Սովորական խայտառակություն

Հայ առաջին տիեզերագնաց Խաչիկյանը

Նոյեմբերի 23, 2017
Հայ առաջին տիեզերագնաց Խաչիկյանը

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, ով մեղադրվեց առանձնապես խոշոր չափերի `290 միլիոն դրամ հափշտակելու համար, իսկ վերջերս ներմամբ ազատ արձակվեց, ազատության մեջ դեռ նոր ձեռքբերումներ չի ունեցել: Վերջին ընտրություններին նրա եղբայրը պարտություն կրեց, իսկ դա ծանր հարված էր Խաչիկյանների իմիջին, քանի որ մինչև վերջին պահը նրանք դեռ համոզված էին, որ ազդեցիկ դեմքեր էին Լոռվա աշխարհի այդ հատվածում: Եվ, հավանաբար, նաև սա է պատճառը, որ այս օրերին Վազգեն Խաչիկյանի մոտ նշմարվում են ընկճախտի բոլոր սինդրոմները:


Կուսակցությունից վտարված, աշխատանքից զրկված, ներքաղաքական շարժումներից դուրս մնացած նախկին կալանավորի համար հիմա ինտեգրվելու միակ միջոցը որևէ աթոռ ձեռք գցելն է, քանի որ նրա նմանները ոչ կգնան հող մշակելու, ոչ էլ իրենց կնվիրեն որևէ հանրօգուտ աշխատանքի: Եվ ահա այս դառն իրողության գիտակցմամբ էլ այսօր այն հարցին, թե բացառո՞ւմ է, որ իրեն որևէ պաշտոնում կնշանակեն, Խաչիկյանը պատասխանում է. «Այն, ինչ որ ասում եք, գիտական ֆանտաստիկայի ժանրից է: Դա այնքանով է հավանական, որքանով ես կարող է տիեզերք թռչեմ»:


Հասկանալի է, որ Վազգեն Խաչիկյանը խտացնում է գույները: Կանցնի մի կարճ ժամանակ, և մենք կրկին նրան կտեսնենք մի ազդեցիկ աշխատասենյակում նստած ու շրջապատված իր հավատարին ընկերներով` երիտՀՀԿ-ական ջոկատով: Բանն այն է, որ նախկինում բոլոր «իզգոյ»-ները հետագայում վերադարձել ու առոք-փառոք բազմել են իշխանական բազմոցներին: Օրինակները բազմաթիվ են: Այնպես որ Խաչիկյանը հազիվ թե բացառություն կազմի, և այս դեպքում նրա տիեզերագնաց դառնալը միանգամայն հնարավոր հեռանկար է:






Դիտումների քանակ 46429


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մարզպետը բոլորից գոհ է, իսկ մարզպետից գո՞հ են

Մարզպետը բոլորից գոհ է, իսկ մարզպետից գո՞հ են

Նոյեմբերի 13, 2017


Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ մի քանի անակնկալներ գրանցվեցին: Դրանցից մեկն էլ Ախթալայի քաղաքապետի ընտրությունն էր: ...

Հանկարծ հիշեցին, որ չէին հիշել

Հանկարծ հիշեցին, որ չէին հիշել

Հոկտեմբերի 10, 2017


Ստացվում է այնպես, որ Վազգեն Խաչիկյանին ազատ արձակեցին` նորից դատելու պայմանով: Ներում ստանալուց հետո նախկին պաշտոնյային հիմա է...

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Սեպտեմբերի 29, 2017


Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը ներում է շնորհել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին...

Ինչ պաշտոն կտան Խաչիկյանին

Ինչ պաշտոն կտան Խաչիկյանին

Սեպտեմբերի 28, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Վանաձորի ՔԿՀ-ում իր պատիժը կրող Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն...

Նախընտրական շտաբը՝ բանտախցում

Նախընտրական շտաբը՝ բանտախցում

Հոկտեմբերի 1, 2016


Հայտնի բան է, որ օրենքով գողերը բանտից կառավարում են հանցաշխարհը: Բայց ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ նախկին երիտհանրապետական, ...

Բանտ կամ «ճշտով» թալան

Բանտ կամ «ճշտով» թալան

Դեկտեմբերի 8, 2014
1

Խարդախության և պետական խոշոր գումարների յուրացման մեջ մեղադրվող` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահով...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը