Ազգային խայտառակություն

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Դեկտեմբերի 6, 2017
Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Խորհրդարանում քննարկվում էր 2018 թվականի պետական բյուջեի նախագծի արդեն լրամշակված տարբերակը, ասել է, թե` նոր նախագծում հաշվի են առնվել նաև պատգամավորների առաջարկները: Իսկ դրանք, պարզվում է, այնքան էլ քիչ չեն եղել: Ընդհանուր հաշվով պատգամավորները ներկայացրել են 111 առաջարկ: Ճիշտ է, այդ առաջարկներից ընդամենը 15-ն են ուշադրության արժանացել, այն էլ` մասնակի կերպով, բայց դա էլ քիչ չէ, եթե հաշվի առնենք, որ երբեմն գործադիրը պարզապես հաշվի չի նստել ոչ մեկի կողմնակի կարծիքի հետ: Օրինակ, հիմա էլ նման բան կատարվել է ընդդիմության առաջարկների նկատմամբ: Բոլորն անխտիր մերժվել են տարբեր պատճառաբանություններով: Այս իմաստով «Ծառուկյան» խմբակցության վիճակն ուղղակի նախանձելի է, քանի որ սրանց ներկայացրած առաջարկների թվում կան այնպիսիները, որոնք ընդունվել են ամբողջությամբ կամ մասնակի:


Բայց դառնանք ամենահետաքրքիր փաստին, որն արժանի է ուշադրության: Բանն այն է, որ ամենաշատ առաջարկները կառավարությանը եղել են ԱԺ ՀՀԿ խմբակցության կողմից: Սեփական կառավարության բյուջեի հասցեին այդքան դիտողություններ ու լրացումներ առաջարկող ՀՀԿ-ն արդյո՞ք իր այս քայլով ինչ-որ բան չի ուզում ակնարկել վարչապետ Կարեն Կարապետյանին ու նրա թիմին: Եվ եթե որևէ մեկը դեռ կասկածում է սրա հնարավորությանը, հատուկ նրանց համար հավելենք մի արժանահիշատակ փաստ:


Բյուջեի առնչությամբ առաջարկներ են ներկայացրել նաև ՀՀԿ-ական այնպիսի պատգամավորներ, ինչպիսիք են գեներալ Մանվել Գրիգորյանը, Արայիկ Գրիգորյանը կամ, ասենք, Արկադի Համբարձումյանը` Դերժավի Արկադը: Իսկ սա կարող է միայն մի բան նշանակել` ինչ-որ մեկը փորձում է ուղղակի ծաղրի ենթարկել վարչապետին, որովհետև գեներալ Մանվելը կամ Դերժավի Արկադն առաջարկ անելուց առաջ նախ պիտի հասկանային, թե ինչ բան է բյուջեն, ընկալեին, թե այնտեղ ինչ է գրված, և նոր միայն մտքներով անցներ եղածին նոր բան հավելել: Բայց քանի որ դա անհնարին տարբերակ է, ուրեմն նրանց փոխարեն դա արել է մեկ ուրիշը, ով մեծ ցանկություն է ունեցել կառավարությանը մատնացույց անել իր սխալները: Եվ հիմա Կարեն Կարապետյանը լուրջ խնդիր ունի: Նա պիտի ապացուցի, որ ինքն ավել խելացի է, քան Մանվելը, Արկադն ուԱրայիկը` միասին վերցրած:






Դիտումների քանակ 51095


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բռնել-բաց թողնելը շարունակվում է

Բռնել-բաց թողնելը շարունակվում է

Հունվարի 22, 2019


Բռնել-բաց թողնելը դարձել Նոր Հայաստանի իշխանությունների ամենասիրած զբաղմունքը: Այսօր Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել կրկի...

Դատական որոշումները վիճարկվում են փողոցում

Դատական որոշումները վիճարկվում են փողոցում

Հունվարի 12, 2019


Փաշինյան Նիկոլն ամեն ինչ արեց, որպեսզի արդարադատությունը վերածի փողոցային կրքերի թատրոնի: Մի խումբ էջմիածինցիներ փակել են օդանա...

Նախիր – հրապարակ – դատավճիռ

Նախիր – հրապարակ – դատավճիռ

Դեկտեմբերի 24, 2018


Ինչպես հայտնի է, Մանվել Գրիգորյանի ազատ արձակվելը հույզեր առաջացրեց, մարդիկ սկսեցին զբաղվել Փաշինյան Նիկոլի սիրած գործով` փողոց...

Մանվել Գրիգորյանի ազատվելու կապակցությամբ

Մանվել Գրիգորյանի ազատվելու կապակցությամբ

Դեկտեմբերի 22, 2018


Գրավի դիմաց Մանվել Գրիգորյանի ազատ արձակվելը հույզեր առաջացրեց երկրում: Ցույցեր են անում Էջմիածնում մարդիկ համարում են, որ գենե...

Գեներալ Մանվելի կոնյակների դժբախտ ճակատագիրը

Գեներալ Մանվելի կոնյակների դժբախտ ճակատագիրը

Դեկտեմբերի 20, 2018


Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ գեներալ Մանվել Գրիգորյանի թանկարժեք կոնյակները փորձանքի են եկել։ Դրանք գողացվել են։ Ընդ որում՝ գ...

Սադիզմը՝ Նոր Հայաստանի քաղաքականության գործիք

Սադիզմը՝ Նոր Հայաստանի քաղաքականության գործիք

Դեկտեմբերի 13, 2018


Նոր Հայաստանի անկախ դատարանը, որի գործերին ընդհանրապես չի խառնվում Փաշինյան Նիկոլը, երեկ կալանքի տակ թողեց գեներալ Մանվել Գրիգո...

Մանվելն էլ բարերար դարձավ

Մանվելն էլ բարերար դարձավ

Հոկտեմբերի 26, 2018


Կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանը մտադիր է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակ...

Փրկել գեներալ Մանվելին շարքային Նիկոլից

Փրկել գեներալ Մանվելին շարքային Նիկոլից

Սեպտեմբերի 26, 2018


Երբեք չէինք սպասում, որ օրը կգա, և մենք ստիպված կպաշտպանենք Մանվել Գրիգորյանին, բայց Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանը մի այնպիսի խ...

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Հուլիսի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ «թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած Չալո շունն ապրելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ ...

Արկադի «Սլավմեդը» վշտի մեջ է

Արկադի «Սլավմեդը» վշտի մեջ է

Հուլիսի 2, 2018


«Սլավմեդ» բժշկական կենտրոնը, որն, ինչպես հայտնի է, պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավի Արկադի ընտ...

Վատ թալան և լավ թալան

Վատ թալան և լավ թալան

Հունիսի 27, 2018


Գեներալ Մանվել Գրիգորյանը թալանչի է: Այս մասին են վկայում ԱԱԾ-ի վերջին բացահայտումներն ու հրապարակված տեսանյութերը: Մեր երկրում...

Հրեշտակ Սյամոն ու սատանա Մանվելը

Հրեշտակ Սյամոն ու սատանա Մանվելը

Հունիսի 20, 2018


Հանրապետության բնակչության թվաքանակին համապատասխան հայհոյանքներ ու քննադատություններ հնչեցին գեներալ Մանվել Գրիգորյանի հասցեին:...

Իրավապահները` գազանանոցի մատակարարներ

Իրավապահները` գազանանոցի մատակարարներ

Հունիսի 19, 2018


Այն բանից հետո, երբ Փաշինյան Նիկոլի իրավապահները փայլուն բացահայտեցին գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից իրականացված խոշոր չափերի...

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Հունիսի 18, 2018


Թերևս չկա մի մարդ, որն արդեն իր վերաբերմունքն արտահայտած չլինի ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ խուզարկո...

Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր

Հունիսի 16, 2018


ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներ...

Նիկոլը սխալ հաշվարկներ է արել

Նիկոլը սխալ հաշվարկներ է արել

Հունիսի 16, 2018


Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն անսպասելի որոշեց մեկնել Արցախ: Թե ինչու` նույնիսկ իր մերձավոր շրջապատը չգիտեր, և բավարարվեցի...

Ի՞նչ է ասում կառավարությունը Դոն Պիպոյի ականջին

Ի՞նչ է ասում կառավարությունը Դոն Պիպոյի ականջին

Հունիսի 15, 2018


Տեսնելով, որ Էջմիածնում ծավալվող զարգացումները հասցեագրվում են իրեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շտապեց դա հերքել և իր ֆեյսբ...

Քրեականները հեղափոխություն են գլխավորում

Քրեականները հեղափոխություն են գլխավորում

Հունիսի 14, 2018


Գեներալ Մանվել Գրիգորյանն ու նրա որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարենը, պիտի հեռանան, նրանք շատ դառնություններ են պատճառել ժողովրդին...

ԵԿՄ բախտը մազից է կախված

ԵԿՄ բախտը մազից է կախված

Հունիսի 7, 2018


Ամեն ինչ փոխելու, ջնջելու, ոչնչացնելու հեղափոխական ալիքը եկավ, հասավ Երկրապահ կամավորականների միություն: Մինչ այդ խոսում էին, թ...

Մանվել, կողմնորոշվիր

Մանվել, կողմնորոշվիր

Մայիսի 1, 2018


ԱԺ-ում ավարտվեց ՀՀ վարչապետի ընտրությունը: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ստանալ ձայների մեծամասնությունը և ընտր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ