Սովորական խայտառակություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018
Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հասցեին՝ եկեղեցու Խաչի քավոր լինելու և շապիկ հագնելու համար, համացանցում «քննադատություններ» ու ծաղրալից արտահայտություններ են տեղ գտել: Հովհաննիսյան Արծրունը ի պաշտոնե է նեղացել ու այդ առիթով ասել է. «Այսպես, ամեն ինչ քանդելով, սևացնելով, ծաղրելով ո՞ւր եք հասնելու։ Արժեքներ ու ամրություններ կան, որոնց վրա ինքներդ եք նստած, թեկուզ և չեք գիտակցում դա: Իսկ հակառակ կողմում տեսե՞լ եք քանի հարյուր հազարներ ու միլիոններ են: Մի անգամ շփվե՞լ եք կռված տղերքի հետ այս հարցում...»:

 

Թե ինչ կապ ունեն կռված տղերքը Խաչի քավորության թեմայի հետ և այդ որ օրվանից նախարար Վիգեն Սարգսյանը սկսեց կռված տղա համարվել՝ դա թողնենք ձեր երևակայությանը: Մեր խնդիրն այլ բան է` հասկանալ, թե ինչու և ինչ հիմքով է պաշտպանության նախարարը վաստակել այդ կոչումը կրելու իրավունքը: Ճիշտ նույն կերպ վատ չէր լինի, եթե գլուխ հանեինք այն հարցից, թե Աղթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում կայացած Ջրօրհնեքի արարողության ժամանակ խաչքավորն ինչու էր ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը: Սա ի՞նչ է՝ նոր օլիգարխիկ զվարճա՞նք:


Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական կայքում խաչքավորի դերը հետևյալ կերպ է ներկայացվում. «Այս կոչմանը յուրաքանչյուր մարդ ընտրվում է ոչ պատահականորեն։ Քավորի դերը տալիս են այն ընտանիքին, որ կարող է օրինակ ծառայել մյուսներին»: Ստացվում է, որ մենք Շարմազանովից, Վիգեն Սարգսյանից ու մյուսներից օրինակելիության դասեր քաղելու շատ լուրջ հնարավորություն ենք ունեցել և ձեռքից բաց ենք թողել: Ի դեպ, նկատենք, որ սա եզակի բացթողում չէ: Նախկինում խաչքավոր են եղել նաև ՀՀԿ-ական պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռոբերտ Սարգսյանը: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` չափազանց օրինակելի անձնավորություն Տիգրան Խաչատրյանն է խաչքավորություն արել Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում խաչի կնքահայր է եղել Գագիկ Ծառուկյանի թոռը, և այսպես շարունակ:


Եթե մեկ առ մեկ թվարկենք բոլոր այդ աստվածավախ ու խոնարհ հավատացյալների անունները, ապա կունենանք շատ ինքնատիպ մի պատկեր: Խաչքավորություն ասվածը կդառնա «գոլդ» համարներով հեռախոս ունենալու նման մի բան, այսինքն՝ մի շքեղություն, որի հիմքը էժանագին ցուցամոլությունն է: Եվ հետո այս մարդկանց ինչո՞ւ մեղադրել: Ի՞նչն է նրանց խանգարում իրենց քմահաճույքների առարկա դարձնել այն եկեղեցին, որի գլուխ կանգնած են Գարեգին Երկրորդի կամ Նավասարդ սրբազանի պես մարդիկ:






Դիտումների քանակ 51163


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Հունիսի 14, 2019


Բոլորս հիշում ենք, թե ինչ դաժան կռիվ տվեց Փաշինյան Նիկոլը հանրապետականների հետ անցած ընտրություններին: Նրա միակ թիրախը հանրապետ...

Շարմազանովը սրբացնում է Փաշինյան Նիկոլին

Շարմազանովը սրբացնում է Փաշինյան Նիկոլին

Հունիսի 10, 2019


ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը գրառում է կատարել իր էջում՝ Փաշինյան Նիկոլին նվիրված: Նա գրել է.

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Հունվարի 21, 2019


20-րդ դարի խոշորագույն պետական գործիչներից մեկը` Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնին, ասում էր. «Պետք է սուգ ...

Շարմազանովն ամաչո՞ւմ է, թե՞ չի հասկանում

Շարմազանովն ամաչո՞ւմ է, թե՞ չի հասկանում

Հունվարի 7, 2019


Վարդանանց պատերազմից մինչև Արցախյան գոյամարտ ազգի գոյության շարունակականությունն հնարավոր է եղել ապահովել, քանի որ երկրում չի ե...

Փաշինյան Նիկոլին նոր դերասաններ են անհրաժեշտ

Փաշինյան Նիկոլին նոր դերասաններ են անհրաժեշտ

Դեկտեմբերի 6, 2018


Ինչ ասես, որ չտեսանք այս նախընտրական շրջանում: Ինչ հնարավոր է տեղավորել մարդկային ուղեղում, այս օրերին դրա ականատեսն եղանք: Այս...

Փաշինյան Նիկոլն ասֆալտ փռել չգիտի

Փաշինյան Նիկոլն ասֆալտ փռել չգիտի

Դեկտեմբերի 3, 2018


ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Շարմազանովն ասում է. «Փաշինյան Նիկոլը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներո...

Փաշինյան Նիկոլի ուժը նախրի մեջ է

Փաշինյան Նիկոլի ուժը նախրի մեջ է

Նոյեմբերի 28, 2018


ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն առաջարկել է առանձին երկկողմ բանավեճ կազմակերպել ՀՀԿ – «Ի...

Փաշինյան Նիկոլը հզոր ասֆալտապատող է

Փաշինյան Նիկոլը հզոր ասֆալտապատող է

Նոյեմբերի 28, 2018


Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով Փաշինյան Նիկոլի՝ Լոռու մարզում նախընտրական ելույթին, ասել է. «Երեկ հյուրընկալ Լոռիում մարդ է...

Շարմազանովը չի հասկանում, որ գեղացիները չեն հեռանում՝ նրանց հեռացնում են

Շարմազանովը չի հասկանում, որ գեղացիները չեն հեռանում՝ նրանց հեռացնում են

Նոյեմբերի 22, 2018


Փաշինյան Նիկոլը, հավանաբար, հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զարգացնելը, երկիր կառավարելը վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստա...

Խոստումնալիցներն ու տաղանդավորները պատուհաս են դարձել

Խոստումնալիցներն ու տաղանդավորները պատուհաս են դարձել

Նոյեմբերի 20, 2018


ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ասում է, որ ժամանակին օգնել է իրեն բանակից ազատվելու խնդրով դիմած ՀՀ պաշտպանության նախ...

Ո՞վ է փակելու խաշի հաշիվը

Ո՞վ է փակելու խաշի հաշիվը

Նոյեմբերի 15, 2018


Դիմելով Մարուքյան Էդմոնին՝ ԱԺ փոխխոսնակ Էդ. Շարմազանովը նրան կողմնորոշվելու կոչ արեց: Մասնավորապես նա ասաց. «Էդմոն Մարուքյանին ...

Փաշինյան Նիկոլի հավանական գրիպի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի հավանական գրիպի կապակցությամբ

Նոյեմբերի 8, 2018


ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՙեթե Փաշինյան Նիկոլը մեկ շաբաթ գրիպ ընկնի`կկորեք սաղդ՚: Տրամաբանական է, որ այդ արտա...

միրզոյան արարատը դժգոհ է Վիգեն Սարգսյանի ժառանգությունից

միրզոյան արարատը դժգոհ է Վիգեն Սարգսյանի ժառանգությունից

Հոկտեմբերի 27, 2018


Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը Facebook-ի գրառման մեջ գրել է, թե նոր իշխանությունը հետևողականորեն ավերում է այն, ...

Փաշինյան Նիկոլի պատրանքների վտանգավորության կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի պատրանքների վտանգավորության կապակցությամբ

Հոկտեմբերի 27, 2018


Բոլթոնի այցի կապակցությամբ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը քննադատական գրառում էր կատարել Facebook-ում, ինչին չէին...

Շարմազանովը դեռ լավ չի հասկանում

Շարմազանովը դեռ լավ չի հասկանում

Հոկտեմբերի 17, 2018


Փոխվարչապետ միրզոյան արարատը, որը կյանքում չկայացած անձնավորություն է, իրենից ոչինչ չներկայացնող, որի միակ ձեռքբերումը աբաջյան ...

Շարմազանովը ջնջեց ժողովրդի վարչապետին

Շարմազանովը ջնջեց ժողովրդի վարչապետին

Սեպտեմբերի 19, 2018


Փաշինյան Նիկոլն էսօր դարձյալ իր տարերքի մեջ էր. միտինգ էր անում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Քանի որ վերջին օրերին ФСБ-ն...

Այս տարվա ամենասուր կատակը

Այս տարվա ամենասուր կատակը

Մայիսի 22, 2018


Այսօր, երբ Ազգային ժողովում պատգամավորները քննարկում էին ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը...

Նոր ԱԽՔ-ը էլի պիտի դասի գնա

Նոր ԱԽՔ-ը էլի պիտի դասի գնա

Մայիսի 21, 2018


Մեկ շաբաթվա ընթացքում ի հայտ եկան նորանշանակ պաշտոնյաների ամենագլխավոր առանձնահատկությունները: Եվ դրանցից հիմնականը խորագույն ա...

Նիկոլի պատվերով համերգը

Նիկոլի պատվերով համերգը

Մայիսի 18, 2018


Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխության առաջին փուլը կարելի է համարել ավարտված: Նրա համար այդ փուլը լիովին արդյունավետ էր: Սակա...

Պատիվ ունի՞, թե՞ պատիվ չունի

Պատիվ ունի՞, թե՞ պատիվ չունի

Մայիսի 12, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում այսօր ներկայացրեց նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Վարչապետն ասա...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ