Սովորական խայտառակություն

Թեկնածուի երկակի ազդեցությունը

Դեկտեմբերի 18, 2017
Թեկնածուի երկակի ազդեցությունը

2018 թվականին ավարտվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը, որից հետո Հայաստանն ամբողջությամբ անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ իշխանության թիվ մեկ պաշտոնյան լինելու է երկրի վարչապետը: Եվ ահա այս սպասելիքների ֆոնին «Ելք» դաշինքը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել նույնանուն խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին, ինչը միանշանակ չընկալվեց տարբեր քաղաքական ուժերի կողից: Առավել տարածված առարկություններից մեկն այն էր, թե նախագահի թեկնածուն երկար տարիների հմուտ քաղաքական փորձ պետք է ունենա, այդ իսկ պատճառով էլ Զեյնալյանի առաջադրումը լավագույն ընտրություն համարվել չի կարող:

 

Սակայն սրա հետ մեկտեղ իշխանական թևը ջանում է տպավորություն ստեղծել, որ բոլոր իմաստներով ինքը մրցակցությունից դուրս է ու կարող է մյուսների համար ինչ-որ առումով ուսուցչի, խորհրդատուի դեր ստանձնել: Օրինակ, ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն ասում է, որ քաղաքական մշակույթի առումով շատ լավ է, եթե տարբեր խմբակցություններ առաջադրեն իրենց թեկնածուին: Իսկ հետո հավելում է, թե «Ելքի այս քայլը կայանալու, որոշակի ուղի անցնելու վկայությունն է:


Սա, ինչ խոսք, ոչ միայն անկեղծ տեսակետ չէ, այլև խիստ հեռու է ճշմարտությունից: Ժամանակին ով ասես, որ չի առաջադրվել նախագահի թեկնածու` Րաֆֆի Հովհաննիսյանից մինչև Արամ Հարությունյան ու Անդրիաս Ղուկասյան, սակայն այդ առաջադրումներից ոչ մեկը ոչ միայն կայացման վկայություն չդարձավ, այլև ճիշտ հակառակը կատարվեց, վերջիններս սուզվեցին հատակը` իրենց հետևից տանելով նաև այն քաղաքական ուժերին, որոնք աջակցում էին հիշյալ թեկնածուներին: Եվ ուրեմն, հազիվ թե ներքաղաքական զարգացումների մեջ հասունության վարկանիշ պիտի դիտել թեկնածու ունենալու կամ չունենալու հանգամանքը, առավել ևս, որ մեր իշխանական վերնախավը նույնպես հաստատ ընտրյալներից չի ձևավորված, թեև նրանցից յուրաքանչյուրն էլ ինչ-որ առումով դիտարկվել է մրցակցային թեկնածու: Այնպես որ, «Ելքի» մասնակցությունը նախագահական ընտրություններին մեծ հաշվով դեռ ոչինչ չի նշանակում, ինչպես որ ՀՀԿ նախագահի ապագա թեկնածուն կարող է որևէ լավ բան չասել այդ կուսակցության կայացման աստիճանի մասին:






Դիտումների քանակ 36578


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչո՞ւ անջատել հեռախոսը

Ինչո՞ւ անջատել հեռախոսը

Հուլիսի 28, 2018


Երևանի քաղաքապետի սպասվելիք ընտրությունների հետ կապված ինտրիգի ամենահետաքրքրական դրվագը շարունակում է մնալ «Ելք» դաշինքի պահված...

«Ելքը» քարուքանդ եղավ

«Ելքը» քարուքանդ եղավ

Հուլիսի 26, 2018


«Ելք» դաշինքի ապագայի մասին դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել: Ասում են, թե քննարկումներ են ընթանում, մոտ ապագայում ...

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Հուլիսի 5, 2018


Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի 2-րդ նիստին առաջարկությունները ներկայացնելու հերթը «Ելք» խմբակցությանն ...

Աղազարյանի դեմոկրատիկ իլյուզիան

Աղազարյանի դեմոկրատիկ իլյուզիան

Հունիսի 28, 2018


Անկեղծ ասած, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեղափոխական ուժերի շարքերում տեսնելն այդպես էլ մնաց անհասկանալի: Այնպես չէ, որ մնա...

Քաղաքական կամքն անհետացավ

Քաղաքական կամքն անհետացավ

Հունիսի 27, 2018


Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նստաշրջանում ելույթ ունեցավ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և հայտարարեց, որ...

Բայց կարող էր լինել, չէ՞

Բայց կարող էր լինել, չէ՞

Հունիսի 12, 2018


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել, անմիջապես լուրեր տարածվեցին, որ նույն բան...

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

Հունիսի 5, 2018


Փաշինյանն այս հարցում ճիշտ է` նրա գործընկերներն այդքան չկան, որ նա կոմպրոմիսի գնա, իսկ որ իսկապես Մարուքյանն ու Զավենիչ Սարգսյա...

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

Հունիսի 4, 2018


Խորհրդարանի երբեմնի ամենաագրեսիվ և ակտիվ խմբակցություններից մեկը` «Ելքը», Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանափոխությունից հետո ինք...

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

Մայիսի 21, 2018


Երկրում մեծ փոփոխություններ տեղի ունեցան, բայց այդ փոփոխություններն առայժմ որևէ կերպ չեն անդրադարձել «Ելք» դաշինքում առկա տարաձ...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Մայիսի 7, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս օրերին ջանք ու եռանդ չի խնայում բոլորին համոզելու, ապացուցելու, որ իր և Ն...

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

Ապրիլի 19, 2018


Եթե մի կողմ թողնենք փողոցային առանձին բախումները, ոստիկանության գործողություններն ու Նիկոլ Փաշինյանի համակիրների անհնազանդությա...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ապրիլի 11, 2018


Այսօր Ազգային ժողովում մի աննախադեպ միջադեպ արձանագրվեց: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օր...

«Ելքի» կամ-կամ-ը

«Ելքի» կամ-կամ-ը

Ապրիլի 2, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այս պահին ընդամենը չի քայլում Գյումրիից Երևան: Նա առաջին հերթին...

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Ապրիլի 2, 2018


Ինչպես հայտնի է, «Հանուն Հայաստան պետության» ճակատն ապրիլի 9-ից հանրահավաքներ է անցկացնելու Ազատության հրապարակում՝ ընդդեմ Սերժ...

Նիկոլը փոշմանել է

Նիկոլը փոշմանել է

Մարտի 26, 2018


Այսօր «Հոդված 3» ակումբում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ի կ...

«Ելքում» վարչապետի առատություն կա

«Ելքում» վարչապետի առատություն կա

Մարտի 26, 2018


Այն, որ «Ելքում» սառը քամիներ են փչում, արդեն կասկածից վեր է: Հիմա այլևս ոչ ոք դա չի թաքցնում և նույնիսկ պատրաստ են իրենց անհամ...

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարտի 24, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն այսօր ասուլիս էր հրավիրել` ասելու, որ եթե ցանկություն լինի, ապա հնարավո...

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Մարտի 20, 2018


«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագրի» հետ իր անհա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ