Միջազգային խայտառակություն
Եվրոպայի վերջին ստալինիստի 100-ամյակի առիթով
Հունվարի 26, 2018
Արտյոմ Խաչատրյան
Այսօր լրանում է Նիկոլաե Չաուշեսկուի՝ Ռումինիայի «դիկտատորի» ծննդյան 100-ամյակը, որն այդ երկրում միանձնյա կառավարել է 1965-1989թթ.։ 1989թ. դեկտեմբերին ռումինացիները հանկարծ դեմոկրատիա և լիբերալիզմ ուզեցին, և 1989թ. դեկտեմբերի 16-ին երկրի արևմտյան Տիմիշոարա քաղաքում (գերազանցապես բնակեցված է հունգարներով) անկարգություններ սկսվեցին։ Հակամարտության անմիջական պատճառ դարձավ տեղի պաստորին՝ հասարակական գործիչ Լեսլո Տեկեշին վտարելու որոշումը, որը հանդես էր եկել անջատողական գաղափարներով։ Միլիցիան փորձեց ցրել ցուցարարներին, և արևմտյան հեռուստաալիքներով ցուցադրվեցին սյուժեներ Չաուշեսկուի ռեժիմի վայրագությունների, մասնավորապես՝ կանանց և երեխաների գնդակահարությունների մասին։ Աշխարհին ցուցադրվեցին Տիմիշոարայի՝ դիակներով լի գիշերային փողոցները։ Ինչպես հետագայում պարզվեց, այս «տեսարանի» պատրաստման համար դիակները վերցվել էին քաղաքային դիահերձարաններից։
Պաշտոնական խողովակներով տեղեկատվություն չստանալով՝ մարդիկ լսում էին «արևմուտքի ձայնը», որը տեղեկացնում էր «դիկտատորի կամայականության դեմ ընդվզած ժողովրդին» ամեն տեսակ սատարման մասին։ Աշխարհի շատ երկրների ռումինական դեսպանությունների մոտ բողոքի հանրահավաքներ էին անցկացվում, իսկ Տիմիշոարայում ցուցարարները սկսեցին զավթել վարչական շենքերը։ Այդ ժամանակ քաղաքում իսկապես կրակոցներ լսվեցին։ Երբ խառնաշփոթը մայրաքաղաք հասավ, Չաուշեսկուն ստիպված եղավ ուղղաթիռով հեռանալ Բուխարեստից, բայց ուղղաթիռն իջեցվեց, իսկ Չաուշեսկուն տիկնոջ հետ, երկու ժամ տևած «արդարացի և դեմոկրատական» դատից հետո, մահապատժի ենթարկվեց (տե՛ս տեսանյութը)։ Այդ ժամանակվանից ի վեր Նիկոլաե Չաուշեսկուն աշխարհում բացասական անուն դարձավ, նրան անվանում էին ստալինական, իսկ նրա անմարդկային սպանությունը ցայսօր ընկալվում է որպես իսկական լիբերալ արդարադատություն։
Դեռևս 70-ական թթ. Ռումինիայում սկսեց ձևավորվել Չաուշեսկուի անձի պաշտամունքը։ Մամուլը երկինք էր հասցնում «Կարպատների հանճարին», «հերոսների մեջ ամենահերոսին», «Մեծն Կոնդուկէտորին»։ Առաջնորդի կյանքի ուղու մասին հազարավոր գրքեր էին հրապարակվում, փողոցները պատվում էին նրա դիմանկարներով։ Քանի դեռ Արևմուտքի հետ բարեկամությունը լավ էր ընթանում, դա ոչ ոքի չէր հուզում։ Բայց բավական էր, որ իրավիճակը փոխվեր, և Ռումինիայով մեկ լուրեր տարածվեցին ցարական ճոխության մասին, որով իրենց շրջապատել էին Նիկոլաե և Ելենա Չաուշեսկուները։ Ելենայի ոսկե զուգարանակոնքը, որը լվանում էին միայն օղիով, ամենահայտնի օրինակն է, բայց էլի օրինակներ կան։ Ասվում էր, օրինակ, որ Չաուշեսկուի դուստրը՝ Զոյան, ադամանդներ է պաշտում, որոնք նրան են հասցնում ուղիղ հենց ոսկերչական խանութներից։ Նրան հեշտամոլ կին էին անվանում, որի հարբած զեխությունների մասին լեգենդներ էին պտտվում։ Առաջնորդի կրտսեր որդու՝ Նիկուի մասին ասում էին, թե ողջ ազատ ժամանակն, իբր, անցկացնում է Լաս Վեգասում՝ միլիոններ մսխելով թղթախաղի սեղանի առջև, որ հիվանդագին աստիճանի անտարբեր չէ կանանց հանդեպ՝ սկսած ֆաբրիկաների ցանկացած աշխատակցուհուց մինչև Մոնրեալի 14-ամյա օլիմպիական չեմպիոնուհի Նադյա Կոմանեչին, որին, իբր, բռնաբարել էր հայրենիք աղջկա հաղթական վերադարձից անմիջապես հետո։ Մի խոսքով՝ Չաուշեսկուի զավակները ձերբակալվեցին, ներառյալ բացարձակապես չքաղաքականացված ավագ որդին՝ Վալենտինը, որը ողջ կյանքը ֆիզիկոս էր աշխատել։ Նրանք տարբեր ժամկետների բանտարկությունների ենթարկվեցին։ Բայց Զոյայի մոտ այդպես էլ ադամանդներ չգտան։ Իսկ օլիմպիական չեմպիոնուհի Նադյա Կոմանեչին հրաժարվեց ընդունել, որ Նիկուն իրեն բռնաբարել է։ Եվ մինչ օրս, ապրելով ԱՄՆ-ում, ասում է, որ նման բան չի եղել։ (Ի դեպ, Չաուշեսկուի՝ լիբերալ հաշվեհարդարի զոհ դարձած ընտանիքի պատմությունը հիշեցնում է Լավրենտի Բերիայի որդու պատմությունը. ելցինյան «դեմոկրատական» Ռուսաստանում այդ մարդը դիմել էր ՌԴ Գերագույն դատարան՝ միջնորդելով ռեաբիլիտացնել հորը գոնե հօգուտ օտարերկրյա պետությունների Բերիայի լրտեսության մասով։ Դե, իսկ ելցինյան Գերագույն դատարանը մերժել էր միջնորդությունը՝ փաստորեն համաձայնելով և հաստատելով, որ Լավրենտի Բերիան իսկապես եղել է Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների լրտեսը։ Ի՞նչ է սա՝ ցինիկությո՞ւն, բթամտությո՞ւն, անսկզբունքայնությո՞ւն, լկտիությո՞ւն, դեսպոտի՞զմ, թե՞ շատ ավելի վատ բան)։
Ուրեմն, ո՞վ էր Նիկոլաե Չաուշեսկուն։ Ձեռնպահ կմնանք գաղափարախոսական պահերից, կփորձենք պարզել Ռումինիայի առաջնորդի կերպարը և նրա քաղաքական ժառանգությունը։
Չաուշեսկուն իսկական կոմունիստ էր և մտածում էր իսկական կոմունիստի նման։ Անտոնեսկուի դիկտատուրայի տարիներին (1936-1939թթ. և 1940-1944թթ.) նա բանտում է եղել (ահավոր, գեստապոյական պայմաններում)։ Պատերազմից հետո Չաուշեսկուն դառնում է պետության առանցքային դեմքը (զբաղեցրել է Զինված ուժերի բարձրագույն քաղաքական վարչության պետի, գյուղատնտեսության նախարարի, Զինված ուժերի փոխնախարարի և այլ պաշտոններ), իսկ 1965թ., Գեորգիու-Դեժի մահվանից հետո, դառնում է ՌԿԿ գլխավոր քարտուղարը և պետության առաջնորդը։
Ստալինի մահից հետո ռումինական ղեկավարությունը թերահավատորեն է վերաբերվում խրուշչովյան ձնհալին, և երկու երկրների միջև հարաբերություններում սառնություն է նկատվում։ Չաուշեսկուն փորձում էր ուժերի ներածին չափով չեզոքացնել խորհրդային ճնշումը, սիրալիրություններ էր անում Արևմուտքին, առանց ԽՍՀՄ-ի հետ համաձայնեցնելու ընդունում էր Նիքսոնին և դը Գոլին, արժանացել է եվրոպական բարձրագույն շքանշանների (Ֆրանսիան Չաուշեսկուին շնորհեց Պատվո լեգեոնի շքանշան, Մեծ Բրիտանիան նրան շնորհեց ասպետական շքանշան և ասպետ օծվելու Մեծ խաչ, Դանիան և Շվեդիան նրան շնորհեցին իրենց սեփական ասպետական շքանշանները), իսկ Գորբաչովին ուղղակի հայտարարում էր. «Ավելի շուտ Դունայը հակառակ կհոսի, քան թե տեղի կունենա Ռումինիայի перестройка-ն»։ 1984թ. Չաուշեսկուն (միակը Վարշավայի պայմանագրի անդամ երկրների ղեկավարներից) հրաժարվեց պաշտպանել Լոս Անջելեսի օլիմպիադայի բոյկոտը։
Ռումինիայի առաջնորդը սերտ կապեր էր պահպանում Չինաստանի, Ալբանիայի, ԿԺԴՀ-ի, Վիետնամի, այսինքն՝ այն երկրների հետ, որոնցում ստալինականությանը հրաժեշտ չէին տվել։ Մի կողմից՝ նրան մեղադրում էին ստալինականության, մյուս կողմից՝ արևմտական լինելու և լիբերալիզմի մեջ։ Երկրում վաճառվում էր արևմտյան մամուլը, չէր լռեցվում արտասահմանյան ռադիոն, երկիր մուտքն ու ելքը երկրից համեմատաբար ազատ էին, և ակտիվորեն Ռումինիա էին այցելում օտարերկրյա զբոսաշրջիկներ։ Մի խոսքով՝ նա իրեն պահում էր ինքնիշխան երկրի ղեկավարի նման, հասկանալի է՝ հստակ կատարելով իր դաշնակցային պարտավորությունները։
Օգտվելով Արևմուտքի հետ բարեկամությունից՝ Չաուշեսկուն 22 միլիարդ դոլարի վարկ հավաքեց։ Այդ փողերը ներդրվեցին նավթավերամշակման, նավթաքիմիայի, ծանր ու թեթև արդյունաբերության (կահույքի, սննդի, տեքստիլ, կոշիկի արտադրություններ) զարգացման մեջ։ Երկրում ստեղծվեցին սեփական ավտոմեքենաշինությունն ու ավիաարդյունաբերությունը։ 1989թ. Ռումինիան լրիվ մարեց արևմտյան վարկերը։ Իսկ արտադրության ծավալը 1970-ական թթ. 100 անգամ գերազանցում էր 1944-ի մակարդակը, ազգային եկամուտն աճեց 15 անգամ։ Հետաքրքիր է, որքանո՞վ է ավելացել (կամ պակասել) արտադրությունը Ռումինիայում 1989-ից սկսած, հատկապես Եվրամիություն մտնելուց հետո։ Ափսոս, որ ռումինական պաշտոնական վիճակագրությունը համեմատական տվյալներ չի ներկայացնում, թե չէ ռումինացիներն ազգովի կթքեին ինչպես իրենց ղեկավարության, այնպես էլ Եվրամիության երեսին։
Համաձայնենք, որ 30 տարվա մեջ 100 անգամ արտադրություն ավելացնելը լուրջ գործ է։ Նման բան պատմության մեջ հաջողվել է միայն Ստալինին։ Համաձայնենք նաև, որ լիբերալ պայմաններում այդ զարմանալի աճը վերացնելը նույնպես լուրջ գործ է, ինչի համար, իմ կարծիքով, ինչ-որ մեկը ինչ-որ կերպ պատասխան է տալու...
Հետգրություն
2010թ. Ռումինիայում հարցում է անցկացվել, որը պարզել է, որ եթե Նիկոլաե Չաուշեսկուն առաջադրվեր Ռումինիայի նախագահի պաշտոնին, նրա օգտին իր ձայնը կտար երկրի բնակչության 40%-ը։ Այսինքն՝ 1989թ. ռումինացիները հայտնվեցին էքստազի մեջ, երբ առանց դատ ու դատաստանի, շան նման գնդակահարեցին իրենց առաջնորդին, և 21 տարի անց նրանց մեջ պայծառացման առաջին նշանները նշմարվեցին։ Սա արդեն գովելի է...
Դիտումների քանակ 52817
ՀԱՐՑՈՒՄՆԵՐ
Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։
Վերադառնալ
Նույն թեմայով
աբաջյան գոհարի մարդը հանկարծ չկախվի…
ՆԱՏՕ-ն վերիմաստավորում է պատմությունն իր շահերին համապատասխան
Լավրենտի Բերիայի հոբելյանի առիթով
Ստալինը, Նիկոլը, Արծվիկը
Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին
Ստալինն ու Տաշիրի Սամոն
Մի դուռը փակվեց, մյուսը բացվեց
Լեոնիդ Կոգան, Արամ Խաչատրյան, Բելլա Քոչարյան, Սերգեյ Խաչատրյան, Համայակ Դուրգարյան, Հրաչյա Ավանեսյան և այլք
Նախագահ Սարգսյանը վաղը կհնչեցնի մեծն Ստալինի խոսքերը
Մարտի 5. տխուր ամսաթիվ
«Ժողովուրդների հայրը». մարշալ Յազովը Ստալինի մասին հրեշավոր ստի և ճշմարտության վերաբերյալ
Շարմազանովն ասում է, որ մենք Արևմտյան Հայաստանից զրկվեցինք Նժդեհի շնորհիվ
ԱՄՆ ծառայության մեջ գտնվող լիբերալներն ընդդեմ մարդկային ինտելեկտի
Օբաման այցելեց Հիրոսիմա և անարգեց այն
Մուսթաֆա Ջեմիլևը՝ խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու
Մի քանի տարվա ընթացքում Սարգսյանը հասավ նրան, ինչին Ստալինը ձգտում էր 15 տարի
Լիբերալ կայծի բռնկում ՌԴ սենատում
Իոսիֆ Ստալինի զավակների վատ վարքագծի առիթով
Ռումինական խայտառակություն և հայկական խայտառակություն. ո՞րն է ավելի խայտառակ
Ռուբեն Հայրապետյանը չսիրեց սարգսյան գարիկին
Փաշինյան Նիկոլի վալոդը դոշ տվեց Սերժ Սարգս...
Մայմունության հերթը հասավ Թրամփին
Կլիմաքսը խառատյան հրուշի վրա էժան չնստեց
Չկայացած աբորտի հետևանք. Ապրիլյան պատերազմ...
բարսեղյան լևոնի սիրտը լյուստրացիա է ուզում...
Փաշինյան Նիկոլի կնիկը մուղամով ներդնում է ...
Հայտնագործություն ԱՄՆ պետդեպարտամենտում
Պատիժ ամերիկյան ձևով
հակոբյան հրաչը մարտի է նետվում ծխախոտի դեմ
Դեգեներատ մարզպետի գործունեության արդյունք...
Ֆինլանդիայի վարչապետ է դարձել միասեռական ը...
Դատավոր Մխիթար Պապոյանը չդիմացավ ճնշմանը և...
Շարմազանովը ճիշտ է, քոչարյան անդոն` սխալ
Կադիրովին Նոր Հայաստանում չհավանեցին
«Ազգային Միաբանություն» կուսակցության հայտ...
Պոռնոարվեստը որպես քաղաքական հաշվեհարդարի ...
Հոմոսեքսուալիզմը ՀՀ կառավարություն ներմուծ...
Հպարտների առաջնորդի կինը մուղամի հրավեր է ...
Գողական է գնում Փաշինյան Նիկոլը
Փաշինյան Նիկոլի մաստեր կլասը
Փաշինյան Նիկոլը Վիտալի Բալասանյանին վտանգա...
Բռնության փորձ անչափահասի հանդեպ Ազգային ժ...
բաբաջանյան արմանին դեպրեսիա է սպառնում
«Սասնա ծռերի» պաշտոնական պառվաբոզը դժգոհ է...
Ինչո՞ւ են անկախ Հայաստանում հուշտ լինում ն...
Նախանձելի Ադրբեջանը
Կոստանյան Գևորգը քաշվեց, բայց շատ չի տառապի
բաբաջանյան արմանի ու նրա գաղափարակիցների վ...
Եվս մեկ Սորոսի վաստակ ընդդեմ Նարեկ Մալյանի
Կոստանյան Գևորգը կդառնա քաղփախստական
Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավոր...
ԱՄՆ-ը արդեն սկսել է Ուկրանիայից հրաժարվելո...
Վանեցյանը հեռացավ և գաղտնազերծեց գաղտնազեր...
Փաշինյան Հիսուսը հետաքրքրվում է Վատիկանի «...
Փաշինյան Նիկոլն կեղծում է փոխգնդապետ Մխիթա...
Փաշինյան Նիկոլը լեգենդների նոր չափորոշիչնե...
Խոսեց, ցուցադրեց և փայլեց Արմենչիկ Դարբինյանը
հարությունյան արայիկին պահանջում են դուրս ...
Հարությունյան Արայիկն ասում է, որ Քոչարյան...
Ոչ, սա Լյուքսեմբուրգը չէ
Օրիորդ դատավորուհին այսօր էլ դարձի չեկավ
Ինչո՞ւ են իրար խառնվել խայտառակ պատգամավոր...
Նոր Հայաստանում դեռ մնացել են «հակաժողովրդ...
Նոր Հայաստանում ու դատարանում ծուռ պավլիկի...
Հայերը Հայրենիքը չեն վաճառում
Վանեցյան Արթուրը դառնում է Փաշինյան Նիկոլի...
Փաշինյան Նիկոլն ու Ստամբուլյան կոնվենցիան
Նիկոը ճիշտ է, Սերժն ու Ռոբերտը` սխալ
Հիշարժան օրերի հանդեպ հայերի վերաբերմունքի...
Փաշինյանը խրախուսում է օպերատորական արվեստ...
Փաշինյան Նիկոլը վերացնում է հայ մուլտիպլիկ...
Հարությունյան Արայիկ` Ղարաբաղի գերեզմանափոր
Փաշինյան Նիկոլի սրտի պառլամենտի ընտրության...
Հայաստանի և Արցախի փրկությունը «Իսլամական ...
Վերջնանպատակը Հայաստանից և Հարավային Կովկա...
Գարեգին Նժդեհի շուրջ բանավեճի առիթով
Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը
կարգին հայկո. դեգեներա՞տ, թե՞ Փաշինյանի դի...
Վիտալի Բալասանյանի «կուլտուրական» ապտակը ժ...
Եվ դո՞ւ, Գռզո (Սերժ Սարգսյան)
Ո՞վ է որոշել վախեցնել Հայաստանին Թուրքիայի...
Սամվել Կարապետյանը` միասեռականների և Ստամբ...
Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլ...
Փաշինյան Նիկոլն ընդդեմ Միքայել Մինասյանի
Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլ...
Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հին ու Նոր Հա...
«Ռեստարտ» լակոտախումբն այսօր ՀՀ ոստիկանութ...
Եվրախորհրդարանը պարգևատրում է ահաբեկչին
սիմոնյան ալեն. ես ոչխար եմ
սարգսյան գարիկը գողական է գնացել, բայց չի ...
Զուր մի՛ տուր Տիրոջ անունը, Նիկոլ Վովաևիչ
Ինչո՞ւ է դժգոհում լակոտախումբը
Վանեցյանի դեմ խոսում է վանոյական գրանտակեր...
Այն ամենը, ինչ պետք է իմանալ Սերժ Սարգսյան...
Ինչո՞ւ են ազդվել Տեր-Պետրոսյան Լևոնի ճամբա...
SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներ...
Հերթը հասավ Բաղդասարյան Արթուրին. ո՞վ է հա...
Գեյ-քարոզչությունը՝ որպես Արևմուտքի թոկ Վր...
Իսրայելը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղաս...
Հարությունյան Արայիկը շուտով կլինի Փաշինյա...
Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբում...
Փաշինյան Նիկոլի գյուտը, Նալբանդյանի ու Գալ...
Պռոշները լցրած գեղի բոզն ու այլ վարակակիրն...
Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն ակտիվացել է...
հարությունյան արայիկը՝ Փաշինյան Նիկոլի իսկ...
ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է...
բաբաջանյան արմանին նոր զգացմունքներ են պետ...
Մտորումներ Վիտալի Բալասանյանի հետ
բաբաջանյան արմանը չսիրեց Վազգեն Մանուկյանի...
Հարությունյան Արայիկը շուտով կլինի Փաշինյա...
Մտորումներ Վիտալի Բալասանյանի հետ
Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազա...
Փաշինյան Նիկոլը դաժան ապագայի մատնեց իր ըն...
ճաղարյան լիզայի հետազոտության արդյունքների...
Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։ Կարդալ ավելին