Ազգային խայտառակություն

Ո՞վ է քերելու կեղտոտ խարանը

Նոյեմբերի 13, 2017
Ո՞վ է քերելու կեղտոտ խարանը

Analitik.am-ի գլխավոր խմբագիր, օրերս մեկ ու կես տարվա ազատազրկումից տուն վերադարձած Անի Հովհանիսյանն իր ֆեյսբուքյան էջում մի բաց նամակ է տեղադրել` հասցեագրված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Բայց Ծառուկյանը սոսկ հասցեատերն է, իսկ նամակի բուն բովանդակությունն ուղղված է մեկ ուրիշի: Այդ ուրիշի մասին Հովհաննիսյանն օգտագործում է սողուն, տականք, կեղտ ու համանման որակումներ, և ընթերցողն անմիջապես հասկանում է, որ խոսքը պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մասին է: Ընդ որում, հասկանում է ոչ միայն այն պատճառով, որ դրա հեղինակը Analitik.am-ի խմբագիրն է: Ուղղակի բնորոշումները ոչ միայն թիրախային են, այլև անձնավորված: Ուրիշ ո՞ւմ մասին, օրինակ, կարելի է ասել «մի պատգամավոր, ով պատմության մեջ է մտել, որպես լրագրողուհու մասնագիտական գործունեության դեմ պատվերով կեղծ հաղորդում և ցուցմունք տված առաջին մարդ: Այդ պատգամավորի զրպարտչական ցուցմունքների, մոնտաժված գաղտնաձայնագրումների ու կեղծ հաղորդում ներկայացնելու նկատմամբ սերը անհատակ է: Այդ պատգամավորն արդեն իսկ դարձել է համընդհանուր ծիծաղի ու զզվանքի առարկա»:


Անի Հովհանիսյանի զզվանքին կարելի է ըմբռնումով մոտենալ, ինչպես որ լիովին հասկանալի է մյուսների ծիծաղն այս սուբյեկտի նկատմամբ: Բայց հիմա վերադառնանք Ծառուկյանին, ում հերթական անգամ հիշեցնում են, որ Ուրիխանյան Տիկոն ամոթալի խարան է այն քաղաքական ուժի ճակատին, որի ղեկավարն է Ծառուկյանը: Հազիվ թե վերջինս դա չի հասկանում ու չի տեսնում: Սակայն ըմբռնելը ոչինչ է, եթե չկան դրան հաջորդող գործնական քայլերը: Օրինակ, Անի Հովհաննիսյանն ասում է, թե նմանների դեմ պայքարն այսուհետ դարձնելու է իր կյանքի գլխավոր հարցը և այս հարցի շուրջ պատրաստ չէ որևէ զիջման կամ թաքուն պայմանավորվածության: Իսկ Ծառուկյանը պատրա՞ստ է համանման հետևողականության` ելնելով իր այն սկզբունքներից, որ մարդկային կոդեքսն առաջնային հարց է ու ինքը չի նահանջի որդեգրած արժեհամակարգից:


Այս մասին իմանալու հնարավորություն դեռ կունենանք: Առայժմ միայն կարող ենք արձանագրել հետևյալը. Տիգրան Ուրիխանյանը մեծապես ձախողվել է, և սա դեռ նրա անհաջողությունների սկիզբն է: Մարդը, ով այդպիսի վարկաբեկված պաշարով է պատրաստվում ճանպարհ անցնել, նվազագույնը պիտի հասկանա, որ վախճանը վաղ թե ուշ վրա է հասնելու, որովհետև եթե մեղքը հատուցմամբ է գեղեցիկ, ապա Ուրիխանյանի շրջապատում արդեն չափից ավելի շատ են նրանք, ովքեր պահանջում են այդ հատուցումը և պատրաստ են մասնակից դառնալ ախտահանման գործընթացին:






Դիտումների քանակ 60435


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ուրիխանյանի նիկոլացումը թափ է հավաքում

Ուրիխանյանի նիկոլացումը թափ է հավաքում

Հոկտեմբերի 23, 2018


Ուրիխանյան Տիգրանը դերի մեջ է մտել, նա զգում է, որ ինչ-որ պատմական պահ է հասունանում, երբ ինքը պիտի դրսևորի իր բոլոր տաղանդները...

Ուրիխանյանը`մի ամբողջ սպիտակ նախիր

Ուրիխանյանը`մի ամբողջ սպիտակ նախիր

Հոկտեմբերի 22, 2018


Ռեյտինգային համակարգին դեմ են նաև ԲՀԿ պատգամավորները, այսինքն` անձամբ Գագիկ Ծառուկյանը, որն իր պառլամենտական մունետիկներով արտա...

Ուրիխանյան Տիկոն էլի գործը թարս է բռնել

Ուրիխանյան Տիկոն էլի գործը թարս է բռնել

Հոկտեմբերի 18, 2018


Արևմտամետ և միաժամանակ ռուսամետ Ուրիխանյան Տիկոն այս անգամ որոշել է ձեռնոց նետել Արևմուտքին: Խորհրդարանում նա շրջանառության մեջ...

ԲՀԿ ապագա ցուցակում Ուրիխանյանին կփոխարինի իոաննիսյանը

ԲՀԿ ապագա ցուցակում Ուրիխանյանին կփոխարինի իոաննիսյանը

Հոկտեմբերի 1, 2018


Մի խայտառակություն կա Հայաստանում` դանիել իոաննիսյան: Սա Փաշինյան Նիկոլի սիրած կադրերից է, այժմ համակարգում է Ընտրական օրենսգրք...

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Սեպտեմբերի 13, 2018


Անքննելի են Ծառուկյանի ճանապարհները. այսօր նա իրեն մի մեծ վնաս հասցրեց` Ուրիխանյան խայտառակությանը դարձնելով ՀՀ ԱԺ գիտության, կ...

Գրպանահատ Ուրիխանյանի պարտատերերը զայրացած են

Գրպանահատ Ուրիխանյանի պարտատերերը զայրացած են

Հուլիսի 12, 2018


«Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի վարկաբեկված կերպարը հավելյալ ապացույցներ վ...

«Սև ցուցակի» սևագործ տղեն

«Սև ցուցակի» սևագործ տղեն

Հունիսի 7, 2018


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այն մարդն է, ով մեկ ամիս առաջ ասում էր, թե վարչապետի այլ արժանավոր թեկնա...

Երջանկությունից մի տառ պակաս

Երջանկությունից մի տառ պակաս

Մայիսի 30, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալներ են նշանակվել: Ինչպես նրա նախորդ նշանակում...

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Մայիսի 16, 2018


Հենց լուրեր տարածվեցին այն մասին, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում մի ինչ-որ նոր կուսակցություն ձևավորել, անմիջապես...

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Մայիսի 12, 2018


Ինչպես որ օրգանիզմի մեջ կարող է օտար մարմին հայտնվել, տհաճություն ու անհանգստություն պատճառել, և դրանից ազատվելու միակ եղանակը ...

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Մայիսի 4, 2018


Ուրեմն, 1917թ. նոյեմբերին Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրություններում բոլշևիկները պարտություն կրեցին: Օրենսդիր մարմնի մեծամա...

ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը

ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը

Ապրիլի 25, 2018


Հիշո՞ւմ եք, խորհրդարանական ընտրությունների օրերին ոմանք քվեաթերթիկների վրա գրում էին, թե իրենց ձայնը տալիս են Չակ Նորիսին, քանի...

Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք

Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք

Ապրիլի 24, 2018


Նիկոլ Փաշինյանի «շարժմանը» միանում է մարդկային գենոտիպի ամենախայտառակ և բարոյազուրկ նմուշը՝ Ուրիխանյան Տիգրանը։ Նա իր ֆեյսբուքյ...

Ուրիխանյանը վարակակիր է

Ուրիխանյանը վարակակիր է

Փետրվարի 7, 2018


Պետք է ենթադրել, որ Ուրիխանյանի վարակը հասարակ բան չէ, ինչպես որ հասարակ չէ հենց ինքը` Ուրիխանյան Տիկոն, ՀՀ ամենախայտառակ և դատ...

Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Փետրվարի 2, 2018


Ինչպես արդեն տեղեկացվել է, Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությունը կայանալու է մարտի 2-ին, Ազգային ժողովում: Օրենքի պահանջի համաձա...

Իրավազուրկ Ուրիխանյանի ցանկասիրությունը

Իրավազուրկ Ուրիխանյանի ցանկասիրությունը

Դեկտեմբերի 26, 2017


Ինչպես որ մի քար նետելով կարելի է մի ամբողջ լճակ պղտորել, այնպես էլ մի անձը կարող է վարկաբեկել մի ամբողջ քաղաքական ուժ: Այս ճշմ...

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Դեկտեմբերի 6, 2017


Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր սովորության համաձայն ձայն խնդրեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատ...

«Ծառուկյան» դաշինքը` խայտառակվելու ճանապարհին

«Ծառուկյան» դաշինքը` խայտառակվելու ճանապարհին

Դեկտեմբերի 4, 2017


Այսօր «Ծառուկյան» դաշինքի ֆեյսբուքյան էջի ամենօրյա միապաղաղությունը մի պահ խաթարվեց, երբ այնտեղ տեղադրեցին հակիրճ հաղորդագրությ...

Ուրիխանյանի հետքերը Բաքո՞ւ են տանում

Ուրիխանյանի հետքերը Բաքո՞ւ են տանում

Դեկտեմբերի 1, 2017


Սակայն ավելի ճիշտ կլինի հրաժարվել այդ ճանապարհից: Անին կին է, այս պահին` կատաղած, այսինքն` վտանգավոր: Նա համարում է, որ 18 ամիս...

Ազգային ժողովում «շպիոնությունն» արգելված է

Ազգային ժողովում «շպիոնությունն» արգելված է

Նոյեմբերի 17, 2017


Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանն ինչպես որ խոստացել էր, բավականին հետևողական է իր գործի հետ կապված մութ ծալք...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գագասիկը Զավենիչն է
Հոկտեմբերի 22, 2018


Գագասիկը Զավենիչն է

Գագասիկը Զավենիչն է
Հոկտեմբերի 22, 2018


Գագասիկը Զավենիչն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ