Սովորական խայտառակություն

Ընկեր Աղվանը կդառնա՞ հանրապետական

Դեկտեմբերի 14, 2017
Ընկեր Աղվանը կդառնա՞ հանրապետական

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հիմքեր ունի պնդելու, որ նախագահի թեկնածու առաջադրելու հարցում «Ելք» դաշինքը հաջողության հասնել չի կարող, եթե անգամ «Ելք»-ին գումարվեն «Ծառուկյան» խմբակցության ձայները: Պատճառը հասկանալի է` խորհրդարանում ՀՀԿ-ն իշխող մեծամասնություն է: «Անհրաժեշտ է ձայների ¾-ը: Ազգային ժողովում կա քաղաքական մեծամասնություն, իսկ նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է ձայների կեսից ավելին, եթե գումարենք «Ելք»-ի ու «Բարգավաճ» կուսակցության շատ բազմագույն ձայները՝ կստանանք կեսից պակաս թիվ»,- հաշվարկներ է կատարում Վարդանյանը, բայց միտումնաբար շրջանցում է այն փաստը, որ ՀՀԿ-ն ¾ չունի առանց Դաշնակցության: Եվ ուրեմն ընդդիմությունը հաջողություն չի ունենա, քանի որ դաշնակները դա թույլ չեն տա: Իսկ մնացյալը զուտ քաղաքական էթիկան պահպանելու տարրեր են, երբ որևէ հիմնավորմամբ քողարկում են բուն տրամադրվածությունը:

 

Սա առավել ակնհայտ է դառնում այն իրողության պայմաններում, որ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ որևէ քննարկում չի էլ արել վարչապետի ու նախագահի թեկնածուների հարցով, ինչը պիտի նշանակի, որ դաշնակներն այլընտրանք չունեն: «Կա հուշագիր, որտեղ գրված է, որ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին: Կա քաղաքական մեծամասնություն և մեծամասնության անվերապահ առաջնորդ և բնական է, որ վարչապետի թեկնածուին առաջադրելու է այդ առաջնորդը»,- նշում է ընկեր Աղվանը և, ընդհանրապես, Հանրապետական կուսակցության մասին խոսում է այնպիսի հիացմունքով ու անվերապահ հնազանդությամբ, կարծես ինքը մեկ այլ կուսակցության անդամ չէ և պահ է ման գալիս ՀՀԿ-ին անդամակցելու համար: «Հանրապետական կուսակցությունը շատ հետաքրքիր կուսակցություն է: Նա կանի առաջարկություն, որը դուք կիմանաք վերջին պահին, սպասեք այդ առաջարկությանը»,- խորհուրդ է տալիս նա` հավանաբար ինքն էլ դեռ չիմանալով, թե խոսքն ում մասին է, բայց արդեն իսկ խորին հավատով, որ դա անպայման կլինի հենց իր երազած թեկնածուն, որովհետև ՀՀԿ-ն անսխալական է` ի տարբերություն ՀՅԴ-ի, այլապես այսօր Վարդանյան Աղվանն այդքան գայթակղված չէր լինի: Փաստացի կոալիցիոն համաձայնագիրը դարձավ Դաշնակցության դիմազրկման փաստաթուղթ: Ամեն անգամ հուշագրի մասին խոսելիս դաշնակները պարզապես թաքնվում են դրա թիկունքում` արդարացնելու համար իրենց անողնաշար պահվածքը: Իսկ դիմազրկումն, ինչպես հայտնի է, հատուկ է նրանց, ովքեր առանձնապես մտահոգված չեն իրենց նկարագրի ու սկզբունքների պահպանման հարցում:






Դիտումների քանակ 45665


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մանեն անցավ Աղվանի ճանապարհով

Մանեն անցավ Աղվանի ճանապարհով

Հունիսի 13, 2018


Երեկ Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից, քանի որ կուտակային կենսաթոշակային օրենք...

Աղվանն ուզում է մի հատ էլ երդվել

Աղվանն ուզում է մի հատ էլ երդվել

Մայիսի 4, 2018


Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնեց, որ քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը՝ որոշել է նրան հեռացնել ՀՅԴ...

Մի մուկ խոսեց իր հերթին

Մի մուկ խոսեց իր հերթին

Մայիսի 3, 2018


Դաշնակցության և դրան կից շրջանակներում շատերին է հայտնի, որ Աղվան Վարդանյանի կուսակցական մականունը «մուկ» է: Թե ով է այդպես որո...

Ընկեր Աղվանը հակադաշնակցական է

Ընկեր Աղվանը հակադաշնակցական է

Մայիսի 1, 2018


Ողջ օրը Ազգային ժողովում ընթացող նիստում հնչած ելույթները վկայում էին մի բան` հստակ դերաբաշխումը կատարված էր, և յուրաքանչյուրը ...

Չեղած պաշտոնի կռիվը

Չեղած պաշտոնի կռիվը

Փետրվարի 27, 2018


Ցանկացած աղմկոտ, սկանդալային պատմություն, որ կապվում է ՀՅԴ-ի հետ, դաշնակներն անմիջապես հերքում են, ասես Դաշնակցությունը կատարյա...

Մեկ րոպեում ուրացավ

Մեկ րոպեում ուրացավ

Փետրվարի 27, 2018


Արդեն առիթ ունեցել ենք գրելու Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված Լիպարիտ Մելիքջանյանի մասին, որը մեկ տարի ...

Համահունչ դաշնակների ներծծումը

Համահունչ դաշնակների ներծծումը

Փետրվարի 23, 2018


Այսօր խորհրդարանում ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների անդամների հետ: Նույն ...

Դաշնակներն արդեն յուղ են վառում

Դաշնակներն արդեն յուղ են վառում

Հունվարի 22, 2018


ԱԺ ճեպազրույցների ժամանակ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձել է գնաճին: Նա նշել է, թե «Ելքի» հրա...

Մեռած մարդը չի կարող հակադարձել, դաշնակն էլ դաշնակ է մնում

Մեռած մարդը չի կարող հակադարձել, դաշնակն էլ դաշնակ է մնում

Հունվարի 18, 2018


Դաշնակների համար միշտ փող է եղել առաջնայինը, նրանց հայրենասիրությունն ու նացիոնալիզմը ժամանակավորապես սառեցվում են, երբ լափաման...

Ամիրյանին պետք է փոխել, բայց Աղվանո՞վ

Ամիրյանին պետք է փոխել, բայց Աղվանո՞վ

Հունվարի 17, 2018


Դեռ վերջնական հստակություն չկա ապագա նախագահի ընտրության հարցում, բայց արդեն տարատեսակ կարծիքներ ու վարկածներ են հնչում նոր կառ...

Դաշնակների մանկական խաղերը

Դաշնակների մանկական խաղերը

Դեկտեմբերի 22, 2017


Դաշնակներն այսօր ասուլիս էին հրավիրել, որ ասեին, որ ոչինչ չեն ասելու: Հոգեբանության մեջ կա մարդկային բարդույթի նմանօրինակ դրսևո...

Ընկեր Աղվանն ընդդեմ Ալթունյանի

Ընկեր Աղվանն ընդդեմ Ալթունյանի

Դեկտեմբերի 6, 2017


ԱԺ-ում այսօր «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխությա...

Տեսողական պատրա՞նք, թե՞ խղճի ադապտացիա

Տեսողական պատրա՞նք, թե՞ խղճի ադապտացիա

Նոյեմբերի 20, 2017


Եթե ուշադիր հետևենք հայաստանյան քաղաքական բազմագույն ներկապնակին, ապա ամենադժվարը Դաշնակցության վիճակն է: Մյուսները քիչ թե շատ ...

Աղվանի դատարկ փիլիսոփայությունը

Աղվանի դատարկ փիլիսոփայությունը

Նոյեմբերի 16, 2017


ՀՀ ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր իր կուսակցության անունից հայտարարեց, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկ...

Սուտը չի կարելի բացառել

Սուտը չի կարելի բացառել

Հոկտեմբերի 30, 2017


Մի քանի օր առաջ, երբ լրատվամիջոցները գրեցին այն մասին, որ դաշնակ Աղվան Վարդանյանը 2018-ին նշանակվելու է ՀՀ փոխվարչապետ, նրա կու...

Հաշվետվություն չեղած բանի մասին

Հաշվետվություն չեղած բանի մասին

Հոկտեմբերի 4, 2017


Դեռ նախորդ կոալիցիոն կառավարության ժամանակ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն որոշում էին կայացրել, որ բոլոր կարևորագույն հարցերը պիտի համատեղ քննու...

Աղվանի երկակի ստանդարտները

Աղվանի երկակի ստանդարտները

Սեպտեմբերի 30, 2017


Երբ ՀՅԴ-ն հայտարարեց, որ սկսում են Արցախի և այլ երկրների քաղաքների միջև համագործակցության պայմանագրերի ստորագրություններ հավաքե...

Ինչո՞ւ է բոբիկ ընկեր Աղվանը

Ինչո՞ւ է բոբիկ ընկեր Աղվանը

Սեպտեմբերի 13, 2017


Խոսակցություններն այն մասին, թե «Ծառուկյան» դաշինքը կարող է իշխանական կոալիցիայի մաս կազմել, զուտ լրագրողական հորինվածք են և ու...

Առևտրական կուսակցությունը

Առևտրական կուսակցությունը

Հուլիսի 5, 2017


Սևանից ջրի բացթողնման հարցն, ինչպես ասում են, շատ ջուր վերցրեց: Ոչ միայն հասարակական քննարկումները, այլև խորհրդարանում ծավալված...

ՀՅԴ-ում ազնվության դեֆիցիտ է

ՀՅԴ-ում ազնվության դեֆիցիտ է

Հունիսի 21, 2017


Դաշնակցությունն ակնհայտորեն քծնում է կառավարությանը: Տպավորությունն այնպիսին է, որ դաշնակները ոչ թե գովերգում են գործադիրին, նր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ