Խայտառակություն առանց մեկնաբանության

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Նոյեմբերի 24, 2017
Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

 Խմբագրության կողմից


Մեզ համար առհասարակ երջանկություն կլիներ Ադրբեջանի կողմից իր ապագայի արևմտյան ուղղության ընտրությունը, քանի որ այդ պարագայում Ադրբեջանն ապագա չէր ունենա, ինչպես Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, ինչպես նաև բոլոր այն երկրները, որոնք իրենց ճակատագիրը կապել են Միացյալ Նահանգների հետ։ Սա Ալիևը հասկանում է. հոգով ու սրտով Արևմուտքի կողմը լինելով՝ նա, այնուամենայնիվ, չի համարձակվում դուրս գալ շրջանակներից։ Կարծում ենք, որ ստորև ներկայացվող նյութը լավ է արտացոլում ադրբեջանական առաջնորդի դեգերումները աշխարհաքաղաքական ինքնության որոնումներում, բայց առանց վնասի՝ իր օգտին ղարաբաղյան խնդրի լուծման համար։

 

Ստանիսլավ Տարասով


 

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը համաձայնել է այցելել Բաքու

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին։ Նա հանդիպել է նաև ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի հետ։ Նրանք քննարկել են իրավիճակը տարածաշրջանում ընդհանրապես և ղարաբաղյան հիմնախնդիրը՝ մասնավորապես, թեև դաշինքը չի մասնակցում ԵԱՀԿ գծով հակամարտության կարգավորման բանակցություններին Բաքվի և Երևանի միջև։ Ալիևը Սթոլթենբերգին հրավիրել է այցելել Ադրբեջան, իսկ Բաքվի և Բրյուսելի միջև շփումների հաճախականության մասով տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանը, այնուամենայնիվ, ինտեգրվում է ՆԱՏՕ-ին։


Այս ուղեգիծը Բաքվում մեծ տարածում ստացավ դեռևս 1990-ականների սկզբին, 1994-ին Ադրբեջանը դարձավ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից։ Այդ ժամանակվանից ի վեր դաշինքի մասնագետներն օգնում են Բաքվին ռազմական պլանավորման, քաղաքացիական պաշտպանության համակարգի ստեղծման և այլ հարցերում, կատարվում է ռազմական և քաղաքական տեղեկատվության փոխանակում։ Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Բրյուսելում մասնակցել էր այն պետությունների պաշտպանության նախարարների հանդիպմանը, որոնք ավանդ ունեն Աֆղանստանում ՆԱՏՕ «Վճռական աջակցություն» առաքելությունում։ Բաքվում անցկացվել են ՆԱՏՕ օրեր Ադրբեջանի զինված ուժերում։ Միջոցառումը կազմակերպվել էր դաշինքի՝ տրանսֆորմացիայի գծով դաշնակցային հրամանատարության շտաբի փորձագիտական խմբի կողմից՝ ռազմական գործընկերության կառավարման շտաբի պետ Ալեքսանդր Շվաբի մասնակցությամբ։


Առաջին հայացքից կարող է թվալ, թե այստեղ ոչ մի զարմանալի բան չկա, չէ՞ որ Ադրբեջանը մասնակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելությանը, զինծառայողներ է ուղարկում, պատրաստ է տարանցման հնարավորություններ տրամադրել, ինչպես նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերում անվտանգության աֆղանական ազգային ուժերին։ Բայց, ինչպես գրում է բաքվեցի մեկնաբան Թոֆիկ Աբասովը, «Ալիևը սկսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նշել որպես անկյունաքարային դրվագ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Սթոլթենբերգի հետ բանակցություններում»։ Բաքուն դա բացատրում է նրանով, որ փորձում է «իրականացնել Ղարաբաղում հակամարտության ապաշրջափակման համար հավելյալ ռեսուրս ներգրավելու նախաձեռնությունը»։


Ադրբեջանը հիասթափված է այն բանից, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, որի հետ կապում էր ղարաբաղյան խնդրի կարգավորման հույսերը, պատրաստակամություն չի ցուցաբերում հանդես գալ ընկալելի (Բաքվի համար)՝ Անդրկովկասում գործողությունների մարտավարությամբ և ռազմավարությամբ։ Ուստի, Բաքվի քաղաքական գործիչների ողջ հռետորաբանությունը Ադրբեջանի աշխարհագրական և ռեսուրսային պոտենցիալի մասին լսում են լոկ համալսարանների հումանիտար ֆակուլտետների ուսանողները։ Բանն այն է, որ մենք բախվում ենք պարադոսքալ բնույթի իրավիճակների հավաքածուի։ Բաքուն իրեն դասում է չմիացած երկրների շարքին, բայց և այնպես համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մի շարք մասնագիտացված ծրագրերի գծով։


Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ՆԱՏՕ անդամ Թուրքիայի հետ ռազմական համաձայնագրեր ունի, որոնք կողմերին պարտավորեցնում են միմյանց փոխադարձ օգնություն ցուցաբերել «արտաքին ուժերի» ագրեսիայի դեպքում։ Լավ տեղեկացված որոշ թուրք փորձագետների կարծիքով՝ հենց ալյանսն է լիազորել Անկարային Բաքվի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքել, որը երկրների համար որոշակի պարտավորություններ է նախատեսում «արտաքին ագրեսիայի» դեպքում։ Բայց և միաժամանակ բաց է մնում հետևյալ հարցը. տարածվո՞ւմ են արդյոք Թուրքիայի՝ պայմանագրով ամրապնդված պարտավորությունները ողջ ՆԱՏՕ-ի վրա։ Չէ՞ որ Հայաստանը ևս համագործակցության ծրագրեր ունի դաշինքի հետ՝ միաժամանակ ՀԱՊԿ անդամ լինելով, ինչը փորձագետների կողմից գնահատվում է որպես «աննախադեպ, երբ Երևանի անդամակցությունը ռազմաքաղաքական բլոկին չի խանգարում մեկ այլ դաշինքի հետ համագործակցությանը»։ Ավելին, ինչպես գրում է երևանյան փորձագետ Հակոբ Բադալյանը, «ԵՄ-Հայաստան համաձայնագրի անվտանգության բաղադրիչի քաղաքական իմպլեմենտացիան կիրականացնի ՆԱՏՕ-ն, ավելի ճիշտ՝ ՆԱՏՕ-Հայաստան ձևաչափը»։


Հաջորդ պարադոքսը. Ադրբեջանի համագործակցությունը դաշինքի հետ հարևան Իրանում դիտարկվում է որպես իր համար պոտենցիալ սպառնալիք, այն դեպքում, երբ Երևանի դիրքորոշման մեջ նման սպառնալիք Թեհրանը չի տեսնում։ Եթե շարունակենք դատել տրամաբանական հաջորդականությամբ, ապա հիմա ակնհայտ է Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև փոխհարաբերությունների կտրուկ սառեցման փաստը և Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև մարտավարական միության հաստատումը սիրիական ուղղությամբ։ Սակայն Բաքուն, հրապարակավ հռչակելով Անկարայի հետ ռազմավարական գործընկերության մասին, համերաշխ քաղաքականություն կառուցելու փոխարեն, ըստ էության, հեռանում է նրանից՝ ուղղակի շփման մեջ մտնելով Բրյուսելի հետ։ Միևնույն ժամանակ, նախագահ Ալիևը ինտրիգ պարունակող հայտարարություն է անում, թե ցանկացած պահի կարող է պատերազմ սկսել, այն դեպքում, երբ ուժերի հավասարակշռության փոփոխություններն Անդրկովկասում բնավ Ադրբեջանի օգտին չեն։


Գուցե նա փորձում է այդ կերպ թուլացնել Հայաստանի դիրքերը Բրյուսելում, ինչը պետք է ներգրվի մի ինչ-որ նոր աշխարհաքաղաքական համատեքստի մեջ՝ ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ դիվանագիտական ակտիվության վերջին դրսևորումից հետո։ Բացի այդ, նշում է թուրքական Daily Sabah թերթը, «հիմա Մերձավոր Արևելքում, սիրիական ճգնաժամի՝ ռազմական լուծումից քաղաքական-դիվանագիտական կարգավորման գործընթացի դուրս գալու առաջընթացի հետ միաժամանակ, «բևեռացման առանցքը» սկսում է անցնել Ադրբեջանին հարևան Իրանով և Պարսից ծոցի պետություններով»։ Պարբերականը կարծում է, որ «կարող է այնպես պատահել, որ ԱՄՆ-ը փորձի պատերազմ սկսել Իրանի դեմ «ուրիշի ձեռքերով», հին տարածաշրջանային հակամարտությունների միջոցով, որոնց թվին է պատկանում նաև ղարաբաղյանը»։


Հարցն այն է, թե ինչ դեր կհատկացվի այդ ժամանակ Բաքվին։ Եթե դատելու լինենք բաքվեցի որոշ փորձագետների գնահատականներով, ապա Ադրբեջանում կարծում են, որ, նախ, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև ճգնաժամը ժամանակի ընթացքում կհաղթահարվի։ Եվ երկրորդ՝ Ռուսաստանի համար այս պահին շահեկան չէ վտանգել Անկարայի հետ դաշինքը։ Ուստի, կանխատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության սկսման դեպքում «Մոսկվան կջանա պահպանել չեզոքություն ԱՄՆ և ՆԱՏՕ ճնշման ներքո»։ Բայց կարող է և այլ կերպ պատահել։ Վաշինգտոնը մինչև վերջ կճնշի Թուրքիային քրդական հարցում՝ իր կողմից թիկունքային աջակցությունից զրկելով Ադրբեջանին։ Ամեն պարագայում, Մոսկվան չպետք է թույլ տա Անդրկովկասում աշխարհաքաղաքական դասավորության ծավալում իր համար ոչ շահեկան ուղղությամբ։

 

Աղբյուրը՝ ИА REGNUM






Դիտումների քանակ 60897


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ալիևն ու Փաշինյանը համախոհ եղբայրներ են

Ալիևն ու Փաշինյանը համախոհ եղբայրներ են

Սեպտեմբերի 6, 2018


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (ԹՊՀԽ) VI գագաթաժողովում,...

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Հուլիսի 31, 2018


ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ Թրամփ-Փաշինյան հանդիպման կազմակերպման աշխատանքներ են տարվում: Եթե հանդիպում են կազմակերպում, ապա ինչ-ո...

Փաշինյանը Ալիևին կարող է արժանացնել Պետրոնիուսի ճակատագրին, եթե նա կամավոր չհրաժարվի Ղարաբաղից

Փաշինյանը Ալիևին կարող է արժանացնել Պետրոնիուսի ճակատագրին, եթե նա կամավոր չհրաժարվի Ղարաբաղից

Հուլիսի 31, 2018


Ուրեմն, Փաշինյան Նիկոլն ասել էր, թե պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ալիևի հետ: Կարծում եմ, Փաշինյանը պիտի հրաժարվի այդ գաղափարից ...

Ալիևն օգնել է Նիկոլին

Ալիևն օգնել է Նիկոլին

Հուլիսի 10, 2018


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շատ անհարմար վիճակի մեջ է դրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ալիևը փաստացի հայտարարել է, թ...

 Փաշինյան և Ալիև. սիրավեպ սահմանից այն կողմ

Փաշինյան և Ալիև. սիրավեպ սահմանից այն կողմ

Ապրիլի 28, 2018


Բողոքի փողոցային ակցիաների սկսվելու պահից շփման գծում համեմատաբար հանգիստ է։ Ասում են, թե, իբր, դա կապված է այն բանի հետ, որ Ադ...

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Մարտի 6, 2018


Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելին քանիցս մերթ թեթև ակնարկել, մերթ բաց տեքստով կոչ է արել Վրաստանի քաղաքական էլիտայ...

Նևզորով. Իլհամ Ալիևը «վտանգավոր գիժ է»

Նևզորով. Իլհամ Ալիևը «վտանգավոր գիժ է»

Փետրվարի 22, 2018


«Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Նևզորովյան չորեքշաբթիներ» հաղորդման ժամանակ Նևզորովն այսօրվա Ադրբեջանի օրինակը բերել է իր այն մտավարժ...

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Փետրվարի 12, 2018


Իլհամ Ալիևի խոսքերը, թե Երևանը «պատմականորեն ադրբեջանական հող է», հետաքրքրական են ոչ միայն նրանով, որ գիտական տեսանկյունից լիակ...

Շիզոֆրենիայի նոր նոպա

Շիզոֆրենիայի նոր նոպա

Փետրվարի 9, 2018


«Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերի մասին։ Դա պետք է դառնա մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպես...

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Փետրվարի 2, 2018


Տեղեկությունն այն մասին, թե մայիսի 14-ից 25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, ո...

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Դեկտեմբերի 27, 2017


Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս չեն ազատվել 2016-ի ապրիլյան պատերազմում ձախողվելու բարդույթից: Հասարակությունը հասկանում է,...

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Նոյեմբերի 15, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, սկսել է լուրջ խմել։ Նա խոստացել է «ամեն գնով» վերականգնել երկրի տարածքային ամբողջ...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Նոյեմբերի 4, 2017


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը Հայաստանի իշխանություններին առաջին հերթին պիտի հիշեցնել տար իրենց չիրագործած ծրագրերի մասին...

Ալիևի էվրիկան

Ալիևի էվրիկան

Սեպտեմբերի 26, 2017


Ադրբեջանի նախագահի ուղեղին արդեն սկսում է հասնել։ Ավելի ճիշտ՝ նա սկսում է հասկանալ, ընդ որում՝ արդեն հասկանում է խորիմաստ աշխար...

Լապշին + 668

Լապշին + 668

Սեպտեմբերի 11, 2017


Սակայն իրականությունը հավանաբար այն է, որ Լապշինի կալանքը, արտաքսումը, դատապարտումն Ադրբեջանում և հետագա ներումը նախօրոք պլանավ...

Է՛հ, Մեհրիբան, Մեհրիբան. Ադրբեջանի գրպանն են մտել

Է՛հ, Մեհրիբան, Մեհրիբան. Ադրբեջանի գրպանն են մտել

Սեպտեմբերի 10, 2017


Բաքուն հանկարծ լրջորեն հայտնվել է տեղեկատվա-քաղաքական տհաճ իրավիճակի մեջ։ Ամերիկյան The Washington Post-ը և բրիտանական The Gard...

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Հուլիսի 31, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինն ու որդին Իսրայելի տնտեսությունում մոտ $600 մլն-ի ներդրում են կատարել։ Այս մասին նախօրեին Թել...

Հոլանդացիներն Ալիևին ուտում են

Հոլանդացիներն Ալիևին ուտում են

Հուլիսի 21, 2017


Հոլանդիա երկրի մասին մեր պատկերացումները շատ ընդարձակ ու հակասական են` սկսած նրա տնտեսական հաջողություններից և վերջացրած բարքեր...

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Հուլիսի 18, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Լատվիա։ Լատիշ պաշտոնակցի՝ Ռայմոնդ Վեյոնիսի հետ համատեղ մամլո ասուլիսում նա հանդես է եկե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ