Սովորական խայտառակություն

Շարմազանովը գլուխ չունի

Փետրվարի 1, 2018
Շարմազանովը գլուխ չունի

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի գործը հեշտ չէ: Նրան է վերապահված ներկայանալ ինչպես հարազատ կուսակցության ձայն, այնպես էլ խորհրդարանում իշխանական թևի շահերի պաշտպան: Բայց Շարմազանովն ինքնակամ իրեն երրորդ առաքելություն էլ է շնորհել: Վերջինս մշտապես համոզված է, թե նախագահ Սերժ Սարգսյանն ունի իր գնահատականների և բնորոշումների կարիքը, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Շարմազանովն առավոտից երեկո նաև նախագահի PR- ով զբաղվի: Եվ հենց այստեղ է, որ խոսնակը երկրի ղեկավարին և ՀՀԿ-ին ուղղակի արջի ծառայություն է մատուցում, այլ կեպ ասած` խայտառակում:


Բանն այն է, որ Էդվարդ Շարմազանովն այդպես էլ չտիրապետեց նրբանկատ, խորիմաստ, հավասարակշռված խոսք ասելու արվեստին: Նրա օգտագործած մակդիրներից ու հոմանիշներից մշտապես շողոքորթության հոտ է գալիս, իսկ որակումների գերադրական աստիճաններն ամեն անգամ ծիծաղելի վիճակի մեջ են նետում նվիրյալ ՀՀԿ-ականին:


Օրինակ, այսօր Շարմազանովն անդրադարձել է Սերժ Սարգսյանի վերջին օրերի գործունեությանը, մասնավորապես` ԱԳՆ կատարած այցին, որտեղ նախագահն առաջարկել է քննարկել ազգային անվտանգության ռազմավարությունը: Եվ ահա այն հարցին, թե վերջին շրջանում ինչով էպայմանավորված Սարգսյանի ակտիվ հանդիպումները՝ Շարմազանովն ասել է. «Սրանք քայլեր են, որ պետք է անի ընտրված նախագահը: ՀՀԿ-ումկա մեկ գլուխ, որի շուրջ կա համախմբում»:


Պնդումն այն մասին, որ Հանրապետական կուսակցությունում ընդամենը մեկ գլուխ գոյություն ունի, հազիվ թե հիացմունք պատճառի մյուս ՀՀԿ-ականներին: Ընդ որում, նկատենք, որ այս դեպքում Շարմազանովը բացառում է նաև իր գլխի առկայությունը, քանի որ նա սովոր է տեսնել ու լսել միայն մեկ գլխի: Մյուսներն արդեն կարևոր չեն: Կարևոր է, որ նրանք լինեն համախմբված, որովհետև հաջողության գրավականը ոչ թե գլուխների առատության մեջ է, այլ դրա շուրջ առկա միասնության:

 





Դիտումների քանակ 64560


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի հավանական գրիպի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի հավանական գրիպի կապակցությամբ

Նոյեմբերի 8, 2018


ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՙեթե Փաշինյան Նիկոլը մեկ շաբաթ գրիպ ընկնի`կկորեք սաղդ՚: Տրամաբանական է, որ այդ արտա...

Շարմազանովը դեռ լավ չի հասկանում

Շարմազանովը դեռ լավ չի հասկանում

Հոկտեմբերի 17, 2018


Փոխվարչապետ միրզոյան արարատը, որը կյանքում չկայացած անձնավորություն է, իրենից ոչինչ չներկայացնող, որի միակ ձեռքբերումը աբաջյան ...

Շարմազանովը ջնջեց ժողովրդի վարչապետին

Շարմազանովը ջնջեց ժողովրդի վարչապետին

Սեպտեմբերի 19, 2018


Փաշինյան Նիկոլն էսօր դարձյալ իր տարերքի մեջ էր. միտինգ էր անում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Քանի որ վերջին օրերին ФСБ-ն...

Այս տարվա ամենասուր կատակը

Այս տարվա ամենասուր կատակը

Մայիսի 22, 2018


Այսօր, երբ Ազգային ժողովում պատգամավորները քննարկում էին ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը...

Նիկոլի պատվերով համերգը

Նիկոլի պատվերով համերգը

Մայիսի 18, 2018


Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխության առաջին փուլը կարելի է համարել ավարտված: Նրա համար այդ փուլը լիովին արդյունավետ էր: Սակա...

Որքա՞ն է Շարմազանովի կյանքի տևողությունը

Որքա՞ն է Շարմազանովի կյանքի տևողությունը

Մարտի 30, 2018


ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր դերի մեջ է: Մինչ բոլորն արդեն հեռակա կարգով նշանակել են կառավարության ապա...

Շարմազանովը մեր տերն է, մենք` Շարմազանովի ծառան

Շարմազանովը մեր տերն է, մենք` Շարմազանովի ծառան

Մարտի 13, 2018


Երկրում կառուցվածքային ու կադրային լուրջ փոփոխություններ են կատարվում, և այս ֆոնի վրա յուրաքանչյուր քաղաքացի իր պատկերացումներն...

Գալուստ Սահակյանը ժառանգորդ ունի

Գալուստ Սահակյանը ժառանգորդ ունի

Մարտի 6, 2018


Մեր փոքր ու մեծ չինովնիկներից գրեթե ամեն օր ենք լսում անիմատ, անհեթեթ, անհոդաբաշխ խոսք, որտեղ միտքն իսպառ բացակայում է` իր տեղը...

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

Փետրվարի 27, 2018


Ազգային ժողովում այսօր անսպասելի բան կատարվեց. խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց «Ելք»-ի` «2008 թվականի մարտի 1, 2-ի իրադարձութ...

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Փետրվարի 12, 2018


Վերջերս ՀՀ նախագահի թեկնածու, դեսպան Արմեն Սարգսյանն աչքի ընկավ մի զարմանալի հայտարարությամբ: Նա բառացիորեն ասել էր հետևյալը. «...

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգ...

Ո՞ր օպերայից է Շարմազանովը

Ո՞ր օպերայից է Շարմազանովը

Դեկտեմբերի 27, 2017


Եթե Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ամփոփիչ ասուլիս է հրավիրում, ուրեմն պետք է համարել, որ իշխանական ...

Շարմազանովը նոր պաշտոն ունի

Շարմազանովը նոր պաշտոն ունի

Դեկտեմբերի 8, 2017


Հարուստների ու աղքատների տարբերակման մասին Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի զազրախոսությանը հասարակությունը բ...

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Նոյեմբերի 4, 2017


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը Հայաստանի իշխանություններին առաջին հերթին պիտի հիշեցնել տար իրենց չիրագործած ծրագրերի մասին...

Շարմազանովի ողջամտությունը կասկածի տակ է

Շարմազանովի ողջամտությունը կասկածի տակ է

Նոյեմբերի 1, 2017


Նման շրջադարձը հատկապես ծանր տարավ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որն, ըստ ամենայնի, ընտանեկան բռնության զոհ է (...

Շարմազանովն ընդդեմ հայրենի վունդերկինդների

Շարմազանովն ընդդեմ հայրենի վունդերկինդների

Հոկտեմբերի 27, 2017


Մեկ ամսից ավելի հասարակության և պետական կառույցների բուռն քննարկմանն արժանացած «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայք...

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Հոկտեմբերի 12, 2017


Այսօր Սանկտ Պետերբուրգում Էդուարդ Շարմազանովը վերջապես հնչեցրել է առաջին խելոք միտքն իր կյանքում: Այս տարիքում դա անելն ուշ է, ...

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր առավոտյան պաշտոնական տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եռօրյա աշխատանք...

Շարմազանովը ապակողմնորոշում է հանրությանը

Շարմազանովը ապակողմնորոշում է հանրությանը

Հուլիսի 12, 2017


Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը բացառեց գործնականում լայնամասշտաբ պատերազմն Արցախ...

Հարց, որի պատասխանը ոչ ոք չգիտի

Հարց, որի պատասխանը ոչ ոք չգիտի

Հունիսի 1, 2017


Հարցն այն մասին, թե 2018 թվականից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել կամ գոնե կմնա իշխանական թիմում, այս օ...

Նովոն էլ թռավ…
08.11.2018 | 12:06


Նովոն էլ թռավ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
ՀՀԿ-ի վերջին օգուտը
Հոկտեմբերի 29, 2018


ՀՀԿ-ի վերջին օգուտը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ