Սովորական խայտառակություն

Ասելիք չկար

Նոյեմբերի 9, 2017
Ասելիք չկար

Ընդունված կարգի համաձայն, Ազգային ժողովում 2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակացույցով այսօր ժամը 18-ին պետք է տեղի ունենար այդ քննարկումների ամփոփումը, որի ժամանակ ԱԺ պատգամավորները, խմբակցությունները և մշտական հանձնաժողովները պետք է ԱԺ աշխատակազմ ներկայացնեին բյուջեի նախագծի հետ կապված իրենց առաջարկությունները: Բայց ստացվեց այնպես, որ նման բան տեղի չունեցավ, քանի որ խորհրդարանում ներկայացված որևէ ուժ կառավարությանը փաստացի ասելիք չուներ:

 

Ասել, թե սա կարելի էր սպասել ու ենթադրել, այնքան էլ ճիշտ չի լինի: Դատելով օրեր շարունակ ծավալված քննարկումներից և քննադատական ելույթներից՝ պատգամավորներն առնվազն մի քանի էական հարցերի մասին պիտի որ տարբերակներ առաջարկեին: Բայց ստացվեց այնպես, որ նույնիսկ այդ նվազագույնը իրողություն չդարձավ:


Այն, որ Հանրապետականը հանդես չէր գա առաջարկներով, դա հասկանալի է: Իր իշխանությունն է, իր կառավարությունն է, իր բյուջեն է: Ինքն իրեն ասելիք չունի: Այն, որ Դաշնակցությունը ևս չէր թաթախվի այդ գործի մեջ, սա նույնպես համարենք հասկանալի: Դաշնակները հենց դառնում են իշխանության մաս, կորցնում են սեփական կարծիք ունենալու հատկությունը: Սակայն ի՞նչ ասել իրենց ընդդիմադիր համարող ուժերի` «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների մասին:


Այս երկուսն արդեն հայտարարել են, որ ավելացնելու ոչինչ չունեն, բայց չեն հիմնավորել, թե ինչու: Եթե խիստ անհրաժեշտություն առաջանա ինչ-որ բան այնուամենայնիվ ասելու, կարելի է կռահել, թե մեկնաբանություններն ինչպիսին կլինեն: Ընդդիմադիրները կհայտարարեն, թե իմաստ չունի առաջարկություններ ներկայացնել կառավարությանը, երբ հաստատ համոզված ես, որ դրանք մերժվելու են: Իսկ սա, եկեք խոստովանենք, բոլորովին էլ խելացի պատասխան չէ: Նույն հաջողությամբ նրանք կարող են նաև ասել. «Ինչ իմաստ ունի ապրել, եթե գիտենք, որ մեռնելու ենք»: Եվ հիմա ստացվել է այնպես, որ խորհրդարանում ոմանց մահը ժամանակից շուտ է վրա հասել:

 

 






Դիտումների քանակ 24706


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչո՞ւ անջատել հեռախոսը

Ինչո՞ւ անջատել հեռախոսը

Հուլիսի 28, 2018


Երևանի քաղաքապետի սպասվելիք ընտրությունների հետ կապված ինտրիգի ամենահետաքրքրական դրվագը շարունակում է մնալ «Ելք» դաշինքի պահված...

«Ելքը» քարուքանդ եղավ

«Ելքը» քարուքանդ եղավ

Հուլիսի 26, 2018


«Ելք» դաշինքի ապագայի մասին դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել: Ասում են, թե քննարկումներ են ընթանում, մոտ ապագայում ...

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Հուլիսի 5, 2018


Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի 2-րդ նիստին առաջարկությունները ներկայացնելու հերթը «Ելք» խմբակցությանն ...

Աղազարյանի դեմոկրատիկ իլյուզիան

Աղազարյանի դեմոկրատիկ իլյուզիան

Հունիսի 28, 2018


Անկեղծ ասած, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեղափոխական ուժերի շարքերում տեսնելն այդպես էլ մնաց անհասկանալի: Այնպես չէ, որ մնա...

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

Հունիսի 5, 2018


Փաշինյանն այս հարցում ճիշտ է` նրա գործընկերներն այդքան չկան, որ նա կոմպրոմիսի գնա, իսկ որ իսկապես Մարուքյանն ու Զավենիչ Սարգսյա...

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

Հունիսի 4, 2018


Խորհրդարանի երբեմնի ամենաագրեսիվ և ակտիվ խմբակցություններից մեկը` «Ելքը», Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանափոխությունից հետո ինք...

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

Մայիսի 21, 2018


Երկրում մեծ փոփոխություններ տեղի ունեցան, բայց այդ փոփոխություններն առայժմ որևէ կերպ չեն անդրադարձել «Ելք» դաշինքում առկա տարաձ...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Մայիսի 7, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս օրերին ջանք ու եռանդ չի խնայում բոլորին համոզելու, ապացուցելու, որ իր և Ն...

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

Ապրիլի 19, 2018


Եթե մի կողմ թողնենք փողոցային առանձին բախումները, ոստիկանության գործողություններն ու Նիկոլ Փաշինյանի համակիրների անհնազանդությա...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ապրիլի 11, 2018


Այսօր Ազգային ժողովում մի աննախադեպ միջադեպ արձանագրվեց: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օր...

«Ելքի» կամ-կամ-ը

«Ելքի» կամ-կամ-ը

Ապրիլի 2, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այս պահին ընդամենը չի քայլում Գյումրիից Երևան: Նա առաջին հերթին...

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Ապրիլի 2, 2018


Ինչպես հայտնի է, «Հանուն Հայաստան պետության» ճակատն ապրիլի 9-ից հանրահավաքներ է անցկացնելու Ազատության հրապարակում՝ ընդդեմ Սերժ...

Նիկոլը փոշմանել է

Նիկոլը փոշմանել է

Մարտի 26, 2018


Այսօր «Հոդված 3» ակումբում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ի կ...

«Ելքում» վարչապետի առատություն կա

«Ելքում» վարչապետի առատություն կա

Մարտի 26, 2018


Այն, որ «Ելքում» սառը քամիներ են փչում, արդեն կասկածից վեր է: Հիմա այլևս ոչ ոք դա չի թաքցնում և նույնիսկ պատրաստ են իրենց անհամ...

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարտի 24, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն այսօր ասուլիս էր հրավիրել` ասելու, որ եթե ցանկություն լինի, ապա հնարավո...

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Մարտի 20, 2018


«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագրի» հետ իր անհա...

Մեր տեղական Դոն Քիշոտը

Մեր տեղական Դոն Քիշոտը

Մարտի 19, 2018


Այսօր երեկոյան, այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը որոշեց նմանվել Կռիլովի առակի հերոսներին, այսինքն՝ յուրաքանչյուրը սայլը քաշեց ...

Դաշինք է, բայց ամեն մեկն` իր համար

Դաշինք է, բայց ամեն մեկն` իր համար

Մարտի 19, 2018


«Ելքում» այսօր կարևոր օր էր: Մի քանի ժամ շարունակ նրանք փակվել ու բուռն բանավեճ էին տանում` նախապես տեղեկացնելով, թե այդ նիստը ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ