Սովորական խայտառակություն

Ո՞ւմ հետ է կռիվ տալիս «Ծառուկյան» դաշինքը

Հունվարի 17, 2018
Ո՞ւմ հետ է կռիվ տալիս «Ծառուկյան» դաշինքը

Ազգային ժողովում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների պահվածքը գնալով դառնում է ավելի ու ավելի անհասկանալի: Քանի դեռ խորհրդարանը որևէ օրինագիծ է քննարկում, ծառուկյանականները մեկը մյուսի ետևից հանդես են գալիս սուր ելույթներով, բայց հենց վրա է հասնում քվեարկության պահը, համերաշխորեն կողմ են արտահայտվում այն հարցին, որի դեմ ընդամենը րոպեներ առաջ սուր էին ճոճում: Ստացվում է, որ մենք ընդամենը ականատեսն ենք մի բազմամարդ ներկայացման, որի խաղացողները բեմի վրա ոխերիմ հակառակորդներ են, բայց կուլիսներում հաշտ ու համերաշխ ապրում են:


Այդ երկար ներկայացման մի գործողություն էլ այսօր ցուցադրվեց Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: «Ծառուկյան» խմբակցության անդամները կրկին գրոհեցին գործադիրի վրա, նրան մեղադրեցին բոլոր խնդիրների լուծումը հետագային թողնելու քաղաքականության մեջ, իսկ նախարարներին այն բանի համար, որ գյուղերում շրջելու փոխարեն՝ ընդամենը աշխատում են կաբինետում նստած, ինչի հետևանքով էլ ստեղծվել է նման իրավիճակ: Ամենաշատը բաժին հասավ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, ում պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մեղադրեց նրա համար, որ խոշորացված համայնքները օգնություն չեն ստանում, տեղական բյուջեները շատ փոքր են, կառավարությունը ակտիվ քաղաքականություն չի իրականացնում, աշխատատեղեր չի ստեղծում, որևէ գործիքակազմով պատրաստ չէ աջակցել գյուղացուն, արդյունքում մարզերի և Երևանի անհամաչափ զարգացման պատճառով մենք մեծ գլխով և հյուծված մարմնով պետություն ենք կառուցում:


Համարձակ ու կտրուկ է հնչում, նույնիսկ տպավորություն է գործում: Բայց ընդամենը այդքանը: Մյուս բոլոր դեպքերի համար դաշինքը հավատարիմ է մնում «ճառ ասող, բայց ոչ զանգ կախող» դիրքորոշմանը: Իսկ եթե ասվածին էլ գումարենք, որ ներկայացված մռայլ իրականության մեջ դաշինքն իր անուղղակի մասնակցությունն ունի` կանաչ լույս վառելով բոլոր այն նախաձեռնությունների ու օրինագծերի առաջ, որոնց հանրագումարն այս արդյունքն է տվել, ապա կարելի է լրջորեն մտածել, որ այս խաղը դաշինքը խաղում է հենց կառավարության հետ ձեռք բերված համաձայնությամբ: Անունով մնում են ընդդիմադիր, գործողությամբ` իշխանամետ:






Դիտումների քանակ 26225


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Նորաձևության սիրահարները

Նորաձևության սիրահարները

Հունիսի 26, 2018


Այն, որ «Ծառուկյան» դաշինքում երկրորդ շնչառություն է բացվել, դա փաստ է: Այս օրերին դաշինքի ներկայացուցիչները իրենց զգում են իրա...

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

Մայիսի 31, 2018


Շատ հետաքրքիր պահվածք է որդեգրել նոր կառավարության մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նա ուզում է իշխանության կազմ...

Ո՞ւր են գնում դաշնակները

Ո՞ւր են գնում դաշնակները

Ապրիլի 26, 2018


«Հրաժարվել» և «դաշնակցական» բառերն անհամատեղելի են: Այդ իսկ պատճառով էլ, երբ այսօր տեղեկացվեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զա...

Լոքյանը լավ չի տեսնում ու լավ չի լսում

Լոքյանը լավ չի տեսնում ու լավ չի լսում

Ապրիլի 21, 2018


Արդեն անզեն աչքով էլ տեսանելի է, որ փաշինյանական շարժումը օր-օրի ծավալվում ու նոր տարածքներ է ներթափանցում: Սա գիտեն, ընկալում ...

Մեջների ամոթով տղեն

Մեջների ամոթով տղեն

Ապրիլի 18, 2018


Նոր մանրամասներ են հայտնի դառնում երեկվա` ԱԺ-ում վարչապետի ընտրության քվեարկությունից: Ու կրկին ուշադրության կենտրոնում են «Ծառ...

Լոքյանից Լենին չստացվեց

Լոքյանից Լենին չստացվեց

Ապրիլի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանի նորամուծություններից մեկն էլ պարբերաբար համապետական շաբաթօրյակներ կազմակերպելն էր: Այնպես չէ, որ նրա...

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ապրիլի 12, 2018


Ապրիլի 17-ին ԱԺ-ում տեղի կունենա վարչապետի ընտրություն՝ բաց քվեարկությամբ: Շատերին հետաքրքրում է, թե ինչպես կքվեարկի Սերժ Սարգս...

Թշնամիները խանգարում են Ալթունյանին

Թշնամիները խանգարում են Ալթունյանին

Մարտի 21, 2018


Այսօր խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց առողջ...

Չեղած պաշտոնի կռիվը

Չեղած պաշտոնի կռիվը

Փետրվարի 27, 2018


Ցանկացած աղմկոտ, սկանդալային պատմություն, որ կապվում է ՀՅԴ-ի հետ, դաշնակներն անմիջապես հերքում են, ասես Դաշնակցությունը կատարյա...

Ֆոկուսնիկ Լոքյանի 1,5 միլիարդը

Ֆոկուսնիկ Լոքյանի 1,5 միլիարդը

Փետրվարի 19, 2018


Կառավարության անդամները հերթով գնում են նախագահի մոտ` զեկուցելու իրենց գերատեսչության աշխատանքների մասին: Օրերս նախագահական էր ...

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Փետրվարի 5, 2018


Համայնքների խոշորացման ծրագիրը խարսխվում է երկու հիմնական անհրաժեշտությունների վրա` արդյունավետ կառավարում և միջոցների խնայողու...

Դաշնակցական սառնարանը դատարկ է

Դաշնակցական սառնարանը դատարկ է

Հունվարի 29, 2018


Կար ժամանակ, երբ բոլոր հնարավոր եղանակներով գովազդվում էր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի պահպանման խոշոր սառնարա...

Երեկ դեմ էին, այսօր փոշմանել են

Երեկ դեմ էին, այսօր փոշմանել են

Հունվարի 15, 2018


Ինչպես հայտնի է, «Ելք» դաշինքը նախատեսել է հունվարի 19-ին` ժամը 17:00-ին, երթ կազմակերպել ընդդեմ թանկացումների: Քաղաքական ուժեր...

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Դեկտեմբերի 29, 2017


Ամանորին հաշված օրեր են մնում, և կրկնվում է այն, ինչ լինում է ամեն տարի` հարուցելով մարդկանց տարակուսանքն ու երևույթի նկատմամբ ...

Ծեծ ԱԺ-ում. երբ խոսքը գործ է

Ծեծ ԱԺ-ում. երբ խոսքը գործ է

Դեկտեմբերի 20, 2017


Ծեծն ու կռիվը մեր խորհրդարանի բարի ավանդույթներից են: Այն օրից ի վեր, երբ Հայաստանն ունեցավ Ազգային ժողով, այդ հարկի տակ պարբեր...

Լոքյանը չի փչացնի հյուրի տրամադրությունը

Լոքյանը չի փչացնի հյուրի տրամադրությունը

Նոյեմբերի 9, 2017


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի ն...

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

Նոյեմբերի 7, 2017


Բանն այն է, որ ակադեմիայի շենքի վաճառքն իրոք պետքական քայլ է, եթե այն չի արվում մի քանի տասնյակ միլիոն յուրացնելու, այլ արվում ...

Ու ոչ մի վարչապետ

Ու ոչ մի վարչապետ

Նոյեմբերի 6, 2017


Այն, որ Դաշնակցություն կուսակցությունում վերջին տարիներին լուրջ ճգնաժամ և ճահճացում կա, դա չեն հերքում նույնիսկ հավատավոր դաշնա...

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Նոյեմբերի 2, 2017


Կա Գագիկ Սուրենյան, որ եղանակի տեսություն է հաղորդում: Բայց գործը միայն Սուրենյանով չի սահմանափակվում: Ջերմաստիճանի տատանումներ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ