Սովորական խայտառակություն

ԲՀԿ-ն լվանում է ձեռքերը

Նոյեմբերի 2, 2017
ԲՀԿ-ն լվանում է ձեռքերը

Այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի ՏԻՄ ընտրություններից ընդամենը երեք օր առաջ ԲՀԿ թեկնածուն՝ Կարեն Համբարձումյանը, ինքնաբացարկ է հայտնել: Այս տեղեկությունն ԱԺ-ում լրագրողներին հայտնեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Իսկ սա նշանակում է, որ քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի միայն գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արթուր Սարգսյանը: Բայց սա նաև նշանակում է ուրիշ մի բան, ինչն իրոք արժանի է ուշադրության:

 

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 5-ի ընտրություններին Հայաստանի քաղաքական ուժերից շատ քչերն էին մասնակցության հայտ ներկայացրել: Տասնյակ համայնքներում ՀՀԿ-ական թեկնածուները կամ մրցակիցներ չունեն, կամ ձայների համար պայքարելու են մեկ այլ ՀՀԿ-ականի հետ: Եվ Սիսիանը այն բացառիկներից էր, որտեղ դեռ կարելի էր ակնկալել թեժ պայքար: Ընդ որում, ԲՀԿ-ն մինչ այդ ինքն էր խոստանում, որ գնալու է մինչև վերջ ու նույնիսկ հասցրեց մի փոքրիկ սկանդալ հրահրել` կապված Սիսիանի քաղաքապետի ծննդյան օրվա հոլովակի հետ: Հիշյալ դեպքի մասին խոսեցին ԱԺ-ում` Արթուր Սարգսյանի նկարով շապիկների ցուցադրումը որակելով իբրև «մասկի-շոու»:


Դրանից զատ, «Ծառուկյան» խմբակցության մի շարք պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյանի և ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի գլխավորությամբ, մի քանի օրով եղել էին Սիսիանում՝ սատարելու համայնքապետի իրենց թեկնածուին: Խոսվում էր, որ ընտրության նախօրեին անձամբ Գագիկ Ծառուկյանն է այնտեղ մեկնելու և հանդիպելու ընտրողների հետ: Տարվում էր ակտիվ ու բուռն նախապատրաստական աշխատանք, և հանկարծ այսօր հայտնի է դառնում, որ այդ ամենն իզուր է: Ոչ մի պայքար ու մրցակցություն էլ չի լինելու, ԲՀԿ-ն լքում է ընտրական դաշտը:


Սա արդեն սոսկ մի թեկնածուի ինքնաբացարկի հարց չէ: Սա քաղաքական նահանջի արձանագրման հայտ է, երբ մի կողմ են քաշվում նաև կենսունակ, ռեսուրսներ ունեցող ուժերը` դաշտը թողնելով ազատ տնօրինման, ինչն իր հերթին վկայությունն է այն բանի, որ իշխանությունը մենաշնորհվում է նաև տեղերում: Սակայն ՀՀԿ-ն ոչ թե նվաճում է տարածքները ուժով կամ անհավասար պայքարով, այլ ընդամենը վերցնում է այն, ինչը մյուսները մի կողմ են նետել: Ու եթե վաղը նշված կուսակցություններից ու դաշինքներից որևէ մեկը դժգոհի, թե իրենց գործողությունների հնարավորությունները սահմանափակված են, նրանց կարելի է հիշեցնել նոյեմբերի 5-ը և այն մասին, թե ինչպես լվացին ձեռքերը և վերածվեցին պասիվ դիտորդների:






Դիտումների քանակ 42597


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԲՀԿ ապագա ցուցակում Ուրիխանյանին կփոխարինի իոաննիսյանը

ԲՀԿ ապագա ցուցակում Ուրիխանյանին կփոխարինի իոաննիսյանը

Հոկտեմբերի 1, 2018


Մի խայտառակություն կա Հայաստանում` դանիել իոաննիսյան: Սա Փաշինյան Նիկոլի սիրած կադրերից է, այժմ համակարգում է Ընտրական օրենսգրք...

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Հուլիսի 31, 2018


Այսօր լուր տարածվեց այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքում կրկին արտակարգ դեպք է արձանագրվել, ինչի արդյունքում այդ խմբակցության պա...

Էդոյին «քաղաքականով» են տարել

Էդոյին «քաղաքականով» են տարել

Հուլիսի 25, 2018


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը մարդ է ծեծել: Նրան բռնել են: ԲՀԿ-ն ուզում է Էդոյին ազատել, չի ստաց...

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Հուլիսի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միանգամից մի քանի քաղաքական ուժեր ակտիվացան և հայտարարեցին ընտրությանը մասն...

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Հուլիսի 4, 2018


Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Եվ որպեսզի առաջինը լինելու ...

Նորաձևության սիրահարները

Նորաձևության սիրահարները

Հունիսի 26, 2018


Այն, որ «Ծառուկյան» դաշինքում երկրորդ շնչառություն է բացվել, դա փաստ է: Այս օրերին դաշինքի ներկայացուցիչները իրենց զգում են իրա...

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Հունիսի 21, 2018


Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարա...

Շատ ախմախ հարց ստացվեց

Շատ ախմախ հարց ստացվեց

Հունիսի 19, 2018


Այսօր, երբ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փո...

Խռովածի խաթրն ինչպե՞ս առնեն

Խռովածի խաթրն ինչպե՞ս առնեն

Հունիսի 8, 2018


Այսօր անսպասելի լուր ստացվեց «Ծառուկյան» դաշինքից: Պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում է...

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

Մայիսի 31, 2018


Շատ հետաքրքիր պահվածք է որդեգրել նոր կառավարության մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նա ուզում է իշխանության կազմ...

ԲՀԿ-ում հայրենադարձություն է սպասվում

ԲՀԿ-ում հայրենադարձություն է սպասվում

Մայիսի 29, 2018


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության աննախադեպ ակտիվացումը որևէ հեղափոխական բնույթ չունի: Կարելի է ընդամենը ասել, որ Նիկոլի նախաձե...

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

Մայիսի 22, 2018


ԱԱԾ նորանշանակ պետի այն հայտարարությունը, որ շուտով աղմկոտ բացահայտումներ են լինելու, և առնվազն 350 ապօրինի հարստացած անձանց ան...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Մայիսի 2, 2018


Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 2-ին նախատեսված էին հերթական նիստերը, սակայն նիստը չսկսվեց քվորում չլինելու պատճառով: ...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Ապրիլի 23, 2018


Դարի սենսացիան` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը: Սե...

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ապրիլի 22, 2018


Իրավիճակը ծայրահեղ լարված է: Պայթյունը գրեթե անխուսափելի է, և հիմա բոլոր մտահոգ քաղաքացիները, գործիչները, հանրային դեմքերը ջանո...

Դա ինչ բան է` խղճի մտոք

Դա ինչ բան է` խղճի մտոք

Ապրիլի 17, 2018


ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախա...

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ապրիլի 16, 2018


Այսօր մի քանի անգամ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ազգային ժողովի պատգամավորների գտնվելու վայրը շարունակում է մնալ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ