Սովորական խայտառակություն

Հերմինե Նաղդալյանը կերակրատաշտի առաջ

Դեկտեմբերի 14, 2017
Հերմինե Նաղդալյանը կերակրատաշտի առաջ

Ողջ երկիրն անհանգստանում է պետության արտաքին պարտքի ծավալներով, բայց պարզվում է՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի պարտքերը կարող են նույնիսկ դա գերազանցել: Այս տիկինը շարունակում է պահպանել իր հանրաճանաչությունը գերազանցապես վերցրած և չհատուցած միջոցների առատությամբ: Դեռ մի կարգին չի մարել 2 մլն դրամ հեռախոսավճարի շուրջ բորբոքված սկանդալային աղմուկը, որն, ի դեպ, նա այդպես էլ չփոխհատուցեց, իսկ նրա անվան շուրջ արդեն նոր աղմկահարույց պատմություն է հասունանում:

 

Այսօր լրատվամիջոցները գրել են, որ խորհրդարանում Հերմինե Նաղդալյանին սպասարկած 003օօ01 պետհամարանիշի «Տոյոտա քեմրի» մակնիշի մեքենան տարիներ շարունակ խախտել է երթևեկության կանոնները, բայց այդպես էլ չի վճարել տուգանքները: Վերջին երեք տարիներին Նաղդալյանի մեքենայի տուգանքներն իրենց տույժերով հանդերձ հասել են մի քանի միլիոն դրամի: Հասկանալի է, որ տվյալ դեպքում մեղքի ամբողջ բաժինը կարելի է բարդել վարորդի ուսերին և ասել, թե տիկին Հերմինեն այս հարցում անելիք չունի: Բայց հենց միայն այն փաստը, որ երեք տարի շարունակ ճանապարհային ոստիկանության կողմից մեքենայի ու վարորդի նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառվել, արդեն իսկ վկայությունն է այն բանի, որ Նաղդալյանի մատն այստեղ խառն է:


Եթե եղած պատմություններին էլ հավելենք այն, որ վերցնել-չվերադարձնելու սովորությունների շղթայում ամենախոշոր «հաջողությունը» Հերմինե Նաղդալյանի և նրա ամուսնու կողմից «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի անունով քաղաքացիներից իրենց բնակարանները խլելու քաջագործությունն է և բազում այս կարգի կասկածելի գործարքները, ապա պետք է ենթադրել, որ հետագայում ևս տիկինն առատորեն կօգտվի պետական արտոնություններից և միջոցներից` այն խորին համոզմամբ, որ երկիրն ուղղակի պարտավոր է հոգալ իր ծախսերը և ներել օրինախախտումները, որովհետև… Որովհետև Հերմինե Նաղդալյանի համար երկիրը կերակրատաշտ է և ուրիշ ոչինչ:

 






Դիտումների քանակ 39776


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հերմինե Նաղդալյանին հեռացնում են խաղադաշտից

Հերմինե Նաղդալյանին հեռացնում են խաղադաշտից

Հունվարի 12, 2018


Ազգային ժողովի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանին: Հարցը հու...

Խայտառակ հեռախոսի հետքերով

Խայտառակ հեռախոսի հետքերով

Նոյեմբերի 21, 2017


ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների չարաբաստիկ պատմությանը կրկին անդրադառնալու անհրաժեշտություն չէր ...

Հերմինեի ջրերն ընկածները

Հերմինեի ջրերն ընկածները

Նոյեմբերի 17, 2017


ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի 2 միլիոնանոց հեռախոսային խոսակցությունները դարձան տժվժիկի պատմությունը: Ու այս ամբողջ իր...

Հերմինե Նաղդալյանի չգերազանցված ռեկորդը

Հերմինե Նաղդալյանի չգերազանցված ռեկորդը

Նոյեմբերի 11, 2017


Մեր պատգամավորների համար Ազգային ժողովը վաղուց է վերածվել մի վայրի, որտեղ նրանք իրենց կարող են պահել տնավարի և այդ ամենն անել պ...

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

Սեպտեմբերի 27, 2017


Ով այս օրերին տեսել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, կհաստատի, որ նրա կեցվածքը շատ է հիշեց...

Ինչքա՞ն խորը, տիկին Նաղդալյան

Ինչքա՞ն խորը, տիկին Նաղդալյան

Մայիսի 11, 2017


Այսօր նախագահական նստավայրում ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նոր հուշագիրը: Դրան անմիջապես հաջորդեցին արձագանքներն ու գնահատականն...

Հերմինեի ոչ սպորտային ապագան

Հերմինեի ոչ սպորտային ապագան

Մայիսի 9, 2017


Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը խելացի է վարվում, որ, ի տարբերություն շատերի, հրաժարվում է ժամանակից առաջ ընկնելով...

Հերմինե Նաղդալյանի համար կարծիք չունենալը առավելություն է

Հերմինե Նաղդալյանի համար կարծիք չունենալը առավելություն է

Սեպտեմբերի 17, 2015


Այս օրերին, երբ խորհրդարանում քննության է առնվում սահմանադրական բարեփոխումների խնդիրը, հակադիր ուժերը պատրաստ են բանավիճել ցանկ...

Ե՞րբ կձերբակալեն Հերմինե Նաղդալյանին

Ե՞րբ կձերբակալեն Հերմինե Նաղդալյանին

Սեպտեմբերի 14, 2015


Վաղը նախագահական նստավայրի մոտ կրկին մարդաշատ կլինի: Այստեղ են հավաքվելու «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործունեություն...

Թալանչի ու ժողովրդավար երկիր Հայաստանը

Թալանչի ու ժողովրդավար երկիր Հայաստանը

Հունիսի 30, 2015


Ազգային Ժողովում լրագրողները հանրապետական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից խնդրել են գնահատել հոսանքի թանկացման շար...

Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

Հունիսի 22, 2015


Մի առիթով մեկն այս կնոջ մասին ասել էր. «Հերմինե Նաղդալյանը չի ամաչում, ավելին` տեսախցիկի առջև անբռնազբոս հայացքով, ինքնավստահ ո...

ՀՀԿ-ական ջոջերի որովայնային փիլիսոփայությունը

ՀՀԿ-ական ջոջերի որովայնային փիլիսոփայությունը

Մայիսի 11, 2015
1

Թեմատիկ ընդհանրությունների հարցում Հանրապետական կուսակցության անդամները միասնական են այնպես, ինչպես քվեարկությունների ժամանակ: ...

Հերմինե Նաղդալյանի վրա դեռ չեն թքել

Հերմինե Նաղդալյանի վրա դեռ չեն թքել

Մարտի 24, 2015


Այսօր, երբ Ազգային ժողովում պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացնում էր «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետութ...

Ում համար` ճգնաժամ, ում համար` բարեբեր տարի

Ում համար` ճգնաժամ, ում համար` բարեբեր տարի

Մարտի 17, 2015


Արդեն տևական ժամանակ է` մենք լսում ենք միայն կորուստների ու անկումների մասին: Բոլոր հնարավոր միջոցներով ահազանգ է հնչեցվում առ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ