Տիեզերական խայտառակություն

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017
Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Արտյոմ Խաչատրյան

 

ԽՍՀՄ-ը պատասխանատվություն է կրում Ուկրաինայում 1930-ականների սկզբի սովի համար, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը։ Ուկրաինայում 1932-33թթ. իրադարձությունների 84-րդ տարելիցի առիթով Նաուերթն ասել է, որ ԱՄՆ-ը հիշում է «ԽՍՀՄ կազմակերպած ողբերգությունը» և դատապարտում «դա որպես պատմական փաստ ժխտելու փորձերը», տեղեկացնում է ВЗГЛЯД-ը։ 


Բայց բանն այն է, որ 1932-33թթ. սովը համակել էր ԽՍՀՄ բոլոր հիմնական հացահատիկային շրջանները, այլ ոչ թե միայն Ուկրաինան։ Սովին զոհ գնաց 7-8 մլն մարդ, որոնց 3-3,5 մլն-ը՝ Ուկրաինայում (ընդ որում՝ հարավարևելյան շրջաններում, այսինքն՝ զոհվել են հիմնականում ռուսներ, իսկ իսկական բանդերականներն այն ժամանակ Լեհաստանի և Հունգարիայի քաղաքացիներ էին հանդիսանում), 2 մլն-ը՝ Ղազախստանում և Ղրղզստանում, 2-2,5 մլն-ը՝ ՌԽՖՍՀ-ում։ Սակայն Կիևը փորձում է սեփականել Խորհրդային Միության ողբերգությունը և հասնել այն բանին, որ այդ տարիների իրադարձությունները միջազգայնորեն ճանաչվեն որպես «ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն»։ Եվ Կիևին այս հարցում օգնում է Վաշինգտոնի ղեկավարությունը. ԱՄՆ կոնգրես է մտցվել բանաձևի նախագիծ, որում 1932-33թթ. սովը, որը խոցել էր ԽՍՀՄ տարածքի զգալի մասը, ճանաչվում է «ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն»։ Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ուկրաինացիների ցեղասպանությունը, որը չի եղել, եղել է ընդամենը ԽՍՀՄ-ը բնակեցնող շատ ժողովուրդների ողբերգություն, ԱՄՆ կոնգրեսը դատապարտում է։


Իրականում ամերիկյան վարչակազմը խորապես թքած ունի ինչպես ուկրաինացիների, այնպես էլ աշխարհի բոլոր զոհերի վրա։ Վաշինգտոնին լոկ պետք է հասնել ԽՍՀՄ-ը որպես հանցավոր պետություն ճանաչելուն, որպեսզի Ռուսաստանը հանվի ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների թվից։ Եվ այս հարցում ուկրաինացիներն ամերիկացիների համար անփոխարինելի նեգրներ են։


Ռուսաստանի վրա ճնշումն ավելանում է, այս տերությանը փաստացի պատերազմ է հայտարարված։ Պուտինյան Ռուսաստանը խափանել է 1991-ից հետո ամերիկացիների հաստատած աշխարհակարգը, իսկ ԱՄՆ-ին գոյատևելու համար հեգեմոնիա է անհրաժեշտ, որն անհնար է առանց դոլարի պահանջարկի, իսկ դոլարի պահանջարկի համար, որով ապահովված է հենց միայն իր` դոլարի պահանջարկը, անհրաժեշտ է տոտալ կառավարելի քաոս։ Վլադիմիր Պուտինը կասեցրել է Մագրիբից մինչև Ինդոնեզիա կառավարելի քաոսի հայեցակարգի իրականացումը՝ վերացնելով ԻԼԻՊ-ը և նրա մասնաճյուղերը, և ամերիկացիները հայտնվել են ցեյթնոտի մեջ։ Հիմա նրանք ոչնչացման պատերազմ են վարում Ռուսաստանի դեմ ուրիշի ձեռքերով։ Դրանք են և՛ ԻԼԻՊ-ը, և՛ Լիտվան, և՛ ուկրաինացիները, և՛ ցանկացած ոհմակ, ով կհամաձայնի երդում տալ Վաշինգտոնին և զրկվել արյան վերջին կաթիլից հանուն ամերիկյան շահերի։ Ցավոք, նման ոհմակ գոյություն ունի նաև Հայաստանում, բայց, փառք Աստծո, սակավաթիվ մի ամբոխ է դա, որն իրական ազդեցություն չունի հասարակությունում։


Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը պետք է շտապ հակամիջոցներ ձեռնարկի վաշինգտոնյան վասալների դեմ, իսկ հետո լուծի հենց սյուզերենի հարցերը։ Մեկ տարի հետո արդեն ուշ կլինի։ Հարկավոր է ԱՄՆ-ին վճարել իր իսկ ձևով, մանավանդ որ հենց ԱՄՆ-ն է առնվազն 10 ցեղասպանության հեղինակը վերջին 100 տարում, որոնք իրականացվել են հատուկ խաղաղ բնակչության բնաջնջման համար՝ աշխարհաքաղաքական տարբեր պատճառներով (Դրեզդենի ոչնչացումը՝ խաղաղ բնակիչների հետ միասին, 1945թ., Համբուրգի ոչնչացումը 1943թ., որտեղ ոչ մի ատրճանակ չկար, 120 հազար խաղաղ ճապոնացիների ոչնչացումը Տոկիոյում 1945թ., Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունները՝ տեղում հարյուր հազարավոր սպանվածներով և այլն, և այլն)։







Դիտումների քանակ 140562


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

Ապրիլի 18, 2018


Երկու գերտերությունները` Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, արձագանքել են Հայաստանում կատարվող դեպքերին: Մոսկվան ասել է, որ Կրեմ...

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ապրիլի 13, 2018


Տեղեկացվում է, որ Դոնալդ Թրամփի անկապ խոսքի 20-րդ րոպեին, երբ ասում էր, թե որը պետք է լինի հաջորդ քայլը Սիրիայում, ամերիկացի գ...

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Մարտի 22, 2018


Երկրագնդում ավելի մեծ սպառնալիք չկա, քան Վաշինգտոնն է։ Երկիր մոլորակի վրա կյանքը ոչնչացնելու Վաշինգտոնի վճռականության զսպումը ա...

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Մարտի 19, 2018


Երեկ Ռուսաստանը նախագահ էր ընտրում: Ընտրական գործընթացներին աննախադեպ ակտիվություն էր ցանկացել ցուցաբերել նաև Վլադիմիր Պուտինի ...

Ազգային անասունների մտածողության առիթով

Ազգային անասունների մտածողության առիթով

Մարտի 9, 2018


Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավոր հանգամանքների մասին է Սաիդա Մեդվեդևայի «Աշխարհակարգ-2018» վավերագրական ֆիլ...

Ամերիկան սեռափոխվում է

Ամերիկան սեռափոխվում է

Մարտի 5, 2018


Ամերիկյան լրատվամիջոցները հաճույքով շեփորում են իրենց երկրում ազատության նոր ձեռքբերումների մասին: Տեղեկացվում է, որ ԱՄՆ Դելավե...

Այդ ինչպե՞ս են որոնում, որ չեն գտնում

Այդ ինչպե՞ս են որոնում, որ չեն գտնում

Մարտի 2, 2018


Հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի, նույն ինքը` Դիանա Գրիգորյանի պատմության մասին արդեն շատերն են տեղյակ: Շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ ա...

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Փետրվարի 27, 2018


Երբ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալ...

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

Փետրվարի 17, 2018


ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը հրապարակեց իր հերթական զեկույցը, և այնտեղ խոսվում է նաև հայ-ադրբեջանական ռազմա...

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Փետրվարի 7, 2018


Ըստ երևույթին, լեհ-ուկրաինական եղբայրության դարաշրջանը մոտենում է տրամաբանական ավարտին. Ուկրաինայում պաշտոնապես ներդրվել է բանդ...

«Փա՜ռք Ուկրաինային, փա՜ռք հերոսներին»

«Փա՜ռք Ուկրաինային, փա՜ռք հերոսներին»

Փետրվարի 7, 2018


2014թ. փետրվարին Կիևում պետական հեղաշրջման պահից ի վեր ուկրաինական իշխանությանն ազգայնական կողմնորոշում ունենալու մեջ մեղադրում...

Անբարոյականություն ամերիկյան ձևով

Անբարոյականություն ամերիկյան ձևով

Հունվարի 30, 2018


Շատերն արդարացիորեն կարծում են, որ անբարոյականությունն անբարոյականություն է, որտեղ էլ որ այն լինի, ինչպես որ տուզն է տուզ նաև Ա...

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Հունվարի 14, 2018


Թրամփը դժգոհ է եղել նրանց սարքած ալիքից և տրտնջացել, որ այն «ձանձրալի է», քանի որ «գորիլաները չեն կռվում»։ Աշխատակիցները կտրել-...

Ծախու և չծախվող Հայաստան

Ծախու և չծախվող Հայաստան

Դեկտեմբերի 22, 2017


Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև ընդունեց, որով մերժեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը: Բա...

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Դեկտեմբերի 22, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի միակ ու անբաժանելի մայրաքաղաքը՝ դրանով իսկ հերթական անգամ անարգելով միջազգ...

Ոչխարների շահագործումը վտանգավոր է պետական իշխանության համար

Ոչխարների շահագործումը վտանգավոր է պետական իշխանության համար

Դեկտեմբերի 6, 2017


Սովորաբար նորմալ մարդիկ, ինչ-որ մեկին պատասխանատու պետական, մանավանդ՝ ոչ հանրային պաշտոնի առաջադրելիս, ուշադիր զննում են առաջադ...

Սպասենք Պուտինի «ասիմետրիային»

Սպասենք Պուտինի «ասիմետրիային»

Դեկտեմբերի 5, 2017


Միայն այն փաստը, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գնել են ծախու ռուս խոզին ի հաշիվ ամերիկյան հարկատուների, որպեսզի նրանից կ...

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Դեկտեմբերի 5, 2017


Քաղաքական կրկեսի միջազգային մրցույթների դափնեկիր, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին այսօր ...

Ուկրաինան տոնում է «ցեղասպանության» օրը

Ուկրաինան տոնում է «ցեղասպանության» օրը

Նոյեմբերի 25, 2017


Ուկրաինացիները «սեփականում» են ընդհանուր ողբերգությունն իրենց շահերից ելնելով, որոնք, ըստ էության, ուրիշի շահեր են։ Եվ այդ առնչ...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը