Սովորական խայտառակություն

Մարուքյանը Մամիկոնի կյանքը դժոխք կդարձնի՞

Դեկտեմբերի 19, 2017
Մարուքյանը Մամիկոնի կյանքը դժոխք կդարձնի՞

Այս պահին վստահաբար կարելի է արձանագրել, որ վանաձորյան թնջուկն իր ավարտը գտավ, հանգույցը քանդվեց: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մի ընդարձակ հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Վանաձորի ավագանու իր խմբակցությունը դադարեցնում է բոյկոտը և վերականգնում իր մասնակցությունը ավագանու նիստերին: Նման շրջադարձ գուցե թե կանխատեսելի էր, բայց փոքր-ինչ ուրիշ երանգավորումներով: Մինչդեռ այժմ կատարվածը ենթակա է այլ տրամաբանության թելադրանքի:

 

Ավելի քան մեկ տարի շարունակ` «մանդատագողության» հայտնի միջադեպից հետո ընդդիմադիր ուժերն այս քաղաքում պայքարում էին իրենց իրավունքները վերականգնելու համար: Սակայն այդ մեկամյա պայքարը ոչ մի արդյունք չտվեց նույնիսկ Սահմանադրական դատարանի որոշումից հետո: Ստեղծված փակուղային իրավիճակից կարող էր լինել երկու ելք` կամ շարունակել բոյկոտը, որն արդեն ոչինչ տալ և ոչինչ խոստանալ չէր կարող, այսինքն՝ հայտնվել խաղից դուրս բոլոր իմաստներով, կամ քարը փեշից թափել և վերադառնալ ավագանի` գոնե ներսում ինչ-որ դերակատարում ունենալու հույսով: «Լուսավոր Հայաստանն» ընտրեց երկրորդ տարբերակը:


Հիմա Էդմոն Մարուքյանն արդեն ասում է. «Այսպիսով, մենք համարում ենք, որ Վանաձորի ավագանում վերացել են նախկինում գոյություն ունեցած բոյկոտի քաղաքական հիմքերը և սպառվել մանդատագողության վիճարկման իրավական մեխանիզմները։ Այս պայմաններում լինելով մասնակցային ուժ և նպատակ ունենալով վերահսկել և հակակշռել տեղական իշխանությանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձորի ավագանու խմբակցությունը դադարեցնում է բոյկոտը և վերականգնում իր մասնակցությունը ավագանու նիստերին»:


Ի՞նչ կարող է սա նշանակել: Ենթադրելի է, որ շուտով վերադարձող կուսակցությունը` հանձինս Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանի և մյուս կուսակիցների, Վանաձորի ավագանում կանեն նույնը, ինչ Զարուհի Փոստանջյանն անում է Երևանի ավագանում, այսինքն՝ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կյանքը դժոխքի կվերածեն: Եվ քանի որ Մամիկոնին դժոխքի բաժին դարձնելու արդյունքում Վանաձորը հաստատ դրախտ չի դառնա, ապա միակ հեռանկարն այն է, որ կունենանք պարապ բանավեճերի, փոխադարձ վիրավորանքների, անիմաստ ակցիաների, փողոցային զրույցների հերթական ասպարեզը հանրապետության քարտեզի վրա:

 






Դիտումների քանակ 38791


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլին երեկ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների չի գնա: Նույն բանն այսօր նրան կասի Գագիկ Ծառո...

Ասլանյան Մամիկոնը կրոնափոխվել է

Ասլանյան Մամիկոնը կրոնափոխվել է

Սեպտեմբերի 18, 2018


Մամուլը գրում է, թե Վանաձորի խայտառակ քաղաքապետ, ՀՀԿ ամենախայտառակ կադրերից մեկը, այսինքն` Վանաձորի քաղաքապետ պարոն Մամիկոն Ասլ...

Մարուքյանի «եթե»-ն

Մարուքյանի «եթե»-ն

Հուլիսի 17, 2018


«Ելք» դաշինքում առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացնեն՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելո՞ւ են միասնակա...

Ջրոցին ավելի կարևոր է, քան Մարուքյանը

Ջրոցին ավելի կարևոր է, քան Մարուքյանը

Հուլիսի 10, 2018


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմ...

Դուխովների դուխը պակասում է

Դուխովների դուխը պակասում է

Հունիսի 19, 2018


Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցը` մի կողմից, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պահվածքը` մյուս: Ընդամենը օրեր...

Մարուքյանը Նիկոլի վրա շուն է հաչացնում

Մարուքյանը Նիկոլի վրա շուն է հաչացնում

Հունիսի 14, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պնդում է, որ այսօր Հայաստանում չկա ֆունկցիոնալ ընդդիմություն: Ինչ խոսք, Մարու...

Մանեն Նիկոլին նետեց մթի գիրկը

Մանեն Նիկոլին նետեց մթի գիրկը

Հունիսի 12, 2018


Վերջին շրջանի ամենասենսացիոն տեղեկությունը` սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց: Ընդամենը մի քանի շաբաթ պաշտոնավարելու...

Մարուքյանը վախենում է մենակությունից

Մարուքյանը վախենում է մենակությունից

Հունիսի 11, 2018


Այսօր «Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ եթե դաշինքի անդամ «Քա...

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

Հունիսի 5, 2018


Փաշինյանն այս հարցում ճիշտ է` նրա գործընկերներն այդքան չկան, որ նա կոմպրոմիսի գնա, իսկ որ իսկապես Մարուքյանն ու Զավենիչ Սարգսյա...

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

Հունիսի 4, 2018


Խորհրդարանի երբեմնի ամենաագրեսիվ և ակտիվ խմբակցություններից մեկը` «Ելքը», Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանափոխությունից հետո ինք...

Աղվեսի դունչը խաղողին չհասավ

Աղվեսի դունչը խաղողին չհասավ

Մայիսի 30, 2018


Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ են այն օրերը, երբ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ցանկանում էր իր եղ...

Նիկոլը կարտագրի ՀՀԿ-ի ծրագիրը

Նիկոլը կարտագրի ՀՀԿ-ի ծրագիրը

Մայիսի 25, 2018


Կա մի թեմա, որի մասին Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ընդհանրապես ոչ մի բառ չի ասվում: Խոսքն այն մասին է, թե ինչ է լինելու հե...

Այս տարվա ամենասուր կատակը

Այս տարվա ամենասուր կատակը

Մայիսի 22, 2018


Այսօր, երբ Ազգային ժողովում պատգամավորները քննարկում էին ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը...

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

Մայիսի 21, 2018


Երկրում մեծ փոփոխություններ տեղի ունեցան, բայց այդ փոփոխություններն առայժմ որևէ կերպ չեն անդրադարձել «Ելք» դաշինքում առկա տարաձ...

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մայիսի 15, 2018


Սկզբում լուր տարածվեց այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարող է դառնալ ՀՀ գլ...

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Մայիսի 7, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս օրերին ջանք ու եռանդ չի խնայում բոլորին համոզելու, ապացուցելու, որ իր և Ն...

Մարուքյանը թաց տեղ չի քնի

Մարուքյանը թաց տեղ չի քնի

Մայիսի 4, 2018


ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի այն համակիրներից էր, որն ի սկզբանե ավելի շատ էր քննադատու...

Անառակ որդիների վերադարձը

Անառակ որդիների վերադարձը

Ապրիլի 25, 2018


Այսօր արժանահիշատակ ու հետաքրքրական դեպքերի պակաս չկար, բայց դրանց առատության միջից անպայման պիտի առանձնացնենք մեկը: Խոսքը «Ելք...

Ի՞նչ միտինգ, արի գինի խմենք

Ի՞նչ միտինգ, արի գինի խմենք

Ապրիլի 19, 2018


Նախկին պատգամավոր, հիմա արդեն ընդամենը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը շոյվում է, երբ իրեն համ...

«Լուսավորի» մութ կողմերը

«Լուսավորի» մութ կողմերը

Ապրիլի 17, 2018


Երեկ, երբ վնասվածքներ ստացած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից վերադառնում էր Բաղրամյան պողոտա, նրան ընդառա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ