Սովորական խայտառակություն

Միայն տխուր հաղորդումներ

Դեկտեմբերի 27, 2017
Միայն տխուր հաղորդումներ

Երեկ գրել էինք այն մասին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի գործերը վատ են` կապված նրան պատկանող «Հայասի գրուպ» ընկերության հետ։ Սակայն Բաղդասարյանի անհաջողությունների շարքն այսքանով չի սահմանափակվում: Տեղեկություններ են շրջանառվում, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունում կոնֆլիկտ է հասունանում։ Մասնավորապես, կուսակիցները դժգոհ են իրենց առաջնորդից, քանզի քաղաքականության հետ առնչվող որևէ գործերի փոխարեն նրա ուշքումիտքը կուսակիցներին «Հայասիի» արտադրանքը իրացնելու գործին լծելն է։ Վերջիններս էլ այդ հարցում սկսել են թերանալ և խուսափել, ինչը և հանգեցրել է շրջանառության անկմանը, «Հայասին» այլևս չի մտնում ՀՀ առաջին հազար հարկ վճարողների ցանկ։

 

Հիմա էլ նոր դժբախտություն է չոքել Արթուրիկի դռանը: Այս անգամ էլ ֆինանսական խնդիրներ ունի նրա հիմնած «Հ3» հեռուստաընկերությունը։ Մասնավորապես, տևական ժամանակ է՝ հեռուստաընկերությունն իր աշխատակիցներին աշխատավարձ չի վճարում կամ վճարում է ուշացումով, ինչի արդյունքում էլ շատ աշխատակիցներ վերջին ամիսներին լքել են հեռուստաընկերությունը: Կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանն էլ իբրև թե ցանկացել է հերքել այդ տեղեկությունը և ասել է, որ նման բան չկա, իսկ հետո հավելել է. «Լուրերի բաժինը արձակուրդի մեջ է, ոնց որ ամեն տարի, մենք էս օրերին գնում ենք արձակուրդ, հիմնականում սկսում ենք կա՛մ հունվարի 15-ից, կա՛մ փետրվարի 1-ից»:


Նման պատասխան, այն էլ հեռուստատեսության մասին, այն էլ Ամանորի շեմին, առնվազն ծիծաղելի է: Մինչ այլ ընկերություններում իրար են կոտորում տոնական հաղորդումները պատրաստելու, եթերը թեժացնելու ուղղությամբ, Հ3-ն անցնում է վաստակած հանգստի շատ անորոշ ժամանակով: Իսկ դա կարող է լինել միայն մի պատճառով` միջոցներ չկան: Եվ հետո ի՞նչ տոնական հաղորդում, եթե այս օրերին Արթուր Բաղդասարյանի սրտից արյուն է կաթում: Կուսակցության քարոզչամեքենան ուղղակի պարտավոր է իր հաղորդումները ներդաշնակեցնել լիդերի հավեսի հետ: Ուրեմն այժմվանից մինչև եկող տարի կլինեն միայն տխուր հաղորդումներ, իսկ ազատ ժամերին կցուցադրվի «Մեռնող կարապի պարը» Չայկովսկու հանրահայտ բալետից:

 






Դիտումների քանակ 36060


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան – Բաղդասարյան. գենետիկ դաշինք

Փաշինյան – Բաղդասարյան. գենետիկ դաշինք

Սեպտեմբերի 19, 2018


Փաշինյանն ու Բաղդասարյանը ՀՀ ամենահոգեհարազատ ու իրար նման գործիչներն են: Երկուսն էլ «ամենայն հայոց» են, մեկն՝ ամենայն հայոց աղ...

Բաղդասարյանի մեռած հոգիները

Բաղդասարյանի մեռած հոգիները

Սեպտեմբերի 4, 2018


«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի` Փաշինյանի թիմին կցվելու և այդ գնով ջրի երեսին մնալու բոլոր ջանքերն ա...

Լավ սուտը գործի կեսն է

Լավ սուտը գործի կեսն է

Հուլիսի 20, 2018


ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վերջնականապես որոշել է, որ ինքը կրկին պիտի ինքնադրսևորվի և արդեն հասցրել է հայտարարել, որ իր ք...

Արթուրիկն էլ է ուզում ֆեյսբուքյան հեղափոխություն

Արթուրիկն էլ է ուզում ֆեյսբուքյան հեղափոխություն

Հուլիսի 6, 2018


Թեև խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ոչ մի հստակ որոշում դեռ չկա, բայց Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը արդեն նախընտրակ...

Արթուրիկը վերաշարադրում է հերոսապատումը

Արթուրիկը վերաշարադրում է հերոսապատումը

Հունիսի 28, 2018


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը շատ է ոգևորված վերջին շրջանի իրադարձություններով: Նա համոզված է, որ նո...

Արթուրիկը կփորձի երկրորդ անգամ

Արթուրիկը կփորձի երկրորդ անգամ

Հունիսի 20, 2018


ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը դարձել է կամիկաձե: Կյանքից ձեռք քաշած մարդու համարձակությամբ նա արդեն գնում է հրապարակային ասու...

Արթուրիկը թակարդն ընկավ երկու ոտքով

Արթուրիկը թակարդն ընկավ երկու ոտքով

Հունիսի 14, 2018


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ոչ մի գնով չի հանդարտվում: Իրեն հեղափոխական հռչակած Արթուրիկը հիմա էլ ...

Արթուրիկը գտել է իրեն վարկաբեկողներին

Արթուրիկը գտել է իրեն վարկաբեկողներին

Մայիսի 25, 2018


ՕԵԿ-ը ծաղիկ հասակում մեռնել չի ուզում: Բայց ապրելու համար էլ նրան կենսական տարածքներ են անհրաժեշտ, որոնք այս պահին չկան: Սպառել...

Արթուրիկն էլ է ելքեր գտնում

Արթուրիկն էլ է ելքեր գտնում

Մայիսի 21, 2018


ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին արդեն մի քանի անգամ վռնդել են հեղափոխականների շրջապատից: Բայց նա համառում է: Այս համառությունն...

Արթուրիկն անցնում է զինված պայքարի

Արթուրիկն անցնում է զինված պայքարի

Մայիսի 17, 2018


Արթուր Բաղդասարյանին և նրա շահերը պաշտպանող ՕԵԿ-ին երբևէ չի անհանգստացրել «Սասնա ծռեր» խմբավորման ճակատագիրը թե այն օրերին, երբ...

Արթուրիկը խցկվում է արանքում

Արթուրիկը խցկվում է արանքում

Ապրիլի 27, 2018


Չնայած այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել ՕԵԿ-ականներին և նույնիսկ կարգադրել է նրանց մոտ չթողնել իր նախաձեռնած միտ...

Համբալներն ու հեղափոխությունը

Համբալներն ու հեղափոխությունը

Ապրիլի 25, 2018


Այսօր առավոտյան ստացված տեղեկությունն այն մասին, որ ՕԵԿ-ը միանում է Փաշինյանի շարժմանը ու նրա հետ փողոց է դուրս գալիս, ցայտնոտի...

Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը

Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը

Ապրիլի 23, 2018


Մի ամբողջ ժողովուրդ մեծ թյուրիմացության մեջ է: Բոլորն այն կարծիքին են, թե համաժողովրդական շարժման հաղթանակի համար մեծապես պարտա...

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Ապրիլի 20, 2018


Վաղ թե ուշ պիտի երևար: Նման իրավիճակները հենց նրանց համար են նպաստավոր: Եվ հայտնվեց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Հայտնվեց, ...

Գործարան- կուսակցությունը

Գործարան- կուսակցությունը

Մարտի 21, 2018


«Հայկական վերածնունդը» նորից դարձավ «Օրինաց երկիր», բայց դրանից ոչ կուսակցության, ոչ էլ Արթուր Բաղդասարյանի գործերն ավել լավը չ...

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Փետրվարի 24, 2018


Այսօր կայացավ «Օրինաց Երկիր» կուսակցության 15-րդ համագումարը: Տրամաբանորեն պիտի կայանար «Հայկական վերածնունդ» կուսակցության համ...

Արթուրիկի անվերջ վերադարձը

Արթուրիկի անվերջ վերադարձը

Փետրվարի 22, 2018


Երբ Արթուր Բաղդասարյանը մոլորեցնում, հիասթափեցնում ու խաբում է մարդկանց, դա անվանում է քաղաքականություն: Երբ նույն բանն անում ե...

Էլ մարդ չկա, որ միանա

Էլ մարդ չկա, որ միանա

Փետրվարի 14, 2018


Դժվար է ասել՝ երբևէ եղե՞լ է այնպես, որ Արթուր Բաղդասարյանը խոստովանի իր սխալը: Նրա անսխալականության մեջ համոզված ՕԵԿ-ականները պ...

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Փետրվարի 6, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար կյանքը կարծես թե տհաճ անակնկալների մի երկար շղթա է նախատե...

Արթուրիկին ստրուկներ են պետք

Արթուրիկին ստրուկներ են պետք

Փետրվարի 3, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության ներսում տիրող անառողջ մթնոլորտ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ