Սովորական խայտառակություն

Պոլի շորի փրկության գործը

Դեկտեմբերի 21, 2017
Պոլի շորի փրկության գործը

Ազգային ժողովում նախատոնական տրամադրությունները կտրուկ փոփոխության են ենթարկվել` իրենց տեղը զիջելով բուռն խմորումներին: Իսկ մեղավորն այս պահին Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է կամ, ավելի շուտ, դրա առիթով ծագած մեքենայությունները:

 

Երեկ առաջին ընթերցմամբ այդ նախագիծն ընդունվեց: Բայց ի սկզբանե ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենք, որի ընդունվելու համար անհրաժեշտ է 63 ձայն: Իսկ նախագիծն ընդունվեց 61 կողմ ձայնով: Հետո սկսվեցին զանազան վիճաբանություններ, թե, իբր, այսինչը սխալվել, կոճակը չի սեղմել, այնինչը գրավոր համաձայնություն է տվել և այլն: Դրանից հետո էլ ավելի զարմանալի բան կատարվեց. արդարադատության նախարարն ու ԱԺ մամուլի ծառայությունը պարզաբանեցին, թե «շփոթմունք» է տեղի ունեցել, սահմանադրական օրենք չի դրվել քվեարկության:


Իշխանական թևի «զոռբայությանը» հակադրվող պատգամավորներին ուրիշ ոչինչ չէր մնացել, քան լքել նիստերի դահլիճը: Իսկ այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Բավական չէ՝ կառավարությունը, Ազգային ժողովին համարելով իրեն կցված ֆայլ, հսկայական նախագծեր է բերում և պարտադրում պատգամավորներին, որ պրոֆեսիոնալ կարծիք հայտնեն, երեկ էլ մենք ականատես եղանք՝ ինչպես Ազգային ժողովի և կառավարության մտքի տիտանները, կախված պահի նպատակահարմարությունից, որոշում էին՝ սահմանադրական է օրենքը, թե ոչ: Այս զոռբայությունը և մայր օրենքը պոլի շոր սարքելը «Ծառուկյան» խմբակցության համար անընդունելի են: Որպես բողոքի նշան՝ մենք լքում ենք նիստերի դահլիճը»:


Եվ լքեցին ճիշտ այնպես, ինչպես երեկ: Բայց արդյո՞ք այդ բողոքի ակցիաներից հետո պոլի շորը վերստին կդառնա Սահմանադրություն: Խորհրդարանում ՀՀԿ-ն բացահայտորեն անցնում է ուժային մեթոդների` չհամակերպվելով և չհանդուրժելով այն դեպքերը, երբ ինքը պարտություն է կրում: Անկախ այն բանից, թե երեկ ինչ էր կատարվել, օրինագիծը չէր հավաքել անհրաժեշտ ձայներ: Ու եթե ձախողված նախագծերն այսպես թե այնպես պիտի վավերացում ստանան, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես Ազգային ժողով պահել: Մի պոլի շոր արդեն կա, կարելի է երկրորդն էլ ունենալ և այդքանով ավարտել:

 






Դիտումների քանակ 41577


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երևանցիները վտանգավոր են Հայաստանի համար

Երևանցիները վտանգավոր են Հայաստանի համար

Սեպտեմբերի 24, 2018


Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյան Նիկոլը ջախջախիչ հաղթանակ տարավ՝ հավաքելով մոտ 80 տոկոս: Պարտվածներն ու ՀՀ նորմալ բնա...

Խոսում և գանգատվում է նազարյան լենան

Խոսում և գանգատվում է նազարյան լենան

Սեպտեմբերի 17, 2018


Մի խայտառակություն կա «Ելք» դաշինքում, Փաշինյան Նիկոլը սրան խմբակցության ղեկավար է նշանակել, անունը լենա նազարյան է, ծնունդով` ...

Նաիրա Զոհրաբյան իր զզվանքն է հայտնում Փաշինյանի հանդեպ

Նաիրա Զոհրաբյան իր զզվանքն է հայտնում Փաշինյանի հանդեպ

Սեպտեմբերի 15, 2018


Նաիրա Զոհրաբյանը թերևս Փաշինյան Նիկոլին լավագույն ճանաչողներից է` երկար տարիներ աշխատել է «Հայկական ժամանակ» խայտառակությունում...

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Հուլիսի 31, 2018


Այսօր լուր տարածվեց այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքում կրկին արտակարգ դեպք է արձանագրվել, ինչի արդյունքում այդ խմբակցության պա...

Էդոյին «քաղաքականով» են տարել

Էդոյին «քաղաքականով» են տարել

Հուլիսի 25, 2018


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը մարդ է ծեծել: Նրան բռնել են: ԲՀԿ-ն ուզում է Էդոյին ազատել, չի ստաց...

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Հուլիսի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միանգամից մի քանի քաղաքական ուժեր ակտիվացան և հայտարարեցին ընտրությանը մասն...

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Հուլիսի 4, 2018


Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Եվ որպեսզի առաջինը լինելու ...

Նորաձևության սիրահարները

Նորաձևության սիրահարները

Հունիսի 26, 2018


Այն, որ «Ծառուկյան» դաշինքում երկրորդ շնչառություն է բացվել, դա փաստ է: Այս օրերին դաշինքի ներկայացուցիչները իրենց զգում են իրա...

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Հունիսի 21, 2018


Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարա...

Շատ ախմախ հարց ստացվեց

Շատ ախմախ հարց ստացվեց

Հունիսի 19, 2018


Այսօր, երբ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փո...

Խռովածի խաթրն ինչպե՞ս առնեն

Խռովածի խաթրն ինչպե՞ս առնեն

Հունիսի 8, 2018


Այսօր անսպասելի լուր ստացվեց «Ծառուկյան» դաշինքից: Պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում է...

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

Մայիսի 31, 2018


Շատ հետաքրքիր պահվածք է որդեգրել նոր կառավարության մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նա ուզում է իշխանության կազմ...

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

Մայիսի 22, 2018


ԱԱԾ նորանշանակ պետի այն հայտարարությունը, որ շուտով աղմկոտ բացահայտումներ են լինելու, և առնվազն 350 ապօրինի հարստացած անձանց ան...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Մայիսի 2, 2018


Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 2-ին նախատեսված էին հերթական նիստերը, սակայն նիստը չսկսվեց քվորում չլինելու պատճառով: ...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Սիրավեպ տարիներ անց

Սիրավեպ տարիներ անց

Ապրիլի 25, 2018


ԲՀԿ քաղխորհրդի գլխավոր քարտուղարուհի Նաիրա Զոհրաբյանն այսօր հայտարարել է. «Իշխանությունը պետք է հեռանա»։ Ավելին, նա կարծում է, ...

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Ապրիլի 23, 2018


Դարի սենսացիան` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը: Սե...

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ապրիլի 22, 2018


Իրավիճակը ծայրահեղ լարված է: Պայթյունը գրեթե անխուսափելի է, և հիմա բոլոր մտահոգ քաղաքացիները, գործիչները, հանրային դեմքերը ջանո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ