Սովորական խայտառակություն

Խոստանալու ժամանակը և դրժելու ժամանակը

Հունվարի 15, 2018
Խոստանալու ժամանակը և դրժելու ժամանակը

Ազգային ժողովում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկման հիմնական նյութը դարձավ ուղևորափոխադրումների գնի բարձրացման հավանականությունը և մատուցվող ծառայությունների որակը: Երկու դեպքերի համար էլ այն հեռանկարները, որոնք ներկայացնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, իրատեսական համարվել չեն կարող: Օրինակ, ինչպե՞ս կարելի է միանշանակորեն պնդել, թե ոլորտում առկա խնդիրները` գծատերերից մինչև անմխիթար տրանսպորտային միջոցներ, տալով մեկ միասնական օպերատորի, անմիջապես հաղթահարվելու են: Ասվածի մեջ որևէ տրամաբանություն չկա:


Նույն կերպ դատարկ խոստումների ժանրից էր այն հավաստիացումը, թե առաջիկայում տրանսպորտի գինը չի բարձրանա: Զարմացած պատգամավորներից մեկը այս խոստումը լսելուն պես արձագանքեց. «Ո՞նց թույլ չեք տալու, եթե երեք անգամ սեղմված գազի վրա ակցիզը աճել է` 8330-ը դարձել է 25000: Բացի այդ` 17 դրամի վրա եկել է ավելացված արժեքի հարկը, դարձել է 1 խորանարդ մետրի վրա 20 դրամ: Դուք ո՞նց թույլ չեք տալու, ի՞նչ եք անելու»,- հարցրեց նա:


Տրանսպորտի նախարարության ներկա քաղաքականությունն արդեն բոլորին է հայտնի: Սկզբում ասում են, որ ամեն ինչ կարգին է, ոչ ոք չի տուժի, հետո միանգամից որոշում են կայացնում և հիմնավորում, թե ուրիշ տարբերակներ չկան: Նույնը պիտի ակնկալել նաև հանրային տրանսպորտի գների համար, որոնք վաղ թե ուշ բարձրանալու են: Պարզապես այս շրջանում, երբ սպասվում են լուրջ քաղաքական գործընթացներ, նախարարությունը ցանկանում է մեղմել ու զսպել հասարակության ներքին հույզերը, և քանի որ այլ մեթոդների չի տիրապետում, ձեռք է մեկնում առաջին իսկ տարբերակին` սուտ խոսելուն: Ժամանակը կհոսի, և մոտ ապագայում մենք կունենանք բարձր գներ ու տրանսպորտային մենաշնորհ կամ, ինչպես ասում են` երկուսը մեկում:






Դիտումների քանակ 31397


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մի քանի սուտ Լարսի մասին

Մի քանի սուտ Լարսի մասին

Հուլիսի 3, 2018


Երբ ձմռանը փակվում էր Լարսի ճանապարհը, հեշտ էր դա արդարացնել բնակլիմայական պայմաններով: Բայց երբ Լարսի անցակետում մոտ 1500 հայկ...

Հանձնարարված է անպայման գտնել

Հանձնարարված է անպայման գտնել

Մայիսի 24, 2018


Հիմա արդեն անսխալ կարելի է պնդել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության յուրաքանչյուր անդամի հստակ հանձնարարական է տվել`...

Ինչպես առաջինից դառնալ վերջինը

Ինչպես առաջինից դառնալ վերջինը

Փետրվարի 5, 2018


Վերջապես գտնվեց մի բան, որի հարցում մենք անգերազանցելի ենք ամբողջ աշխարհում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Էքսպերտ ք...

Մեր զորքերը` տիեզերքում

Մեր զորքերը` տիեզերքում

Հոկտեմբերի 23, 2017


Հայաստանը կմիանա Լուսնի և Մարսի վրա ռազմական գործողություններից հրաժարվելու մասին միջազգային համաձայնագրին։ «Լուսնի և այլ երկնա...

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Հուլիսի 14, 2017


Երևանի մետրոպոլիտենը որոշակի փոփոխություններ է մտցրել ուղեվարձի սահմանման մեջ: Այսուհետ, եթե ուղևորն իր հետ մետրո է ցանկանում մ...

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Հուլիսի 13, 2017


Երբ լրատվամիջոցները գրեցին, թե ՌԴ-ն ու Վրաստանը պայմանավորվել են բացել Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ուղիները, Հայաստան...

Անթրաշները կարող են մորուք պահել

Անթրաշները կարող են մորուք պահել

Հունիսի 13, 2017


Մեկ շաբաթ շարունակ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում արտակարգ իրավիճակ էր հայտարարված: Իրավապահները որսում էին անթրաշ ու չստեր...

Քաղքենու տոնական հրավերը

Քաղքենու տոնական հրավերը

Դեկտեմբերի 19, 2016


ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր որոշել էր իր նախատոնական ասուլիսը վերածել համապետական կարևոր իրադարձո...

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր ողջ հանրապետության տարածքում առատ տեղումներն առաջին հերթին լուրջ դժվարություններ ստեղծեցին տրանսպորտային երթևեկության համ...

Չարիքի շահավետ ներկայությունը

Չարիքի շահավետ ներկայությունը

Հուլիսի 14, 2016


Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ափերից դուրս եկավ և հայտարարեց, թե Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությո...

Կառուցեն, որ ի՞նչ փոխադրեն

Կառուցեն, որ ի՞նչ փոխադրեն

Հոկտեմբերի 13, 2015


Շատ է գրվում ու խոսվում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման անհրաժեշտության մասին: Որոշ վերլուծաբաններ նույնիսկ դա գնահատում են ...

Հույսի աղբյուր Բեգլարյանը

Հույսի աղբյուր Բեգլարյանը

Փետրվարի 26, 2015


Կառավարության այսօրվա նիստում հետաքրքիր երկխոսություն էր ծավալվել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ու վարչապետ Հովիկ...

Ինչո՞վ են մտածել, երբ Ազնավուրին, Քըրքորյանին և Ռիժկովին թույլ են տվել անվճար երթևեկել քաղաքային տրանսպորտով

Ինչո՞վ են մտածել, երբ Ազնավուրին, Քըրքորյանին և Ռիժկովին թույլ են տվել անվճար երթևեկել քաղաքային տրանսպորտով

Նոյեմբերի 24, 2014


Վերջին մեկ-երկու տասնամյակում հասարակության մեջ հաճախ է հիշատակվում օրենքների չգործելու մասին, մյուս կողմից՝հնչում են նաև այնպի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ