Ազգային խայտառակություն

Զայրանում և հաստատում է Արա Աբրահամյանը

Դեկտեմբերի 1, 2017
Զայրանում և հաստատում է Արա Աբրահամյանը

Վերջին օրերին Հայաստանը վրդովվելու մի քանի առիթներ ունեցավ` կապված ռուսական լրատվամիջոցներով հակահայկական բնույթի արտահայտություններ տարածելու և քարոզչական արշավի հետ: Հենց այս ցավալի իրավիճակի համատեքստում էլ հնչեցին հարցեր այն մասին, թե որտե՞ղ են Ռուսաստանի հայկական կառույցները, ինչո՞ւ որևէ կերպ չեն արձագանքում կամ չեն փորձում խոչընդոտել այդ տհաճ երևույթը: Հավանաբար, նման դժգոհություններն ի վերջո գնացել, հասել էին մինչև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ականջը, սա հանկարծ հիշել էր, որ ի պաշտոնե ինքն է զբաղվում այդ գործով և այս անգամ գլուխն ավազի մեջ խրելն այնքան էլ տեղին չէ, որովհետև զազայրացած են ոչ միայն հայաստանցիները, այլ նաև ռուսահայերը, իսկ այս վերջին պարագան իր շահերից չէ: Դրա համար էլ շտապ կարգով մի հայտարարության տեքստ է տարածել, որտեղ իբրև թե պատրաստվում էր դատապարտել մեղավորներին:


Բայց դատապարտում չկայացավ: Մի քանի սուր որակումներից բացի այդ հայտարարությունն այլ բան չէ, քան բացատրագիր առ այն, որ Հայաստանը ամենևին էլ Եվրոպա չի գնում, այլ շարունակում է մնալ Ռուսաստանի կողքին, ու այդ բանը պնդում և հաստատում է Արա Աբրահամյանը` ռուսների մեջ ամենահավատարիմ հայը:


Այն, որ ոչ ոք Աբրահամյանի պաշտպանության ու արդարացումների կարիքը չուներ, դա միանշանակ է: Սրա հետ մեկտեղ ՌՀՄ նախագահը մեկ այլ արջի ծառայություն էլ է մատուցում` իբր Հայաստանին պաշտպանելու նկատառումներով ցեխ նետելով Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վրա, բարձրացնելով Ղրիմի հարցը, մի բան, որ տվյալ իրավիճակում ոչ միայն անթույլատրելի է, այլև խիստ վտանգավոր: Եվ այսպես, ունքը շինելու տեղ աչքն էլ է հանում: Ու վերջնականապես վնաս պատճառելուց հետո միայն իր հայտարարության տեքստին կցում է այսպիսի տողեր. «Մենք դիմում ենք ինչպես իշխանական կառույցներին, որոնք, հույս ունենք որոշակի ազդեցություն ունեն ռուսաստանյան ԶԼՄ-ների վրա, և հեռուստաընկերությունների ու ԶԼՄ-ների ղեկավարներին՝ պահանջելով հեռուստաեթերից զրկել այդ ծախու լրագրողներին, վայ-քաղաքագետներին և փորձագետներին, եթե մտահոգ են իրենց հեղինակությամբ, քանի որ դա առաջին հերթին վնաս է հասցնում հենց այդ զանգվածային լրատվամիջոցներին, որոնց միջոցով տարածվում է այդ տգիտությունը կամ միտումնավոր դեզինֆորմացիան՝ մեր եղբայրական ժողովուրդների և երկրների միջեւ տարաձայնություն սերմանելով»:


Մինչդեռ տպավորությունն այնպիսին է, որ անցանկալի սերմերը երկրների միջև ընկնում են հենց Արա Աբրահամյանի ձեռքից:






Դիտումների քանակ 62498


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արա Աբրահամյան-2

Արա Աբրահամյան-2

Հունիսի 7, 2018


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի տակը սկսել են լրջորեն փորել: Եվ այդ գործի նախաձեռնողն այս անգամ ռուսահայ գոր...

Ուրացավ, որ հետո էլի ուրանա

Ուրացավ, որ հետո էլի ուրանա

Ապրիլի 27, 2018


Այն պահից, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ընկավ ծանր մտատանջությունների...

Աբրահամյանին ի ցույց են դրել

Աբրահամյանին ի ցույց են դրել

Ապրիլի 11, 2018


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի համար այս տարին վատ է սկսվել: Մեկը մյուսի հետևից բացահայտվում են նրա ֆինանսա...

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Մարտի 19, 2018


Երեկ Ռուսաստանը նախագահ էր ընտրում: Ընտրական գործընթացներին աննախադեպ ակտիվություն էր ցանկացել ցուցաբերել նաև Վլադիմիր Պուտինի ...

Աբրահամյանը հասնում է իր սի բեմոլ մինորին

Աբրահամյանը հասնում է իր սի բեմոլ մինորին

Մարտի 13, 2018


Արդեն առիթ ունեցել ենք գրելու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի վերջին քաջագործությունների մասին` կապված «2Ն Ք...

Արա Աբրահամյանը սեպ է խրում

Արա Աբրահամյանը սեպ է խրում

Մարտի 1, 2018


Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը եթե նույնիսկ մտածում է, ապա մտածում է միայն մի ուղղությամբ: Եվ այդ ուղղությո...

Անձնական օգտագործման մտավորականները

Անձնական օգտագործման մտավորականները

Փետրվարի 23, 2018


Օրերս գրել էինք այն մասին, որ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանը գործարար դաշտում ունեցած վիճաբանության համատեքստում մեղ...

Աբրահամյանից քցվածները ընդվզում են

Աբրահամյանից քցվածները ընդվզում են

Փետրվարի 14, 2018


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի չարաբաստիկ և բազմաբովանդակ կերպարին հազիվ թե կարողանանք նոր բան ավելացնել, ք...

Փոստանջյանը կջարդի՞ թալանչի Աբրահամյանի գլուխը

Փոստանջյանը կջարդի՞ թալանչի Աբրահամյանի գլուխը

Փետրվարի 2, 2018


Հավանաբար, առաջիկայում մենք կըմբոշխնենք հայ երկու ազգային խայտառակության` Զարուհի Փոստանջյանի և Արա Աբրահամյանի մենամարտը: Թե ո...

Ամերիկացիները վերջապես հասկացան, թե ինչ է հայ ազգային խայտառակությունը

Ամերիկացիները վերջապես հասկացան, թե ինչ է հայ ազգային խայտառակությունը

Հունվարի 31, 2018


Արդեն հայտնի է, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարության հրապարակած պատժամիջոցների` «Կրեմլի ցուցակում» http://shame.am/news/view/65541.h...

Պարգև ոչխարության դեֆիցիտը լրացնելու համար

Պարգև ոչխարության դեֆիցիտը լրացնելու համար

Նոյեմբերի 16, 2017


Ասենք, որ ոչխարաբուծությունը միշտ թույլ է եղել Ռուսաստանում, ոչխարների քանակով այդ երկիրը միշտ զիջել է Արևմուտքին, և պարգևատրմա...

Տարաբնույթ օգտագործման նոր եկեղեցին

Տարաբնույթ օգտագործման նոր եկեղեցին

Հոկտեմբերի 7, 2017


Երևանում այսօր հանդիսավորապես բացվեց ռուսական եկեղեցին։ Սուրբ Խաչվերացի անունը կրող ռուսական նորակառույց ուղղափառ եկեղեցու օծմա...

Աբրահամյանը եթե ձախողվի, մեղավորն արդեն կա

Աբրահամյանը եթե ձախողվի, մեղավորն արդեն կա

Հոկտեմբերի 6, 2017


Այսօր Երևանում ընթանում էր Եվրասիական գործընկերության համաժողովը և այդ մեծ իրարանցման կիզակետում իրեն իրավիճակի տեր-տիրական էր ...

Երկու խայտառակության դեսանտ Հայաստանում

Երկու խայտառակության դեսանտ Հայաստանում

Հոկտեմբերի 4, 2017


Հոկտեմբերի 5-7-ը Երևանում անցկացվելու է Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որին մասնակցելու են ԵՏՄ անդամ...

Իսկապե՞ս էշի մեկն է

Իսկապե՞ս էշի մեկն է

Սեպտեմբերի 29, 2017


Երևանում շարունակվում է ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով դատաքննությունը: Յուրաքանչյուր նիստ նորանոր մանրամասներ է ...

Արա Աբրահամյանը չի դավաճանում իրեն

Արա Աբրահամյանը չի դավաճանում իրեն

Սեպտեմբերի 8, 2017


Այս տարվա մարտին, այսինքն, խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ հայկական սփյուռքի ...

Արա Աբրահամյանը «քցող» է

Արա Աբրահամյանը «քցող» է

Հունիսի 22, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ, խայտառակության մարմնավորում Արա Աբրահամյանը սիրում է ոմանց մեղադրել իրեն վարկաբեկելու, անու...

«Ուստա՜, Արան փողը չի տվել…»

«Ուստա՜, Արան փողը չի տվել…»

Մայիսի 4, 2017


Այն պահից ի վեր, երբ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վռնդվեց բոլոր կուսակցություններից ու դաշինքներ...

Սրա հացը ուտել չի լինի

Սրա հացը ուտել չի լինի

Մայիսի 3, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը այս անգամ Հայաստան է եկել, որ տեղացիներին ասի. «Ես ձեզ այլևս փող չունեմ տալո...

Անբախտ ու անտաղանդ Աբրահամյանը

Անբախտ ու անտաղանդ Աբրահամյանը

Մայիսի 2, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ, հայ ժողովրդի ամենախայտառակ և անտաղանդ արտադրանք Արա Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույ...

Նովոն էլ թռավ…
08.11.2018 | 12:06


Նովոն էլ թռավ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տարոնն արտագաղթեց
Նոյեմբերի 16, 2018


Տարոնն արտագաղթեց

Տարոնն արտագաղթեց
Նոյեմբերի 16, 2018


Տարոնն արտագաղթեց

ՀՀԿ-ի վերջին օգուտը
Հոկտեմբերի 29, 2018


ՀՀԿ-ի վերջին օգուտը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ