Սովորական խայտառակություն

Բարդ բառերի տակ թաքնված թակարդները

Դեկտեմբերի 28, 2017
Բարդ բառերի տակ թաքնված թակարդները

Օրերս հավանության է արժանացել «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը: Դրա մասին ասվում է, թե հիմնական նպատակը պարկի արդյունավետ կառավարման համակարգի ձևավորման ուղղությամբ բարեփոխումների և զարգացման հիմնադրույթների ներկայացումն է: Թե սա ազգային պարկի բարեփոխման որերորդ հայեցակարգն է՝ արդեն ոչ ոք չի հիշում: Նախագծերը գալիս ու գնում են, բայց դրանից Սևանի վիճակն ավելի լավը չի դառնում: Իսկ ինչ վերաբերում է ազգային պարկի բնապահպանական վիճակին և այնտեղ հանգստի կազմակերպմանը, ապա սա ընդհանրապես անմխիթարության բարձրակետն է: Եվ հիմա, երբ խոստացվում է, թե ցանկություն կա ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվություն բարձրացնել և զբոսաշրջության զարգացում ապահովել, անմիջապես հիշում ես, որ այդ ցանկությունը միշտ է եղել, միայն թե իրականացման քայլերն են բացակայել:

 

Ահա այսպիսի խոր թերահավատության ֆոնին կառավարությունը լուրջ խնդիր ունի տպավորություն գործել մարդկանց վրա: Եվ որովհետև այլ լծակներ արդեն չկան, նա ասում է հետևյալը. «Ակնկալվում է Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում ստեղծել բարձր ռեկրեացիոն ինդուստրիայի զարգացած միասնական համակարգ, որը կդառնա այս տարածաշրջանի բարձր եկամտաբեր, աշխատատար և էկոլոգիապես համեմատաբար անվնաս հեռանկարային տնտեսաճյուղ»:


«Բարձր ռեկրեացիոն ինդուստրիայի համակարգ» բառակապակցությունը կարող է անմիջապես սթափեցնել բոլոր նրանց, ովքեր չգիտեն, թե դա ինչ բան է: Միանգամից մտքովդ հազար տեսակ գերժամանակակից, ֆանտաստիկ, լայն հնարավորություններ խոստացող պատկերներ են անցնում: Բայց հանգստացեք ու խոր շունչ քաշեք, քանի որ երևակայությանը զոռ տալու որևէ հիմք չկա: Ռեկրեացիոն ասվածը մի բան է, ինչն արդեն իսկ գոյություն ունի` առանց կառավարության ցանկության ու ջանքերի: Ռեկրեացիոն ռեսուրսների թվին են պատկանում մարդու հանգստի, առողջության համար նպաստավոր պայմաններ ունեցող ջրամերձ վայրերը, լեռնային մաքուր օդը, զուլալ աղբյուրները, արևային էներգիայի առատությունը, ձյունածածկ ու ալպյան մարգագետիններով հարուստ լեռները, անտառները, հանքային բուժիչ աղբյուրները, բնական հուշարձանները և նման բաներ: Այսինքն՝ հենց այն, ինչը բնությունն ու Աստված մեզ տվել են ի վերուստ: Իսկ երբ չինովնիկները խոսում են «ռեկրեացիոն ինդուստրիայի զարգացած միասնական համակարգ ստեղծելու մասին», սա Հայաստանում կարող է նշանակել ընդամենը մի բան` Սևանի ավազանի բնական հարստությունների վերաբաշխում և դրանց անխնա շահագործում, ինչն էլ իր հերթին պիտի նշանակի, որ «Սևան» ազգային պարկի սև օրերը դեռ նոր են գալու: Այնպես որ, շատ մի ոգևորվեք օտար, անհասկանալի բառերի առատությունից: Դրանց թիկունքում միշտ էլ վտանգավոր թակարդներ են լինում:






Դիտումների քանակ 55316


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մենաշնո՞րհ. դա ի՞նչ բան է

Մենաշնո՞րհ. դա ի՞նչ բան է

Հուլիսի 30, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլ...

Նախարարին հանձնեցին ջրին

Նախարարին հանձնեցին ջրին

Հուլիսի 30, 2018


Ինչպես հայտնի է, Սևանա լճում ավելացել է կապտականաչավուն ջրիմուռների քանակը, որն ազդել է ոչ միայն լճի գույնի, այլև ջրի որակի վրա...

Իսկ որտե՞ղ են սադրիչները

Իսկ որտե՞ղ են սադրիչները

Հուլիսի 19, 2018


Մեկ օր առաջ տհաճ միջադեպ էր արձանագրվել Փանիկ գյուղում: Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել էին Փանիկ և խո...

Համաներո՞ւմ, թե՞ քաղաքական ակցիա

Համաներո՞ւմ, թե՞ քաղաքական ակցիա

Հուլիսի 11, 2018


Այսօր ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվեց Վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը: ...

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Հուլիսի 10, 2018


Օրիգինալություն խաղացող մեր կառավարության համար առիթների պակաս չի զգացվում: Այսօր էլ գործադիրն իր նիստն ուղեկցեց հերթական ցուցա...

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Հուլիսի 5, 2018


Կառավարության վերջին նիստում մի գովազդային ակցիա իրականացվեց: Ներկաների առաջ նոր համակարգիչներ էին դրված: Իսկ վարչապետ Նիկոլ Փա...

1200 անհետացած տեսախցիկ

1200 անհետացած տեսախցիկ

Հուլիսի 4, 2018


Հավանաբար, շատերն են հիշում, թե վերջին խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելիս որքան խոսակցություններ գնացին բոլոր ընտ...

Արքայի ամբողջ շքախումբը

Արքայի ամբողջ շքախումբը

Հուլիսի 2, 2018


Նոր կառավարության որևէ ձեռքբերման մասին նույնիսկ այդ կառավարության անդամները չեն համարձակվում խոսել: Ասում են՝ դեռ վաղ է, մի քի...

Հանձնարարված է անպայման գտնել

Հանձնարարված է անպայման գտնել

Մայիսի 24, 2018


Հիմա արդեն անսխալ կարելի է պնդել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության յուրաքանչյուր անդամի հստակ հանձնարարական է տվել`...

Մեկ զանգի ժողովրդավարությունը

Մեկ զանգի ժողովրդավարությունը

Մայիսի 18, 2018


Լույսը դեռ չբացված պաշտոնանկությունների ու հեռացումների ալիքը անցնում է ամբողջ երկրով: Յուրաքանչյուր կես ժամը մեկ լսում ես նոր ...

Նիկոլը ընտրեց վիճակագրական սուտը

Նիկոլը ընտրեց վիճակագրական սուտը

Մայիսի 17, 2018


Ազգային վիճակագրական ծառայության պետի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած Ստեփան Մնացականյանն այսօր կառավարության նիստում վերստին 6...

Փոխեցին, որ ոչինչ չփոխեն

Փոխեցին, որ ոչինչ չփոխեն

Մայիսի 11, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առ այսօր ընդամենը մի քանի կադրային նշանակումներ է կատարել, բայց այդքանն էլ բավական եղավ, որ դժգոհողներ...

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Ապրիլի 6, 2018


Խորհրդական ունենալը ՀՀ իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, ամենահարգված ատրիբուտը: Օրինակ, Տարոն Մարգարյանն իր խորհրդականներ...

Խեղճ դատախազներ, ո՞նց եք ապրելու

Խեղճ դատախազներ, ո՞նց եք ապրելու

Մարտի 14, 2018


Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրված հարցերից մեկը վերաբերում է Հայաստանի դատախազներին մշտական բնակության վայրից դուրս...

Վերնախավում ցնցումներ կլինեն

Վերնախավում ցնցումներ կլինեն

Մարտի 7, 2018


Ազգային ժողովում ներկայացվեց կառավարության նոր կառուցվածքը, և այդ հեռանկարը իր հետ բազում խնդիրներ է բերելու: Եթե դրանցից առաջն...

Քաղաքական և այլ նպատակահարմարության բեռը

Քաղաքական և այլ նպատակահարմարության բեռը

Մարտի 6, 2018


Այս օրերին Ազգային ժողովում մեկը մյուսի ետևից օրենքներ են ընդունվում, որոնց հիմնական միտումը մեկն է` կառավարման կարգը հարմարեցն...

Քաղաք, որ կարելի է նաև չունենալ

Քաղաք, որ կարելի է նաև չունենալ

Մարտի 2, 2018


Եթե կա մի բան, որ մեր կառավարության մոտ ամենալավն է ստացվում, դա գլխից մեծ գործեր բռնելն ու դրանք կիսատ թողնելն է: Հարյուրավոր ...

Բա մի հատ էլ չծխե՞նք պետության հաշվին

Բա մի հատ էլ չծխե՞նք պետության հաշվին

Փետրվարի 19, 2018


Մեր պետական կառույցներում ազնիվ մրցակցություն է սկսվել, թե ով կարող է ավելի հետաքրքիր ձևով մսխել պետության գումարները, ով կարող...

Իրենք գրում, իրենք հաստատում են

Իրենք գրում, իրենք հաստատում են

Փետրվարի 15, 2018


Ազգային ժողովը մենք անվանում ենք օրենսդիր մարմին, այսինքն՝ մի տեղ, որտեղ օրենքներ են լույս աշխարհ գալիս: Բայց ահա «Պառլամենտ մո...

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Փետրվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ անկեղծորեն զարմացրեց ժողովրդին: Առաջին անգամը նախընտրական շրջանում էր, երբ հայտարարեց, թ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ