Սովորական խայտառակություն

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Նոյեմբերի 29, 2017
Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Գագիկ Ծառուկյան - ՊԵԿ հակամարտության ֆոնին, երբ սրված հարաբերությունների թիկունքում գծագրվում է վարչապետ Կարեն Կարապետյանի կերպարանքը, փոխադարձ հարվածների պակաս չի զգացվում: Այսօր հերթը գործարար պատգամավորինն էր, և պետք է միանգամից նկատել, որ հակագրոհը գերազանց ստացվեց: ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի գոյության պատմության ընթացքում, հավանաբար, առաջին անգամ կառավարության բերած օրինագիծը, այն էլ՝ երկրորդ ընթերցմամբ, բացասական եզրակացություն ստացավ:


Ամեն ինչ սկսեց նրանից, որ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը բացակայում էր, և նրա աթոռը զբաղեցրեց «Ծառուկյան» դաշինքի անդամ Արգամ Աբրահամյանը: Իսկ հանձնաժողովում քննարկվեց կառավարության նախագիծը՝ Հարկային ծառայության և Մաքսային ծառայության մասին օրենքներում լրացում կատարելու, ըստ որի, հարկայինի պահուստային ֆոնդի խնայողությունները առաջարկվում է կառավարության ֆոնդ տեղափոխել:


Ծառուկյանականները հենց սկզբից գրոհի անցան: Խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Միքայել Մելքումյանը ասացին, որ իրենք առհասարակ արտաբյուջեներին դեմ են. «Ինչո՞ւ պիտի սև դրամարկղների տրամաբանությունը անընդհատ շարունակվի, փաստ բերեք, որը արդարացնում է արտաբյուջե ունենալը»,- պնդեցին նրանք: Վիճաբանությունը երկարեց, որից հետո Մելքումյանն ասաց` քանի որ իրենք առաջին ընթերցմանը դեմ են եղել, հիմա էլ դեմ կքվեարկեն: Նախագծին կողմ քվեարկեց 5 պատգամավոր, դեմ էր 5-ը, և նախագիծը չանցավ:


Դեպքն առանձնապես նշանակալի չէ, սակայն դրա հնչեղությունը կարող է սպասվածից ավելին լինել: Կոնֆլիկտը նոր խորություններ ու ծալքեր է ընդունում, դեռևս ոչ ոք չի ցանկանում նահանջել, իսկ երբ առկա է բախումը, ապա վնասվածքներ ստանալու հավանականությունը նույնպես մեծանում է:


Սա, ինչ խոսք, անառողջ մթնոլորտ է, սա պետական իշխանության հետ կապ չունեցող երևույթ է: Հնարավոր է, չէ՞, որ կառավարությունը բացառության կարգով այս անգամ իսկապես նորմալ օրինագիծ ներկայացրած լիներ: Եվ ինչ, միջանձնային հարաբերությունների պատճառով այդ նորմալ օրինագիծը պիտի տապալվե՞ր:






Դիտումների քանակ 55780


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ծառուկյանը գնում է Արմենչիկ Դարբինյանի հետքերով

Ծառուկյանը գնում է Արմենչիկ Դարբինյանի հետքերով

Հոկտեմբերի 13, 2018


Տարաս Գրիգորևիչ Շևչենկո կա, բանաստեղծ է ուկրաինացի: Սա համարվում է ուկրաինական նոր գրականության հիմնադիրը: Բայց նրա հիմնական գո...

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Սեպտեմբերի 13, 2018


Անքննելի են Ծառուկյանի ճանապարհները. այսօր նա իրեն մի մեծ վնաս հասցրեց` Ուրիխանյան խայտառակությանը դարձնելով ՀՀ ԱԺ գիտության, կ...

Փաշինյանը դեղին քարտ ցույց տվեց Ծառուկյանին

Փաշինյանը դեղին քարտ ցույց տվեց Ծառուկյանին

Սեպտեմբերի 10, 2018


Այսօր Էրեբունի թանգարանի դիմաց` «Իմ քայլը» դաշինքի հանրավաքի ժամանակ Փաշինյան Նիկոլը կատաղած էր: Նա վարչապետության առաջին օրվան...

Սերը և սեքսը որպես Նոր Հայաստանի կադրային փաստարկ

Սերը և սեքսը որպես Նոր Հայաստանի կադրային փաստարկ

Սեպտեմբերի 9, 2018


Նոր Հայաստանում գրեթե վերացրել են խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոնների նշանակելը: Այժմ այլ սկզբունք է գործում` պաշտոններ բ...

Մինչև հասկանա, թե ոնց է գալու…

Մինչև հասկանա, թե ոնց է գալու…

Սեպտեմբերի 4, 2018


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, որ եթե երկընտրանքի առաջ կանգնի՝ Փաշինյան, թե Քոչարյան, ո՞ւմ...

ԲՀԿ-ում անհանգիստ են

ԲՀԿ-ում անհանգիստ են

Հուլիսի 27, 2018


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքների և նրա կալանավորման փաստը քաղաքական ուժերը միանշանակ չընդունեցին: ՀՀԿ...

Վայ, կներեք, սխալվել էի

Վայ, կներեք, սխալվել էի

Հուլիսի 19, 2018


Շատերն են հիշում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի վերջին հայտարարություններից մեկը, որտեղ նա հրապարակել էր ստուգվող գազալցակայանների ...

ՊԵԿ-ը գազ է բաց թողնում

ՊԵԿ-ը գազ է բաց թողնում

Հուլիսի 16, 2018


Նոր իշխանությունների ամենասիրած զբաղմունքը դարձել է ջուր չմտած բոբիկանալը: Որևէ բացահայտում, ձերբակալություն, խուզարկություն, ս...

Ծառուկյանը ետ է կանչում իր զորքին

Ծառուկյանը ետ է կանչում իր զորքին

Հուլիսի 13, 2018


Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին ձերբակալելուց հետո ԵԿՄ-ն մի պահ անտերության մատնվեց և քան...

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Հուլիսի 10, 2018


Երբ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները մեկը մյուսի ետևից սկսեցին երաշխավորագրեր ու միջնորդագրեր ներկայացնել «Սասնա ծռեր» ահաբեկ...

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Հուլիսի 6, 2018


Ինչպես և սպասվում էր, ԵԿՄ ակտիվի նիստում վարչության նախագահի պաշտոնում ներկայացվել է ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցու...

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Հուլիսի 4, 2018


Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Եվ որպեսզի առաջինը լինելու ...

Ինչքան խորն է ընկել Հարությունովը

Ինչքան խորն է ընկել Հարությունովը

Հուլիսի 3, 2018


Այսօր ողջ օրը լրատվամիջոցների և սոցցանցերի քննարկման գլխավոր թեման «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպն էր, ըստ որի այնտեղ Գագի...

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

Հունիսի 15, 2018


Այն պահից ի վեր, երբ կառավարությունը լույս աշխարհ հանեց «Բարեգործության մասին» օրենքի նախագիծը, «Ծառուկյան» դաշինքի և Նիկոլ Փաշ...

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Հունիսի 14, 2018


Այն բանից հետո, երբ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության կողմից և պատրաստ է Ազգայի...

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Հունիսի 13, 2018


Գագիկ Ծառուկյանը շատ խիստ է զայրացած: Կառավարության վերջին նիստում «Բարեգործության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ...

Երկիրը մեջ-մեջ են անում

Երկիրը մեջ-մեջ են անում

Հունիսի 8, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետ է նշանակվել Գագիկ Միրիջանյանը: Թե ինչու է ընտրությունը կանգ առել մի մարդու վրա, որը «Ն...

Ոչ կոռեկտ եղբայրություն

Ոչ կոռեկտ եղբայրություն

Հունիսի 7, 2018


Արտահերթ ընտրություններ կոչվող գայթակղության քարի վրա ով ասես կարող է սայթաքել: Նույնիսկ դաշնակից եղբայրները: Նիկոլ Փաշինյանի թ...

Եվ, այնուամենայնիվ, մտքափոխվեց

Եվ, այնուամենայնիվ, մտքափոխվեց

Մայիսի 29, 2018


Ընդամենը հինգ օր առաջ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բոլոր...

Վենդետան սկսված է. ԱԱԾ-ն պատվեր է կատարում

Վենդետան սկսված է. ԱԱԾ-ն պատվեր է կատարում

Մայիսի 26, 2018


ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, որ հեղափոխական հանրությանը խոստացել էր ցնցել նորանոր ու աղմկահարույց բացահայտումներով, ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ