Տիեզերական խայտառակություն

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Հոկտեմբերի 27, 2017
Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Քոչար Օսկանյան

 

Վերջին օրերին հայրենի մամուլում նյութեր են հրապարակվում, որոնց մեջ գրեթե բացեիբաց հայտարարվում է այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանն է կազմակերպել 1999թ. հոկտեմբերի 27-ի սպանդը: Ձեռքի հետ էլ մի քիչ ակնարկում են, թե Սերժ Սարգսյանն էլ, Քոչարյանից բացի, հոկտեմբերի 27-ի շահառուներից է: Բանն այն է, որ այսպիսի բաներ գրում են նրանք, ովքեր միշտ դեմ են եղել Քոչարյանին, որոնց համար նա եղել է մշտական թիրախ: Իսկ հիմա ասում են, թե հենց Քոչարյանն է կազմակերպել «սպարապետ Վազգենի» ու «շինարար Կարենի» սպանությունը: Ինչպե՞ս հասկանանք սա: Մի՞թե Քոչարյանն այժմ դրական կերպար է 1in.am-ի համար: Այս առիթով մի քանի նկատառում հայտնենք:


Հոկտեմբերի 27-ը ձևով քրեորեն պատժելի արարք էր, բովանդակությամբ` ազգային փրկություն: Փրկվեց Մեղրին, որը «սպարապետին» Ամերիկայում պարտադրել էին փոխանակել` ըստ Փոլ Գոբլի հայտնի պլանի (հիշեցնենք, որ հենց այդ օրը պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոթը Հայաստանում հողերի «կադաստրային» աշխատանքներ էր կատարում): Ընդ որում` «սպարապետը» դա անելու էր հենց Քոչարյանի ձեռամբ, այսինքն` նրա նախագահական ստորագրությամբ, հետո կասեր, թե` ես ի՞նչ անեմ, նախագահը ստորագրեց-տվեց, դե եկեք հիմա էլ սրան գործից հանենք, ոնց որ վարվեցինք Լևոնի հետ (մեր մեջ ասած, Քոչարյանի համար Ղարաբաղն անհամեմատ ավելի թանկ էր, այնպես որ՝ Ղարաբաղի դիմաց նա մի քանի հատ Մեղրի էլ կտար): Դատավարության ընթացքում Նաիրի Հունանյանը բազմիցս հայտարարել էր, որ ահաբեկչության հիմնական դրդապատճառը հենց Մեղրիի փրկությունն է եղել: Բայց ո՞ւմ էր դա հետաքրքիր լսել: Հետո արդեն, ամիսներ կամ տարիներ անց, ամերիկացիները հասկացան, որ չի կարելի հայերին նման նախագծեր պարտադրել: Այսինքն` հնարավոր է պարտադրել Հայաստանի ղեկավարներին ստորագրել ամեն ինչ, բայց դրա իրագործումը չի կայանա, քանզի, ինչպես հասկացան Քլինթոնի և Բուշի վարչակազմերում, ամեն մի «սպարապետ» Վազգենի դիմաց Հայաստանում կգտնվի առնվազն մեկ հատ Նաիրի Հունանյան: Բացի այդ, Ռուսաստանն այդ ժամանակ արդեն Վլադիմիր Պուտինի ձեռքում էր, այդ երկիրը վերջապես սկսեց վերադառնալ ազգային արտաքին քաղաքականության գիրկը, և Ռուսաստանն ուղղակի թույլ չէր տա Գոբլի պլանի կամ նմանատիպ մի այլ խայտառակության իրագործումը, քանզի դա իր շահերից երբեք չէր բխի: Մի խոսքով, «սպարապետը» վերացվեց, ամերիկացիներն իրականությունը հասկացան, Ռուսաստանը հզորացավ, արդյունքում` Մեղրին Հայաստանին մնաց, իսկ երկու թյուրքական պետությունների միջև Հայաստանի համար այդքան կործանարար միջանցքը չստեղծվեց:


Գոբլի պլանի մանրամասներն ու բոլոր ապացույցները («սպարապետի» քավորության մասով) գաղտնիք չեն, դրանք կարելի է ստանալ Ամերիկայից` Ինֆորմացիայի ազատության մասին օրենքի հիման վրա (Information Freedom Act): Այդ օրենքը նախատեսում է, որ ամերիկյան յուրաքանչյուր լրատվամիջոց կամ հետազոտական կազմակերպություն իրավունք ունի դիմել ամերիկյան իշխանության յուրաքանչյուր ատյան և պահանջել յուրաքանչյուր իրադարձության (մասնավորապես` բանակցությունների) վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն, ընդհուպ դրա սղագրությունը, եթե տվյալ դեպքից անցել է 15 տարի և տեղեկությունը ամերիկյան պետական գաղտնիք չի պարունակում: 1999-ից արդեն 18 տարի է անցել, իսկ մեր Մեղրու ճակատագիրն էլ, ըստ ամերիկյան քաղաքագետ Գոբլի նախագծի, չի կարող ամերիկյան պետական գաղտնիք համարվել: Այնպես որ, եթե մեկն ուզում է «սպարապետի» հիշատակը պղծել և Նաիրի Հունանյանին հերոսացնել, ապա պիտի պատրաստ լինի մի 40-50 հազար դոլարի ծախս տեսնել, կապվել ինչ-որ մի ամերիկյան փաստաբանական կամ լրատվական կազմակերպության հետ և նրան պատվիրել ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի` 1999-ի սեպտեմբերին ԱՄՆ կատարած այցի բոլոր փաստաթղթերը: Հետո դրանք ազգովի կկարդանք, հետևություններ կանենք, Եռաբլուր կգնանք ու...


Դե, Մեղրիից զատ, փրկվեցինք նաև մենք բոլորս` ողջ Հայաստանը: Եթե չկայանար հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, այսօր ընդդիմությունը չէր ընկնի Սերժ Սարգսյանի հետևից, քանզի չէին լինի ոչ ընդդիմություն, ոչ էլ Սերժ Սարգսյան. կլիներ Հայաստանի Սուլթանություն` սուլթան Վազգենի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետության փոխարեն: Այսքանը...


Հետգրություն


Քանի որ հայերը երբեք չեն փոխվի, երբեք չեն դավաճանի իրենց էությանը, «սպարապետ» Վազգենը, հավանաբար, միշտ իրենց համար կմնա պաշտոնական սրբություն, ինչպեսև անցած դարասկզբի այլ կործանիչները, որոնց հետնորդներն այժմ վեր են ընկած ՀՀ պառլամենտում ու կառավարությունում, լափում են ազգային բարիքն ու քայքայում ազգային նյարդերը: Բայց ինչո՞ւ: Դե, որովհետև ամոթ է... Բա Դրոյին, Վրացյանին կամ Վազգենին ո՞նց բան ասես (հիշո՞ւմ եք, 1999-ի հոկտեմբերի վերջին օրերին հայերը ոնց էին մեկը մյուսին գաղտնի աչքալուսանք տալիս, գաղտնի քեֆեր անում, հատկապես` իշխանական վերնախավում...):

 






Դիտումների քանակ 204683


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Հոկտեմբերի 31, 2017


Հոկտեմբերի 27-ին մենք նյութ էինք հրապարակել, որտեղ գրել էինք, թե ինչպես փրկվեց Մեղրին շնորհիվ այդ ահաբեկչության: Խոսքը Փոլ Գոբլ...

Նույն թեմայով

Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել է 20 տարի անց

Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել է 20 տարի անց

Հոկտեմբերի 28, 2019


Հոկտեմբերի 27-ի հերթական տարեդարձը (տարելիցը, ով ոնց կուզի) նոր հիստերիա առաջացրեց Հայաստանում: Բոլորը միաձայն պահանջում են քրե...

Սարգսյան Վազգենի ու Դեմիրճյան Կարենի գերեզմանները կդառնան համազգային թքավայրե՞ր

Սարգսյան Վազգենի ու Դեմիրճյան Կարենի գերեզմանները կդառնան համազգային թքավայրե՞ր

Հոկտեմբերի 26, 2019


Հայ քաղաքական մտքի միանգամից երկու տիտան հայտարարում է, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի: Դրանցից մեկը Սարգսյան Արամն ...

Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազատվելուց

Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազատվելուց

Հոկտեմբերի 25, 2019


Դեմիրճյան Կարենի այրին իմացել է, որ Նաիրի Հունանյանը վաղածամկետ ազատման դիմում է գրել, զայրացել և դիմել է Փաշինյան Նիկոլին: «Մե...

բաբաջանյան արմանը ծանոթ է հոկտեմբերի 27-ի իսկական մոտիվներին ու կազմակերպիչներին

բաբաջանյան արմանը ծանոթ է հոկտեմբերի 27-ի իսկական մոտիվներին ու կազմակերպիչներին

Հոկտեմբերի 21, 2019


Հոկտեմբերի 27-ից շաբաթներ առաջ միասեռական, «գործ տվող» (նաև մոր վրա), դրամաշորթ և բարոյականության հետ որևէ ընդհանուր բան չունեց...

Փաշինյան Նիկոլի լևոնական ժառանգության գենետիկ հատկությունների կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի լևոնական ժառանգության գենետիկ հատկությունների կապակցությամբ

Հոկտեմբերի 2, 2019


Փաշինյան Նիկոլը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա նրանով, որ նրան հաջողվեց մի թիմում հավաքել աշխարհի ամենայուրահատուկ անձանց, որ...

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Մարտի 25, 2019


Սպարապետ Վազգենի «շեստյորկա» Շիրխանյան Վահանի բաց նամակը Ռոբերտ Քոչարյանին աղմուկ առաջացրեց երկրում, այն մեկնաբանում են, քննարկ...

Շարունակում ենք կարդալ Շիրխանյան Վահանի նամակը Քոչարյանին

Շարունակում ենք կարդալ Շիրխանյան Վահանի նամակը Քոչարյանին

Մարտի 21, 2019


Փոլ Գոբլի՝ Մեղրիի փոխանակման ծրագրին: Վաշինգտոնում գիտեին, որ Հայաստանում ռեալ իշխանությունը Սարգսյանինն է, և ԱՄՆ փոխնախագահ Գո...

Շիրխանյան Վահանը նամակ է գրում

Շիրխանյան Վահանը նամակ է գրում

Մարտի 20, 2019


ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Շիրխանյան Վահանը Սարգսյան Վազգենի ամենաազդեցիկ մարդկանցից էր, նրա աջ ձեռքերից, նորագույն պատ...

Սպարապետի 60-ամյակի կապակցությամբ

Սպարապետի 60-ամյակի կապակցությամբ

Մարտի 5, 2019


60 տարի առաջ այս օրը ծնվեց մի խայտառակություն, որին բախտ վիճակվեց դառնալ Հայաստանի նորագույն պատմության վճռորոշ դեմքերից մեկը։ ...

Ուշադրություն, խոսում և գողական է գնում սպարապետի եղբայրը

Ուշադրություն, խոսում և գողական է գնում սպարապետի եղբայրը

Հոկտեմբերի 27, 2018


Այսօր հոկտեմբերի 27-ն է: Շատերի համար սա տոն է, որը չեն տոնում, ոմանց համար սա ողբի օր է, որն արդեն 19 տարի փորձում են ողջ ազգի...

Երբ Վազգենի եվնուխը դառնում է Նիկոլի մունետիկ…

Երբ Վազգենի եվնուխը դառնում է Նիկոլի մունետիկ…

Սեպտեմբերի 26, 2018


Հարցազրույց է տվել ՀՀ նորագույն պատմության ամենավնասակար դեմքերից մեկը, Վազգեն Սարգսյանի աջ ձեռքը` Վահան Շիրխանյանը: Ընդհանրապե...

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Հուլիսի 13, 2018


Բազմաթիվ քաղաքացիներ խիստ տպավորված էին այն բանից, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասավ մինչև Մեղրիի մաքսակետ, բոլորին շարք...

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Հոկտեմբերի 31, 2017


Հոկտեմբերի 27-ին մենք նյութ էինք հրապարակել, որտեղ գրել էինք, թե ինչպես փրկվեց Մեղրին շնորհիվ այդ ահաբեկչության: Խոսքը Փոլ Գոբլ...

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Հոկտեմբերի 18, 2017


Ազգային ժողովի «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը, ինչպես նաև դաշինքի այլ անդամներ, այն կարծիքին են, որ Սերժ Սարգսյանը ...

Հաց բերողին ուզում են պղծել նրան «հարգող կողմնակիցները»

Հաց բերողին ուզում են պղծել նրան «հարգող կողմնակիցները»

Մարտի 18, 2017


Ցանկացած պանթեոն այն տեղն է, որտեղ հանգրվանում են նույն կարգի անհատներ: Նույն կարգ ասելով նկատի ունենք նաև նրանց հանրային ընկալ...

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5, 2017


Այսօր մարտի 5-ն է, տխուր օր բոլոր առումներով: Մեկնարկում է ընտրական քարոզարշավը, որը շատ թանկ կնստի մեր ժողովրդի նյարդային համա...

Երբ խախտում են պատվիրանը

Երբ խախտում են պատվիրանը

Հոկտեմբերի 26, 2016


Դարձյալ «Հոկտեմբերի 27», և դարձյալ այդ իրադարձության գլխավոր հերոս Վազգեն Սարգսյանի «հրեշտակային-հրեշավոր» կերպարն է առաջնադիրք...

Մարտի 5-ի մեղքը ո՞րն է

Մարտի 5-ի մեղքը ո՞րն է

Մարտի 5, 2016


Մարտի 5-ը լավ օր չէ մարդկության համար: Այսպես, հենց այս օրը Եվրոպայում հայտնվեց ծխախոտը. 1558 թվականին Իսպանիայի Ֆիլիպ II թագավ...

Երբ ողբում են Ծաղիկն ու Սասունը...

Երբ ողբում են Ծաղիկն ու Սասունը...

Հոկտեմբերի 28, 2015


Եվ երբ տեսնում ես սասունա-ծաղիկատիպ «կռված տղերքին», ակամա ցանկանում ես Վազգենի երկրորդ գալուստը: Եվ իսկապես, զգում ես նրա կարի...

Զուրաբյան Լյովիկը գիտի Հոկտեմբերի 27-ի գաղտնիքը

Զուրաբյան Լյովիկը գիտի Հոկտեմբերի 27-ի գաղտնիքը

Հոկտեմբերի 27, 2015


Հոկտեմբերի 27-ին ամեն ոք իր պարտքն է համարում խոսել անմեղ զոհերի, հանցանքի չբացահայտվելու, Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը