Սովորական խայտառակություն

Հիվանդը առողջի դարդն է քաշում

Հունվարի 10, 2018
Հիվանդը առողջի դարդն է քաշում

Նախագահը մարդ է, նա էլ կարող է մրսել: Այս իրողություննը ընդունելի է բոլորի համար, բացի ընդդիմությունից, քանի որ երկրի ղեկավարի սովորական փռշտոցի մեջ ընդդիմադիրներն անպայման դավադրության սաղմեր են նկատում և կամ կարող են հայտարարել, թե նախագահն իրավունք չունի փռշտալու, քանի որ դա չի ներդաշնակում իրենց պատկերացումների հետ:

 

Մեր նախագահն էլ Ամանորի տոներին մրսել էր: Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հասկանալի հայերենով հայտնեց. «Սերժ Սարգսյանը թեթև մրսած է, և այդ ընթացքում նա եղել է տանը»: Այսքանը պիտի որ լիովին բավարար լիներ թեման փակելու համար: Միայն թե ինտրիգների սիրահարներին նմանատիպ պարզությունը բավարարել չի կարող: Մարդիկ պահանջում են սուր զգացողություններ, կոնֆլիկտներ, գաղտնիքներ ու տողատակեր: Եվ գլորվեց ձնագունդը` Սուրբծննդյան պատարագին Սերժ Սարգսյանի ներկա չլինելը վերագրելով եկեղեցի-պետություն հարաբերությունների ճեղքմանը, ինչից հետո ենթադրյալ նախագահը «տեղափոխվեց» «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ նրա վիճակը գնահատվեց ծայրահեղ ծանր:


Երբ այս փուչիկն արագ պայթեց, մեջտեղ եկավ մեկ այլ փուչիկ, համաձայն որի նախագահը տոնական օրերին եղել է Մոսկվայում և Եվրոպայում: Սարգսյանին երկրից այդքան հեռու ուղարկողների համար սա նախընտրելի տարբերակ է, քանի որ հեռուն տեսանելի չէ, իսկ երբ մի բանը դուրս է տեսադաշտից, դրան կարելի է վերագրել ինչ ասես: Հետո, բնականաբար, սա էլ հերքվեց, իսկ երբ այսօր նախագահն իր նստավայրում խորհրդակցություն անցկացրեց շատ առողջ տեսքով, նրա համեմատ մտացածին լուրեր տարածողները բավական հիվանդագին նկարագիր ունեին: Հիմա արդեն իրենք են շտապում թեման փակել, որովհետև նույնիսկ շատ հետաքրքիր սուտը դարձյալ մնում է սուտ, իսկ մարդիկ խաբվել չեն սիրում, այն էլ` հաշված օրերի ընթացքում մի քանի անգամ:






Դիտումների քանակ 35550


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ