Սովորական խայտառակություն

Հումորային ակումբի աթոռը մաքրեցին

Դեկտեմբերի 28, 2017
Հումորային ակումբի աթոռը մաքրեցին

Օսկան Քոչարյան

 

Այսօր կայացավ Ժուռնալիստների միության համագումարը: Ձայների գրեթե բացարձակ մեծամասնությամբ միության նոր նախագահ ընտրվեց Սաթիկ Սեյրանյանը: Բայց սա ընդամենը տվյալ իրադարձության մի դրվագն է, և դեռ լիովին հասկանալի էլ չէ, թե Սեյրանյանի ինչին էր պետք դա: Իսկ համագումարը շատ ավելի կարևոր առաքելություններ իրականացրեց: Դրանցից առաջինն այն էր, որ վերջապես նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանին տեղեկացրին, որ տուն գնալու ժամանակն է, քանի որ այդ տիկինը միությունը ղեկավարում էր 1977 թվականից: Հավանաբար Ֆիդել Կաստրոյից հետո նա միակ մարդն էր մնացել, որ այդքան երկար` 40 տարի, նստել էր նույն աթոռին` զարգացած սոցիալիզմի ժամանակներից մինչև զարգացող կապիտալիզմի օրերը:


Հաջորդ կարևոր առաքելությունն այն էր, որ հենց ժուռնալիստների միության անդամները փաստեցին, որ իրենց միությունը շատ վաղուց վախճանվել է, նրան հողին են հանձնել ու մարմինն էլ արդեն քայքայված է, այնպես որ, հանգուցյալին արտաշիրիմում անելու դեպքում էլ նա հաստատ չի կենդանանա: Իսկ որ այսօր նման միություն ոչ մեկին պետք չէ, հատկապես նորօրյա լրագրության ներկայացուցիչներին, ովքեր առանց խոչընդոտների գործում են ազատ դաշտում և չեն պատրաստվում ինչ-որ մեկի թևի տակ անցնել, դա ապացուցեց համագումարի պատվիրակների ներկայացուցչական կազմը. այստեղ միջին տարիքը տատանվում էր 60-70-ի միջև:


Գալով համագումարի անցկացման կարգին՝ միանգամից ասենք, որ սա էլ մեկ այլ անհեթեթություն էր: Նախ՝ արդեն իսկ տարօրինակ էր, որ Ժուռնալիստների միությունը Գրողների միությունում էր համագումար անում, հետո համագումարի մասնակիցներն այնտեղ էին եկել հեռախոսազանգի կանչով, այլ ոչ թե իբրև ընտրված պատվիրակներ, և վերջապես, ամբողջ համագումարը գտնվում էր մի քանի ԱԺ պատգամավորների խիստ վերահսկողության ներքո` ի դեմս Մարգարիտ Եսայանի և մյուսների: Մի խոսքով, անհաջող բեմականացում՝ անհաջող դերասաններով: Եվ թե ինչի համար էր այդ ամբողջ անիմաստ աղմուկ-աղաղակը՝ նույնիսկ ներկաները գլուխ չհանեցին:


Ի դեպ, հենց Սաթիկ Սեյրանյանը տեղում խոստովանեց, որ ներկա միությունը հումորային ակումբ է: Իսկ թե ինչ է պատրաստում դարձնել ինքը` մի մարդ, որ ընտրվեց 57 կողմ, 1 դեմով, այսինքն՝ գրեթե կոմունիստական ժամանակների արդյունքներով, Սեյրանյանը հաստատ չի պատկերացնում, թեև ասում է, թե իբր գիտի: Բայց մի՞թե հնարավոր է իմանալ մի բանի ապագան, ինչն այլևս չկա և ոչ մեկին պետք չէ:

 






Դիտումների քանակ 36605


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մարգոյի բերդի պաշարումը

Մարգոյի բերդի պաշարումը

Ապրիլի 12, 2018


ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը վստահեցնում է՝ իշխանությունը մտավախություն չունի, որ իր դեմ զենք կկիրա...

Մարգոն իշխանափոխություն է արել

Մարգոն իշխանափոխություն է արել

Փետրվարի 27, 2018


Ապրիլյան փոփոխություններին ընդառաջ յուրաքանչյուրն իր տեսանկյունից է գնահատում սպասվելիք տեղաշարժերը, արժևորում կամ արժեզրկում է...

Մարգոն խոստովանեց իր մեղքը

Մարգոն խոստովանեց իր մեղքը

Հոկտեմբերի 16, 2017


Այսօր Մամուլի օրն է, և ասուլիսի համար մամլո ակումբն ավելի հարմար թեկնածու չէր կարողացել գտնել, քան ՀՀԿ–ական պատգամավոր, նախկին ...

Կապիկների մոլորակը

Կապիկների մոլորակը

Հոկտեմբերի 3, 2017


Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը կրկին հարց էր բարձրացրել, թե ինչու է Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունից վերցվում հա...

Մարգոյի ոտքերն ու ֆրանկոֆոնիայի օգուտը

Մարգոյի ոտքերն ու ֆրանկոֆոնիայի օգուտը

Հուլիսի 7, 2017


Այսօր համացանցի օգտատերերից ոմանք առիթ ունեցան ֆեյսբուքյան զանազան հրապարակումների շարքում տեսնել երկու պարզված ոտքերի լուսանկա...

Աստղիկը սիրում է Տարոնին ու չի սիրում լրագրողներին

Աստղիկը սիրում է Տարոնին ու չի սիրում լրագրողներին

Մայիսի 17, 2017


Երևանի ավագանու ընտրություններից հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից բռնութ...

Մարգոն ուրանում է մայրենի լեզուն

Մարգոն ուրանում է մայրենի լեզուն

Մարտի 28, 2017


Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրեր են ընթանում: Դրա շրջանակում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի նիս...

Չարենցը, Մարգոն ու Մարգոյի հոպարը

Չարենցը, Մարգոն ու Մարգոյի հոպարը

Մարտի 21, 2017


Հանրապետական կուսակցությունը որոշեց շրջահայաց գտնվել և ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին հանձնարարեց հեռու մնալ նախընտրական...

Մարգոյականության հմայքն ու թշվառությունը

Մարգոյականության հմայքն ու թշվառությունը

Դեկտեմբերի 14, 2016


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի ասույթներն ու պահվածքը վերջին օրերին կրկին դարձել են քննարկման առարկա և ոչ այն պատ...

Հայ պատգամավորուհիները օրինաչափության շեղում են

Հայ պատգամավորուհիները օրինաչափության շեղում են

Հոկտեմբերի 26, 2016


Կա այսպիսի մի կառույց՝ Միջխորհրդարանական միություն: Սա միջազգային կազմակերպություն է, որն զբաղվում է աշխարհի խորհրդարանների գոր...

Ինչ երամի թռչուն է Մարգո Եսայանը

Ինչ երամի թռչուն է Մարգո Եսայանը

Հոկտեմբերի 8, 2016


ՀՀԿ-ի Մարգարիտ Եսայանի գործը կրկնապատկվել է: Նախկինում մի կուռք ուներ, ում անվերապահորեն երկրպագում էր, հիմա դարձել է երկուսը, ...

Եսայան Մարգոն ՀՀԿ-ի թշնամին է

Եսայան Մարգոն ՀՀԿ-ի թշնամին է

Սեպտեմբերի 19, 2016


Կան մարդիկ, որոնց օրենքի ուժով պիտի արգելվի հրապարակային ելույթ ունենալ, քանի որ նրանց խոսքն ավելի շատ վնաս է պատճառում, քան թշ...

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Հուլիսի 11, 2016
2

Այսօր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հրապարակել էր ՄԱԿ-ի 2016թ. հետազոտությունը, ըստ որի` Հայաստանում մարտ...

Մարգոն Ղարաբաղը պաշտպանում է Հայաստանից

Մարգոն Ղարաբաղը պաշտպանում է Հայաստանից

Հունիսի 7, 2016
2

Արցախում տհաճ զարգացումներ են տեղի ունենում՝ կապված Սամվել Բաբայանի վերադարձի, Հայկ Խանումյանի նկատմամբ կիրառված բռնության հետ:...

Մարգոյի միֆոլոգիան

Մարգոյի միֆոլոգիան

Ապրիլի 26, 2016


ՀՀԿ-ի Մարգոն՝ պատգամավոր Մարգարիտ Եսայանը միֆաթափ է եղել: Հիմա կհարցնեք՝ դա ի՞նչ բան է: Ճիշտ կլիներ, եթե Մարգոյից հարցնեիք, բայ...

«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ

«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ

Ապրիլի 23, 2016
1

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերությունը որոշել է իր լսարանին մատուցել ամենատխուր բանը, որ ...

Մարգոյի փառապանծ թիմը

Մարգոյի փառապանծ թիմը

Մարտի 23, 2016


Այս օրերին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը պատրաստ է կարծիք հայտնել ամեն ինչի մասին, անկախ այն բանից՝ նա դրանից հա...

ՀՀԿ-ի Մարգոն մեր լավն է ուզում

ՀՀԿ-ի Մարգոն մեր լավն է ուզում

Մարտի 4, 2016
1

Երբ Վենետիկի հանձնաժողովն իր կայքում հրապարակեց Հայաստանի Հանրապետության նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը, շատերն արդարացիորեն զ...

Մարգոյի տրանսցենդենտալ մեդիտացիան

Մարգոյի տրանսցենդենտալ մեդիտացիան

Փետրվարի 13, 2016
14

Լուրեր են պտտվում, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից հետո ընկել է նե...

Մարգարիտ Եսայանը՝ Ալիևի խոստովանամայրը

Մարգարիտ Եսայանը՝ Ալիևի խոստովանամայրը

Փետրվարի 2, 2016


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը բավականին նկատելի շեղումներ ունի վերջին շրջանում՝ պայմանավորված ԵԽԽՎ-ում Ռոբերտ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ