Սովորական խայտառակություն

Արծրունը քաշել է նախարարին

Հունվարի 15, 2018
Արծրունը քաշել է նախարարին

Հայ պաշտոնյաները Ֆեյսբուքում սեփական էջերը բացելիս համոզված են, որ դա հասարակության հետ թափանցիկ աշխատելու գրավականն է: Բայց անցնում է մի կարճ ժամանակ, ու նրանք տենում են, որ մարդկանց հետ հարաբերվելը բարդ գործ է, քանի որ պարզ երեսով ասպարեզ դուրս գալու համար նախ պետք է ունենալ ինչպես պարզ երես, այնպես էլ մաքուր ձեռքեր: Եվ եթե սոցիալական ցանցում իր էջը բացեց նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ապա միանգամից նկատենք, որ նրան այդ քայլին դրդողները արջի ծառայություն մատուցեցին նախարարին, քանի որ բանակային խնդիրների անսահմանությունը հազիվ թե հանգստություն խոստանար Սարգսյան Վիգենին վիրտուալ տարածքում:


Երկու օր է` չի հանդարտվում աղմուկը, որ ծագել է պաշտպանության նախարարի մի գրառման շուրջ: Վերջինս հորդորել էր հանգանակություն սկսել վիրավոր զինծառայողի բուժման համար, ինչին ի պատասխան օգտատերերից մեկն այդ դիմումը որակել էր բոշայություն: Սրան ի պատասխան Վիգեն Սարգսյանն ասել էր. «Բոշան դուք եք»: Այսքանը լիուլի բավարար էր հին դարմանը քամուն տալու համար, հիշեցնելու, որ երկիրն արդեն վաղուց պարտադիր-կամավոր սկզբունքով մուծվում է ՊՆ-ին ու մարդկանց գրպանները գյորախանի կարասը չի, որ անընդհատ հանես ու հանես: Ձեռքի հետ էլ նաև հիշեցրին, որ պետության ու նախարարության փողերն էլ երկնքից չեն ընկնում, դարձյալ այդ նույն մարդկանց վաստակն է ու ժողովրդից դժգոհելու, առավել ևս նրան վիրավորելու համար ոչ բարոյական իրավունք կա, ոչ էլ խոսելու տեղ:


Բայց այս պատմության մի դրվագ մնում է ստվերում, ինչն արժանի է ուշադրության: Հասկանալի է, որ Վիգեն Սարգսյանի ՖԲ էջում գրառումներ կատարողն ու արձագանքողը նախարարը չէ, այլ նրա խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Եվ հիմա ստացվում է այնպես, որ Արծրունը Սարգսյանի «գլխին սարքեց» իր սուր ու անհավասարակշիռ պատասխանով: Հիմա Արծրունը որքան էլ կաշվից դուրս է գալիս այլ աղբյուրներով հարվածի ուժգնությունը մեղմել, ոչինչ չի ստացվում: Նրա թեթև ձեռքով Վիգեն Սարգսյանն արդեն ընկել է «սև ցուցակ»` պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Խոսրով Հարությունյանի և մյուսների օրինակով, որոնք իրենց լեզվին տեր չեն կանգնում ու հետո բողոքում են, թե ժողովուրդն ինչու չի սիրում իրենց:






Դիտումների քանակ 47073


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի ուժը նախրի մեջ է

Փաշինյան Նիկոլի ուժը նախրի մեջ է

Նոյեմբերի 28, 2018


ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն առաջարկել է առանձին երկկողմ բանավեճ կազմակերպել ՀՀԿ – «Ի...

Խոստումնալիցներն ու տաղանդավորները պատուհաս են դարձել

Խոստումնալիցներն ու տաղանդավորները պատուհաս են դարձել

Նոյեմբերի 20, 2018


ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ասում է, որ ժամանակին օգնել է իրեն բանակից ազատվելու խնդրով դիմած ՀՀ պաշտպանության նախ...

միրզոյան արարատը դժգոհ է Վիգեն Սարգսյանի ժառանգությունից

միրզոյան արարատը դժգոհ է Վիգեն Սարգսյանի ժառանգությունից

Հոկտեմբերի 27, 2018


Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը Facebook-ի գրառման մեջ գրել է, թե նոր իշխանությունը հետևողականորեն ավերում է այն, ...

Փաշինյան Նիկոլի պատրանքների վտանգավորության կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի պատրանքների վտանգավորության կապակցությամբ

Հոկտեմբերի 27, 2018


Բոլթոնի այցի կապակցությամբ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը քննադատական գրառում էր կատարել Facebook-ում, ինչին չէին...

Նոր ԱԽՔ-ը էլի պիտի դասի գնա

Նոր ԱԽՔ-ը էլի պիտի դասի գնա

Մայիսի 21, 2018


Մեկ շաբաթվա ընթացքում ի հայտ եկան նորանշանակ պաշտոնյաների ամենագլխավոր առանձնահատկությունները: Եվ դրանցից հիմնականը խորագույն ա...

Պատիվ ունի՞, թե՞ պատիվ չունի

Պատիվ ունի՞, թե՞ պատիվ չունի

Մայիսի 12, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում այսօր ներկայացրեց նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Վարչապետն ասա...

Պետք էր սխալ գտնել` գտան

Պետք էր սխալ գտնել` գտան

Ապրիլի 13, 2018


Ցանկացած ընկերություն կերազի բանակի հետ պայմանագիր ունենալ և նրան մատակարարել զինված ուժերի կարիքների համար օգտագործվող արտադրա...

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Ապրիլի 2, 2018


Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմից ք...

Միհրան Հակոբյանը գրավել է Նախիջևանը

Միհրան Հակոբյանը գրավել է Նախիջևանը

Մարտի 22, 2018


ԵրիտՀՀԿ-ական պատգամավորների տարորոշիչ գծերից մեկն էլ հատուկ հնարավորություններով օժտված խոշորացույցների միջից աշխարհին նայելու ...

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Փետրվարի 2, 2018


Տեղեկությունն այն մասին, թե մայիսի 14-ից 25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, ո...

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգ...

Բաղմանյանին դուրս են գրում

Բաղմանյանին դուրս են գրում

Դեկտեմբերի 5, 2017


Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին հայտնեց այն մասին, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկա...

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Հոկտեմբերի 30, 2017


Նա, ով սիրում է քչփորել ուրիշների կենսագրությունները, պիտի կռահի, որ մի օր էլ ինչ-որ մեկի մտքով կանցնի տնտղել իր կենսագրության ...

Եկեղեցու ընդդիմադիրը

Եկեղեցու ընդդիմադիրը

Հոկտեմբերի 27, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» չարչրկված օրենքի նախագիծի աքիլլեսյան գարշապարերից մեկն էլ դարձավ հո...

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017


Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտող...

Վիգեն Սարգսյանը դասալիքներին թիկունք կկանգնի

Վիգեն Սարգսյանը դասալիքներին թիկունք կկանգնի

Սեպտեմբերի 18, 2017


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով ևս այսօր մասնակցում էր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, բավական անսովոր ելույթ ունե...

Արծրունը Յոլչյանի տնվորը չէ

Արծրունը Յոլչյանի տնվորը չէ

Սեպտեմբերի 15, 2017


Մեկ-երկու օր առաջ լրատվամիջոցներից մեկը գրել էր ՀՀ Պն թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանի մասին: Ասվում էր, որ ՊՆ մատակարար...

Խաչատուրովի խաթրը չկոտրեցին

Խաչատուրովի խաթրը չկոտրեցին

Սեպտեմբերի 13, 2017


Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուղղակի փայլում էր իր լավատեսությա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ