Սովորական խայտառակություն

Թե ինչպես Բաբլոյանի շալվարը հանեցին

Դեկտեմբերի 6, 2017
Թե ինչպես Բաբլոյանի շալվարը հանեցին

Երկիրը, պետությունը խայտառակելու տարատեսակ ձևեր գոյություն ունեն: Դրանցից ոմանք կատարվում են հանգամանքների բերումով, մյուսների համար մեծ դեր է խաղում պատվի ու արժանապատվության իսպառ բացակայությունը:


Այսօր մի միջադեպի մասին հայտնի դարձավ, որը լուրջ խորհրդածությունների տեղիք է տալիս: Դրա մասին պատմել է «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Տաջիկստանի Հանրապետության նախագահի հրավերով ԱԺ-ից պատվիրակություն էր գնացել, պարոն Բաբլոյան, կներեք, խոսքս վերաբերում է մեր պետության երկրորդ դեմքին: Հետ գալուց Մոսկվայի օդանավակայանում, այնտեղ Մոսկվա-Երևան ինքնաթիռն ուշացել էր ու ամբողջ ուղևորների դեմը, անցումային կետում, հասկանում եմ, ուրիշ պետության սահմանն ենք հատում, պետք է ենթարկվենք իրենց օրենքներին, բայց լինելով ԵԱՏՄ անդամ, անցումային կետում խուզարկում են երկրորդ դեմքին, ռեմեն են հանել տալիս, գոտին են հանել տալիս, մի հատ ինչ-որ սերժանտ՝ ամբողջ մեր ժողովրդի աչքի դեմը: Մի քիչ տհաճ է, մեր պետության երկրորդ դեմքին է վերաբերվում»,- միջադեպը ներկայացրել է Միքայելյանը:


Վրդովեցուցիչ ու տհաճ դեպք է տեղի ունեցել: Նման դեպքերը սովորաբար ոչ միայն չեն քողարկվում, այլև կարող են շատ լուրջ միջպետական սկանդալների առիթ դառնալ: Բայց արի ու տես, որ մերոնք նպատակահարմար են գտել այդ մասին լռություն պահպանել մինչև օրս: Բաբլոյանի վրայից շալվար հանելը համարվել է այնպիսի բան, որի մասին կարելի է նաև չաղմկել: Ու ԱԺ նախագահն էլ, հավանաբար, մոռացել է, որ ինքը սոսկ բժիշկ Բաբլոյանը չէ, այլ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահը, ու իր թուլացած շալվարը այս դեպքում հավասարազոր է իր երկրի, պետության թուլացած ամոթին:


Ռուս զինվորականը օդանավակայանում իր գործն է արել: Նա թքած ունի, թե ում է խուզարկում: Բայց Հայաստանի օդանավակայանում հայ սահմանապահը քանի՞ անգամ է ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի վարտիքը քամուն տվել կամ խուզարկել նրան: Կարո՞ղ ենք նման բան պատկերացնել: Կամ կարո՞ղ ենք պատկերացնել, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այս զզվելի պատմությունից հետո պաշտոնական բողոք կհղեր ՌԴ ու պատիվ կպահանջեր նրանցից: Չենք կարող: Ավելի շուտ Նալբանդյանն էլ իր գոտին կարձակեր, քան կփորձեր պաշտպանել երկրի վիրավորված պատիվը:






Դիտումների քանակ 30311


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անտակտություն ու լկտիություն պետական մակարդակով

Անտակտություն ու լկտիություն պետական մակարդակով

Մայիսի 28, 2018


Արա Բաբլոյանը տաղանդավոր բժիշկ է: Համենայն դեպս, նրա շնորհիվ է, որ Փաշինյան Նիկոլի ղեկավարած Հայաստանը դարձել էր տարածաշրջանի կ...

Նիկոլի ու Տարոնի շահերը համընկան

Նիկոլի ու Տարոնի շահերը համընկան

Մայիսի 25, 2018


Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն էր տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու ...

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Մայիսի 2, 2018


Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 2-ին նախատեսված էին հերթական նիստերը, սակայն նիստը չսկսվեց քվորում չլինելու պատճառով: ...

Ժողովուրդն ի՞նչ գործ ունի Բաբլոյանի հետ

Ժողովուրդն ի՞նչ գործ ունի Բաբլոյանի հետ

Դեկտեմբերի 19, 2017


Մեր մեծ ու փոքր չինովնիկները շատ են սիրում բոլոր առիթներով հղում անել ժողովրդին: Սովորաբար դա լինում է երկու դեպքում` մեկ այն ժ...

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր առավոտյան պաշտոնական տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եռօրյա աշխատանք...

Արա Բաբլոյան. նախի՞ր, թե՞ կուսակցություն

Արա Բաբլոյան. նախի՞ր, թե՞ կուսակցություն

Սեպտեմբերի 1, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյնանը ՀՀԿ եզակի նորմալ մարդկանցից է, որը կյանքում, մինչև քաղաքականություն գալը, լուրջ գործեր է ...

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Հուլիսի 18, 2017


Մի ամբողջ օր է` համացանցն ու լրատվական կայքերը հեղեղված են նյութերով, որոնք պատմում են այն մասին, թե ինչպես է Ռուսաստանում գտնվ...

Մի ձեռքը կտրում է, մյուսը` կարկատում

Մի ձեռքը կտրում է, մյուսը` կարկատում

Հունիսի 12, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր հպարտորեն հայտարարում էր, որ հանձնարարական է տվել ԱԺ-ում օպտիմալացում իրականացնել: Ի...

Բաբլոյանն այդ մասին չի խոսի

Բաբլոյանն այդ մասին չի խոսի

Մայիսի 27, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն իր նորամուտը նշանավորեց հեղափոխական որոշմամբ: Նա անակնկալի եկավ, երբ պարզեց, որ ինքը 24 խո...

Ճնճղուկների ծլվլոցը հակապետական է

Ճնճղուկների ծլվլոցը հակապետական է

Մայիսի 24, 2017


Հայաստանյան քաղաքական գործիչների համար համացանցն ու սոցիալական էջերը կառափնարանի պես մի բան են: Որքան էլ նրանք հրամայական պահան...

Նովոն էլ թռավ…
08.11.2018 | 12:06


Նովոն էլ թռավ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
ՀՀԿ-ի վերջին օգուտը
Հոկտեմբերի 29, 2018


ՀՀԿ-ի վերջին օգուտը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ