Միջազգային խայտառակություն

Անդրոպովյան խեղկատակի հոբելյանի առիթով

Հունվարի 25, 2018
Անդրոպովյան խեղկատակի հոբելյանի առիթով

Արտյոմ Խաչատրյան


Ռուսաստանը խելահեղ տոնում է Վլադիմիր Վիսոցկու ծննդյան 80-ամյակը։ Ռուսներին և հետխորհրդային տարածքի շատ քաղաքացիների այս անհատը համարյա թե սրբազան մի բան է թվում։ Խոսում են նրա ցնցող բարոյականության (չշփոթել առաքինության հետ, դրանք տարբեր բաներ են) մասին, սքանչանում նրա քաղաքացիականությամբ ու մարդասիրությամբ, անասելի ազնվականությամբ, դերասանական հանճարեղությամբ։ Ավելին, մարդիկ անգամ հաջողեցնում են հիանալ Վիսոցկու կոմպոզիտորական արվեստով (!), էլ չեմ ասում նրա՝ Խվորոստովսկի-Դոմինգոյի կարգի ձայնի մասին։ Բայց ո՞վ էր իրականում Վլադիմիր Վիսոցկին, և ինչո՞ւ Նախախնամությունը նրան Օլիմպոս բարձրացրեց։


Վիսոցկին ալկոհոլիկ էր, թմրամոլ, պորտաբույծ, ավելի ճիշտ՝ ալֆոնս։ Իրեն սրտանց սիրող կնոջ՝ Մարինա Վլադիի հետ նա ստորաբար վարվեց։ Վիսոցկին «կապեց» միամիտ ֆրանսուհուն՝ այն հույսով, որ ապրի նրա հաշվին և շրջի աշխարհով մեկ։ Եվ դա նրան հաջողվեց։ Ինչ վերաբերում է նրա երգչական և կոմպոզիտորական շնորհներին, ապա, հարկ է ասել, դրանք ոչ մի բանով հատկանշական չէին։ Այդ նույն Տոկարևը և Շուֆուտինսկին, ըստ էության, ոչնչով չեն զիջում Վիսոցկուն որպես բարդ։ Որպես դրամատիկական դերասան Վիսոցկին նույնպես ոչնչով աչքի չի ընկել, թեև մի քանի հետաքրքիր դերեր նրա ակտիվում կան, որոնք, ի դեպ, հաջողություն են ունեցել որպես բարդ նրա պոպուլյարության շնորհիվ։ Մի խոսքով՝ Վլադիմիր Վիսոցկին բացարձակ անբարոյական միջակություն է։ Այդ դեպքում, ո՞րն է նրա ֆենոմենալ պոպուլյարության պատճառը։


Պատճառը պետք է փնտրել նախկին Ձերժինսկու հրապարակում, ԽՍՀՄ ՊԱԿ կենտրոնատեղիում։ Հիշեցնենք, որ անցած հարյուրամյակի 60-ական թվականները դարակազմիկ էին ժամանակակից պատմության մեջ։ Խորհրդային Միությանը խորթ էին բիթլոմանիան և սեքսուալ հեղափոխությունը։ Սակայն գրեթե անհնար էր կասեցնել դրանց կործանարար ազդեցությունը խորհրդային երիտասարդության վրա։ Դա կարելի էր հաղթահարել միայն եվրոպական հովերի խորհրդային անալոգով, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենային էներգիան բաց թողնել իրենց միջից։ Այդ անալոգը դարձավ Վլադիմիր Վիսոցկին, որին ԽՍՀՄ ՊԱԿ նախագահ Յուրի Անդրոպովը նշանակել էր իր անձնական խեղկատակը։ Խեղկատակի պաշտոնի շնորհիվ Վիսոցկին ստացավ այլախոհի կարգավիճակ, օտարերկրուհու՝ որպես իր օրինական կին (իսկ այն տարիներին նման բան թույլատրվում էր միայն հազվադեպ ընտրյալներին, բայց ոչ երբեք այլախոհներին), ուրիշի հաշվին աշխարհով մեկ ճանապարհորդելու, ինչպես նաև խոզի պես խմելու և առանց ճաղերի հետևում հայտնվելու վախի «ծակվելու» իրավունք։


Եվ այսօր ռուսները, որոնք իրենց քաղաքակիրթ ժողովուրդ և մեծ մշակույթի կրող են համարում, անդրոպովյան խեղկատակին վերածել են երկրպագության առարկայի։ Ռուսները խեղկատակին համարում են մեծ պոետ, կոմպոզիտոր, երգիչ, դերասան։ Ավելին, ռուսների համար անդրոպովյան խեղկատակը, Լենինին վերաձևակերպելով, դարաշրջանի միտքն է, պատիվն ու խիղճը։ Եվ ռուսներին մեղադրել չի կարելի, քանի որ Վիսոցկու հետմահու փառքը ՊԱԿ գործունեության արդյունքն է։ Եթե Անդրոպովի խեղկատակները Տոկարևն ու Շուֆուտինսկին լինեին, ապա, համոզված եղեք, այսօր նրանք սրբազան դեմքեր կլինեին։ Բայց Անդրոպովն ընտրել էր Վիսոցկուն, իսկ մյուսների բախտը չի բերել։ Ինչպես ասվում է Սուրբ գրքում՝ «Բազում են կոչեցեալք, սակավ՝ ընտրեալք»։






Դիտումների քանակ 82867


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ