Սովորական խայտառակություն

Խնջույք ժանտախտի ժամին

Հունվարի 15, 2018
Խնջույք ժանտախտի ժամին

Օսկան Քոչարյան


Այս օրերին գրեթե բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցներով գովազդվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նոր նախաձեռնությունը: Ասվում է այն մասին, որ նրա անմիջական միջոցներով շուտով Ծաղկաձորում կկառուցվի նոր ու գերժամանակակից մարզաբազա: 3.2 հեկտար մակերես ունեցող մարզակառույցը Ծառուկյանից կպահանջի շուրջ 30 միլիարդ դրամի ներդրում:


Մի քանի օր առաջ մեկ այլ տեղեկատվությամբ իմացանք, որ գործարար Գարեգին Նուշիկյանի հիմնադրած «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ին Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում մոտ 27 հա հողամաս է տրամադրվել: Ընկերությունը պատրաստվում է այնտեղ հսկայական զվարճանքի կենտրոն հիմնել, իսկ Նուշիկյանն իր հերթին պատրաստվում է այդ նպատակի համար ծախսել շուրջ 22 միլիոն դոլար:


Դրանից առաջ էլ հավանաբար հիշում եք, թե ինչ շուքով մայրաքաղաքում գործարար Սամվել Կարապետյանը բացեց «Ռիո մոլ»-ը, որի կառուցապատումն արժեցել է 40 միլիոն դոլար: Կարող ենք այսպես անվերջ թվարկել, թե ինչպիսի ռեստորաններ, խաղատներ, հյուրանոցներ, ճոպանուղիներ, զբոսայգիներ, սրճարաններ, տոնավաճառներ, մարզասրահներ և հանգստի ու զվարճանքի այլ կետեր բացվեցին հանրապետության տարբեր անկյուններում: Այս ամենը և այդ նպատակի համար ծախսվող ահռելի միջոցները տպավորություն են թողնում, թե սա մի երկիր է, որտեղ մարդիկ այնքան բարեկեցիկ կյանքով են ապրում, որ չեն հասցնում իրենց խնայած միջոցները ծախսել գնումների, խաղադրույքներ կատարելու, ուղևորությունների, էլիտար վայելքների ու զբոսավայրերում թրևելու վրա: Եվ գործարար աշխարհն էլ հազիվ է հասցնում բավարարել հարուստ հասարակության պահանջները` աջուձախ միլիոնավոր դոլարներ ներդնելով ոչ թե արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության կամ ՏՏ ոլորտների զարգացման, աշխատատեղերի ստեղծման, գործազրկության վերացման, աղքատության հաղթահարման նպատակով, այլ միայն մարդկանց ազատ ժամանցն է տնօրինում` տալով նրանց հեքիաթային հնարավորություններ:


Դրսից այս ամենը պիտի զարմանալի թվա: Ներսից սա արդեն իսկ ապշեցուցիչ է: Սրան ասում են` «Խնջույք ժանտախտի ժամին» կամ, ինչպես հայ դասականն է ձևակերպել` «Վշտի ծիծաղը»:






Դիտումների քանակ 48845


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանը կդառնա կազինոյի խաղադրույք

Հայաստանը կդառնա կազինոյի խաղադրույք

Ապրիլի 5, 2018


Մի շարք հրապարակումներում մենք կանխատեսել էինք, որ Հայաստանը, որպես այդպիսին, շուտով կարող է նաև չլինելմ այսինքն՝ փակվել: Սակայ...

Երկիր - կազինո

Երկիր - կազինո

Նոյեմբերի 14, 2017


Ազգային վիճակագրական ծառայությունում այսօր ինչ-որ մեկը, հավանաբար, մատը սխալ կոճակի վրա է դրել, քանի որ հրապարակվել է մի տեղեկո...

Խաղամոլները ընդարձակում են սահմանները

Խաղամոլները ընդարձակում են սահմանները

Սեպտեմբերի 6, 2016


Շատ հազվադեպ է պատահում, որ մեր պատգամավորներն այսքան պունկտուալ լինեն և այսպես միաձայն կողմ քվեարկեն որևէ օրինագծի: Բայց այսօր...

Կազինոները բեկում կմտցնեն պատերազմում

Կազինոները բեկում կմտցնեն պատերազմում

Մայիսի 28, 2016
1

Պարզվում է, որ կազինոները կարող են մեծ դեր ունենալ պատերազմների ժամանակ: Ավելին, կազինոների աքսեսուարները հնարավոր է, որ հաղթան...

Հայաստանյան տնտեսության ջեք փոթը

Հայաստանյան տնտեսության ջեք փոթը

Ապրիլի 22, 2016


Հայաստանի ունևոր խավն ամեն բան անում է երկրում տնտեսական ակտիվություն պահպանելու համար: Մարդիկ գիշերներ են լուսացնում խաղատներ...

Կեսը հասկանում է, կեսը չի հասկանում

Կեսը հասկանում է, կեսը չի հասկանում

Մարտի 11, 2016


Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը սպասվածից ավելի մեծ աղմուկ բարձրացրեց: Մինչ դրա հեղինակներն ասում են, թե դա աշխարհի ամենալավ օր...

ՀՅԴ-ն կհրապարակի՞ ղումարբազների ցուցակը

ՀՅԴ-ն կհրապարակի՞ ղումարբազների ցուցակը

Հունվարի 22, 2016


Հանրապետական կուսակցությունն ու Դաշնակցությունը քննարկում են կոալիցիա կազմելու հնարավորությունները և դրանից ենթադրվող հետագա քա...

Բարձրաստիճան պաշտոնյաները չեն գնա Կիևյան կամուրջ

Բարձրաստիճան պաշտոնյաները չեն գնա Կիևյան կամուրջ

Դեկտեմբերի 16, 2015


ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում քննարկում էր «Շահումով խաղերի և խաղատների», ինչպես նաև «Գովազդի մասին» օրենքներում փոփոխությունների...

Նովոն էլ թռավ…
08.11.2018 | 12:06


Նովոն էլ թռավ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տարոնն արտագաղթեց
Նոյեմբերի 16, 2018


Տարոնն արտագաղթեց

Տարոնն արտագաղթեց
Նոյեմբերի 16, 2018


Տարոնն արտագաղթեց

ՀՀԿ-ի վերջին օգուտը
Հոկտեմբերի 29, 2018


ՀՀԿ-ի վերջին օգուտը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ