Սովորական խայտառակություն

Ճակա՞տ, թե՞ հանցախումբ

Նոյեմբերի 3, 2017
Ճակա՞տ, թե՞ հանցախումբ

Այսօր «Հանուն Հայաստան պետության» ճակատը հրապարակեց հռչակագիրը, որն ընդամենը վերացարկված դատողությունների շարադրանք էր: Այսպիսի դեպքերի համար առավել արժեքավոր է համարվում կոնկրետ գործողությունների ծրագիրը: Այսինքն, եթե ցանկանում ես, որ որևէ մեկը քեզ հետ համագործակցի կամ մաս կազմի քո նախաձեռնություններին, դու նախ նրան պիտի ասես, թե ինչ ես պատրաստվում անել և հետո միայն այդ ամենը համեմես զանազան գաղափարախոսական դատողություններով:

 

Սակայն ճակատում այդպես չեն մտածում: Ավելին ասենք, այստեղ մտածում են ճիշտ հակառակ մոտեցմամբ: Դրա մասին այսօր տեղեկացրել է ճակատի նախաձեռնողներից Պետրոս Մակեյանը` ասելով հետևյալը. «Գործողության քայլերը նախապես չենք հրապարակի, որ վարչախումբը կանխարգելիչ քայլերի հնարավորություն չունենա։ Այդ առումով պակաս հրապարակայնություն կլինի»։ Սրա հետ մեկտեղ Մակեյանը հավելել է, որ քաղաքականության մեջ լուրջ խնդիր կա պահի ճիշտ ընտրության առումով և իրենք չեն կարող ասել՝ այսօր, վաղը կամ մեկ ամիս հետո կիրականացնեն։ Կախված է ներքին և արտաքին զարգացումներից։


Սա արդեն ոչ միայն տարօրինակ է, սա բացահայտ աբսուրդ է: Քաղաքական ուժը չի խոսում իր քայլերի մասին, չի նշում ժամկետներ, բայց կոչ է անում միանալ մի բանի, ինչի մասին ոչինչ հայտնի չէ: Եթե համեմատական եզր փնտրենք, ապա կարող ենք ասել, որ, օրինակ, թշնամու երկիր ներխուժման պլանն է կազմվում նման սկզբունքներով: Բայց քանի որ ճակատի անդամները ոչ սահման կհասնեն, ոչ էլ սահմանից այն կողմ կանցնեն, մնում է երկրորդ տարբերակը:


Կան այդպիսի մարդկանց խմբեր, որոնք ոչ միայն իրենց ծրագրերի մասին տեղյակ չեն պահում հանրությանը, այլև ամեն ինչ անում են, որ դրանք գաղտնիք մնան: Այդ խմբերին սովորաբար մենք անվանում ենք հանցագործներ, խռովարարներ, ահաբեկիչներ, կողոպտիչներ և այս կարգի այլ տհաճ անուններ: Հիմա «Հանուն Հայաստան պետության» ճակատը իր ներկա պահին մոտեցումներով շատ նման է թվարկվածներից յուրաքանչյուրին:






Դիտումների քանակ 131878


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչո՞ւ է լաչառացել Մակեյանը

Ինչո՞ւ է լաչառացել Մակեյանը

Սեպտեմբերի 3, 2018


«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը դիմել է վարչապետ Փաշինյան Նիկոլին՝ ահազանգելով Քոչարյանի ռևանշիստա...

Ֆորս-մաժորի ծնողները

Ֆորս-մաժորի ծնողները

Մարտի 14, 2018


Ժիրայր Սեֆիլյանի կողմից ձևավորված «Հանուն Հայաստան պետության» ճակատի վերջին հանրահավաքի հերթական ձախողումը եղավ: Այն, ինչ ակնկա...

Խեղկատակության կառավարությունը

Խեղկատակության կառավարությունը

Մարտի 9, 2018


Ընդդիմությունը պատրաստվում է ինչ-որ բան անել, բայց դեռ պատկերացում չունի, թե ինչ: Մի մասն ասում է` ընդվզենք, մի մասը երթեր ու ց...

Փնտրել ու գտել են դավաճանին

Փնտրել ու գտել են դավաճանին

Մարտի 8, 2018


Ընդդիմադիր քաղաքական ուժերի վերջին շրջանի մարտավարության մեջ մի զարմանալի հատկանիշ է նկատվում: Նրանցից յուրաքանչյուրն առանձին պ...

Արմատականները արդեն եղունգ են նայում

Արմատականները արդեն եղունգ են նայում

Դեկտեմբերի 18, 2017


Ամեն ինչ բառերի ու ձևակերպումների մեջ է: Օրինակ, ինչ-որ մեկը լռությունը կամ դադարը կարող է անվանել անգործություն ու պարապությու...

Թղթարարության գերիները և հեղափոխությունը

Թղթարարության գերիները և հեղափոխությունը

Նոյեմբերի 23, 2017


Ակամա մարդու ծիծաղ է գալիս, երբ որևէ տեղ ընթերցում է, թե իբր «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ի աշխատանքային խումբն այս ամբողջ...

Ուզում են սա էլ հարամել

Ուզում են սա էլ հարամել

Նոյեմբերի 10, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ սպասվում էր Ազգային դիմադրության ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը հանդիպումի ԱՄՆ-ից...

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Նոյեմբերի 9, 2017


Հետաքրքրասերներն այսօր մի փոքրիկ ինտրիգի են սպասում: «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում կհանդիպեն կուսակցու...

Նախ դատարկ աթոռները կլցնեն

Նախ դատարկ աթոռները կլցնեն

Հոկտեմբերի 2, 2017


Ժիրայր Սեֆիլյանը ազգային դիմադրության ճակատ ձևավորելու գաղափարի համար հրապարակ էր կանչել 31 «մահապարտի»: Արձագանքել էին 20-ը, ո...

Ամենաշատը աղմկում են մանրերը

Ամենաշատը աղմկում են մանրերը

Հունվարի 12, 2017


Մեծ իրարանցումը, որ քաղաքական դաշտում հարուցել է սպասվող ընտրությունների ուրվականը, արդեն իրավունք է տալիս խոսել որոշ օրինաչափո...

Պետրոս Մակեյանը ուզում է սոսինձ դառնալ

Պետրոս Մակեյանը ուզում է սոսինձ դառնալ

Հոկտեմբերի 20, 2016


«Ժողովրդավարական Հարենիք». ի՞նչ բան է սա: Մի քիչ արխիվ-մարխիվ ենք քչփորում ու պարզվում է, որ անցյալ դարում նման անունով կուսակց...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ