Սովորական խայտառակություն

Փակ դռներով կառավարությունը

Փետրվարի 1, 2018
Փակ դռներով կառավարությունը

Այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոր անակնկալ մատուցեց` հայտարարելով, թե այսուհետ, համաձայն ընդունված որոշման, կառավարության նիստերը պետք է անցնեն դռնփակ ռեժիմով: Այս սահմանափակումը հիմնավորելու համար Հարությունյանն ասաց, թե յուրաքանչյուր երկրում կառավարության նիստերն անցնում են դռնփակ, և այդ առումով մենք բացառություն ենք: «Դռնփակ անցկացնելը հնարավորություն է տալիս ավելի անկեղծ, ավելի քննադատական հայացք ուղղել կառավարության անդամների առաջարկներին»,- հիմնավորեց նա:

 

Ինչ խոսք, արդարադատության նախարարի հետ կարելի է վիճաբանել` թվարկելով այն երկրների անունները, որտեղ նիստերն ընթանում են բաց ռեժիմով: Սրա հետ մեկտեղ, Հարությունյանը պնդում է, թե իբր այդ ամենը բերել է բացասական հետևանքների` զուգահեռաբար հիշեցնելով, որ օրենքում որպես վարչապետի պարտականություն ամրագրված է ապահովել կառավարության գործունեության թափանցիկությունը, հասարակությանը հասանելիությունը: Ու թե հիմա այս երկուսն ինչպես են համատեղելու՝ դա դեռ հայտնի չէ:


Սակայն այսօրվա որոշման առիթով թերևս մեկ այլ դիտարկում էլ արժե անել: Դավիթ Հարությունյանն անընդհատ շեշտում է առողջ բանավեճի հնարավորություն ստեղծելու մասին (կարծես Հարությունյանը բանավեճի առումով կառավարությունը շփոթել է խորհրդարանի հետ, որտեղ առանց բանավեճի գործն առաջ չի գնա): Բայց ո՞վ է երբևէ տեսել բանավեճ կառավարությունում: Թե՛ ներկա, թե՛ նախորդ վարչապետերի օրոք սովորաբար տեսակետ արտահայտել է գործադիրի ղեկավարը, իսկ մյուսները կամ համաձայնել են նրա հետ, կամ պատասխանել նրա հարցերին: Մեր կառավարությունում անձնական կարծիք ունենալը չի խրախուսվում, ցանկացած այլընտրանք գնահատվում է իբրև ոտնձգություն իշխանական գծի նկատմամբ, և երբ հիմա արդարադատության նախարարը մատնանշում է ազատ բանավեճի հնարավորությունը, ապա սա ընկալվում է սոսկ պատրվակ դուռը փակ պահելու համար:

 






Դիտումների քանակ 35347


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մենաշնո՞րհ. դա ի՞նչ բան է

Մենաշնո՞րհ. դա ի՞նչ բան է

Հուլիսի 30, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլ...

Իսկ որտե՞ղ են սադրիչները

Իսկ որտե՞ղ են սադրիչները

Հուլիսի 19, 2018


Մեկ օր առաջ տհաճ միջադեպ էր արձանագրվել Փանիկ գյուղում: Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել էին Փանիկ և խո...

Համաներո՞ւմ, թե՞ քաղաքական ակցիա

Համաներո՞ւմ, թե՞ քաղաքական ակցիա

Հուլիսի 11, 2018


Այսօր ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվեց Վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը: ...

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Հուլիսի 10, 2018


Օրիգինալություն խաղացող մեր կառավարության համար առիթների պակաս չի զգացվում: Այսօր էլ գործադիրն իր նիստն ուղեկցեց հերթական ցուցա...

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Հուլիսի 5, 2018


Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի 2-րդ նիստին առաջարկությունները ներկայացնելու հերթը «Ելք» խմբակցությանն ...

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Հուլիսի 5, 2018


Կառավարության վերջին նիստում մի գովազդային ակցիա իրականացվեց: Ներկաների առաջ նոր համակարգիչներ էին դրված: Իսկ վարչապետ Նիկոլ Փա...

1200 անհետացած տեսախցիկ

1200 անհետացած տեսախցիկ

Հուլիսի 4, 2018


Հավանաբար, շատերն են հիշում, թե վերջին խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելիս որքան խոսակցություններ գնացին բոլոր ընտ...

Արքայի ամբողջ շքախումբը

Արքայի ամբողջ շքախումբը

Հուլիսի 2, 2018


Նոր կառավարության որևէ ձեռքբերման մասին նույնիսկ այդ կառավարության անդամները չեն համարձակվում խոսել: Ասում են՝ դեռ վաղ է, մի քի...

Հանձնարարված է անպայման գտնել

Հանձնարարված է անպայման գտնել

Մայիսի 24, 2018


Հիմա արդեն անսխալ կարելի է պնդել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության յուրաքանչյուր անդամի հստակ հանձնարարական է տվել`...

Մեկ զանգի ժողովրդավարությունը

Մեկ զանգի ժողովրդավարությունը

Մայիսի 18, 2018


Լույսը դեռ չբացված պաշտոնանկությունների ու հեռացումների ալիքը անցնում է ամբողջ երկրով: Յուրաքանչյուր կես ժամը մեկ լսում ես նոր ...

Նիկոլը ընտրեց վիճակագրական սուտը

Նիկոլը ընտրեց վիճակագրական սուտը

Մայիսի 17, 2018


Ազգային վիճակագրական ծառայության պետի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած Ստեփան Մնացականյանն այսօր կառավարության նիստում վերստին 6...

Փոխեցին, որ ոչինչ չփոխեն

Փոխեցին, որ ոչինչ չփոխեն

Մայիսի 11, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առ այսօր ընդամենը մի քանի կադրային նշանակումներ է կատարել, բայց այդքանն էլ բավական եղավ, որ դժգոհողներ...

Հնարամիտ զույգը կփրկի՞ իրավիճակը

Հնարամիտ զույգը կփրկի՞ իրավիճակը

Մայիսի 3, 2018


Բոլորն անհամբերությամբ սպասում են մայիսի 8-ի իրադարձություններին: Շատերի համար այդ օրը նշանակալի է դիտվում ոչ միայն այն իմաստով...

Դավիթ Հարությունյանը տեղյակ է ՀՀԿ ձախողման պատճառի մասին

Դավիթ Հարությունյանը տեղյակ է ՀՀԿ ձախողման պատճառի մասին

Ապրիլի 28, 2018


Այս օրերին տիրող իրավիճակի քաղաքական մեկնաբանությունների պակաս չի զգացվում: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ է կ...

Դավիթը դասականից էլ էր դժգոհ

Դավիթը դասականից էլ էր դժգոհ

Ապրիլի 12, 2018


Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ Freedom H...

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Ապրիլի 6, 2018


Խորհրդական ունենալը ՀՀ իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, ամենահարգված ատրիբուտը: Օրինակ, Տարոն Մարգարյանն իր խորհրդականներ...

Դավիթ Հարությունյանը` Կարեն Կարապետյանի անարդար ծրագրի անմեղ զոհ

Դավիթ Հարությունյանը` Կարեն Կարապետյանի անարդար ծրագրի անմեղ զոհ

Ապրիլի 4, 2018


Պարզվում է, որ ՀՀ արդարադատության նախարար, վունդերկինդ և համազգային հզոր խայտառակության համբավ ունեցող Դավիթ Հարությունյանը, ահ...

Ի՞նչ է երևում Հարությունյանի աչքին

Ի՞նչ է երևում Հարությունյանի աչքին

Մարտի 22, 2018


Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն առանց այլևայլության հայտարարում է. «Անկախ Հայաստանի պատմության մեջ քաղբանտարկյալ չ...

Ելակներ նախարարի համար

Ելակներ նախարարի համար

Մարտի 16, 2018


Օրերս, երբ մեծ աղմուկ բարձրացավ կանանց գաղութում Հ1-ի լրագրողուհու http://shame.am/news/view/65755.html պատրաստած ռեպորտաժի շու...

Խեղճ դատախազներ, ո՞նց եք ապրելու

Խեղճ դատախազներ, ո՞նց եք ապրելու

Մարտի 14, 2018


Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրված հարցերից մեկը վերաբերում է Հայաստանի դատախազներին մշտական բնակության վայրից դուրս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ