Սովորական խայտառակություն

Սոցապ նախարարն ու ոսկե ձկնիկը

Նոյեմբերի 25, 2017
Սոցապ նախարարն ու ոսկե ձկնիկը

Հանրահայտ հեքիաթում ոսկե ձկնիկը պատրաստ է կատարել երեք գլխավոր ցանկությունները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն արդեն ունի նման ցանկությունների իր եռյակը և մնում է գտնել ձկնիկին, քանի որ այլ եղանակով կամ այն եղանակներով, որը նա է որոշել, իրագործումը պարզապես անհնար է: Բանն այն է, որ Ասատրյանը երազում է վերափոխել մեր երկրի ժողովրդագրական վիճակը, այսինքն` բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի, ու հիմա իր երազանքի գործնական մասն է ներկայացրել հանրությանը:


Նախարարը նշել է, որ առանձնացրել է երեք գերակայություն: Դրանցից առաջինը՝ նպաստել ծնելիության աճին: Սա, ինչ խոսք, մեծագույն բացահայտում է, քանի որ մինչև Արտեմ Ասատրյանի հայտարարությունը ոչ մեկի մտքով չէր անցել, որ բնակչության թիվը կարող է ավելանալ հենց այդ ճանապարհով: Մնում է միայն հասկանալ, թե նախարարն ինչպես է խթանելու և իր անձնական մասնակցությունն այդ գործում ինչպես է պատկերացնում:


Երկրորդ առաջնահերթությունը նա համարել է բնակչության մեխանիկական աճի ապահովումը: Այլ բառով արտահայտված` ներգաղթը: Սա էլ պակաս երազանք չէ, մանավանդ որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դրանով զբաղվում է արդեն 10 տարի, բայց ոչ մի արդյունք: Թե Ասատրյանն ինչպե՞ս է ուզում գերազանցել տիկին Հրանուշին, և ինչո՞ւ պիտի դրսում ապրողները հանկարծ որոշեն բան ու գործ թողնել և վերադառնալ Հայաստան` այդ պատճառները մնում են մեծ գաղտնիք:


Նախարարի նշած վերջին` երրորդ ուղղությունը վերաբերում էր կյանքի որակի բարելավմանը: Փաստորեն, Ասատրյանը սա էլ է համարում նույնքան իրատեսական, որքան նախորդները: Իսկ դա հնարավոր է միայն մեկ դեպքում: Կամ Ասատրյանը տեղյակ չէ մեր երկրի վիճակից, կամ չի ծանոթացել 2018-ի պետական բյուջեին, կամ չի ընթերցել արտագաղթի ծավալների ու տնտեսական ցուցանիշների մասին վիճակագրական տվյալները, կամ էլ նույնիսկ չգիտի, որ օրերս ՄԱԿ-ը խիստ մտահոգիչ կանխատեսումներ է ներկայացրել Հայաստանի համար` դեմոգրաֆիկ վիճակն էլ ներառյալ: Եվ ուրեմն, իբրև վերջին հնարավորություն մնում է նույն ոսկե ձկնիկը: Կամ նա, կամ ուրիշ սոցապ նախարար:






Դիտումների քանակ 79481


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Իրավիճակի պատանդը

Իրավիճակի պատանդը

Հունիսի 20, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ստորագրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Այս ...

Անմեղի ու մեղավորի բաժանարար գիծը

Անմեղի ու մեղավորի բաժանարար գիծը

Դեկտեմբերի 29, 2017


Սամվել Նահապետյան անունով մի ոմն քաղաքացի գնացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության ...

Գործազրկություն և անամոթություն

Գործազրկություն և անամոթություն

Դեկտեմբերի 19, 2017


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը շատ է սիրում խոսել աշխատաշուկայի կարգավորման մասին: Դա գալիս է կառավա...

Տոնավաճառում առաջարկվում էր… գործազրկություն

Տոնավաճառում առաջարկվում էր… գործազրկություն

Հոկտեմբերի 9, 2017


Ամեն տարվա պես այսօր էլ Երևանում կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ: Տոնավաճառում 60 գործատուներ ներկայացնում էին շուրջ 1000 թափո...

Խելքից հաշմանդամների նախագիծը

Խելքից հաշմանդամների նախագիծը

Հոկտեմբերի 5, 2017


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը որոշել է հետ չմնալ կառավարության մյուս անդամներից ու շտապել է ինքն էլ նե...

Նախարարը սկսել է տեսնել

Նախարարը սկսել է տեսնել

Հուլիսի 25, 2017


Փարոսը մի բան է, որը լույս է տարածում, որպեսզի մոլորվածները դա տեսնեն: Այս մասին գիտեն անխտիր բոլորը: Իսկ ահա աշխատանքի և սոցիա...

Օրենքն արգելում է քրտնել

Օրենքն արգելում է քրտնել

Հուլիսի 6, 2017


Հուլիսյան աննախադեպ շոգերը շատերի մոտ բնական հարց առաջացրին. իսկ արդյո՞ք նման եղանակային պայմաններում հնարավոր է կամ կարելի է ա...

Փոխնախարարը սկսեց չտեսնել

Փոխնախարարը սկսեց չտեսնել

Հուլիսի 4, 2017


Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանը որոշել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, և այդ մասին գրառում է կատարել ՖԲ...

Ողբերգությունը ձեռքբերում են համարում

Ողբերգությունը ձեռքբերում են համարում

Մայիսի 26, 2016


Այսօր Ազգային ժողովում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համ...

Բացահայտվեց ապրիլյան սելֆիների գաղտնիքը

Բացահայտվեց ապրիլյան սելֆիների գաղտնիքը

Մայիսի 25, 2016


Դեռ չենք մոռացել, որ ապրիլյան պատերազմի ընթացքում և մանավանդ դրանից հետո հազարավոր հայաստանցիներ որպես կամավորներ գնում էին Արց...

Արտեմ Ասատրյանը դժգոհ է Ռուսաստանի սոցապ նախարարից

Արտեմ Ասատրյանը դժգոհ է Ռուսաստանի սոցապ նախարարից

Մարտի 26, 2015


«Հայաստանի այն բնակիչներին, որոնք չեն կարողանում մեկնել Ռուսաստան՝ աշխատելու, աշխատանքի նախարարությունը կփորձի զբաղվածությամբ ա...

Բանտ կամ «ճշտով» թալան

Բանտ կամ «ճշտով» թալան

Դեկտեմբերի 8, 2014
1

Խարդախության և պետական խոշոր գումարների յուրացման մեջ մեղադրվող` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահով...

Նովոն էլ թռավ…
08.11.2018 | 12:06


Նովոն էլ թռավ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տարոնն արտագաղթեց
Նոյեմբերի 16, 2018


Տարոնն արտագաղթեց

Տարոնն արտագաղթեց
Նոյեմբերի 16, 2018


Տարոնն արտագաղթեց

ՀՀԿ-ի վերջին օգուտը
Հոկտեմբերի 29, 2018


ՀՀԿ-ի վերջին օգուտը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ