Սովորական խայտառակություն

Կուսակցական հարթակի սարսափը

Նոյեմբերի 17, 2017
Կուսակցական հարթակի սարսափը

Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավորներ Կարեն Ավագյանի և Հրայր Թովմասյանի ներկայացրած բժիշկների դեմ բռնություն գործադրողների պատիժը խստացնելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Նույնիսկ ընդդիմադիր «Ելքը» խոստացավ, որ կողմ է քվեարկելու: Ինչպես հայտնի է, այս փոփոխությամբ նախատեսվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը՝ պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Նույն արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժել ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:


Մի խոսքով, նախագծի համար կանաչ լույսը վառված էր և կարելի էր ամեն ինչ համարել բարենպաստ, եթե վերջին պահին նավի վրա խռովություն չբռնկվեր: Հանկարծ ելույթ խնդրեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը և ասաց, որ նախագիծը ժամանակավրեպ է, ինքն այլ առաջարկներ ունի: Նախագիծը ներկայացնող Արփինե Հովհաննիսյանն էլ չպատասխանեց կուսակցական գործընկերոջ դիտարկմանը: Ասաց`դրա համար կուսակցական հարթակ կա:


Ավելի ուշ Մախմուդյանը, Հրայր Թովմասյանը և Արփինե Հովհաննիսյանն այս հարցը շարունակեցին քննարկել նախ խորհրդարանի միջանցքում, ապա Հրայր Թովմասյանի աշխատասենյակում: Դիտարկմանը, թե անհնազանդին կուսակցական հարթակ հրավիրեցին, Մախմուդյանը պատասխանեց. «Կուսակցական հարթակը Հրայր Թովմասյանի սենյակն էր»: Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ ՀՀԿ-ական ևս երկու պատգամավորներ`Արթուր Գևորգյանն ու Միհրան Պողոսյանը ընդվզեցին ու դեմ քվեարկեցին նախագծին:


Մի կողմ թողնենք ՀՀԿ ներքին խմորումները և վերադառնանք այսօրվա ձևակերպմանը` «կուսակցական հարթակ»: Սա երևի մի տեղ է, որտեղ պիտի քննարկվեն, տեսքի բերվեն խնդիրները և հետո ի ցույց դրվեն հանրությանը: Իսկ եթե որևէ մեկը չի ենթարկվում այդ կարգին, նրան վերստին հրավիրում են կուսակցական հարթակ (տվյալ դեպքի համար` Թովմասյանի սենյակ) և բացատրում են, թե ինչն ինչից հետո է: Հիմա ստացվում է, որ խորհրդարանի ամբիոնը ՀՀԿ-ի համար արժեզրկված մի վայր է, բոլորն ԱԺ են գալիս արդեն հղկված, մշակված տեսակետով, ու եթե հանկարծ որևէ մեկը այլընտրանքային կարծիք է հնչեցնում, ապա նրան ոչ միայն անպատասխան են թողնում, այլև ցույց են տալիս պատժախցի, այսինքն` կուսակցական հարթակի տեղը: Եվ, հետևաբար, ՀՀԿ-ն խորհրդարանում պիտի լինի գորշ, անգույն մի զանգված, հավաքված սոսկ նրա համար, որ կոճակ սեղմի ու լռությամբ համաձայն լինի այն ամենին, ինչ կասեն կուսակցական բոսերը: Սա է նրանց խաղի կանոնը:






Դիտումների քանակ 37777


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մենք՝ ձկնիկի և х...й-ի համատեղման զոհ

Մենք՝ ձկնիկի և х...й-ի համատեղման զոհ

Հոկտեմբերի 4, 2019


Արփինե Հովհաննիսյանը քոչարյան անդրանիկի լկտիության կապակցությամբ գրառում է կատարել: Գրում է ճիշտ և ռացիոնալ բաներ: Սակայն նա, ե...

Ռուբեն Հայրապետյանը պետք է ենթարկվի բարոյական պատասխանատվության

Ռուբեն Հայրապետյանը պետք է ենթարկվի բարոյական պատասխանատվության

Հոկտեմբերի 3, 2019


Կասկածելի ծագում ունեցող քոչարյան անդոն ասում է, թե մտադիր չէ ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից երեկվա իր լկտիության հա...

Փաշինյան Նիկոլի լևոնական ժառանգության գենետիկ հատկությունների կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի լևոնական ժառանգության գենետիկ հատկությունների կապակցությամբ

Հոկտեմբերի 2, 2019


Փաշինյան Նիկոլը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա նրանով, որ նրան հաջողվեց մի թիմում հավաքել աշխարհի ամենայուրահատուկ անձանց, որ...

Աշոտյանը իմաստնանում է

Աշոտյանը իմաստնանում է

Սեպտեմբերի 28, 2019


Հեղափոխությունը շատ բան տվեց Արմեն Աշոտյանին, ամենակարևորը՝ իմաստնություն: «Նախարարը կարող է անփորձ լինել, կարող է մեծամիտ լինե...

Խոհեր Մարկոս Ավրելիուսի, Նիկոլ «Գիտնականի» և մյուսների մասին

Խոհեր Մարկոս Ավրելիուսի, Նիկոլ «Գիտնականի» և մյուսների մասին

Սեպտեմբերի 19, 2019


Մարկոս Ավրելիուսը Հռոմի ամենահայտնի կայսրերից էր ու ժամանակի ամենառաաջադեմ մարդկանցից։ Նա այն կայսրերից էր, որ գրի էր առնում իր...

իոաննիսյան դաիելն ուզում է իջնել, բայց տեղ չունի

իոաննիսյան դաիելն ուզում է իջնել, բայց տեղ չունի

Սեպտեմբերի 14, 2019


Պարզվում է, Փաշինյանին մոտ կանգնած Սորոսի վաստակները հումորի զգացում էլ ունեն: Օրինակ, իոաննիսյան դանիելը: Էս թափոնը որոշել է Ա...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Հունիսի 14, 2019


Բոլորս հիշում ենք, թե ինչ դաժան կռիվ տվեց Փաշինյան Նիկոլը հանրապետականների հետ անցած ընտրություններին: Նրա միակ թիրախը հանրապետ...

Նախագահ Սարգսյանի աչքին եկած հույզերը հուզել են Արփինե Հովհաննիսյանին

Նախագահ Սարգսյանի աչքին եկած հույզերը հուզել են Արփինե Հովհաննիսյանին

Մայիսի 11, 2019


Տիկին Հովհաննիսյանը պետք է իմանա, թե ինչ պատճառաբանությամբ է նախագահ Սարգսյանն այդ չարաբաստիկ օրենքն ուղարկել ՍԴ: Նախագահականի ...

Հայտարարագրեք մեզ, դուխով հայտարարագրեք

Հայտարարագրեք մեզ, դուխով հայտարարագրեք

Նոյեմբերի 23, 2018


Որևէ բան հենց այնպես չի արվում: Եթե պետությունը ինչ-որ միջոցառում է իրականացնում, դա էլ նպատակ ունի: Չի կարող աննպատակ լինել: Հ...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլին երեկ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների չի գնա: Նույն բանն այսօր նրան կասի Գագիկ Ծառո...

Իրերը կոչենք իրենց անուններով

Իրերը կոչենք իրենց անուններով

Հուլիսի 19, 2018


ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ, խոսելով Իրազեկ քաղաքացիների միավորում հ...

11 տարի հետո ուղեղն աշխատեց

11 տարի հետո ուղեղն աշխատեց

Մայիսի 29, 2018


ՀՀԿ խմբակցության նիստում պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտարարել է, որ ինքը դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից: Ավելի ճիշտ կլիներ,...

Գաղտնի՞ են ներելու

Գաղտնի՞ են ներելու

Փետրվարի 8, 2018


ԱԺ-ում այսօր «Ներման մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քն...

Անկախ իրենից Գագիկ Մելիքյան

Անկախ իրենից Գագիկ Մելիքյան

Դեկտեմբերի 13, 2017


Իշխանությունները հայտարարում են, թե վերջին շրջանում կոռուպցիոն գործարքների մեջ գտնվող պաշտոնյաները ենթարկվում են պատասխանատվութ...

Սերնդափոխության հմայքն ու թշվառությունը

Սերնդափոխության հմայքն ու թշվառությունը

Մայիսի 20, 2017


Վերջին օրերին երիտհանրապետականների ամենասիրած թեման սերնդափոխությունն է: Գրեթե բոլորն իրար հերթ չտալով վստահեցնում են, թե այն, ...

Համազգային դիետա

Համազգային դիետա

Դեկտեմբերի 15, 2016


Նոր տարվա նախաշեմին գրանցվող գնաճը սովորական երևույթ է դարձել, ինչպես որ սովորական են դրա դեմ պայքար ծավալելու, բայց արդյունքու...

Գագիկ Մելիքյանը գետինը երբեք չի մտնի

Գագիկ Մելիքյանը գետինը երբեք չի մտնի

Դեկտեմբերի 6, 2016


Գագիկ Ծառուկյանի որոշումը՝ վերադառնալ ակտիվ քաղաքականություն, կրկին անհարմար վիճակի մեջ է դրել բոլոր նրանց, ովքեր ժամանակին մրց...

Համը բերանն է ընկել

Համը բերանն է ընկել

Հուլիսի 9, 2016


Իշխող ՀՀԿ խմբակցության կազմում այսօր կան պատգամավորներ, որոնք բոլորովին այլ կուսակցությունների ղեկավարներ են համարվում: Պարզապե...

Estee Lawder, թե՞ Համլետ Հարությունյան

Estee Lawder, թե՞ Համլետ Հարությունյան

Մայիսի 21, 2016


ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանն իրեն ցույց է տալիս ոտքից գլուխ և ասում (ի պատասխան թանկարժեք բրենդերի մասին նրան ուղղված հ...

Դերժավայի Արկադին սիրում է Ձմեռ Պապին

Դերժավայի Արկադին սիրում է Ձմեռ Պապին

Դեկտեմբերի 25, 2015


Հաճելի բան է նվեր ստանալը: Լինի դա որևէ տոնի առիթով, թե հենց այնպես, մարդն իրեն շոյված է զգում մտերիմների ուշադրությունից, գնահ...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նվեր Փաշինյան Նիկոլը
Հոկտեմբերի 18, 2019


Նվեր Փաշինյան Նիկոլը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ