Միջազգային խայտառակություն

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Դեկտեմբերի 5, 2017
Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Օսկան Քոչարյան


Քաղաքական կրկեսի միջազգային մրցույթների դափնեկիր, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին այսօր Կիևում մահացու համար էր ցուցադրում երախտապարտ հանդիսատեսի համար` վազվզելով տանիքների վրա և սպառնալով այնտեղից ցած նետվել: Իհարկե, Սաակաշվիլին այդպես էլ չցատկեց ներքև, և շատերը դեպքի վայրից հեռացան խորին հիասթափությամբ: Բայց պետք չէ մեղադրել կրկեսային ծաղրածուին, քանի որ կատակերգության ժանրը չի ենթադրում ողբերգական ավարտ, այլ ընդամենը կարող է տրագիկ դերակատարներ ունենալ:


Ինչ վերաբերում է այն փաստին, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը պատրաստվում էր Կիևի իր բնակարանում ձերբակալել Սաակաշվիլիին, քանի որ նա կասկածվում է հանցավոր կազմակերպությունների մասնակիցներին աջակցելու, նրանց հանցավոր գործունեությունը թաքցնելու և պետական իշխանությունը տապալելու փորձ կատարելու մեջ, ապա նման մեղքերից հազիվ թե հնարավոր է ազատվել հեքիաթային Կարլսոնի օրինակով տանիքների վրա ապրելու գնով:


Ասել, որ վրացի քաղաքական գործչի վիճակն այս պահին նախանձելի չէ, դեռ ամեն ինչ ասելը չէ: Բանն այն է, որ նույն տանիքի վրա չի նշմարվել նախագահ Պորոշենկոյի կերպարանքը, սակայն դա դեռ չի նշանակում, թե նա հեռու է մինչև այդ խելագարությունը հասնող սահմանից: Պորոշենկոյի նախկին բարեկամ Սաակաշվիլին հիմա մայրաքաղաք Կիևում բարիկադներ է կառուցում, պոկոտում է փողոցի սալահատակը, վրաններ է խփում փողոցներում` կրկնելով այն, ինչն իր ժամանակին արդեն արել էր Ուկրաինայի ներկայիս ղեկավարը, այսինքն` ճանապարհ է հարթում պատմությունը կրկնելու համար: Եվ այս նոր ներկայացման մեջ արդեն սցենարային միանգամայն այլ զարգացումներ են գծագրվում, քանի որ համաձայն այդ թարմացված սյուժեի չեն բացառվի տանիքներից բազում թռչողներ, որոնք այս անգամ ոչ թե ցած կնետվեն, այլ նրանց ցած կնետեն` ըստ մայդանական կանոնների:


Հետո էլ ասում ենք, թե ամերիկացիները ֆանտազիա չունեն, ամերիկացիները բութ են, ամերիկացիները ֆլան, ամերիկացիները ֆստան… Բա առանց ֆանտազիայի հնարավո՞ր է մի երկրի նախկին նախագահին Կարլսոն դարձնել, որպեսզի նա աշխատանքից հեռացնի մեկ այլ երկրի գործող նախագահի: Էլ ո՞ւմ մտքով նման բան կանցնի:






Դիտումների քանակ 71679


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Հուլիսի 8, 2019


Վրաստանի «Ռուստավի 2» հեռուստաընկերությունը ամենալիբերալ, ամենադեմոկրատականի համբավն ունի, քանի որ այն ֆինանսավորվում է Սորոս Ջ...

Հայաստանը՝ Սաակաշվիլիի ճանապարհով

Հայաստանը՝ Սաակաշվիլիի ճանապարհով

Հունիսի 28, 2019


Մեկ ամիս առաջ, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ էր կայացրել կալանքից ազատելու Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Ք...

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Հունիսի 22, 2019


Գովական վրացական հյուրընկալությունը «փուստ տվեց»։ Սկզբում այնտեղ հարձակվեցին իշխանությունների հրավերով եկած ռուսաստանցի պատգամա...

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի և առողջ դատողության դեմ

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի և առողջ դատողության դեմ

Մայիսի 19, 2019


Վլադիմիր Զելենսկին ընտրվել է Ուկրաինայի նախագահ, և, թերևս, լրջորեն որոշել է վերջ տալ այդ պետությանը։ Նման տխուր եզրահանգման են ...

Սաակաշվիլին շարունակում է պայքարել Պուտինի դեմ

Սաակաշվիլին շարունակում է պայքարել Պուտինի դեմ

Ապրիլի 25, 2019


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին՝ վկայակոչելով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ...

Անզիջում պայքարն Ուկրաինայում ցնցում է երևակայությունը

Անզիջում պայքարն Ուկրաինայում ցնցում է երևակայությունը

Ապրիլի 4, 2019


Հետաքրքիր բաներ են կատարվում դեպի Արևմուտք ձգտող և այդ առիթով իր անցյալը վերանայող Ուկրաինայում։ Ուրեմն, Ուկրաինայի Լուգանսկի մ...

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Մարտի 10, 2019


Պատերազմը, որն Արևմուտքի միասնական քաղաքական էլիտաները վարում են Ռուսաստանի դեմ տնտեսական և գաղափարախոսական ճակատներում, թափ է ...

Արդարադատություն հայ-ուկրաինական ձևով

Արդարադատություն հայ-ուկրաինական ձևով

Հունվարի 25, 2019


Կիևի շրջաններից մեկի անկախ դատարանը երեկ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին դատապարտել է 13 տարվա ազատազրկման պետակա...

Անկախությունը ուկրաինացիների, վրացիների, Հայաստանում որոշ իդիոտների պատկերացմամբ

Անկախությունը ուկրաինացիների, վրացիների, Հայաստանում որոշ իդիոտների պատկերացմամբ

Հունվարի 5, 2019


Սա էլ հենց՝ տիրոջ փոփոխությունը, ինքնիշխանության և ինքնիշխան լինելու գիտակցությունն է հետխորհրդային արևմտամետ լիբերալների պատկե...

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Հոկտեմբերի 17, 2018


Ամերիկյան մտածողության պարզունակությունն ու մակերեսայնությունը երբեմն բթության են վերածվում: Այսպես, Հայաստան է ժամանել պետքարտ...

Պորոոշենոյին Իտալիայում զրկել են պատվավոր կոչումից

Պորոոշենոյին Իտալիայում զրկել են պատվավոր կոչումից

Սեպտեմբերի 20, 2018


Ամենազոր արևմտյան քարոզչութունը, որն ապուշացրել է համաշխարհային հանրային կարծիքն ի օգուտ ԱՄՆ և նրա վասալների, սկսում է ձախողում...

Ուկրաինական կլոունադա երեք գործողությամբ

Ուկրաինական կլոունադա երեք գործողությամբ

Մարտի 22, 2018


Ուկրաինայում ձերբակալել են պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին: Սա այն նույն օդաչու Սավչենկոն է, որին ռուսները ժամանակին դատել էին ռ...

Հայաստանի Սաակաշվիլին կին է

Հայաստանի Սաակաշվիլին կին է

Փետրվարի 12, 2018


«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, որի գործողություններն առանց այդ էլ աչքի չէին ընկնում ինքնատիպությամբ...

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Փետրվարի 7, 2018


Ըստ երևույթին, լեհ-ուկրաինական եղբայրության դարաշրջանը մոտենում է տրամաբանական ավարտին. Ուկրաինայում պաշտոնապես ներդրվել է բանդ...

«Փա՜ռք Ուկրաինային, փա՜ռք հերոսներին»

«Փա՜ռք Ուկրաինային, փա՜ռք հերոսներին»

Փետրվարի 7, 2018


2014թ. փետրվարին Կիևում պետական հեղաշրջման պահից ի վեր ուկրաինական իշխանությանն ազգայնական կողմնորոշում ունենալու մեջ մեղադրում...

Սաակաշվիլին «Ելք» դաշինքի անդա՞մ է

Սաակաշվիլին «Ելք» դաշինքի անդա՞մ է

Փետրվարի 2, 2018


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հեղինակած «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության դեգերումների մասին արդեն գրել ...

Սաակաշվիլին փորձանք է դարձել հայերի գլխին

Սաակաշվիլին փորձանք է դարձել հայերի գլխին

Հունվարի 27, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ մշակույթի նախարարությունը արգելել է Եղիշե Չարենցի տուն թանգարանում իրականացնել Միխեիլ Սաակաշվիլու «Ուժե...

Սաակաշվիլու վկաները Հայաստանում

Սաակաշվիլու վկաները Հայաստանում

Հունվարի 22, 2018


Պարզվում է, մեր երկրում Վրաստանի նախկին նախագահ, միջազգային կարգի ավանտյուրիստ, քաղաքական փախստական և բոմժ Միխեիլ Սաակաշվիլու հ...

Պորոշենկոյի դժբախտ ճակատագիրը, Սաակաշվիլին ու հայկական դրոշը

Պորոշենկոյի դժբախտ ճակատագիրը, Սաակաշվիլին ու հայկական դրոշը

Դեկտեմբերի 4, 2017


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, բայց քանի որ Ուկրաինան ԱՄ...

Ուկրաինան տոնում է «ցեղասպանության» օրը

Ուկրաինան տոնում է «ցեղասպանության» օրը

Նոյեմբերի 25, 2017


Ուկրաինացիները «սեփականում» են ընդհանուր ողբերգությունն իրենց շահերից ելնելով, որոնք, ըստ էության, ուրիշի շահեր են։ Եվ այդ առնչ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ