Ազգային խայտառակություն

Դերժավի Արկադը փողով ուզում է մահացածներին վերակենդանացնել

Նոյեմբերի 3, 2017
Դերժավի Արկադը փողով ուզում է մահացածներին վերակենդանացնել

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնն արդեն երկար ժամանակ է, ինչ ձեռք է բերել «դիարանի» համբավ: Այս հաստատության պատերի ներքո մի քանի ծննդկանների ու նորածինների մահվան փաստերը, դրանց շուրջ բարձրացված աղմուկն ու դատական պրոցեսները այնքան ծանր են հարվածել կենտրոնի համբավին ու Դերժավի Արկադի գրպաններին, որ իրավիճակը դարձել է փակուղային: Մարդիկ սկսել են հեռու փախչել «Սլավմեդ»-ից և իրենց կյանքը, առողջությունը, երեխաների ապագան վստահում են այլ բուժհիմնարկների:

 

Այս կացությունից ելք գտնելու համար Արկադի Համբարձումյանը երկար մտածելուց հետո հանգել է այն եզրակացության, որ կորուստները վերադարձնելու միակ միջոցը մնացել է մեկ անգամ ևս մարդկանց մոլորության մեջ գցելը: Իսկ դրա ամենատարածված գործիքը վճարովի գովազդն է: Ինչպես ասում են, փողին մունաթ: Ընդամենը պետք է ցույց տալ այդ փողը, և բոլոր այն լրատվամիջոցները, որոնք երեկ բողոքում էին նրա բժշկական կենտրոնից և թունդ խոսքերով հայհոյում Դերժավի Արկադին, հիմա կսկսեն նրա գովքն անել և «Սլավմեդ»-ի մասին ասել, թե աշխարհում սրա պես ծննդատուն ոչ եղել է, ոչ էլ կլինի:


Արկադի Համբարձումյանն իր սև գործն արել է: Այսօր բազմաթիվ կայքեր ու ԶԼՄ-ներ հրապարակել են բազմաթիվ գեղեցիկ լուսանկարներով և ածականներով լեցուն մի տեքստ, որտեղ բառացիորեն հետևյալն է ասվում. «Սլավմեդ» բժշկական կենտրոնն այսօր շատ կանանց համար դարձել է սիրելի վայր, որտեղ նրանք կարող են բարձրակարգ մասնագետների օգնությամբ հղիության ամբողջ ընթացքն անցկացնել առանց բարդությունների: Ապագա մայրիկներն այստեղ հոգատար վերաբերմունքի շնորհիվ կարողանում են իրենց հարմարավետ ու լավ զգալ»: Այսպիսի հուզիչ նախաբանից հետո գալիս են հեքիաթները, լեգենդներն ու առասպելներն այն մասին, թե ինչ հրաշալի մասնագետներ ու անձնակազմ կա «Սլավմեդ»-ում, որ այնտեղ ամեն ինչ անվճար է, որ ծննդատունը ներդրել է տան մոդելը, այստեղ հղիներն իրենց հիվանդասենյակը դիտարկում են որպես տան շարունակություն: Իսկ հետո հաջորդում է տպավորիչ վիճակագրությունը. «Գործելով 2014 թվականից` ընդամենը 3 տարվա ընթացքում «Սլավմեդի» ծննդատունն արձանագրել է ծննդօգնության բավականին լուրջ ցուցանիշ: Ծննդատան բժիշկները մինչ օրս ծնունդ են տվել շուրջ 2000 երեխայի»,- ասվում է գովազդային հոդվածում:


Իսկ թե քանի երեխա ու մայր է մահացել 2014 թվականից ի վեր, Արկադիի փողերից կուրացած թերթերը այս անգամ դա մոռացել են գրել: Հավանաբար հույս ունեն, որ Դերժավի Արկադն իր փողով կարող է նաև մահացածներին վերակենդանացնել:






Դիտումների քանակ 47576


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արկադի «Սլավմեդը» վշտի մեջ է

Արկադի «Սլավմեդը» վշտի մեջ է

Հուլիսի 2, 2018


«Սլավմեդ» բժշկական կենտրոնը, որն, ինչպես հայտնի է, պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավի Արկադի ընտ...

Հայաստանի բժիշկները վիժեցնում են նախագահի ծրագիրը

Հայաստանի բժիշկները վիժեցնում են նախագահի ծրագիրը

Ապրիլի 4, 2018


Նախագահ Սարգսյանի ծրագիրը, որով նախատեսվում էր 2040թ. ՀՀ բնակչության թվաքանակը դարձնել 4 մլն, կարծես թե խափանվում է: Ամենահետաք...

Դերժավի Արկադը կրծքո՞վ է կերակրելու

Դերժավի Արկադը կրծքո՞վ է կերակրելու

Մարտի 2, 2018


ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ Դերժավի Արկադին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի չարագույժ համբավն այնքան լայն ...

Դերժավի Արկադի մսաղացը խափանվում է

Դերժավի Արկադի մսաղացը խափանվում է

Հունվարի 24, 2018


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին` Դերժավի Արկադին պատկանող, նրա քրոջ կողմից կառավարվող մսաղացի կամ, ինչպես իր...

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Դեկտեմբերի 6, 2017


Խորհրդարանում քննարկվում էր 2018 թվականի պետական բյուջեի նախագծի արդեն լրամշակված տարբերակը, ասել է, թե` նոր նախագծում հաշվի են...

Ի՞նչ է պետք Դերժավի Արկադին

Ի՞նչ է պետք Դերժավի Արկադին

Նոյեմբերի 16, 2017


Օրեր առաջ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Զորհաբյանը տեղեկացրել էր, որ իրենց նիստերից անհար...

Գցող և գցվող Դերժավի Արկադը

Գցող և գցվող Դերժավի Արկադը

Հոկտեմբերի 31, 2017


Դերժավի Արկադ մականունով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը չի սիրում, երբ իրեն «գցում են»: Ավելի ճիշտ, չի սիրում, եր...

Դերժավի Արկադը շարունակում է մարդ սպանել և դատարաններում հաղթել

Դերժավի Արկադը շարունակում է մարդ սպանել և դատարաններում հաղթել

Հոկտեմբերի 27, 2017


Երբ ամիսներ առաջ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում արձանագրվեցին նորածինների և ծննդկանների մահվան դեպքեր, բուժհաստատության սեփականա...

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Սեպտեմբերի 4, 2017


ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խիստ զայրացած է: Նա հայտարարել է, որ հանձնաժողովի ՀՀԿ-ական...

Դերժավի Արկադը նույնիսկ սուտ խոսելիս է ապաշնորհ

Դերժավի Արկադը նույնիսկ սուտ խոսելիս է ապաշնորհ

Հունիսի 22, 2017


Արդեն առիթ ունեցել էինք պատմելու, որ օրերս վաճառակետերում հայտնվել էր ադրբեջաներեն մակնշումով մանկական կեր, և այդ ապրանքի ներմո...

Դերժավի Արկադը` ադրբեջանցիների գործընկեր

Դերժավի Արկադը` ադրբեջանցիների գործընկեր

Հունիսի 20, 2017


Ընդամենը շաբաթներ առաջ էր, երբ աղմկոտ մի պատմություն ծագեց ադրբեջանական խնձորներ ներկրելու առիթով: Գործ հարուցվեց, մեղավորներ գ...

Դերժավի Արկադը, Բոգոն ու Տիմատին

Դերժավի Արկադը, Բոգոն ու Տիմատին

Հունիսի 7, 2017


ԱԺ հանրապետական պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավի Արկադի համար այս տարին շատ ծախսատար է ստացվում: Նախ ահռելի գումարներ ...

Դերժավի Արկադը կոճակ կսեղմի

Դերժավի Արկադը կոճակ կսեղմի

Մայիսի 18, 2017


Փողով կարելի է գնել ամեն ինչ, բացի խելքից: Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավի Արկադը) այս պարզ ճշմա...

Դերժավի Արկադին սնուցման տակ են պահում

Դերժավի Արկադին սնուցման տակ են պահում

Ապրիլի 7, 2017


Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանի մասին շատ հետաքրքիր ու զարմանահրաշ պատմություններ էինք լսել, բայց այս մեկը կարծ...

Դերժավի Արկադը՝ անբարոյական «վազվրատ» անող

Դերժավի Արկադը՝ անբարոյական «վազվրատ» անող

Ապրիլի 6, 2017


«Վազվրատը» հայ իրականության անբաժանելի երևույթներից է։ Հայ ժողովրդի մի մասը պարտք է վերցնում մյուս մասից և սովորաբար չի վերադար...

Դերժավի Արկադը վաղուցվա խայտառակությունն է

Դերժավի Արկադը վաղուցվա խայտառակությունն է

Ապրիլի 5, 2017


Լոռիում խասակցությունների գլխավոր նյութն այն էր, որ Համբարձումյանն այդ բանը արել է առանց ամոթի ու անթաքույց: Սա աջ ու ձախ պարկո...

Դերժավի Արկադը` մեծն Աթիլլայի հետքերով

Դերժավի Արկադը` մեծն Աթիլլայի հետքերով

Մարտի 25, 2017


Հայաստանի գրեթե բոլոր մարզերում սպասվում է ընտրական թեժ պայքար: Լոռու մարզը ևս բացառություն չի կազմում, թեև այստեղ նախընտրական ...

Դերժավի Արկադի գերձայնային կյանքը

Դերժավի Արկադի գերձայնային կյանքը

Մարտի 24, 2017


Լոռիում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադին) փաստերն աղավաղելու մեծ վարպետ է: Նրա այդ հ...

Դերժավի Արկադը ողորմություն է հավաքել

Դերժավի Արկադը ողորմություն է հավաքել

Մարտի 22, 2017


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արկադի Համբարձումյ...

«Երկիր ծիրանի», հաջորդները կլինեն «Երկիր սնիկերսի» և «Երկիր բանանի»

«Երկիր ծիրանի», հաջորդները կլինեն «Երկիր սնիկերսի» և «Երկիր բանանի»

Մարտի 15, 2017


Զարուհի Փոստանջյանը կուսակցություն է բացում: Բնական է, նա չէր կարող նորմալ անուն ընտրել, և կուսակցությունը կոչվելու է «Երկիր ծի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գագասիկը Զավենիչն է
Հոկտեմբերի 22, 2018


Գագասիկը Զավենիչն է

Գագասիկը Զավենիչն է
Հոկտեմբերի 22, 2018


Գագասիկը Զավենիչն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ