Սովորական խայտառակություն

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Նոյեմբերի 6, 2017
Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Չնայած Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային դիմադրության ճակատը օրեր առաջ հրապարակեց իր հռչակագիրը և հայտարարեց, թե իբր բազմաթիվ անհատներ են համախմբվել իրենց շուրջ, սակայն պարզից էլ պարզ է, որ այդ խմբվածներն իրենցից որևէ քաղաքական կշիռ չեն ներկայացնում և չեն կարող էական դերակատարում ունենալ նույնիսկ ամենափոքր նախաձեռնության դեպքում: Այդ պատճառով էլ ճակատի թիվ մեկ ցանկությունն է մնում իրենց ցանցի մեջ նետել խոշոր ձկների: Վատն այն է միայն, որ խոշորի մասին պատկերացումներն էլ այս դեպքում չափազանց հարաբերական են:


Օրինակ, ճակատում խոշոր են համարվում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սեյրան Օհանյանը: «Ժառանգության» ղեկավարը և նախկին պաշտպանության նախարարը կարող են առնվազն շոյված զգալ նման գնահատականից, բայց արդո՞ք կգնան համագործակցելու Սեֆիլյանի խմբի հետ: Ըստ տեղեկությունների, Րաֆֆին արդեն մեկ շաբաթից ավելի է` Հայաստանում է, սակայն կապի դուրս չի գալիս դիմադրության ճակատի հետ։ Ինչպես ասում են, բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս: Ի դեպ, կապի վատ ծառայությունից է օգտվում նաև Սեյրան Օհանյանը, թեև նախապես տեղեկացրել էր, որ քաղաք վերադառնալուն պես կարձագանքի կոչին, որի հասցեատերը նաև ինքն է:


Չպետք է բացառել այն բանի հնարավորությունը, որ Հովհաննիսյանն ու Օհանյանը գուցե և հայտնվեն ասպարեզում: Սակայն դա կլինի ընդամենը ցուցադրական ելույթ: Վերջիններս հազիվ թե ցանկություն հայտնեն մաս կազմելու մի նախաձեռնության, որը հաջողության հասնելու ոչ մի շանս չունի, իսկ ընդդիմադիր ուժերի մերժողականությունը Սեֆիլյանի քայլերի նկատմամբ այնքան մեծ է, որ այդ դատարկված միջավայրը հիմք է տվել նախաձեռնող խմբի անդամներից Ալբերտ Բաղդասարյանին արտասանելու հետևյալ աբսուրդային միտքը. «Մենք հույս ունենք, որ պասիվներն էլ կմիանան և արդյունքում կձևավորվի մի բազմաշերտ համակարգ, նաև կհանի իշխանության մեջ գտնվող այն շերտի դիմադրությունը, ովքեր հստակ գիտակցում են, թե ինչ իրավիճակում է երկիրը: Վերջիններս, եթե չդառնան էլ մասնակից, ապա կդառնան համակիր և պասիվ հակադրվողներ, ովքեր չեն կանգնի իշխանության կողքին՝ շարժումը ճնշելու ժամանակ»:


Ստացվում է, որ այս պահին Ազգային դիմադրության ճակատը այնքան է իր հույսը կտրել կապի դուրս չեկող համակիրներից, որ կառչելու վերջին ափը մնացել է իշխանական թևը: Հիմա նրանք ուզեն, թե չուզեն, պիտի խմբագրեն ու վերաձևակերպեն իրենց հռչակագիրը, որովհետև եթե մի բանը նախընտրելի չէ համակիրների համար, պիտի դարձնել հաճելի ախոյանների համար:






Դիտումների քանակ 44141


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դատաքննությանը Քոչարյանի մասնակցությունը անլուրջ է դառնում

Դատաքննությանը Քոչարյանի մասնակցությունը անլուրջ է դառնում

Հոկտեմբերի 7, 2019


Շենգավիթի վարչական շրջանի դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունը: Գործող անձինք նույնն են...

 Փաշինյան Նիկոլի համար եկել է տեռորի դիմելու ժամանակը

Փաշինյան Նիկոլի համար եկել է տեռորի դիմելու ժամանակը

Սեպտեմբերի 6, 2019


Բեյրութցին ճիշտ է խոսում, չի ստում: Բազմիցս ասել ենք, որ Փաշինյան Նիլոլը, սրանց բանտից ազատելով, երկու նպատակ է հետապնդել. մտցն...

կարապետյան վլադիմիր. ժողովրդի վարչապետն ունի կասկածելի հակումներ ու հետաքրքրություններ

կարապետյան վլադիմիր. ժողովրդի վարչապետն ունի կասկածելի հակումներ ու հետաքրքրություններ

Սեպտեմբերի 5, 2019


Փաշինյան Նիկոլի խոսնակ կարապետյան վլադիմիրն ավետել է, որ այսօր ժողովրդի վարչապետն ընդունել է «Սասնա ծռեր» ահաբեկչական կուսակցու...

Դատավորները կռանի և մուրճի արանքում

Դատավորները կռանի և մուրճի արանքում

Մայիսի 7, 2019


Դատավորները կրակն են ընկել Փաշինյան Նիկոլի ձեռքը: Քոչարյանի և մարտի 1-ի գործով անցնող մյուս մեղադրյալների գործը պատահական սկզբո...

Բեյրութցին սպառնում է Հայաստանին

Բեյրութցին սպառնում է Հայաստանին

Փետրվարի 25, 2019


«Սասնա ծռեր» ահաբեկչական կուսակցության առաջնորդ Սեֆիլյան ժիրայրը հայտարարություն է տարածել 2016-ի հուլիսին ՊՊԾ գունդը գրաված խմ...

Տեռորիստը մեկ բնակավայր պիտի ունենա

Տեռորիստը մեկ բնակավայր պիտի ունենա

Հունվարի 26, 2019


Այսօր հայտնի հրապարակախոս ու բլոգեր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձավ բավական խնդրահարույց թեմայի: Անկախ դատարանը ո...

Գործը հասավ Սեյրան Օհանյանին

Գործը հասավ Սեյրան Օհանյանին

Հունվարի 10, 2019


ՀՀ նախկին պաշտպանության նախարար, 200-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը ողջունեց Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը: Արդյ...

«Սասնա ծռերը» պետք է օգնեն Փաշինյան Նիկոլին

«Սասնա ծռերը» պետք է օգնեն Փաշինյան Նիկոլին

Նոյեմբերի 28, 2018


«Այս օրերին շատ են փորձում մեզ և Նիկոլ Փաշինյանենց միջև սեպ խրել։ Հայտնի են այդ շրջանակները, նորություն չէ։ Ես ուզում եմ մեր ժո...

Նոր Հայաստանի երրորդ համաշխարհային ռեկորդը

Նոր Հայաստանի երրորդ համաշխարհային ռեկորդը

Սեպտեմբերի 29, 2018


Փաշինյան Նիկոլի պաշտոնավարման ընթացքում Հայաստանը երեք համաշխարհային ռեկորդ գրանցեց, որոնք արժանի են անմահացման Գինեսի գրքում: ...

Որտե՞ղ կլինեն Սասնա ծռերն իրողության փոփոխությունից հետո

Որտե՞ղ կլինեն Սասնա ծռերն իրողության փոփոխությունից հետո

Սեպտեմբերի 28, 2018


Ժիրայր Սեֆիլյանը պատրաստվում է Հայաստանում ծավալել լուրջ քաղաքական գործունեություն` Երևանը Բեյրութ դարձնելու հեռանկարով: Այլ բա...

Նրանք զոհվեցին դեմոկրատիայի պատճառով

Նրանք զոհվեցին դեմոկրատիայի պատճառով

Սեպտեմբերի 24, 2018


Երբ Հայաստանում իշխանության էր տոտալիտար ու կեղծարար ՍԵրժ Սարգսյանը, գեղեցկուհի Զարուհի Փոստանջյանն ու դեգեներատ Րաֆֆի Հովհաննի...

Ուզում է կրակի վրա ձեռքերը տաքացնել

Ուզում է կրակի վրա ձեռքերը տաքացնել

Հուլիսի 27, 2018


Եզը, որ ընկնում է, դանակավորները շատանում են: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքներից հետո մեկ օրվա մեջ...

Զինյալներն ընդդեմ Նիկոլի բռնապետության

Զինյալներն ընդդեմ Նիկոլի բռնապետության

Հուլիսի 25, 2018


«Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա ծռերը» դեռ չեն ստեղծել իրենց խոստացած կուսակցությունը, բայց արդեն ձեռնամուխ են եղել նախընտրական...

«Ժառանգությունը» դառնում է իշխանամետ

«Ժառանգությունը» դառնում է իշխանամետ

Հուլիսի 23, 2018


«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին ասել է «Ժառանգություն» կուսակցության նախա...

Հայկ Նահապետից մինչև Ծռերի կուսակցությունը

Հայկ Նահապետից մինչև Ծռերի կուսակցությունը

Հուլիսի 23, 2018


Այսօր Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը մի զարմանահրաշ ուղերձ են տարածել: Ասում ենք` զարմանահրաշ, որովհետև այդ ուղերձի յու...

Մուրացկանը շարունակում է մուրալ

Մուրացկանը շարունակում է մուրալ

Հուլիսի 13, 2018


Քաղաքական մուրացկանների շարքում ամենահամառը շարունակում է մնալ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Եթե մ...

Րաֆֆին ուզում է խցկվել

Րաֆֆին ուզում է խցկվել

Հուլիսի 7, 2018


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն կարծես թե սկսել է գիտակցել, որ երկրում ինչ իշխանություն էլ գա ո...

Հետքերը սրբելու նոր տարբերակ

Հետքերը սրբելու նոր տարբերակ

Հուլիսի 4, 2018


Նիկոլի հեղափոխության օրերին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շատ ակտիվ էր: Գնում էր հրապարակ, փորձում էր տեսակցել Փ...

Նիկոլի պատվից ցածր է

Նիկոլի պատվից ցածր է

Հուլիսի 3, 2018


Օրեր առաջ Ժիրայր Սեֆիլանի բանդան ու «Սասնա ծռերի» անդամները հայտարարեցին, որ աջակցում են գործող իշխանություններին և պատրաստվում...

Հանցագործների արդար պահանջը

Հանցագործների արդար պահանջը

Հուլիսի 2, 2018


Կառավարության շենքի դիմաց գրեթե ամեն օր բողոքողների ակցիաներ են գումարվում: Այսօր էլ բացառություն չէր: Պարզապես հետաքրքրականն ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը