Սովորական խայտառակություն

Օտարին շնորհակալ լինելը ավելի կարևոր է

Հունվարի 16, 2018
Օտարին շնորհակալ լինելը ավելի կարևոր է

Այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև հավաքվել էին մի խումբ սիրիահայ ուսանողներ՝ դեսպանին փոխանցելու երախտագիտության նամակ առ այն, որ Ռուսաստանը շարունակական աջակցություն է ցուցաբերել Սիրիային պատերազմական դժվար տարիներին երկիրն ազատագրելու և ժողովրդին օժանդակելու հարցում: Նախաձեռնության հեղինակները Հայաստանում Սիրիայի ուսանողական միությունը և «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակակական կազմակերպությունն էին:


Անկասկած, ռուսների ծառայությունը մեծ էր, և նրանց ջերմ խոսքեր փոխանցելու բոլոր հիմքերն առկա էին: Այս ամենի մեջ միայն մի բանն է շատ ցավալի, ինչի մասին չենք ուզում լռել: Մի քանի տարի շարունակվող պատերազմի ընթացքում սիրիահայերին ամենամեծ աջակցությունը ցույց տվեց մայր հայրենիքը` Հայաստանը, որովհետև եթե ամենաթանկ բանը կյանքն է, ապա Հայաստանը տասնյակ հազարավոր սիրիահայերի համար դարձավ մահից փրկվելու առաջին ապաստանը: Բայց ինչ-որ մտաբերել չենք կարողանում մի դեպք, որ սիրիահայերը նման երախտագիտություն հայտնեին նաև Հայաստանի իշխանություններին, գնային նախագահական, կառավարություն և այլն:


Ի դեպ, այսօր Ռուսաստանի դեսպանատան առաջ հավաքված ուսանողներից մեկը իր ելույթում ձեռքի հետ վերհիշեց մեր երկիրը` ասելով. «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում և՛ Ռուսաստանին, և՛ Հայաստանին, քանի որ Հայաստանը ևս աջակցություն է ցուցաբերել՝ մթերք ուղարկելով»: Այսինքն` մթերքն, այնուամենայնիվ, հիշում են: Դա էլ քիչ չէ: Եվ ահա նրանց համընդհանուր մոռացկոտությանն ի վերջո օգնության հասավ ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի խորհրդական Ալեքսանդր Վասիլյևը, ով իր պատասխան խոսքում ասաց. «Ամենակարևորը վերածնունդն է այդ երկրի, որը հեշտ խնդիր չէ: Կարծում ենք, որ մենք՝ բոլորս, այդ թվում՝ Հայաստանի օգնությամբ կկարողանանք այդ դժվար խնդիրը հաղթահարել»,-նշեց խորհրդականը:


Սիրիահայ ուսանողները Հայրենիքի օգնությունը համարում են մի բան, որն անխուսափելիորեն պիտի լիներ: Եվ մեծ հաշվով չեն սխալվում: Սխալն ընդամենը այն է, որ նույնիսկ անխուսափելին ու պարտադիրը գնահատման կարիք են զգում: Հատկապես Հայաստանի պարագայում, երբ առանց այդ էլ թշվառ, հազարավոր խնդիրներ ունեցող երկիրը մեկ վայրկյան անգամ չտարակուսեց` իր դռները բացելով հայրենակիցների առաջ, որոնց գլխին մահվան վտանգ էր կախվել: Այդ դռների առաջ ե՞րբ եք պատրաստվում երախտագիտության ակցիա անցկացնել:






Դիտումների քանակ 19002


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Ապրիլի 14, 2018


Կատարվե՛ց։ Միացյալ Նահանգներն իր մերձավոր դաշնակից-վասալների հետ այսօր գիշեր իրականացրեց հերթական «արդարադատության ակտը» Սիրիայ...

Էլ ի՞նչ կհրամայեիք փոխել

Էլ ի՞նչ կհրամայեիք փոխել

Դեկտեմբերի 14, 2017


Ամեն կարգի և ամեն գույնի սեմինարների, քննարկումների, թրեյնինգների առատության մեջ որևէ անսովոր բան չկա, որ այսօր էլ կազմակերպել ...

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

Սեպտեմբերի 24, 2017


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող տարածքների աերոլուսան...

Հայ սակրավորները Սիրիայում. ուշացած, բայց անհրաժեշտ ակցիա

Հայ սակրավորները Սիրիայում. ուշացած, բայց անհրաժեշտ ակցիա

Սեպտեմբերի 14, 2017


Հայաստանի ենթադրվող մասնակցությունը Սիրիայի տարածքի ականազերծմանը, որտեղ արդեն հինգերորդ տարին արյունահեղ քաղաքացիական պատերազմ...

Պուտինն անձնական ֆիասկո է կրում Սիրիայում

Պուտինն անձնական ֆիասկո է կրում Սիրիայում

Դեկտեմբերի 11, 2016


Եթե Պալմիրան իսկապես ընկնի, ապա դա խայտառակություն կլինի ապաշնորհ, խայտառակ սիրիական բանակի համար՝ Բաշար Ասադի գլխավորությամբ, ...

Քերին գթասիրտ մարդասպան է

Քերին գթասիրտ մարդասպան է

Դեկտեմբերի 10, 2016


Այսօր Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգում ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ավիահարվածի հետևանքով զոհվել են 28 խաղաղ ք...

Ռուսաստանի դեսպանը և հայ ստրուկները

Ռուսաստանի դեսպանը և հայ ստրուկները

Նոյեմբերի 28, 2016


Երբ օրեր առաջ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների հարցով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան հայտարարեց, թե ԽՍՀՄ նախկին երկրներում ռուս...

Պատերազմը Սիրիայում. Թուրքիան բացահայտ պատերա՞զմ է սկսել քրդերի դեմ

Պատերազմը Սիրիայում. Թուրքիան բացահայտ պատերա՞զմ է սկսել քրդերի դեմ

Հոկտեմբերի 24, 2016


Ռուսաստանի Զինված ուժերի և սիրիական կառավարական բանակի հայտարարած հումանիտար դադարը Հալեպում «լիցքաթափման» չհանգեցրեց. բոլոր կո...

ԱՄՆ-ը խորապես տխրել է սիրիական զորքերի հաջողություններից և Հալեպում ահաբեկիչների ոչնչացումից

ԱՄՆ-ը խորապես տխրել է սիրիական զորքերի հաջողություններից և Հալեպում ահաբեկիչների ոչնչացումից

Հոկտեմբերի 1, 2016


ԱՄՆ-ը կարծում է, թե Հալեպի վերադարձը կառավարական զորքերի վերահսկողության ներքո կուժեղացնի ահաբեկիչների դիրքերը, ճեպազրույցում լ...

Սիրիայում ամերիկյան «հպատակները» երեխաների են գլխատում

Սիրիայում ամերիկյան «հպատակները» երեխաների են գլխատում

Հուլիսի 20, 2016
3

Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է «Նուրեդդին Ազ-Զինկի» խմբավորման զինյալների կողմից Հալեպի նահանգում 11-ամյա տղայի մահապատժի մասին. գե...

Դեսպանը կեղծ ահազանգ է հնչեցնում

Դեսպանը կեղծ ահազանգ է հնչեցնում

Հուլիսի 19, 2016
1

Այսօր ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը հանդես է եկել հայտարարությամբ և ասել է, որ Հայաստանո...

Ինչպես Սիրիան փրկել Հասմիկ Պողոսյանից

Ինչպես Սիրիան փրկել Հասմիկ Պողոսյանից

Մայիսի 23, 2016


Հայաստանի քաղաքացիները մի կերպ կուլ գնացին մեր երկրի ու Մադագասկարի միջև այն ամուր կապերի ամրապնդմանը, որի նախաձեռնությունը պատ...

Ռուսները պահանջում են ճանաչե՞լ Արցախը

Ռուսները պահանջում են ճանաչե՞լ Արցախը

Մայիսի 9, 2016


Այն օրը, երբ լուր տարածվեց, որ ՀՀ Կառավարությունում ներկայացվել է Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման նախագիծը, առաջին արձագանքողների...

Էրդողանը դիմում է ստորության

Էրդողանը դիմում է ստորության

Մարտի 6, 2016
1

Հիմա միայն իրավիճակի առաջիկա զարգացումը ցույց կտա, թե որքանով են գործուն եղել անվտանգության և Ռուսաստանից փրկության երաշխիքները...

Ամերիկացիները կխափանեն և թույլ չեն տա հրադադարը Սիրիայում

Ամերիկացիները կխափանեն և թույլ չեն տա հրադադարը Սիրիայում

Փետրվարի 28, 2016


Վաշինգտոնի համար չափազանց հետաքրքիր է չափել Պուտինի նյարդերի դիմացկունությունը, ստուգել նրա կամքն ու վճռականությունը։ Այդ նպատա...

Էրդողանը լրջորեն պատրաստվում է ինքնասպանության

Էրդողանը լրջորեն պատրաստվում է ինքնասպանության

Փետրվարի 21, 2016
1

Կոնֆլիկտի լայնածավալ թեժացման և ռուս-թուրքական լայնածավալ պատերազմի վերաճման դեպքում հնարավոր են սցենարներ՝ Հայաստանի միջով «եր...

Բայդեն. ԱՄՆ-ը պատրաստվում է Սիրիայի բաժանմանը

Բայդեն. ԱՄՆ-ը պատրաստվում է Սիրիայի բաժանմանը

Հունվարի 23, 2016
1

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է Սիրիայի հակամարտությանը ռազմական լուծում տալու պատրաստակամության մասին, եթե քաղաքական լո...

Մենք խափանում ենք նրանց բիզնեսը

Մենք խափանում ենք նրանց բիզնեսը

Դեկտեմբերի 3, 2015


Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանը ողջ աշխարհին հայտարարում է, թե Թուրքիայի և Սիրիայի սահմանը հատող ոչ մի նավթի մասին էլ...

Էրդողանի լկտիությունը դուրս է գալիս թույլատրելիի սահմաններից

Էրդողանի լկտիությունը դուրս է գալիս թույլատրելիի սահմաններից

Նոյեմբերի 27, 2015


Թուրքական ռազմական օդուժը, ինչպեսև պետք էր սպասել, ռուսական Սու-24-ի խոցման հետ կապված միջադեպից հետո դադարեցրել է թռիչքները Սի...

Էրդողանը կատաղության նոպայի մեջ է

Էրդողանը կատաղության նոպայի մեջ է

Նոյեմբերի 26, 2015


Ռեջեփ Թայիփ Էրդողանը դերի մեջ է մտել, տեղեկացնում է РИА «Новости»-ն Թուրքիայի նախագահի կատաղության նոպայի մասին, որը ոչ մի կերպ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ