Սովորական խայտառակություն

Անիմաստ հարց

Դեկտեմբերի 14, 2017
Անիմաստ հարց

Այսօր հայտնի դարձավ, որ «Ելք» դաշինքի կողմից հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրվելու Արտակ Զեյնալյանը: Սա առանձին քննարկման նյութ է: Այս պարագայում ոչ պակաս հետաքրքիր է, թե ովքեր կսատարեն նրան, և ընդհանրապես՝ հավանակա՞ն է, որ ընդդիմությունը հանդես գա ինչպես նախագահի, այնպես էլ վարչապետի միասնական թեկնածուով: Պարզ է, որ ընդդիմություն ասելով պայմանականորեն նկատի պիտի ունենանք նաև «Ծառուկյան» դաշինքը:

 

Այսօր «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե խմբակցությունում վարչապետի, նախագահի այլ թեկնածուների անուններ շրջանառվել են, ասել է. «Մենք առայժմ մեր օրակարգում նման հարց չենք ներառել ու քննարկել: Երբ որ կներառենք կամ չենք ներառի և կքննարկենք, նման ձևակերպումների համար մեր մոտեցումները բնականաբար կհրապարակենք»:


Էնֆիաջյանի խոսքերին կարելի էր հավատ ընծայել, եթե չլինեին շրջանառվող այն լուրերը, թե «Ծառուկյան» խմբակցությունն ընդհանրապես վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Համաձայն տեղեկությունների, ԲՀԿ-ականները մասնավոր զրույցներում պնդում են, որ մտադրություն չունեն այդ քայլին գնալ: Իսկ սա միանգամայն տրամաբանական ու կանխատեսելի մոտեցում պիտի համարել: Նույն բանն ակնարկում է նաև խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ` պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Վերջինս, դարձյալ կրկնելով այն ծանոթ նախադասությունը, թե իրենք քննարկում չեն արել և լինելու դեպքում կտեղեկացնեն, այնուհետև հավելում է. «Բայց պետք է հաշվարկել այն ռեալ իրողությունը, որ գրեթե 50 տոկոսից ավելի ձայն ունի ՀՀԿ-ն, հետևաբար այս պահին այդ մասին քննարկումը տեղին չէ»։


Ստացվում է, որ հարցը ոչ միայն չի քննարկվել, այլև չի էլ քննարկվելու: Իսկ դա ինքնին նշանակում է, որ դաշինքն, այնուամենայնիվ, որոշում կայացրել է: Թեկնածու չունենալը նույնն է, թե սատարել ուրիշի թեկնածուին: Եվ քանի որ ՀՀԿ 50 և ավելի տոկոսն այս պահին ազդեցիկ գործոն է, ապա «Ծառուկյան» դաշինքը կընկնի դրա ազդեցության գիրկը:

 






Դիտումների քանակ 56234


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ծառուկյանը ոտնձգեց, բայց քաշվեց

Ծառուկյանը ոտնձգեց, բայց քաշվեց

Սեպտեմբերի 10, 2019


Երեկ «Բարգաված Հայաստան» կուսակցության խմբակցությունը հակամարդկային օրինագիծ էր ներկայացրել Ազգային ժողովի ուշադրությանը, որով ...

ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Սորոս Ջորջից

ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Սորոս Ջորջից

Հունիսի 28, 2019


Մալյանին պատասխանեցին: Նորմալ դիրքորոշում արտահայտեցին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ռամկավարները: Դեմ էին Սորոսի փակմանը Մարուքյան Էդմոնն ու մ...

ԲՀԿ-ն խախտում է բարոյականության և սկզբունքայնության նորմերը

ԲՀԿ-ն խախտում է բարոյականության և սկզբունքայնության նորմերը

Հունիսի 26, 2019


Գաղտնիք չէ. ով՝ ով, բայց ԲՀԿ-ն իրավունք չուներ Ռոբերտ Քոչարյանի կողքից հեռանալ, քանզի աշխարհում կան նորմեր, որոնց խախտումն աննե...

Հետաքրքիր հրաժարականներ

Հետաքրքիր հրաժարականներ

Հունիսի 7, 2019


Փաշինյան Նիկոլի Զեյնալյան Արտակը գնաց: Հավանաբար, չդիմացավ ժողովրդի վարչապետի ապօրինություններին բացատրություններ տալուն: Զեյնա...

Ինչի՞ց է ինվալիդ զեյնալյան արտակը

Ինչի՞ց է ինվալիդ զեյնալյան արտակը

Մայիսի 21, 2019


Կարծիք կա, թե ՀՀ արդարադատության նախարար զեյնալյան արտակը ինվալիդ է (իբր չունի մի ոտք): Իրականում նա իրոք ինվալիդ է, բայց ոչ թե...

ՀՀ զինված ուժերը ահաբեկված են

ՀՀ զինված ուժերը ահաբեկված են

Նոյեմբերի 29, 2018


Չնայած, որ ՀՀ զինված ուժերում օրենքով արգելված է քաղաքական գործունեություն իրականացնել, այնուամենայնիվ, բոլորս գիտենք, որ զինվո...

Ի՞նչ է ընկած հայ-բելառուսական հարաբերությունների հիմքում

Ի՞նչ է ընկած հայ-բելառուսական հարաբերությունների հիմքում

Նոյեմբերի 19, 2018


Երկար տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանի կողմից ղեկավարած ԲՀԿ-ն բոլոր համապետական ընտրությունների նախընտրական փուլում, որպես գով...

Գագասիկը Զավենիչն է

Գագասիկը Զավենիչն է

Հոկտեմբերի 22, 2018


Ազգային ժողովն այս արտահերթ նիստում քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին ՀՀ օրենքի նախագիծը: Հայտնի է, որ գրեթ...

Էդմոնը կկործանվի, Գուգուշը կդիմանա

Էդմոնը կկործանվի, Գուգուշը կդիմանա

Հոկտեմբերի 17, 2018


Փաշինյան Նիկոլն այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ֆուկ է անում «Ելք» դաշինքի իր ընկերներին: Այսինքն, նրանց չի վերցնի ...

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Հուլիսի 31, 2018


Այսօր լուր տարածվեց այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքում կրկին արտակարգ դեպք է արձանագրվել, ինչի արդյունքում այդ խմբակցության պա...

Ինչո՞ւ անջատել հեռախոսը

Ինչո՞ւ անջատել հեռախոսը

Հուլիսի 28, 2018


Երևանի քաղաքապետի սպասվելիք ընտրությունների հետ կապված ինտրիգի ամենահետաքրքրական դրվագը շարունակում է մնալ «Ելք» դաշինքի պահված...

«Ելքը» քարուքանդ եղավ

«Ելքը» քարուքանդ եղավ

Հուլիսի 26, 2018


«Ելք» դաշինքի ապագայի մասին դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել: Ասում են, թե քննարկումներ են ընթանում, մոտ ապագայում ...

Էդոյին «քաղաքականով» են տարել

Էդոյին «քաղաքականով» են տարել

Հուլիսի 25, 2018


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը մարդ է ծեծել: Նրան բռնել են: ԲՀԿ-ն ուզում է Էդոյին ազատել, չի ստաց...

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Հուլիսի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միանգամից մի քանի քաղաքական ուժեր ակտիվացան և հայտարարեցին ընտրությանը մասն...

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Հուլիսի 5, 2018


Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի 2-րդ նիստին առաջարկությունները ներկայացնելու հերթը «Ելք» խմբակցությանն ...

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Հուլիսի 4, 2018


Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Եվ որպեսզի առաջինը լինելու ...

Աղազարյանի դեմոկրատիկ իլյուզիան

Աղազարյանի դեմոկրատիկ իլյուզիան

Հունիսի 28, 2018


Անկեղծ ասած, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեղափոխական ուժերի շարքերում տեսնելն այդպես էլ մնաց անհասկանալի: Այնպես չէ, որ մնա...

Քաղաքական կամքն անհետացավ

Քաղաքական կամքն անհետացավ

Հունիսի 27, 2018


Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նստաշրջանում ելույթ ունեցավ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և հայտարարեց, որ...

Նորաձևության սիրահարները

Նորաձևության սիրահարները

Հունիսի 26, 2018


Այն, որ «Ծառուկյան» դաշինքում երկրորդ շնչառություն է բացվել, դա փաստ է: Այս օրերին դաշինքի ներկայացուցիչները իրենց զգում են իրա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ