Սովորական խայտառակություն

Ի՞նչ կարժենա Տարոնի ավտոբուսի տոմսը

Դեկտեմբերի 4, 2017
Ի՞նչ կարժենա Տարոնի ավտոբուսի տոմսը

Երկարատև սպասումներից, անհասկանալի վայրիվերումներից, օտարերկրյա կասկածելի փորձագետներին ահռելի գումարներ վճարելուց հետո ի վերջո Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ տարեվերջին պատրաստ կլինի մայրաքաղաքի երթուղային ցանցի փաթեթը, իսկ մեկ տարի անց կսկսեն ներդնել այն: Առայժմ ոչ ոք հստակ պատկերացում չունի, թե այդ փաթեթն ինչ փոփոխություններ պիտի բերի մայրաքաղաքին: Բայց մի բանի մասին շտապել են տեղեկացնել: Եվ, ինչպես որ դժվար չէր գուշակել, խոսքը տրանսպորտի սակագնի մասին է: Նույն կերպ դժվար պիտի չլինի կռահել, որ այդ սակագինը բարձրանալու է, այլապես ի՞նչ իմաստ կար համակարգը փոփոխման ենթարկելու և խոշոր փողեր ծախսելու: Ի սկզբանե պարզ էր, որ այդ բոլոր տեղաշարժերը կատարվում են միակ նպատակի համար` թանկացման:


Այս առումով փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը որոշ մանրամասներ է հաղորդել և հետո ասել մի բան, որն արդեն իսկ արտառոց է: «Թե ինչ սակագին կորոշվի, դա նույնպես օրենքով սահմանված որոշող մարմինները կորոշեն, և չի բացառվում, որ տեխնիկական սակագինն ու գործող սակագինը տարբերվեն միմյանցից… Կլինի միասնական սակագին, բայց սակագինը չի լինի մեկ միավոր կամ մեկ տեսակ: Կլինի տարբերակում և խմբերի, և տարբեր ձևաչափերի: Այսինքն՝ ուսանողների համար տրանսպորտը այլ սակագին կունենա, թոշակառուների համար՝ այլ, շարքային քաղաքացու համար՝ այլ, և այսպես շարունակ»»,- ասել է նա:


Սոցիալական տարբեր խմբերի համար տրանսպորտի տարբեր գներ սահմանելու հեռանկարը պետք է գնահատել այն մեծագույն անհեթեթություններից մեկը, որ կարող է մտահղանալ Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցը: Եվ շատ հետաքրքիր է, դա ինչպե՞ս է կիրառվելու: Ավտոբուս բարձրանալուց առաջ աշխատանքի վայրից տեղեկա՞նք պիտի ներկայացնեն վարորդին, թե՞ ընտանիքի սոցիալական վիճակի մասին գրավոր հիմնավորումներ պիտի կցեն տոմսին: Կամ ինչպե՞ս են վարվելու արտասահմանցի զբոսաշրջիկների հետ, եթե սրանք օգտվեն տրանսպորտից: Դեսպանատան միջոցով հարցո՞ւմ պիտի կատարեն, որ իմանան, թե տվյալ անձը որ խմբում է ներգրավված: Էլ չենք խոսում այն մասին, որ ողջ համակարգը տակնուվրա կլինի, եթե հանկարծ ավտոբուս բարձրանա հենց ինքը` Տարոն Մարգարյանը: Ո՞վ կարող է միանշանակ պնդել, թե նա որ խմբի ներկայացուցիչն է:






Դիտումների քանակ 42796


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պարզվում է՝ կարգին հայկոն ոչ թե սովորական, այլ հանրաքվե հարգող դեգեներատ է

Պարզվում է՝ կարգին հայկոն ոչ թե սովորական, այլ հանրաքվե հարգող դեգեներատ է

Հոկտեմբերի 13, 2018


Երևանի խայտառակ քաղաքապետ կարգին հայկոն այսօր ասել է, թե տրանսպորտը Երևանում օբյեկտիվորեն թանկանալու կարիք ունի: Սրան հիշեցրել ...

Հոկտեմբերի 13-ը` ապագա Երևանի սգո օր

Հոկտեմբերի 13-ը` ապագա Երևանի սգո օր

Հոկտեմբերի 13, 2018


Հոկտեմբերի 13-ն այսուհետ կդառնա Երևանի սգո օր, կարգին հայկոն այս օրը կարգվեց Երևանի քաղաքապետ: Գալիք սերունդներն ըստ արժանվույն...

Զուրաբյան Լյովիկն ուզում է պլստալ

Զուրաբյան Լյովիկն ուզում է պլստալ

Սեպտեմբերի 24, 2018


Տեր-Պետրոսյանի Զուրաբյան Լյովիկը, որը նաև Շողեր Մաթևոսյանի մարդն է, կոտրած շերեփի պես սիրում է ընկնել էստեղ-էնտեղ: Այսօր նա շնո...

Ինչի՞ իմեննոյ հայկոն

Ինչի՞ իմեննոյ հայկոն

Սեպտեմբերի 24, 2018


1938թ. Մյունխենյան դավադրությունից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենը պայմանավորվեց Հիտլերի հետ Չեխոսլովակիայի հոշոտմ...

Երևանցիները վտանգավոր են Հայաստանի համար

Երևանցիները վտանգավոր են Հայաստանի համար

Սեպտեմբերի 24, 2018


Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյան Նիկոլը ջախջախիչ հաղթանակ տարավ՝ հավաքելով մոտ 80 տոկոս: Պարտվածներն ու ՀՀ նորմալ բնա...

Երբ ֆավորիտն ամենախայտառակն է

Երբ ֆավորիտն ամենախայտառակն է

Սեպտեմբերի 10, 2018


Մեկնարկեց Երևանի ավագանու ընտրարշավը։ Մասնակցում է ով ասես. էլ Զարուհի Փոստանջյանը, էլ դաշնակները, էլ Արամ Սարգսյանի ու Էդմոն Մ...

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Հուլիսի 30, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետը նսեմացնում է ժողովրդին, տալիս է նրան այն, ինչն իր անձնական ֆերման չէր տանի: Բայց Երևանը Փաշինյա...

Իմաստի բացակայությունը

Իմաստի բացակայությունը

Հուլիսի 13, 2018


Երևանի ավագանին հուլիսի 16–ին պետք է քաղաքապետ ընտրի։ Բայց կընտրի՞: Ագրեսիվ հեղափոխականությունը համաձայն չէ դեպքերի նման զարգաց...

Անտեղյակն ու երախտամոռը

Անտեղյակն ու երախտամոռը

Հուլիսի 12, 2018


Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանի անունը վերջին տասը տարիների ընթացքում հազիվ թե երբևէ հնչած լինի դրական շեշտադրումն...

Սաբոտաժը հաղթե՞ց

Սաբոտաժը հաղթե՞ց

Հուլիսի 12, 2018


Այսօր ծանր օր էր քաղաքապետարանում: Երևանի ավագանու նիստում որոշում էին քաղաքապետի ընտրության օրը: Մոտեցումները տարբեր էին: Ի վե...

Տարոնի վիշտն ու Աննայի արցունքները

Տարոնի վիշտն ու Աննայի արցունքները

Հուլիսի 9, 2018


Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց: Նա ուղերձով դիմեց Երևանի բնակիչներին, բայց քաղաքապետի վերջին խոսքն այլ...

Տարոնը ֆոտոգենիկ չէ

Տարոնը ֆոտոգենիկ չէ

Հունիսի 27, 2018


Երևանի ավագանու վերջին նիստին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չէր մասնակցում: Ասացին` հիվանդ է: Իսկ հետո լուրեր տարածվեցին, որ նա հր...

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Հունիսի 9, 2018


Փաշինյանի հեղափոխականները և առանձնապես Երևանի ավագանու «Ելք» դաշինքի ներկայացուցիները օրեր առաջ պահանջում էին քաղաքապետ Տարոն Մ...

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Հեղափոխական մարտիկ Կամո Արեյանը

Հեղափոխական մարտիկ Կամո Արեյանը

Մայիսի 31, 2018


Եթե հարցադրում արվի` ո՞վ է Հայաստանի ամենահեղափոխական անձը` Նիկոլ Փաշինյանը՞, թե՞ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ապա վերջինս...

Կադրային սովն ու սովահարները

Կադրային սովն ու սովահարները

Մայիսի 23, 2018


Առավոտյան Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստանալ, երեկոյան հրաժարվել դրանից. նման բան հիմա միայն մեր երկրում կարող է լինել, ո...

Տարոնը նեղվե՞լ է, թե՞ Տարոնին նեղում են

Տարոնը նեղվե՞լ է, թե՞ Տարոնին նեղում են

Մայիսի 16, 2018


Այսօր մի խումբ ցուցարարներ ներխուժել էին Երևանի քաղաքապետարան: Նրանք պահանջում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարական...

Արդյո՞ք թավշյան կմնա թավշյա

Արդյո՞ք թավշյան կմնա թավշյա

Մայիսի 16, 2018


«Թավշյա հեղափոխություն» անունը ստացած ապստամբության առաջնորդները սիրում են բոլոր հնարավոր առիթներով արձանագրել, որ իրենց շարժու...

Զարուհին նաև գրագող է

Զարուհին նաև գրագող է

Մայիսի 10, 2018


Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բայց հիմա նրանց...

Տարոնի վերջին հույսը

Տարոնի վերջին հույսը

Ապրիլի 27, 2018


Այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքն առանձին հայտարարությամբ պահանջեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, իսկ այսօր ընդ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ