Սովորական խայտառակություն

Ո՞վ ավելի մեծ սուտ կասի

Հունվարի 11, 2018
Ո՞վ ավելի մեծ սուտ կասի

Ռուսաստանաբնակ հայտնի գործարար և քրեական հեղինակության անուն վաստակած Ռուբեն Թաթուլյանի` Ռոբսոնի թեման այսօր նոր թափ հավաքեց այն բանից հետո, երբ նրա մասին խոսեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Բանն այն է, որ Քոչարյանը խիստ կատեգորիկ կերպով հայտարարեց, թե Թաթուլյանը ԱԳ նախարարի խորհրդական չի եղել, ու եթե ինչ-որ բաների մասին հայտնել է իր տեսակետը, ապա դրանք ամենևին էլ ԱԳՆ տեսակետը չեն: Այլ կերպ ասած, ԱԳ փոխնախարարն ասում էր, որ Ռոբսոնը սուտ է խոսում, երբ պնդում է, թե ինքը ՀՀ դիվանագիտական անձնագիր ունի, շրջում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը կցված ավտոմեքենայով, որովհետև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է:


Բայց այս պատմության մեջ կարծես թե սուտ խոսողը միայն Ռոբսոնը չէ, քանի որ Քոչարյանը ևս չի պատրատվում նրան զիջել այդ ասպարեզում: Շավարշ Քոչարյանը գոնե պիտի տեղեկացված լիներ, որ ընդամենը մեկ օր առաջ արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր, որ Ռուբեն Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդական, սակայն հիմա այդ կարգավիճակը չունի: Եվ քանի որ Քոչարյանն այս մասին չիմանալ չէր կարող, ապա նա այսօր առնվազն միտումնաբար անտեղյակ է ձևացել` թաքցնելու համար ակնհայտ փաստերը: Իսկ եթե մարդն ինչ-որ բան ցանկանում է քողարկել, կնշանակի, որ այդ բանը վնասում է իրեն կամ իր ղեկավարած համակարգին:


Հիմա ԱԳՆ-ն փորձում է եղածը ներկայացնել պայծառ լույսի տակ` խոսելով այն մասին, թե Թաթուլյանը որքան մեծ աջակցություն է ցուցաբերում Սոչիի հայ համայնքին: Սակայն մի՞թե մենք մերժում կամ արհամարհում ենք այդ աջակցությունը: Լավին` լավ, վատին` վատ: Եվ ոչ միայն Ռոբսոնի պարագայում: Մեր արտաքին քաղաքական համակարգում հիմա այնքան պատահական ու կասկածելի դեմքեր կան, որ որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե վաղն ինչ անակնկալ կմատուցեն նրանք: Իսկ եթե ԱԳՆ-ն «проходной двор» է հիշեցնում, ապա երկրի դեմքն էլ դրսում չի լինելու այնքան լուրջ ու պատկառելի, որքան ուզում ենք տեսնել:






Դիտումների քանակ 49004


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞վ կլինի Նիկոլի գողականը

Ո՞վ կլինի Նիկոլի գողականը

Մայիսի 16, 2018


Երբ ԵՏՄ բարձրագույն խորհրդին մասնակցելու նպատակով Սոչի այցելած ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղաբնակ հայերը ջերմ ընդ...

Հանցագործները կփրկեն հանցագործությունից

Հանցագործները կփրկեն հանցագործությունից

Փետրվարի 15, 2018


Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է, կասեր մեծն Սարոյանը, բայց բոլորովին այլ առիթով: Իսկ մեր մտահոգության նյութն այն նոր ու վտանգավոր ...

Ռոբսոնն ուզում է ոչնչացնել ԱՄՆ-ը

Ռոբսոնն ուզում է ոչնչացնել ԱՄՆ-ը

Հունվարի 9, 2018


Սոչիում բնակվող ռուսաստանցի հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը, որը հայտնի է Ռոբսոն մականունով, հայտարարել է, որ ինքը Հայաստանի ...

Թանկի և էժանի տարբերությունը

Թանկի և էժանի տարբերությունը

Նոյեմբերի 3, 2017


Հայրենի դիվանագիտությունը եղել ու շարունակում է մնալ ամենախոցելի ոլորտներից մեկը: Խնդիրն առնչվում է ինչպես կադրերի ընտրությանը,...

Հիմա բանակցո՞ւմ ենք, թե՞ չենք բանակցում

Հիմա բանակցո՞ւմ ենք, թե՞ չենք բանակցում

Մայիսի 16, 2016


Ասօր խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց Հայաստանի կողմից Արցախի ճանաչման նախագիծը ԱԺ լիագո...

Տվեք ջայլամին դիվանագիտական աստիճան

Տվեք ջայլամին դիվանագիտական աստիճան

Մարտի 10, 2015


Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների՝ մարտի 12-13-ին Աստանայում կայանալիք հանդիպմանը Հայաստանի բացակայությունը հիմնավ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ