Սովորական խայտառակություն

Հերմինեի ջրերն ընկածները

Նոյեմբերի 17, 2017
Հերմինեի ջրերն ընկածները

ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի 2 միլիոնանոց հեռախոսային խոսակցությունները դարձան տժվժիկի պատմությունը: Ու այս ամբողջ իրարանցման մեջ միայն տիկինն է, որ հանգիստ ու ինքնագոհ է: Նա չի էլ պատրաստվում ձեռքը գրպանը տանել ու մյուսներին թողել է, որ իր համար ելքեր գտնեն: Իսկ ելքեր գտնողները քանի որ առանձնապես չեն փայլում վառ երևակայությամբ, ստիպված են լինում կամ պարզունակ ստեր մոգոնել, կամ անվանարկել ուրիշներին, միայն թե իրենց «կլիենտին» ցեխից մաքուր դուրս բերեն:


Ահա, օրինակ, ԱԺ աշխատակազմի Հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը 2 միլիոնի պատմությունը որոշել է համարել բամբասանք: Նա այդ առիթով լրագրողներին ասել է. «2 մլն դրամը՝ չհիմնավորված բամբասանք է: Նման գումար չի եղել: Դեռևս մայիսին Հ.Նաղդալյանի բջջային հեռախոսի համար եղել է խոշոր գումար, որը ԱԺ աշխատակազմի կողմից վիճարկվել է: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պարտքը առաջացել է տեխնիկական խնդրի պատճառով, մասնավորապես, ռոումինգ ցանցում միացված է եղել 3G կապը: Ընկերությունը հրաժարվել է իր ներկայացրած հաշվից դեռևս մայիսին: Ուստի՝ ԱԺ աշխատակազմը գումար չի վճարել»:


Արսեն Բաբայանն էլի շատ բաներ կարող է ասել` իր ցանկություններին համապատասխան: Իսկ ահա «ՎիվաՍել-ՄՏՍ Հայաստան» ընկերությունը խորհրդարանում ծնունդ առած հեքիաթները լսելու ցանկություն կարծես թե չունի: Այսօր նրանք հաղորդագրություն են տարածել` հայտնելով հետևյալի մասին. «Վերջին շրջանում ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի կապակցությամբ ընկերությունն իրականացրել է ներքին ուսումնասիրություն և կարող է ամբողջ պատասխանատվությամբ հավաստել, որ ընկերությունը չի ունեցել դուրս գրվող հաշիվներում շեղում առաջացնող որևէ տեխնիկական խնդիր, մատուցված ծառայությունների դիմաց հաշիվները տրվել են հավուր պատշաճի, դրանք չեն վերանայվել ընկերության կողմից և վճարվել են բաժանորդի կողմից»:


Հիմա գնացեք ու գլուխ հանեք այս հակասություններով լի խառնաշփոթից: Նաղդալյանն իր հերթին է ստում, ԱԺ-ն ինչ-որ բան այնպես չի ասում, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ջրեր է պղտորում և սրանցից ոչ մեկը չի կարող հաստատել, թե ճշմարտությունն իր շուրթերով է բարբառում: Իսկ այդ ամբողջ կեղծիքն ու մոլորությունը լույս աշխարհ է գալիս միայն այն պատճառով, որ բարձրաշխարհիկ տիկնոջ ճակատին հանկարծ նոր կնճիռներ չառաջանան: Սովորաբար, այդ կնճիռներից յուրաքանչյուրը շատ ավելի թանկ է նստում երկրի վրա, քան 2 միլիոնի պարտքն է:






Դիտումների քանակ 45254


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հերմինե Նաղդալյանին հեռացնում են խաղադաշտից

Հերմինե Նաղդալյանին հեռացնում են խաղադաշտից

Հունվարի 12, 2018


Ազգային ժողովի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանին: Հարցը հու...

Հերմինե Նաղդալյանը կերակրատաշտի առաջ

Հերմինե Նաղդալյանը կերակրատաշտի առաջ

Դեկտեմբերի 14, 2017


Ողջ երկիրն անհանգստանում է պետության արտաքին պարտքի ծավալներով, բայց պարզվում է՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդ...

Խայտառակ հեռախոսի հետքերով

Խայտառակ հեռախոսի հետքերով

Նոյեմբերի 21, 2017


ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների չարաբաստիկ պատմությանը կրկին անդրադառնալու անհրաժեշտություն չէր ...

Հերմինե Նաղդալյանի չգերազանցված ռեկորդը

Հերմինե Նաղդալյանի չգերազանցված ռեկորդը

Նոյեմբերի 11, 2017


Մեր պատգամավորների համար Ազգային ժողովը վաղուց է վերածվել մի վայրի, որտեղ նրանք իրենց կարող են պահել տնավարի և այդ ամենն անել պ...

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

Սեպտեմբերի 27, 2017


Ով այս օրերին տեսել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, կհաստատի, որ նրա կեցվածքը շատ է հիշեց...

Ինչքա՞ն խորը, տիկին Նաղդալյան

Ինչքա՞ն խորը, տիկին Նաղդալյան

Մայիսի 11, 2017


Այսօր նախագահական նստավայրում ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նոր հուշագիրը: Դրան անմիջապես հաջորդեցին արձագանքներն ու գնահատականն...

Հերմինեի ոչ սպորտային ապագան

Հերմինեի ոչ սպորտային ապագան

Մայիսի 9, 2017


Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը խելացի է վարվում, որ, ի տարբերություն շատերի, հրաժարվում է ժամանակից առաջ ընկնելով...

Հերմինե Նաղդալյանի համար կարծիք չունենալը առավելություն է

Հերմինե Նաղդալյանի համար կարծիք չունենալը առավելություն է

Սեպտեմբերի 17, 2015


Այս օրերին, երբ խորհրդարանում քննության է առնվում սահմանադրական բարեփոխումների խնդիրը, հակադիր ուժերը պատրաստ են բանավիճել ցանկ...

Ե՞րբ կձերբակալեն Հերմինե Նաղդալյանին

Ե՞րբ կձերբակալեն Հերմինե Նաղդալյանին

Սեպտեմբերի 14, 2015


Վաղը նախագահական նստավայրի մոտ կրկին մարդաշատ կլինի: Այստեղ են հավաքվելու «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործունեություն...

Թալանչի ու ժողովրդավար երկիր Հայաստանը

Թալանչի ու ժողովրդավար երկիր Հայաստանը

Հունիսի 30, 2015


Ազգային Ժողովում լրագրողները հանրապետական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից խնդրել են գնահատել հոսանքի թանկացման շար...

Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

Հունիսի 22, 2015


Մի առիթով մեկն այս կնոջ մասին ասել էր. «Հերմինե Նաղդալյանը չի ամաչում, ավելին` տեսախցիկի առջև անբռնազբոս հայացքով, ինքնավստահ ո...

ՀՀԿ-ական ջոջերի որովայնային փիլիսոփայությունը

ՀՀԿ-ական ջոջերի որովայնային փիլիսոփայությունը

Մայիսի 11, 2015
1

Թեմատիկ ընդհանրությունների հարցում Հանրապետական կուսակցության անդամները միասնական են այնպես, ինչպես քվեարկությունների ժամանակ: ...

Հերմինե Նաղդալյանի վրա դեռ չեն թքել

Հերմինե Նաղդալյանի վրա դեռ չեն թքել

Մարտի 24, 2015


Այսօր, երբ Ազգային ժողովում պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացնում էր «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետութ...

Ում համար` ճգնաժամ, ում համար` բարեբեր տարի

Ում համար` ճգնաժամ, ում համար` բարեբեր տարի

Մարտի 17, 2015


Արդեն տևական ժամանակ է` մենք լսում ենք միայն կորուստների ու անկումների մասին: Բոլոր հնարավոր միջոցներով ահազանգ է հնչեցվում առ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ