Սովորական խայտառակություն

Ո՞ր օպերայից է Շարմազանովը

Դեկտեմբերի 27, 2017
Ո՞ր օպերայից է Շարմազանովը

Եթե Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ամփոփիչ ասուլիս է հրավիրում, ուրեմն պետք է համարել, որ իշխանական ուժը տարին հայտարարում է փակված: Սրա հետ մեկտեղ հարկ է նկատել, որ Շարմազանովի այսօրվա ելույթն էականորեն տարբերվում էր նախորդներից հատկապես նրանով, որ իր խոսքում ԱԺ փոխնախագահը բազմաթիվ հաճոյախոսություններ շռայլեց ընդդիմության հասցեին: Նույնիսկ կարող ենք արձանագրել, որ Շարմազանովն իր ասուլիսի մի առանձին հատված հատուկ հատկացրել էր ընդդիմությանը:

 

Նախ նա հայտարարեց, որ Հայաստանում ընդդիմությունը եթե ոչ իշխանություններից ավելի, ապա ոչ պակաս պաշտպանում է Հայաստանի շահերը: Այնուհետև հավելեց, որ նախկինում եղել են հայրենասեր, կառուցողական աշխատող ընդդիմադիր խմբակցություններ, որոնց ինքը հարգում է: «Ոչ միշտ է, որ ընդդիմության գործունեությունը կարող է իշխանությանը հրաշալի ու հաճելի թվալ, բայց նրանք դրա համար չեն, որ իրականացնեն իշխանության ցանկությունները: Նրանք ունեն իրենց քաղաքական օրակարգը: Գուցե մենք բախվում ենք ելույթներով, մտքերով, բայց դա նորմալ է, աննորմալ կլիներ, եթե իշխանությունը ծափահարեր ընդդիմության նախաձեռնություններին, ընդդիմությունն էլ՝ իշխանության բոլոր նախաձեռնություններին»,- ասաց Շարմազանովը:


Ահա նման չեզոք, իսկ որոշ պահերի՝ նույնիսկ հիացական գնահատումներից հետո բանախոսը նույնիսկ չզլացավ նկատել, որ իշխանություններն էլ իդեալական չեն, խոստացավ նախ միշտ տեսնել սեփական աչքի գերանը, հետո դիմացինի աչքի փուշը, ընդունեց այն փաստը, որ խորհրդարանը միայն իշխանությունների արտահայտման վայրը չէ, հավասար հնարավորություններ պետք է տրվեն իշխանությանն ու ընդդիմությանը, ու երբ նրան հարցրին, թե ինչպես է գնահատում ներկայիս ընդդիմության աշխատանքը, Շարմազանովն ասաց, որ իր համար դժվար է համեմատել, որովհետև ինքը դիտորդ չէ, «օպերայի մասնակիցներից է, խաղացողներից, ում դժվար է օբյեկտիվ գնահատել խաղը, որում խաղում է»:


Այսպիսի երկարաշունչ ներբող հնչեցնելուց հետո անպայման հարց կառաջանա, թե որտեղից է գալիս այս սիրառատ զեղումը և ինչու է իշխանությունը որոշել տարեվերջին փառաբանել ընդդիմադիրներին: Բայց այս հարցի պատասխանն առանձնապես բարդ չէ գտնել, եթե դիտենք այսօրվա քաղաքական դաշտն ինչպես խորհրդարանի ներսում, այնպես էլ դրսում: Արտախորհրդարանական ուժերի մասով կարող ենք միանշանակ փաստել, որ դրանք պարտված ու կապիտուլացված են, ռեալ, գործուն ուժ դրսում հիմա չկա, կան ընդամենը առանձին ակտիվիստներից կազմված փոքրիկ խմբեր, որոնք որևէ գնով հաջողության հասնել չեն կարող: Իսկ ազգային ժողովում ընդդիմություն ներկայացող «Ծառուկյան» և «Ելք» դաշինքներից առաջինին ոչ մի գնով չես անվանի ընդդիմադիր` իր բոլոր մեծ ու փոքր դրսևորումներով հանդերձ, իսկ «Ելքն» ընդդիմադիր է այնքանով, որքանով թույլ են տալիս նրա հնարավորությունները: Եվ քանի որ այդ հնարավորությունները խիստ սահմանափակ են, այնքան սահմանափակ, որ աղմկելուց զատ «Ելքի» պատգամավորներն այլ բան փոփոխել չեն կարող, ապա արդեն իսկ հստակ է, թե ընդդիմություն ասելով Շարմազանովն ինչ նկատի ունի և ինչ օպերայում է տեսնում իր իշխանական դերակատարումը: Դրա համար էլ հիշյալ օպերայում Շարմազանովի ձայնը տաք տեղից է հնչում ու հնչում է այնքան ուրախ, որ այդ ուրախությունից կարելի է նաև բաժին հանել ընդդիմության վերջին փշրանքներին:






Դիտումների քանակ 39081


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սահմանադրությունը երաշխավոր ունի՝ աշխարհը չունի

Սահմանադրությունը երաշխավոր ունի՝ աշխարհը չունի

Հուլիսի 5, 2019


Սահմանադրության օրվա առիթով հնարավոր չէ չխոսել ՀՀ սահմանադրության երաշխավորի՝ ՀՀ նախագահ Սարգսյան Արմենի մասին: Եվ մարդիկ խոսու...

Ե՞րբ իսկական գործով կզբաղվի Շարմազանովը

Ե՞րբ իսկական գործով կզբաղվի Շարմազանովը

Հունիսի 27, 2019


«Փաշինյանի ապաշնորհ քայլերի արդյունքում ոչ միայն թուլացել են հայկական կողմի դիրքերը բանակցություններում, ոչ միայն լիֆտի ընկերնե...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Հունիսի 14, 2019


Բոլորս հիշում ենք, թե ինչ դաժան կռիվ տվեց Փաշինյան Նիկոլը հանրապետականների հետ անցած ընտրություններին: Նրա միակ թիրախը հանրապետ...

Շարմազանովը սրբացնում է Փաշինյան Նիկոլին

Շարմազանովը սրբացնում է Փաշինյան Նիկոլին

Հունիսի 10, 2019


ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը գրառում է կատարել իր էջում՝ Փաշինյան Նիկոլին նվիրված: Նա գրել է.

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Հունվարի 21, 2019


20-րդ դարի խոշորագույն պետական գործիչներից մեկը` Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնին, ասում էր. «Պետք է սուգ ...

Շարմազանովն ամաչո՞ւմ է, թե՞ չի հասկանում

Շարմազանովն ամաչո՞ւմ է, թե՞ չի հասկանում

Հունվարի 7, 2019


Վարդանանց պատերազմից մինչև Արցախյան գոյամարտ ազգի գոյության շարունակականությունն հնարավոր է եղել ապահովել, քանի որ երկրում չի ե...

Փաշինյան Նիկոլին նոր դերասաններ են անհրաժեշտ

Փաշինյան Նիկոլին նոր դերասաններ են անհրաժեշտ

Դեկտեմբերի 6, 2018


Ինչ ասես, որ չտեսանք այս նախընտրական շրջանում: Ինչ հնարավոր է տեղավորել մարդկային ուղեղում, այս օրերին դրա ականատեսն եղանք: Այս...

Փաշինյան Նիկոլն ասֆալտ փռել չգիտի

Փաշինյան Նիկոլն ասֆալտ փռել չգիտի

Դեկտեմբերի 3, 2018


ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Շարմազանովն ասում է. «Փաշինյան Նիկոլը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներո...

Փաշինյան Նիկոլը հզոր ասֆալտապատող է

Փաշինյան Նիկոլը հզոր ասֆալտապատող է

Նոյեմբերի 28, 2018


Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով Փաշինյան Նիկոլի՝ Լոռու մարզում նախընտրական ելույթին, ասել է. «Երեկ հյուրընկալ Լոռիում մարդ է...

Շարմազանովը չի հասկանում, որ գեղացիները չեն հեռանում՝ նրանց հեռացնում են

Շարմազանովը չի հասկանում, որ գեղացիները չեն հեռանում՝ նրանց հեռացնում են

Նոյեմբերի 22, 2018


Փաշինյան Նիկոլը, հավանաբար, հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զարգացնելը, երկիր կառավարելը վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստա...

Ո՞վ է փակելու խաշի հաշիվը

Ո՞վ է փակելու խաշի հաշիվը

Նոյեմբերի 15, 2018


Դիմելով Մարուքյան Էդմոնին՝ ԱԺ փոխխոսնակ Էդ. Շարմազանովը նրան կողմնորոշվելու կոչ արեց: Մասնավորապես նա ասաց. «Էդմոն Մարուքյանին ...

Փաշինյան Նիկոլի հավանական գրիպի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի հավանական գրիպի կապակցությամբ

Նոյեմբերի 8, 2018


ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՙեթե Փաշինյան Նիկոլը մեկ շաբաթ գրիպ ընկնի`կկորեք սաղդ՚: Տրամաբանական է, որ այդ արտա...

Շարմազանովը դեռ լավ չի հասկանում

Շարմազանովը դեռ լավ չի հասկանում

Հոկտեմբերի 17, 2018


Փոխվարչապետ միրզոյան արարատը, որը կյանքում չկայացած անձնավորություն է, իրենից ոչինչ չներկայացնող, որի միակ ձեռքբերումը աբաջյան ...

Շարմազանովը ջնջեց ժողովրդի վարչապետին

Շարմազանովը ջնջեց ժողովրդի վարչապետին

Սեպտեմբերի 19, 2018


Փաշինյան Նիկոլն էսօր դարձյալ իր տարերքի մեջ էր. միտինգ էր անում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Քանի որ վերջին օրերին ФСБ-ն...

Այս տարվա ամենասուր կատակը

Այս տարվա ամենասուր կատակը

Մայիսի 22, 2018


Այսօր, երբ Ազգային ժողովում պատգամավորները քննարկում էին ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը...

Նիկոլի պատվերով համերգը

Նիկոլի պատվերով համերգը

Մայիսի 18, 2018


Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխության առաջին փուլը կարելի է համարել ավարտված: Նրա համար այդ փուլը լիովին արդյունավետ էր: Սակա...

Որքա՞ն է Շարմազանովի կյանքի տևողությունը

Որքա՞ն է Շարմազանովի կյանքի տևողությունը

Մարտի 30, 2018


ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր դերի մեջ է: Մինչ բոլորն արդեն հեռակա կարգով նշանակել են կառավարության ապա...

Շարմազանովը մեր տերն է, մենք` Շարմազանովի ծառան

Շարմազանովը մեր տերն է, մենք` Շարմազանովի ծառան

Մարտի 13, 2018


Երկրում կառուցվածքային ու կադրային լուրջ փոփոխություններ են կատարվում, և այս ֆոնի վրա յուրաքանչյուր քաղաքացի իր պատկերացումներն...

Գալուստ Սահակյանը ժառանգորդ ունի

Գալուստ Սահակյանը ժառանգորդ ունի

Մարտի 6, 2018


Մեր փոքր ու մեծ չինովնիկներից գրեթե ամեն օր ենք լսում անիմատ, անհեթեթ, անհոդաբաշխ խոսք, որտեղ միտքն իսպառ բացակայում է` իր տեղը...

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

Փետրվարի 27, 2018


Ազգային ժողովում այսօր անսպասելի բան կատարվեց. խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց «Ելք»-ի` «2008 թվականի մարտի 1, 2-ի իրադարձութ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ