Սովորական խայտառակություն

Վարդան Հարությունյանն ինչո՞ւ է բարկանում

Նոյեմբերի 1, 2017
Վարդան Հարությունյանն ինչո՞ւ է բարկանում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հանդարտ ու անխռով է, քանի դեռ հարցն իրեն չի առնչվում: Բայց եթե որևէ մեկը փորձ անի ներխուժել մասնավոր տարածք, Հարությունյանն սկսում է վրդովվել ու ասել բաներ, որոնք նա պիտի չասեր գոնե ի պաշտոնե: Այս անգամ էլ նույնը կրկնվեց, երբ հետաքրքրվեցին, թե այդ ինչպես է պատահում, որ ինտենսիվ այգիներ հիմնել պատրաստվող Հարությունյանի որդիների ընկերությանը կառավարությունն ազատում է ներկրվող ապրանքների մաքսատուրքից, նաև երեք տարով հետաձգում է սահմանին գանձվելիք ավելացված արժեքի հարկի վճարումը, իսկ ահա ուրիշ հողագործներ սրա մասին միայն երազել կարող էին: ՊԵԿ նախագահը բառացիորեն հետևյալը պատասխանեց. «Էլ էս երկրում ներդրում չենք անի... Իմ որդիները ջերմոց կամ այգի են կառուցում: Պիտի չկառուցե՞ն: Էդ երկրում ապրելու իրավունք չունե՞ն»:

 

Թող ապրեն, որքան ցանկանում են, թող ապրեն նաև նրանց որդիներն ու թոռները, բայց ոչ «էս երկրում», որովհետև «էս երկրի» իսկական բնակիչն իր երկրի մասին նման ձևով չի արտահայտվում: Այդպես կարող է օտարը ասել: Եվ հենց այդ օտարի հոգեբանությանն էլ գալիս են միախառնվելու այն խորին հավատն ու համոզմունքը, որ իր որդիները անքննելիորեն պիտի լինեն արտոնյալ դաշտում, որովհետև այլ կերպ պարզապես լինել չի կարող, ու միայն այդ պարզագույն ճշմարտությունը չհասկացողներն են, որ ՊԵԿ նախագահին նման դավադիր հարցեր են տալիս: Ի վերջո, արտոնություններն ու առանձնաշնորհները հենց դրա համար էլ գոյություն ունեն: Վերցրեք ու թերթեք վերջին մի քանի տարիներին կառավարության շնորհած արտոնությունների ցանկը: Մի՞թե այնտեղ կգտնեք որևէ սովորական մահկանացուի անուն: Ո՞վ են նրանք, որ արժանի լինեն նման վերաբերմունքի: Եվ ինչպե՞ս պիտի մարդավայել կյանքով ապրեն ՊԵԿ նախագահի ու մյուս ազնվականների զավակները, եթե ամեն հողեղեն հավասար իրավունքներով ու մենաշնորհներով օժտվի: Այնպես որ, Վարդան Հարությունյանի զայրույթն ու վիրավորանքը հիմնավոր են: Նրա փոխարեն ցանկացած մեկն էլ այդպես կարձագանքեր:

 






Դիտումների քանակ 25795


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սերը և սեքսը որպես Նոր Հայաստանի կադրային փաստարկ

Սերը և սեքսը որպես Նոր Հայաստանի կադրային փաստարկ

Սեպտեմբերի 9, 2018


Նոր Հայաստանում գրեթե վերացրել են խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոնների նշանակելը: Այժմ այլ սկզբունք է գործում` պաշտոններ բ...

Վայ, կներեք, սխալվել էի

Վայ, կներեք, սխալվել էի

Հուլիսի 19, 2018


Շատերն են հիշում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի վերջին հայտարարություններից մեկը, որտեղ նա հրապարակել էր ստուգվող գազալցակայանների ...

ՊԵԿ-ը գազ է բաց թողնում

ՊԵԿ-ը գազ է բաց թողնում

Հուլիսի 16, 2018


Նոր իշխանությունների ամենասիրած զբաղմունքը դարձել է ջուր չմտած բոբիկանալը: Որևէ բացահայտում, ձերբակալություն, խուզարկություն, ս...

Վենդետան սկսված է. ԱԱԾ-ն պատվեր է կատարում

Վենդետան սկսված է. ԱԱԾ-ն պատվեր է կատարում

Մայիսի 26, 2018


ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, որ հեղափոխական հանրությանը խոստացել էր ցնցել նորանոր ու աղմկահարույց բացահայտումներով, ...

ՊԵԿ նախագահը կլսի Բիսմարկին

ՊԵԿ նախագահը կլսի Բիսմարկին

Մայիսի 17, 2018


Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել է Վարդան Հարությունյանը՝ ...

Խոչընդոտելու տարբեր ընկալումները

Խոչընդոտելու տարբեր ընկալումները

Հունվարի 11, 2018


Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է 2017 ...

Գասպարին էլի պառկեց: Իսկ ՊԵԿ-ը կպառկի՞

Գասպարին էլի պառկեց: Իսկ ՊԵԿ-ը կպառկի՞

Դեկտեմբերի 26, 2017


Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Հայաստանի նորագույն պատմության մեջ կմնա որպես ամենաշատը պառկած ցուցարար: Որտեղ ասես ու ի...

Որտե՞ղ է ՊԵԿ-ը թաքցնում իր թակարդը

Որտե՞ղ է ՊԵԿ-ը թաքցնում իր թակարդը

Դեկտեմբերի 12, 2017


Վերջին օրերին մամուլում շատ գրվեց այն մասին, որ Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքային նշանի նկատմամբ...

Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտել

Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտել

Դեկտեմբերի 9, 2017


ԵՏՄ-ին անդամակցելիս մեզ կերակրեցին խոստումներով այն մասին, որ ոչ միայն մեր արտադրողների համար բացվում է բազմամիլիոնանոց շուկան,...

ՊԵԿ, դու հրաշքներ ես արարում

ՊԵԿ, դու հրաշքներ ես արարում

Դեկտեմբերի 2, 2017


Հայաստանում ամենաանհասկանալի բաները ցուցանիշներն են: Երբեք գլխի չես ընկնի, թե դրանք որտեղից հայտնվեցին, և ինչպես է լինում, որ ա...

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Նոյեմբերի 29, 2017


Գագիկ Ծառուկյան - ՊԵԿ հակամարտության ֆոնին, երբ սրված հարաբերությունների թիկունքում գծագրվում է վարչապետ Կարեն Կարապետյանի կերպ...

Հայհոյեց, բայց չհերքեց

Հայհոյեց, բայց չհերքեց

Նոյեմբերի 27, 2017


Ծառուկյան-ՊԵԿ հակամարտությունը կարծես թե ոչ միայն հանդարտվելու միտումներ չունի, այլև նոր հարթակներ ու գործող անձեր է ներգրավում...

ՊԵԿ-ը Նոր տարին հարամ է անում

ՊԵԿ-ը Նոր տարին հարամ է անում

Նոյեմբերի 25, 2017


Վրաստանի հետ մեր երկրի սահմանային մաքսակետում վերջին շրջանում շատ տարօրինակ բաներ են կատարվում: Ինչ-որ մեկը սահմանապահի պարանոց...

Ճիշտ է ասում, բայց ամբողջը չի ասում

Ճիշտ է ասում, բայց ամբողջը չի ասում

Նոյեմբերի 24, 2017


Իր պաշտոնի ստանձնման օրից ի վեր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երբևէ այնպիսի ուժգին գրոհի չէր ենթարկվել, ինչպես դա եղավ «Առի...

Ժամերը չհամընկան

Ժամերը չհամընկան

Նոյեմբերի 11, 2017


Վերջին շրջանում շատերն են ահազանգում այն մասին, որ Պետեկամուտների կոմիտեի գործողությունները հետզհետե նմանվում են ռեկետի: Հարկահ...

ՊԵԿ նոր պատժամիջոցը` վրաերթ

ՊԵԿ նոր պատժամիջոցը` վրաերթ

Նոյեմբերի 10, 2017


Արդեն տևական ժամանակ է, ինչ «Առինջ մոլում» տիրում է լարված իրավիճակ, իսկ պատճառը՝ մոլի նկատմամբ ՊԵԿ թիրախավորված գործելաոճն է։ ...

Քաղաքական պայքարի մեթոդները

Քաղաքական պայքարի մեթոդները

Հոկտեմբերի 26, 2017


Գրեթե անհնար մի բան է Հայաստանում խոսել քաղաքական պայքարի մեթոդների մասին` առանց հաշվի առնելու դրանց ծնող պատճառները, որովհետև ...

ՊԵԿ-ը առաձգական կառույց է

ՊԵԿ-ը առաձգական կառույց է

Հունիսի 27, 2017


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, որը վերջին շրջանում սովորություն է դարձրել մեկը մյուսի հետևից հաղթակ...

ՊԵԿ դիմակահանդեսը

ՊԵԿ դիմակահանդեսը

Հունիսի 15, 2017


Ընդամենը երեկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել՝ անդրադառնալ...

Ոչ միայն խնձոր

Ոչ միայն խնձոր

Մայիսի 2, 2017


Երկարատև ու համառ աղմուկ-աղաղակից հետո վերջապես Պետական եկամուտների կոմիտեն որոշեց քնից արթնանալ և պարզել, թե այդ ինչպե՞ս, ինչ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ