Միջազգային խայտառակություն

Ոչխարների շահագործումը վտանգավոր է պետական իշխանության համար

Դեկտեմբերի 6, 2017
Ոչխարների շահագործումը վտանգավոր է պետական իշխանության համար

Արտյոմ Խաչատրյան


Երեկ գրել էինք Հարավային Կորեայում ձմեռային օլիմպիական խաղերին Ռուսաստանին մասնակցության իրավունքից զրկելու մասին։ ՄՕԿ-ը այս որոշումն ընդունել է վարձու մատնիչ Գրիգորի Ռոդչենկովի՝ Ռուսաստանի հակադոպինգային դուքանի նախկին ղեկավարի ցուցմունքների հիման վրա, որն ԱՄՆ է փախել և ԿՀՎ-ից միլիոն դոլար է ստացել «գործ տալու» համար։ Մի խոսքով՝ մարզիկների բազմամյա աշխատանքը ջուրն ընկավ, պետությունը խայտառակվեց, իսկ նախագահ Պուտինը, անշուշտ, բացասական միավորներ կստանա նախագահական ընտրարշավի նախօրեին և դրա ընթացքում։ Բայց այսօր խոսքը ծախու Ռոդչենկովի մասին չէ, խոսքը մենեջմենթի անտաղանդության ծանրագույն հետևանքների մասին է։


Ընդհանրապես, օլիմպիադայի ձախողման գլխավոր մեղավոր պետք է նշանակել սպորտի նախկին նախարար, այժմ՝ ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոյին։ Հենց պրն Մուտկոն է առաջադրել և նշանակել Ռոդչենկովին պատասխանատու այդ պաշտոնին, ավելին՝ նրան ներկայացրել է շքանշանի Սոչիի օլիմպիադայից հետո։ Եվ ահա, մի քանի տարի անց, Մուտկոյից պարգևատրվածը տառացիորեն ծախում է հայրենիքը մեկ միլիոնի դիմաց՝ կործանելով հարյուրավոր մարզական ճակատագրեր, խայտառակելով պետությունն ու նրա բարձրագույն իշխանությունը։ Հարց է ծագում. պատահաբար ոչխար չէ՞ արդյոք պրն Մուտկոն։ Պատասխան. բացարձակ ոչխար է, կատարյալ, նրա տեղը Ռուսաստանի մայրաքաղաքի կենդանաբանական թանգարանն է։ Պրն Մուտկոյի այսքան նատուրալիստական որակավորմանը մեզ դրդեցին մի քանի փաստեր, որոնց հարկ է ծանոթանալ։


Սովորաբար նորմալ մարդիկ, ինչ-որ մեկին պատասխանատու պետական, մանավանդ՝ ոչ հանրային պաշտոնի առաջադրելիս, ուշադիր զննում են առաջադրվողին, վերլուծում նրա անցյալն ու ներկան, ակնկալիքներ գծում ապագայում նրա վարքագծի մասին։ Եվ ահա։ Ծախու Ռոդչենկովը 2011թ. փետրվարի 11-ին կալանվել է 10,8 գ ուժեղ ազդեցության օքսանդրոլոն նյութի սպառման համար։ Գնորդը նրա քույրն էր՝ աշխարհի եռակի չեմպիոն Մարինա Ռոդչենկովան։ Փետրվարի 21-ին Ռոդչենկովին մեղադրանքներ են ներկայացվել մի հանցագործության համար, որը նախատեսված է ՌԴ Քր.օր. 234 հոդվածի 3-րդ մասում («Ուժեղ ազդեցության կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառություն սպառման նպատակով»)։ Երկու օր անց Ռոդչենկովը փորձել է ինքնասպանություն գործել. նրան հասցրել են Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ՝ ձախ կրծքավանդակի ծակող-կտրող իրով հասցված վերքով։ Իսկ ինստիտուտում նրան տրվեց հետևյալ ախտորոշումը. «ծանր աստիճանի դեպրեսիվ էպիզոդ՝ հոգեկան շեղման ախտանշաններով»։


Հիմա՝ հարց է առաջանում. ինչպե՞ս կարելի է պատասխանատու և կոնֆիդենցիալ պետական պաշտոնի առաջադրել մեկին, ով երբևէ փորձել է վերջ տալ կյանքին, որին քրեական հետապնդման են ենթարկել և որի վերաբերյալ կայացվել է հոգեբուժական ախտորոշում։ Իհարկե՝ չի կարելի։ Իսկ ո՞վ է այդպես անում։ Հասկանալի է՝ կամ ոչխարները, կամ դիվերսանտները։ Ելնելով նրանից, որ պրն Մուտկոն, ինչքան էլ ուզենա, դիվերսանտ դառնալ չի կարող՝ խելքի պակասության պատճառով, պետք է եզրակացնել, որ պրն Մուտկոն ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ոչխար։ Այս կարծիքն այլընտրանք ունենալ չի կարող։


Հետևաբար, պատշաճ եզրահանգումները պետք է անի նախագահ Պուտինը և ազատվի իր շրջապատի ոչխարների գլխաքանակից, քանզի ամեն մի ոչխար ռոդչենկովների պոտենցիալ աղբյուր է, իսկ ամեն մի ռոդչենկով անձամբ Պուտինի համար՝ հարված է գոտկատեղին, իսկ գուցեև գոտկատեղից ներքև։


Ի դեպ, ոչխարների ավելցուկ և անգամ գերավելցուկ նկատում ենք նաև նախագահ Սարգսյանի շրջապատում։ Առայժմ նրանցից ոչ մեկը դեռևս երկիրը չի հասցրել տիեզերական խայտառակության, բայց դա զուտ ժամանակի և Նախախնամության քմահաճույքի հարց է։ Մի խոսքով՝ ոչխարը վտանգավոր բան է։ Կարծում ենք՝ անկախ այն բանից, որ ոչխարները հլու-հնազանդ են, հարմար՝ իրենց հետ վարվելու տեսակետից և այլն, բայց չպետք է մոռանալ, թե ինչով են հղի համագործակցությունը նրանց հետ և նրանց օգտագործումը բարձր դիրքերում, իսկ ոչխար Մուտկոյի (Ռոդչենկովի հետ միասին) օրինակը ասվածի վառ ապացույցն ու նախազգուշացումն է։






Դիտումների քանակ 71093


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պուտինը՝ Բաքվում, Հայաստանը՝ նախրի ձեռքում, վանեցյանն էլ՝ Քոչարյանի ունեցվածքի դարդով

Պուտինը՝ Բաքվում, Հայաստանը՝ նախրի ձեռքում, վանեցյանն էլ՝ Քոչարյանի ունեցվածքի դարդով

Սեպտեմբերի 27, 2018


Կառավարության այսօրվա նիստից հետո վանեցյան արթուրն ասաց, թե Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ԱԱԾ-ն իբր ուսումնասիրություն...

Պուտինը թռավ Փաշինյան Նիկոլի գլխից

Պուտինը թռավ Փաշինյան Նիկոլի գլխից

Սեպտեմբերի 20, 2018


Փաշինյան Նիկոլի համար ծանր օր էր այսօր: Բայց բախտներս բերեց, որ գործը հերթական նոպային չհասավ: Այսպես, արդեն տեղեկացրել էինք, ո...

ԱՄՆ բիոլաբորատորիաները Հայաստանում. Փաշինյանը ստե՞լ է Պուտինին

ԱՄՆ բիոլաբորատորիաները Հայաստանում. Փաշինյանը ստե՞լ է Պուտինին

Սեպտեմբերի 18, 2018


Ոչ պրոֆեսիոնալիզմը՝ համադրված լկտիության և կեղծավորության հետ, անպայման անվստահություն և անբարեհաճություն է առաջացնում։ Այս բոլ...

Պուտինը Հայաստան է գալիս, հետևանքները վտանգավոր են և անկանխատեսելի

Պուտինը Հայաստան է գալիս, հետևանքները վտանգավոր են և անկանխատեսելի

Սեպտեմբերի 14, 2018


Եթե Բաքու կատարած այցը Իլհամ Ալիևին կպարգևի երջանիկ պահեր, Ադրբեջանին այն ինչ-որ օգուտ կբերի, Հայաստանի ղեկավարության և անձամբ ...

«Ռուսների հետ հազիվ բարիշել եմ, բռնենք՝ կլնենք խայտառակ»

«Ռուսների հետ հազիվ բարիշել եմ, բռնենք՝ կլնենք խայտառակ»

Սեպտեմբերի 12, 2018


Իշխանությունը Հայաստանում փոխվեց ուղիղ չորս ամիս առաջ։ Այդ ժամանակվանից ի վեր հասարակական-քաղաքական կյանքը հանրապետությունում ե...

Արդյո՞ք հասնում էր Քոչարյանին: Բա մե՞զ

Արդյո՞ք հասնում էր Քոչարյանին: Բա մե՞զ

Սեպտեմբերի 4, 2018


Ռոբերտ Քոչարյանը 10 տարի աշխատեց ՀՀ նախագահ, 10 տարի անընդմեջ իր Վարդանիկ Օսկանյանի միջոցով կոմպլեմենտարիզմ քարոզեց: Հետո Սերժ ...

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Մարտի 19, 2018


Երեկ Ռուսաստանը նախագահ էր ընտրում: Ընտրական գործընթացներին աննախադեպ ակտիվություն էր ցանկացել ցուցաբերել նաև Վլադիմիր Պուտինի ...

Ազգային անասունների մտածողության առիթով

Ազգային անասունների մտածողության առիթով

Մարտի 9, 2018


Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավոր հանգամանքների մասին է Սաիդա Մեդվեդևայի «Աշխարհակարգ-2018» վավերագրական ֆիլ...

Սպասենք Պուտինի «ասիմետրիային»

Սպասենք Պուտինի «ասիմետրիային»

Դեկտեմբերի 5, 2017


Միայն այն փաստը, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գնել են ծախու ռուս խոզին ի հաշիվ ամերիկյան հարկատուների, որպեսզի նրանից կ...

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Սեպտեմբերի 7, 2017


Ռուսական քաղաքականությունն ԱՄՆ-ի հանդեպ այսօր հենվում է մի հետաքրքիր գծի վրա, որն ինքը՝ Պուտինն անգամ չի փորձում թաքցնել։ Այն մ...

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

Հուլիսի 31, 2017


Կատարվե՛ց։ Ամերիկյան իսթեբլիշմենթը հասավ իր ուզածին՝ մի կրակոցով խփեց և՛ իր նախագահին, և՛ Ռուսաստանի առաջնորդին (ինչպես իրեն է ...

«Նուրեև»-ը՝ բալետ նոն-գրատա

«Նուրեև»-ը՝ բալետ նոն-գրատա

Հուլիսի 10, 2017


Կար բալետի մի այսպիսի մեծ արտիստ՝ Ռուդոլֆ Նուրեև (էթնիկ թաթար)։ 60-ականների սկզբին փախավ ԽՍՀՄ-ից (չվերադարձավ հյուրախաղերից), հ...

Պուտինը և Օբաման անձրևի տակ. սոցցանցերի արձագանքը

Պուտինը և Օբաման անձրևի տակ. սոցցանցերի արձագանքը

Հունիսի 24, 2017


«Իսկական տղամարդը ձախ կողմինն է, չգիտեմ ինչպես անվանել աջ կողմում կանգնած տղային»,- լուսանկարները մեկնաբանել է Michelle օգտատեր...

Պուտինը ծաղրեց Աբրահամյանին

Պուտինը ծաղրեց Աբրահամյանին

Ապրիլի 18, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տոնեց ծննդյան 60-ամյակը: Մեծ էր վերջինիս ցանկությունը` տոնակատարությունը վեր...

Դահուկներով դեպի խորհրդարան

Դահուկներով դեպի խորհրդարան

Մարտի 1, 2017


Նման խայտառակ պատմություն երևի միայն Հայաստանում կարող էր կատարվել: Ծաղկաձորում անցկացվող լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջ...

Պուտինն անձնական ֆիասկո է կրում Սիրիայում

Պուտինն անձնական ֆիասկո է կրում Սիրիայում

Դեկտեմբերի 11, 2016


Եթե Պալմիրան իսկապես ընկնի, ապա դա խայտառակություն կլինի ապաշնորհ, խայտառակ սիրիական բանակի համար՝ Բաշար Ասադի գլխավորությամբ, ...

Պուտինը պահեց խոստումը. «խոշոր գիտնականների» ցեղասպանությունը կատարվեց

Պուտինը պահեց խոստումը. «խոշոր գիտնականների» ցեղասպանությունը կատարվեց

Նոյեմբերի 28, 2016


Անցած շաբաթ մենք գրել էինք ռուսաստանցի որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գիտական գործունեության ծարավի մասին, որոնք այնպիսի հ...

Սեփականազրկում հանուն համընդհանուր շահի

Սեփականազրկում հանուն համընդհանուր շահի

Նոյեմբերի 23, 2016


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ մասնակցել է Համառուսական ժողովրդական ճակատի «Գործողությունների համաժողովի» նիստին և անկեղծորեն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ