Սովորական խայտառակություն

Թովմասյանը գտավ բռնության աղբյուրը

Նոյեմբերի 30, 2017
Թովմասյանը գտավ բռնության աղբյուրը

Չարաբաստիկ «Ընտանեկան բռնության վերաբերյալ» օրինագծի շարունակական քննարկումներն արդեն սպառել են բոլոր հնարավոր փաստարկումների պաշարը, և դրա ջատագովները ստիպված են լինում նորանոր հիմնավորումներ հորինել: Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախագահող Հրայր Թովմասյանը ներկայացել էր հենց այդպիսի մի նոր բացահայտմամբ: Վերջինս ներկաներին ասաց, որ ամեն օր եթերով ցուցադրվող սերիալներում ցույց են տալիս, թե ինչպես է ընտանիքի հայրը կնոջ մազերից քաշելով տանում, իսկ երեխաները վախից սեղանի տակ են մտնում:


«Հեռուստացույցով հեռարձակվող ֆիլմեր կան, որտեղ դրվագներ կան՝ ինչպես է տղամարդը կնոջ մազերից քաշելով տանում, ինչպես են երեխաները սեղանի տակ մտած դողում: Հեռուստատեսությամբ ինչ արժեհամակարգ է քարոզվում՝ տեսնում ենք բրազիլական սերիլաներ, որտեղ զույգը 7 անգամ ամուսնանում, բաժանվում է, հետո էլ կինն ամուսնու եղբոր հետ է ամուսնանում, մտածում ենք, միգուցե դա նորմալ է»,- իր մտքերն ընդարձակեց ու մանրամասնեց նա:


Հրայր Թովմասյանը երևի ցանկություն ուներ ակնարկելու, թե բռնությունը որքան վատ բան է և շտապ պետք է դրա դեմ պայքարի մեխանիզմներ կիրառել: Սակայն նա իրենից անկախ խնդիրը հասցեագրեց բոլորովին այլ հարթություն: Նրա խոսքերից նախ պետք է հետևություն անել, որ առաջին հերթին անհրաժեշտ է կասեցնել բռնության քարոզչությունը լրատվության բոլոր միջոցներով: Իսկ եթե այս պահանջին հավելենք այն, որ նմանատիպ սերիալներ ցուցադրվում են նաև հանրային հեռուստատեսությամբ, այսինքն, այն ԶԼՄ-ի օգնությամբ, որ ֆինանսավորվում է պետության կողմից, ապա կստացվի, որ բռնության սերմեր նետում են նաև նրանք, ովքեր ուզում են պայքարել այդ բռնության դեմ:


Հիմա Հրայր Թովմասյանն ի՞նչ է պատրաստվում անել` օրենքն ընդունել ու վազ տալ տուն, որ չուշանա՞ հերթական սերիալից:






Դիտումների քանակ 29896


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

Հուլիսի 9, 2020


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ ծանր հարված հասցրեց հայ ժողովրդի այն հատվածին, որն առ այսօր մտածում է, թե Արևմուտքը...

սիմոնյան ալենի ճիշտը ճիշտ է մնում

սիմոնյան ալենի ճիշտը ճիշտ է մնում

Հունիսի 30, 2020


աբաջյան գոհարի մարդու տեղակալ սիմոնյան ալենն այսօր ճիշտ բան է ասել, ինչը զարմանալի է և պետք է ողջունել: Խոսելով Հրայր Թովմասյան...

Բուկիկիոյի պերճանքն ու թշվառությունը

Բուկիկիոյի պերճանքն ու թշվառությունը

Հունիսի 27, 2020


Հայաստանի հանրությունը, Սահմանադրական դատարանը մեծ հույսեր էին կապել Եվրոպայի, մասնավորապես, Եվրոպայի Խորհրդի և Վենետիկյան հանձ...

Ո՞վ եք դուք, պրն Թովմասյան

Ո՞վ եք դուք, պրն Թովմասյան

Հունիսի 26, 2020


Հրայր Թովմասյանը նախկին ռեժիմի օրոք հանրության կողմից դրական չէր ընկալվում. հանրությունը նրան ընկալում էր որպես ոչ այնքան հարգվ...

Հրայր Թովմասյանի ձիով քայլը

Հրայր Թովմասյանի ձիով քայլը

Հունիսի 24, 2020


Փաշինյան Նիկոլի խմբակցությունը Սահմանադրական դատարանի լուծարման օրենքներն ընդունեց, Սարգսյան Արմենը ստորագրեց, Մարուքյան Էդմոնն...

Հայաստանում այսօր գոյացավ 89 նոր կալանավոր

Հայաստանում այսօր գոյացավ 89 նոր կալանավոր

Հունիսի 22, 2020


Փաշինյան Նիկոլը Տեր-Պետրոսյան Լևոնի իսկական հոգեզավակն է, անկախ նրանց հարաբերություններից ու ժողվարչապետի վերաբերմունքից առաջին...

Կորոնավիրուսի «նիկոլփաշինյանական» արկածները Նոր Հայաստանում

Կորոնավիրուսի «նիկոլփաշինյանական» արկածները Նոր Հայաստանում

Ապրիլի 1, 2020


Փաշինյան Նիկոլը Հրայր Թովմասյանի դարդից կորոնավիրուսը տարավ-հասցրեց Վայց Ձոր ու Սյունիք: Քանի որ Փաշինյան Նիկոլը փողով հոդված գ...

բաբաջանյան արմանը հորմոնալ խանգարում է ստացել

բաբաջանյան արմանը հորմոնալ խանգարում է ստացել

Փետրվարի 29, 2020


բաբաջանյան արմանի մոտ գարնանային սրացում է սկսվել, հավանաբար, կանանցից բացի, դա պեդերաստներին բնորոշ սրացում է, որը հանգեցնում ...

Հրայր Թովմասյանը` ներդրուների խոչընդոտ

Հրայր Թովմասյանը` ներդրուների խոչընդոտ

Փետրվարի 28, 2020


Պարզվում է՝ միայն Փաշինյան Նիկոլի ընկերներն ու զինակիցները չեն, որ դուրս են տալիս ամենապոպուլիստական ու տխմար բաները: Այդ գործո...

բաբաջանյան արմանը հակասահմանադրական նախագիծ է իրագործում

բաբաջանյան արմանը հակասահմանադրական նախագիծ է իրագործում

Փետրվարի 4, 2020


Անկախ ու միասեռական պատգամավոր բաբաջանյան արմանն ասում է. ՍԴ-ն գործող կազմով Ռ.Քոչարյանի գործով դիրքորոշում է հայտնել, չի կարող...

պողոսյան քրիստինե` ախտորոշում Նոր Հայաստանի

պողոսյան քրիստինե` ախտորոշում Նոր Հայաստանի

Հունվարի 30, 2020


Փաշինյան Նիկոլի պողոսյան քրիստինեն այսօր բան ասաց, որ կարող էր ասել միայն Փաշինյան Նիկոլի թիմակիցը կամ որևէ գժանոցի պացիենտ: Այ...

Փաշինյան Նիկոլը ռեժիսուրայով է զբաղված Հանրային հեռուստաընկերությունում

Փաշինյան Նիկոլը ռեժիսուրայով է զբաղված Հանրային հեռուստաընկերությունում

Հունվարի 30, 2020


Հանրային հեռուստաընկերությունը երեկ խայտառակ ռեպորտաժ ցուցադրեց Հրայր Թովմասյանի քրեական գործի մասին: ՍԴ նախագահի փաստաբանական ...

Գրիչ, որը հիվանդություն բացահայտեց համայն աշխարհին

Գրիչ, որը հիվանդություն բացահայտեց համայն աշխարհին

Հունվարի 26, 2020


Հրայր Թովմասյանի բախտը բերել է, որ ժողվարչապետին ռեստորանում չի հանդիպել ու ինչ-որ բան հյուրասիրել, հակառակ դեպքում այսօր Փաշին...

Թովմասյանը դատի կտա Փաշինյանին, Փաշինյանն էլ խոստացավ նրան խայտառակել

Թովմասյանը դատի կտա Փաշինյանին, Փաշինյանն էլ խոստացավ նրան խայտառակել

Հունվարի 25, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր Սյունիքում պատմական ասուլիս տվեց: Բնականաբար, չէր կարող ճխոսել Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի ...

Փաշինյան Նիկոլը վախ չունի՞

Փաշինյան Նիկոլը վախ չունի՞

Հունվարի 25, 2020


Ուրբաթ օրը ժամը 17-ին մոտ ժողովրդի վարչապետն այցելել է Հատուկ քննչական ծàառայություն, ինչի մասին հաղորդագրություն չի տրվել, քան...

Հրայր Թովմասյանի ահաբեկումը նոր փուլ մտավ

Հրայր Թովմասյանի ահաբեկումը նոր փուլ մտավ

Հունվարի 24, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր շատ ժողովրդավարական ու օրինական գործով է զբաղված` խաչատրյան սասունի քննիչներին խուզարկության է ուղարկել Հ...

Կեղտը դառնում է իշխանության գործիք

Կեղտը դառնում է իշխանության գործիք

Հունվարի 16, 2020


Փաշինյան Նիկոլը կորցնում է հավասարակշռությունը` դիմելով ոչ ավանդական քայլերի, որոնք բնորոշ են բարոյականության ու հոգեկան առողջո...

աբաջյան գոհարի մարդը խորհում է Թովմասյանի և Վանեցյանի մասին

աբաջյան գոհարի մարդը խորհում է Թովմասյանի և Վանեցյանի մասին

Հունվարի 13, 2020


աբաջյան գոհարի մարդն օրենքի մարդ է, օրինականությունը նրա համար վեր է ամեն ինչից: «Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ կատա...

Նոր Հայաստանում դեռ մնացել են «հակաժողովրդական» դատավորներ

Նոր Հայաստանում դեռ մնացել են «հակաժողովրդական» դատավորներ

Նոյեմբերի 6, 2019


Փաստորեն, Փաշինյան Նիկոլն այս տարիուկեսվա ընթացքում վատ է աշխատել և չի կարողացել բոլոր դատավորներին խելքները գլուխներն հավաքել ...

Հրայր Թովմասյանին չես նախանձի

Հրայր Թովմասյանին չես նախանձի

Հոկտեմբերի 29, 2019


Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ի համբավը հասավ Մոսկվա, «Россия 24» հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ է թողարկել ժողովրդի վարչապետի՝ Հրայր Թովմ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ