկրի լուսավոր ներկան վրա է հասել: Ըստ նրա` «համակարգային, որակական բարեփոխումները խորացնելու, անշրջելի դարձնելու անհրաժեշտ նախապայմաններ են ստեղծված», «արդարադատություն երաշխավորող դատական անկախ համակարգի ձևավորման գործընթաց է սկսվել», «ստեղծվել է երկրի միջազգային հեղինակության բարձրացման և բազմավեկտոր, փոխլրացնող արտաքին քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտ միջավայր», «արձանագրվել է աննախադեպ տնտեսական աճ», «կտրուկ ավելացել է արտահանման ծավալը», «էականորեն բարելավվել է հարկային և մաքսային վարչարարությունը», և այլն, և այլն: Մի խոսքով, ոչ թե երկիր, այլ իսկական դրախտավայր: Ու այս բոլորը` բացառապես Դաշնակցության շնորհիվ, ինչն իր հերթի պիտի նշանակի, որ եթե իշխանությունները ցանկանում են հետայսու ևս ունենալ մեծագույն թռիչքներ, ապա նրանք առանց դաշնակների մասնակցության ու իմաստուն խորհուրդների յոլա գնալ չեն կարող: Իսկ եթե ՀՅԴ-ին ավելի լայն լիազորություններ տան, ապա շատ կարճ ժամանակ հետո կունենանք աղքատության 12 տոկոսով նվազեցում, նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճ, ժողովրդագրական իրավիճակի արմատական բարելավում, պարենային ինքնաբավության մինչև 75 տոկոսի ապահովում և էլի շատ ու շատ բարիքներ: Կարճ ասած` մեր միակ փրկությունը դաշնակներն են: Եվ ոչ միայն մեր: Այսքանից հետո էլ ինչպե՞ս կարելի է նրանց դուրս թողնել կոալիցիայի կազմից ու զրկել նախարարական աթոռներից: Չէ՞ որ դա մեծ դավաճանություն կլինի փրկիչների նկատմամբ:






Դիտումների քանակ 18768


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Ինչո՞ւ այսքան ուշ

Ինչո՞ւ այսքան ուշ

Հուլիսի 19, 2018


Արդեն երկրորդ ամիսն է` ասպարեզում է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը պահանջող պատրվակով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախա...

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Հունիսի 27, 2018


Երևանի կենտրոնում Առաջին հանրապետության հիմնադիր, դաշնակցական գործիչ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման ծրագրերը վերստին հետաձգվե...

Եթե չես մեռել դաշնակների համար

Եթե չես մեռել դաշնակների համար

Հունիսի 25, 2018


Դաշնակցությունը սիրում է բոլոր հնարավոր առիթներով նշել, թե ինքը համազգային քաղաքական ուժ է և հանդես է գալիս ոչ թե նեղ կուսակցակ...

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Հունիսի 18, 2018


Թերևս չկա մի մարդ, որն արդեն իր վերաբերմունքն արտահայտած չլինի ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ խուզարկո...

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Հունիսի 12, 2018


Դաշնակները ատամ են ցույց տալիս: Խիատ վրդովված են այն բանից, որ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհա...

Նիկոլը շա՞տ խնդրեց

Նիկոլը շա՞տ խնդրեց

Հունիսի 8, 2018


Մինչ օրս էլ դեռ շատ-շատերի համար անպատասխան հարց է մնում, թե այդ ինչ հրաշք կատարվեց, որ Դաշնակցությունը հայտնվեց Նիկոլ Փաշինյան...

Դաշնակներն ուզում են փրկել Նիկոլին

Դաշնակներն ուզում են փրկել Նիկոլին

Հունիսի 4, 2018


Նոր կառավարությունը հրապարակեց իր ծրագրի նախագիծը և դրեց բաց քննարկման: Հունիսի 7-ին այն կմտնի Ազգային ժողով: Այս ընթացքում արդ...

Լուռ և աղմկոտ վիրավորվածները

Լուռ և աղմկոտ վիրավորվածները

Մայիսի 29, 2018


Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին չմասնակցելու առթիվ ՀՀԿ-ի վ...

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Մայիսի 28, 2018


Իշխանություն ունենալու և պահպանելու համար Նիկոլ Փաշինյանին այս պահին օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեկ բան` ամեն գնով իրագործել ար...

Դաշնակները չգիտեն, թե իրենք ովքեր են

Դաշնակները չգիտեն, թե իրենք ովքեր են

Մայիսի 23, 2018


Աշխարհն` աշխարհով, Դաշնակցությունն իր մտասևեռումներով: Մինչ երկրում բուռն խմորումներ են ընթանում, դաշնակներին առավելապես հետաքր...

ՀՅԴ-ում ապստամբություն է հասունանում

ՀՅԴ-ում ապստամբություն է հասունանում

Մայիսի 22, 2018


Վերջին շրջանում դաշնակների գործերն այնքան էլ լավ չեն: Ճիշտ է, նրանց հաջողվեց իշխանափոխության պղտոր ջրերի մեջ դավաճանել կոալիցիո...

Դաշնակցական կանոնների ավերակները

Դաշնակցական կանոնների ավերակները

Մայիսի 14, 2018


Դաշնակցություն կուսակցության առաջնորդները շատ են սիրում գլուխ գովել իրենց ներքին կարգապահության համար և այդ կարգապահությունը հա...

Նիկոլը դաշնակների ցանցն է ընկել

Նիկոլը դաշնակների ցանցն է ընկել

Մայիսի 7, 2018


Դաշնակների մոտ ամեն ինչ կարգին է: Այսինքն, նրանք չեն դավաճանել իրենց էությանը և մեծ արագությամբ ադապտացվում են նոր իրավիճակների...

Աղվանն ուզում է մի հատ էլ երդվել

Աղվանն ուզում է մի հատ էլ երդվել

Մայիսի 4, 2018


Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնեց, որ քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը՝ որոշել է նրան հեռացնել ՀՅԴ...

Աղավնի Արմենն ու բազե Նիկոլը

Աղավնի Արմենն ու բազե Նիկոլը

Մայիսի 1, 2018


Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ մինչև վարչապետի ընտրության երկրորդ փուլ հարկավոր է Հայա...

Ընկեր Աղվանը հակադաշնակցական է

Ընկեր Աղվանը հակադաշնակցական է

Մայիսի 1, 2018


Ողջ օրը Ազգային ժողովում ընթացող նիստում հնչած ելույթները վկայում էին մի բան` հստակ դերաբաշխումը կատարված էր, և յուրաքանչյուրը ...

Դաշնակի փիլիսոփայության իմաստը

Դաշնակի փիլիսոփայության իմաստը

Ապրիլի 30, 2018


ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ու Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Ո՞ւր են գնում դաշնակները

Ո՞ւր են գնում դաշնակները

Ապրիլի 26, 2018


«Հրաժարվել» և «դաշնակցական» բառերն անհամատեղելի են: Այդ իսկ պատճառով էլ, երբ այսօր տեղեկացվեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ