Միջազգային խայտառակություն

Պորոշենկոյի դժբախտ ճակատագիրը, Սաակաշվիլին ու հայկական դրոշը

Դեկտեմբերի 4, 2017
Պորոշենկոյի դժբախտ ճակատագիրը, Սաակաշվիլին ու հայկական դրոշը

Օսկան Քոչարյան


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, բայց քանի որ Ուկրաինան ԱՄՆ տարածք չէ, այդ հեռացումը չի կարելի ձևակերպել ԱՄՆ նախագահի բաց հրամանագորվ կամ այլ օրինական ձևով: Այնուամենայնիվ, Ուկրաինան այժմ գտնվում է արտաքին կառավարման ներքո, բոլոր կադրային որոշումներն ընդունվում են Վաշինգտոնում, իսկ ուկրաինացիներն այդ մասին իմանում են անուղղակի ձևով, հերթական մայդանների արդյունքներից:


Պորոշենկոյի ազատման պատճառը հակառուսական քաղաքականության կոշտության դեֆիցիտն է, որի վերացումը հանձնարարված է քաղաքական փախստական Սաակաշվիլիին: Նրան, ինչպես հայտնի է, դեսանտ իջեցրին Կիև և Ուկրաինայի ղեկավարությանն արգելեցին երկրից արտաքսել: Ինչևէ, Սաակաշվիլին շուտով հերթական մայդան կկազմակերպի, Պորոշենկոն երկրից կփախչի, և նոր այդ ժամանակ կիմանա Թրամփի գաղտնի հրամանագրի բովանդակությունը (այս մասին մենք մանրամասն կգրենք առաջիկայում, մինչև Պետրո Պորոշենկոյի փախուստը): Իսկ մինչ այդ Սաակաշվիլու նախամայդանական անցուդարձի մեջ հայտնվում են հայկական երանգներ:


Այսպես, Սաակաշվիլին բողոքի ցույց է կազմակերպել ընդդեմ նախագահ Պորոշենկոյի, և այդ ցույցի ժամանակ հանկարծ ծածանվում է Հայաստանի դրոշը, ու մենք մեզնից անկախ գլորվում-ընկնում ենք նրանց ջրերը: Դա էլ կարծես քիչ էր, նույն պահին Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոն դրոշի լուսանկարը տեղադրում է իր էջում և ներքևում մտախոհ տոնով գրում է. «Իսկ ես կարծում էի, որ Ուկրաինայի հայերն ապոլիտիկ են»:


Ապոլիտիկ լինելը մեղմ է ասված: Իրականում հայերը կարող են նաև խորապես թքած ունենալ, թե մի վրացի ինչու է պայքարում մի ուկրաինացու դեմ: Բայց այդ ժամանակ անպայման կգտնվի որևէ Բոժկո ու մեր վզին կփաթաթի իրենց հոգսը:


Նախկին դեսպանի գրառումից հետո Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից պաշտոնապես հերքեցին տեղեկությունները, թե նախօրեին հայեր են մասնակցել Սաակաշվիլու ցույցին: «Խորհուրդ կտամ պարոն Բոժկոյին՝ զերծ մնալ չստուգված տեղեկատվություն տարածելուց և չփորձել հայ համայնքին ներքաշել ուկրաինական ներքին կամ տարբեր քաղաքական խմորումների մեջ»,- նշեցին հայ դիվանագետները: Բայց արի ու տես, որ նախկին դեսպանին վերոհիշյալ դրոշակը հանգիստ չի տալիս: Բոժկոն կրկին արձագանքեց, ասաց, որ իրեն հանիրավի են մեղադրում, իսկ հետո հավելեց. «Եթե կարդաք իմ գրառումն, ապա կտեսնեք, որ ես մտահոգված եմ նման զարգացումների վերաբերյալ»:

 

Մտահոգվել կարելի է, եթե կան զարգացումներ: Իսկ եթե դրանք չկան, բայց ցանկություն կա ստեղծել, ապա դրա անունը արդեն սադրանք է: Մի ինչ-որ անմեղսունակ երևույթ ինտրիգան ու սադրիչ Սաակաշվիլու դրդմամբ միտինգի վայր է բերել Հայաստանի դրոշը, իսկ մեկ այլ խորամանկ` նախկին դեսպանի կարգավիճակով, հրաշալի հասկանալով, որ այնտեղ հայեր չկան, անմեղ դեմքով այդ դրոշի լուսանկարն է բազմացրել և հիմա չքմեղանում է, թե ընդամենը խիստ մտահոգված է հայերի ճակատագրով:


Օլեքսանդր Բոժկո, գնա ու մտահոգվիր քո երկրի ճակատագրով, որ արդեն քանի տարի բզկտվում, կտոր-կտոր է լինում, թալանվում ու բարոյալքվում է: Քո երկրի համար արցունք թափիր, որ ղեկավարվում է օտար փախստականների և օտար հրահանգիչների կողմից: Հայերը գուցե թե շատ բաներից զրկված են, բայց գոնե դրոշ ունեն: Իսկ երկիրդ վաղը կարող է նաև դա չունենալ: Եվ այդ ժամանակ ի՞նչ պիտի ծածանեն Սաակաշվիլին, Պորոշենկոն ու Բոժկոն:






Դիտումների քանակ 64131


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պորոոշենոյին Իտալիայում զրկել են պատվավոր կոչումից

Պորոոշենոյին Իտալիայում զրկել են պատվավոր կոչումից

Սեպտեմբերի 20, 2018


Ամենազոր արևմտյան քարոզչութունը, որն ապուշացրել է համաշխարհային հանրային կարծիքն ի օգուտ ԱՄՆ և նրա վասալների, սկսում է ձախողում...

Ուկրաինական կլոունադա երեք գործողությամբ

Ուկրաինական կլոունադա երեք գործողությամբ

Մարտի 22, 2018


Ուկրաինայում ձերբակալել են պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին: Սա այն նույն օդաչու Սավչենկոն է, որին ռուսները ժամանակին դատել էին ռ...

Հայաստանի Սաակաշվիլին կին է

Հայաստանի Սաակաշվիլին կին է

Փետրվարի 12, 2018


«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, որի գործողություններն առանց այդ էլ աչքի չէին ընկնում ինքնատիպությամբ...

Սաակաշվիլին «Ելք» դաշինքի անդա՞մ է

Սաակաշվիլին «Ելք» դաշինքի անդա՞մ է

Փետրվարի 2, 2018


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հեղինակած «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության դեգերումների մասին արդեն գրել ...

Սաակաշվիլին փորձանք է դարձել հայերի գլխին

Սաակաշվիլին փորձանք է դարձել հայերի գլխին

Հունվարի 27, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ մշակույթի նախարարությունը արգելել է Եղիշե Չարենցի տուն թանգարանում իրականացնել Միխեիլ Սաակաշվիլու «Ուժե...

Սաակաշվիլու վկաները Հայաստանում

Սաակաշվիլու վկաները Հայաստանում

Հունվարի 22, 2018


Պարզվում է, մեր երկրում Վրաստանի նախկին նախագահ, միջազգային կարգի ավանտյուրիստ, քաղաքական փախստական և բոմժ Միխեիլ Սաակաշվիլու հ...

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Դեկտեմբերի 5, 2017


Քաղաքական կրկեսի միջազգային մրցույթների դափնեկիր, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին այսօր ...

Սաակաշվիլիին նորից փողկապ կուտի

Սաակաշվիլիին նորից փողկապ կուտի

Հուլիսի 26, 2017


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զրկել է ուկրաինական քաղաքացիությո...

Հուդան եկել էր համբուրելու

Հուդան եկել էր համբուրելու

Հուլիսի 19, 2017


Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Թբիլիսիում նա շտապել է հայտարարել, թե իրեն զգում է ա...

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Հունիսի 14, 2017


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն հայտնի է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոր...

Պորոշենկոյին անտառ կամ գժանոց կտանեն

Պորոշենկոյին անտառ կամ գժանոց կտանեն

Մայիսի 23, 2017


Ամեն մեկը խելագարվում է յուրովի: Խելագարության նշաններ է ցուցադրում նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Մի մեծ երկրի ղեկավ...

Օհանյանին սպասվում է Սաակաշվիլու ճակատագիրը

Օհանյանին սպասվում է Սաակաշվիլու ճակատագիրը

Մարտի 10, 2017


Շատերն են կուռքեր ունենում: Սա և լավ է, և վատ: Կուռքը կարող է օրինակ ծառայել, ցույց տալ այն ճանապարհը, որով ցանկանում ես անցնել...

Սաակաշվիլին թփերում

Սաակաշվիլին թփերում

Հունվարի 22, 2017


Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին գնացել էր Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը մասն...

Պորոշենկոն Ղրիմը նվեր ստացավ հոլանդացիներից

Պորոշենկոն Ղրիմը նվեր ստացավ հոլանդացիներից

Դեկտեմբերի 15, 2016


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ուրախությունից խելքը կորցրել է. Ամստերդամի շրջանային դատարանի որոշումը նրան մղել է այն մտքի...

Որտե՞ղ աշխատանքի կտեղավորեն Սաակաշվիլուն Կիևից վռնդելուց հետո

Որտե՞ղ աշխատանքի կտեղավորեն Սաակաշվիլուն Կիևից վռնդելուց հետո

Նոյեմբերի 28, 2016


Ռուսաստանի դեմ հավերժ մարտնչող ու մոլի արևմտամետ Միխայիլ Սաակաշվիլին ոչ մի կերպ չի հանգստանում Օդեսայի նահանգապետի պաշտոնից հեռ...

Ինչ ցանում են, այն էլ հնձում են

Ինչ ցանում են, այն էլ հնձում են

Նոյեմբերի 16, 2016


Մենք արդեն գրել էինք այն մասին, թե ինչպես մի առավոտ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն արթնացավ և հիշեց, որ աշխարհում նաև Հայաստան ա...

Ուկրաինացիների կամ աղն է պակաս, կամ մաղը

Ուկրաինացիների կամ աղն է պակաս, կամ մաղը

Նոյեմբերի 12, 2016


Օրերս ուկրաինական կողմի նախաձեռնությամբ նախագահ Սերժ Սարգսյանին էր զանգահարել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Պաշտոնական հ...

Միջազգային խոպանչին անգործ մնաց

Միջազգային խոպանչին անգործ մնաց

Նոյեմբերի 7, 2016


Ուկրաինական աղբյուրները այսօր հաղորդում են, որ Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է իր ...

Սաակաշվիլին Վրաստանում ուկրաինական մայդան է պատրաստում

Սաակաշվիլին Վրաստանում ուկրաինական մայդան է պատրաստում

Հոկտեմբերի 2, 2016


Միխայիլ Սաակաշվիլին ոչ մի կերպ չի հանգստանում. նրա կառավարման 10 տարիներն, իհարկե, դրականորեն են անդրադարձել Վրաստանի վրա, բայց...

Ալիևը Ուկրաինայում նահանգապետ կդառնա

Ալիևը Ուկրաինայում նահանգապետ կդառնա

Ապրիլի 7, 2016


Թեպետ ճիշտ կլինի, եթե Պոոշենկոն Ալիևի դեպքում չսպասի վերջինիս վերջնական կործանմանը և իր կադրային որոշումն ընդունի հենց այսօր: Ա...

Նովոն էլ թռավ…
08.11.2018 | 12:06


Նովոն էլ թռավ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
ՀՀԿ-ի վերջին օգուտը
Հոկտեմբերի 29, 2018


ՀՀԿ-ի վերջին օգուտը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ