Սովորական խայտառակություն

Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Փետրվարի 2, 2018
Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Քոչար Օսկանյան


Ինչպես արդեն տեղեկացվել է, Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությունը կայանալու է մարտի 2-ին, Ազգային ժողովում: Օրենքի պահանջի համաձայն, առաջին փուլով ընտրվելու համար նախագահի թեկնածուին անհրաժեշտ է 79 պատգամավորի ձայն, իսկ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորները միասին 65-ն են: Սա նշանակում է, որ Արմեն Սարգսյանին պետք կլինի ևս 14 պատգամավորի քվե: Հայտնի է նաև, որ «Ելք» դաշինքը սեփական թեկնածու էր առաջադրել, որից հետո հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու ՀՀԿ-ի թեկնածուին: Այսինքն, մնաց միայն «Ծառուկյան» դաշինքը: Եվ հենց այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը:


Ներկա պահին «Ծառուկյան» դաշինքը միակն է, որ դեռ դիրքորոշում չի հայտնել ոչ նախագահի թեկնածուի առնչությամբ, ոչ էլ այն մասին, թե ինչպես է քվեարկելու: Վերջիններս իրենց լռությունը պատճառաբանում են նրանով, որ իրենց ղեկավարի հետ դեռ քննարկում չեն կազմակերպել ու չեն հանդիպել Արմեն Սարգսյանին: Սակայն հասկանալի է, որ սրանք ընդամենը պատրվակներ են և հարցի պատասխանն այլ հարթության վրա է:


Տվյալ դեպքում, նախ, պետք է չմոռանալ, որ Ծառուկյանի թիմը իրեն հռչակել է ընդդիմադիր քաղաքական ուժ և հարկադրված է գոնե վճռորոշ հարցերում հանդես գալ այդ դիրքերից: Սակայն արդեն տեսանք, որ նրանք ոչ աջակցեցին մյուս ընդդիմադիր ուժի թեկնածուին, ոչ էլ սեփական թեկնածու առաջադրեցին: Մնում է վերջին տարբերակը` կամ 31 պատգամավորները պիտի դեմ հանդես գան Սարգսյանի թեկնածությանը, կամ Ծառուկյանը կդադարի ընդդիմադիր լինել ու կգնա գործարքի:


Թե հատկապես ինչ կպահանջեն ծառուկյանականները իշխանություններից իրենց աջակցության դիմաց, դրա մասին կիմանանք ավելի ուշ: Գրեթե ոչ ոք այս պահին կասկած չունի, որ նրանք կկանգնեն ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողքին: Սակայն կա ևս մի պահուսատային տարբերակ: Ընդդիմադիր համարվելու միֆը պահպանելու համար Ծառուկյանը կարող է հայտարարել, թե իր պատգամավորներին տալիս է ազատ կողմնորոշվելու իրավունք, ով ինչպես կցանկանա` թող այդպես էլ քվեարկի: Իսկ վերջում այս «ազատության» արդյունքը կլինի այն, որ Արմեն Սարգսյանը կստանա անհրաժեշտ 14 քվեն, իսկ դաշինքն էլ կշարունակի պնդել, թե ընդդիմադիր է, քանի որ մնացածները դեմ են քվեարկել ՀՀԿ-ի թեկնածունին: Թերևս կա մեկ այլ, ավելի անհավանական, բայց ավելի լավ տարբերակ, այն է` դաշինքը հանդես կգա իր թեկնածուով, որը, բնականաբար, ՀՀ նախագահ չի դառնա: Բայց դա արդեն կարևոր չէ, կարևորն այն է, որ այդ թեկնածուն չլինի, ասենք, Ուրիխանյան Տիգրանը կամ մեկ այլ խայտառակություն:






Դիտումների քանակ 42316


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տիտանների պայքար

Տիտանների պայքար

Դեկտեմբերի 15, 2018


Նոր Հայաստանը երկու խայտառակություն ժառանգեց Հին Հայաստանից` Ուրիխանյան Տիկոյին ու Մարուքյան Էդմոնին: Սրանք երկուսն էլ չկայացած...

Գողը գողից գողացավ

Գողը գողից գողացավ

Դեկտեմբերի 10, 2018


Այսօր գողության մասին խոսեց տխրահռչակ ուրիխանյան տիգրանը: Սա ԲՀԿ-ից ռեյտինգային կարգով պատգամավորության թեկնածու էր առաջադրվել ...

տիգրան ուրիխանյանը հիվանդացել է

տիգրան ուրիխանյանը հիվանդացել է

Նոյեմբերի 14, 2018


Մեր երկրում «Ալյանս» անվանմամբ մի խումբ կա: Սրանք իրենց կուսակցություն են կոչում: Սրանց ղեկավարը հայտնի խայտառակություն ուրիխան...

Ֆինանսների նախարարը՝ մեղադրյալ, տիգրան ուրիխանյանը` վկա

Ֆինանսների նախարարը՝ մեղադրյալ, տիգրան ուրիխանյանը` վկա

Նոյեմբերի 13, 2018


Ըստ տիգրան ուրիխանյանի, վերջին 1-2 շաբաթում ՀՀ ֆինանսական ոլորտում կան խնդիրներ, այդ թվում՝ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման իմ...

Փաշինյան Նիկոլի ամեն ինչն է անթերի, որովհետև սակրալ է

Փաշինյան Նիկոլի ամեն ինչն է անթերի, որովհետև սակրալ է

Հոկտեմբերի 24, 2018


Ուրիխանյան Տիգրանն այսօր Ազգային ժողովում Փաշինյան Նիկոլին իր կյանքի ամենախելոք հարցը տվեց: «Ընդունո՞ւմ եք արդյոք, որ այս 5-6 ա...

Ուրիխանյանի նիկոլացումը թափ է հավաքում

Ուրիխանյանի նիկոլացումը թափ է հավաքում

Հոկտեմբերի 23, 2018


Ուրիխանյան Տիգրանը դերի մեջ է մտել, նա զգում է, որ ինչ-որ պատմական պահ է հասունանում, երբ ինքը պիտի դրսևորի իր բոլոր տաղանդները...

Ուրիխանյանը`մի ամբողջ սպիտակ նախիր

Ուրիխանյանը`մի ամբողջ սպիտակ նախիր

Հոկտեմբերի 22, 2018


Ռեյտինգային համակարգին դեմ են նաև ԲՀԿ պատգամավորները, այսինքն` անձամբ Գագիկ Ծառուկյանը, որն իր պառլամենտական մունետիկներով արտա...

Ուրիխանյան Տիկոն էլի գործը թարս է բռնել

Ուրիխանյան Տիկոն էլի գործը թարս է բռնել

Հոկտեմբերի 18, 2018


Արևմտամետ և միաժամանակ ռուսամետ Ուրիխանյան Տիկոն այս անգամ որոշել է ձեռնոց նետել Արևմուտքին: Խորհրդարանում նա շրջանառության մեջ...

ԲՀԿ ապագա ցուցակում Ուրիխանյանին կփոխարինի իոաննիսյանը

ԲՀԿ ապագա ցուցակում Ուրիխանյանին կփոխարինի իոաննիսյանը

Հոկտեմբերի 1, 2018


Մի խայտառակություն կա Հայաստանում` դանիել իոաննիսյան: Սա Փաշինյան Նիկոլի սիրած կադրերից է, այժմ համակարգում է Ընտրական օրենսգրք...

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Սեպտեմբերի 13, 2018


Անքննելի են Ծառուկյանի ճանապարհները. այսօր նա իրեն մի մեծ վնաս հասցրեց` Ուրիխանյան խայտառակությանը դարձնելով ՀՀ ԱԺ գիտության, կ...

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Հուլիսի 31, 2018


Այսօր լուր տարածվեց այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքում կրկին արտակարգ դեպք է արձանագրվել, ինչի արդյունքում այդ խմբակցության պա...

Էդոյին «քաղաքականով» են տարել

Էդոյին «քաղաքականով» են տարել

Հուլիսի 25, 2018


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը մարդ է ծեծել: Նրան բռնել են: ԲՀԿ-ն ուզում է Էդոյին ազատել, չի ստաց...

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Գրպանահատ Ուրիխանյանի պարտատերերը զայրացած են

Գրպանահատ Ուրիխանյանի պարտատերերը զայրացած են

Հուլիսի 12, 2018


«Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի վարկաբեկված կերպարը հավելյալ ապացույցներ վ...

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Հուլիսի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միանգամից մի քանի քաղաքական ուժեր ակտիվացան և հայտարարեցին ընտրությանը մասն...

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Հուլիսի 4, 2018


Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Եվ որպեսզի առաջինը լինելու ...

Նորաձևության սիրահարները

Նորաձևության սիրահարները

Հունիսի 26, 2018


Այն, որ «Ծառուկյան» դաշինքում երկրորդ շնչառություն է բացվել, դա փաստ է: Այս օրերին դաշինքի ներկայացուցիչները իրենց զգում են իրա...

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Հունիսի 21, 2018


Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարա...

Շատ ախմախ հարց ստացվեց

Շատ ախմախ հարց ստացվեց

Հունիսի 19, 2018


Այսօր, երբ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փո...

Խռովածի խաթրն ինչպե՞ս առնեն

Խռովածի խաթրն ինչպե՞ս առնեն

Հունիսի 8, 2018


Այսօր անսպասելի լուր ստացվեց «Ծառուկյան» դաշինքից: Պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում է...

Հ1-ն էլ քաշվեց
23.01.2019 | 23:57


Հ1-ն էլ քաշվեց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ