Սովորական խայտառակություն

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Նոյեմբերի 4, 2017
Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը Հայաստանի իշխանություններին առաջին հերթին պիտի հիշեցնել տար իրենց չիրագործած ծրագրերի մասին, այն մասին, որ այդպես էլ չկարողացան երկաթե երակ գործարկել դեպի Իրան կամ դեպի Ռուսաստան, դուրս մնացին տարածաշրջանային նախագծերից և երկրի մեկուսացումն առավել խորացավ: Սակայն այս մտահոգությունների փոխարեն մերոնք նպատակահարմար համարեցին արժեզրկող քննադատություն հնչեցնել հարևանների հասցեին և պնդել, որ այդ երկաթուղին ոչ մի կերպ չի անդրադառնում մեր տնտեսության վրա:

 

Բաքվում, ընդհակառակը, շտապեցին խնդիրը շահարկել քաղաքական տեսանկյունից: Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ Հայաստանը կարող է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին միանալ միայն այն դեպքում, երբ դուրս բերի զորքերը «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:


Նման հռետորաբանություն մենք առաջին անգամը չէ, որ լսում ենք: Բայց այն, ինչ լսեցինք ի պատասխան այս խոսքերի, հաստատ առաջին անգամ էր: Եվ այդ եզակի հնարավորությունը մեզ պարգևեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս, ցանկանալով Մամեդյարովի պորտը տեղը դնել, բառացիորեն հետևյալն է ասել. «Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա պետք է ճանաչի Արցախի անկախությունը՝ որպես դե յուրե անկախ պետություն»:


Այսքանից հետո արդեն կարելի է պատկերացնել հարևան երկրի ղեկավար Իլհամ Ալիևի վիճակը, որը Շարմազանովին լսելուց հետո անմիջապես Անվտանգության խորհրդի նիստ պիտի հրավիրեր և առաջարկեր Արցախն ամբողջությամբ և առանց նախապայմանների տալ հայերին, միայն թե սրանք մեծահոգի գտնվեն և օգտվեն իրենց երկաթուղուց, այլապես Բաքվի միլիարդավոր դոլարների ներդրումները միանգամից ջուրը կընկնեն:


Իսկ եթե լուրջ, ապա Շարմազանովի և մյուսների նման արձագանքը, որն իր մեջ ոչ միայն էժանագին սնապարծության տարրեր է պարունակում, այլև պատկերացումների և ընկալումների անլրջություն, հազիվ թե երբևէ արդարացուցիչ հանգամանք դառնա ձախողումների համար: Այդ պատճառով էլ երբեմն լռությունը կարող է շատ ավելի արժեքավոր լինել, քան խոսելը: Շարմազանովի պարագայում սա վաղուց հաստատված ու ապացուցված դրույթ է:

 






Դիտումների քանակ 124793


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շարմազանովը ջնջեց ժողովրդի վարչապետին

Շարմազանովը ջնջեց ժողովրդի վարչապետին

Սեպտեմբերի 19, 2018


Փաշինյան Նիկոլն էսօր դարձյալ իր տարերքի մեջ էր. միտինգ էր անում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Քանի որ վերջին օրերին ФСБ-ն...

Ալիևն ու Փաշինյանը համախոհ եղբայրներ են

Ալիևն ու Փաշինյանը համախոհ եղբայրներ են

Սեպտեմբերի 6, 2018


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (ԹՊՀԽ) VI գագաթաժողովում,...

Փաշինյանը Ալիևին կարող է արժանացնել Պետրոնիուսի ճակատագրին, եթե նա կամավոր չհրաժարվի Ղարաբաղից

Փաշինյանը Ալիևին կարող է արժանացնել Պետրոնիուսի ճակատագրին, եթե նա կամավոր չհրաժարվի Ղարաբաղից

Հուլիսի 31, 2018


Ուրեմն, Փաշինյան Նիկոլն ասել էր, թե պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ալիևի հետ: Կարծում եմ, Փաշինյանը պիտի հրաժարվի այդ գաղափարից ...

Ալիևն օգնել է Նիկոլին

Ալիևն օգնել է Նիկոլին

Հուլիսի 10, 2018


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շատ անհարմար վիճակի մեջ է դրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ալիևը փաստացի հայտարարել է, թ...

Այս տարվա ամենասուր կատակը

Այս տարվա ամենասուր կատակը

Մայիսի 22, 2018


Այսօր, երբ Ազգային ժողովում պատգամավորները քննարկում էին ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը...

Նիկոլի պատվերով համերգը

Նիկոլի պատվերով համերգը

Մայիսի 18, 2018


Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխության առաջին փուլը կարելի է համարել ավարտված: Նրա համար այդ փուլը լիովին արդյունավետ էր: Սակա...

 Փաշինյան և Ալիև. սիրավեպ սահմանից այն կողմ

Փաշինյան և Ալիև. սիրավեպ սահմանից այն կողմ

Ապրիլի 28, 2018


Բողոքի փողոցային ակցիաների սկսվելու պահից շփման գծում համեմատաբար հանգիստ է։ Ասում են, թե, իբր, դա կապված է այն բանի հետ, որ Ադ...

Որքա՞ն է Շարմազանովի կյանքի տևողությունը

Որքա՞ն է Շարմազանովի կյանքի տևողությունը

Մարտի 30, 2018


ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր դերի մեջ է: Մինչ բոլորն արդեն հեռակա կարգով նշանակել են կառավարության ապա...

Շարմազանովը մեր տերն է, մենք` Շարմազանովի ծառան

Շարմազանովը մեր տերն է, մենք` Շարմազանովի ծառան

Մարտի 13, 2018


Երկրում կառուցվածքային ու կադրային լուրջ փոփոխություններ են կատարվում, և այս ֆոնի վրա յուրաքանչյուր քաղաքացի իր պատկերացումներն...

Գալուստ Սահակյանը ժառանգորդ ունի

Գալուստ Սահակյանը ժառանգորդ ունի

Մարտի 6, 2018


Մեր փոքր ու մեծ չինովնիկներից գրեթե ամեն օր ենք լսում անիմատ, անհեթեթ, անհոդաբաշխ խոսք, որտեղ միտքն իսպառ բացակայում է` իր տեղը...

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

Փետրվարի 27, 2018


Ազգային ժողովում այսօր անսպասելի բան կատարվեց. խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց «Ելք»-ի` «2008 թվականի մարտի 1, 2-ի իրադարձութ...

Նևզորով. Իլհամ Ալիևը «վտանգավոր գիժ է»

Նևզորով. Իլհամ Ալիևը «վտանգավոր գիժ է»

Փետրվարի 22, 2018


«Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Նևզորովյան չորեքշաբթիներ» հաղորդման ժամանակ Նևզորովն այսօրվա Ադրբեջանի օրինակը բերել է իր այն մտավարժ...

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Փետրվարի 12, 2018


Վերջերս ՀՀ նախագահի թեկնածու, դեսպան Արմեն Սարգսյանն աչքի ընկավ մի զարմանալի հայտարարությամբ: Նա բառացիորեն ասել էր հետևյալը. «...

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Փետրվարի 12, 2018


Իլհամ Ալիևի խոսքերը, թե Երևանը «պատմականորեն ադրբեջանական հող է», հետաքրքրական են ոչ միայն նրանով, որ գիտական տեսանկյունից լիակ...

Շիզոֆրենիայի նոր նոպա

Շիզոֆրենիայի նոր նոպա

Փետրվարի 9, 2018


«Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերի մասին։ Դա պետք է դառնա մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպես...

Շարմազանովը գլուխ չունի

Շարմազանովը գլուխ չունի

Փետրվարի 1, 2018


ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի գործը հեշտ չէ: Նրան է վերապահված ներկայանալ ինչպես հարազատ կուսակցության ձայ...

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգ...

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Դեկտեմբերի 27, 2017


Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս չեն ազատվել 2016-ի ապրիլյան պատերազմում ձախողվելու բարդույթից: Հասարակությունը հասկանում է,...

Ո՞ր օպերայից է Շարմազանովը

Ո՞ր օպերայից է Շարմազանովը

Դեկտեմբերի 27, 2017


Եթե Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ամփոփիչ ասուլիս է հրավիրում, ուրեմն պետք է համարել, որ իշխանական ...

Շարմազանովը նոր պաշտոն ունի

Շարմազանովը նոր պաշտոն ունի

Դեկտեմբերի 8, 2017


Հարուստների ու աղքատների տարբերակման մասին Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի զազրախոսությանը հասարակությունը բ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ