Ազգային խայտառակություն

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017
Վիգեն Սարգսյանի պարտությունը

Օսկան Քոչարյան

 

Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտողություններ ճաշակելուց հետո այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդարան եկավ օպոնենտներին գլխովին ջախջախելու լուրջ մտադրությամբ և ամբիոն բարձրանալուն պես միանգամից հակագրոհի անցավ: Հատկապես «Ելք» դաշինքը ներկայացնող պատգամավորների հասցեին նա ասաց. «Ես միայն փառք եմ տալիս Աստծուն, որ այդ աշխարհընկալմամբ դուք փոքրամասնություն եք և ոչ մեծամասնություն այս խորհրդարանում»:


Այնուհետև Սարգսյանը սկսեց մեկ առ մեկ վերհիշել այն բոլոր ելույթները, որոնք դեմ էին իր ներկայացրած նախագծին ու պատասխանել դրանց հեղինակներին: Օրինակ, Նիկոլ Փաշինյանին բաժին հասավ այսպիսի արձագանքը. «Հետախուզման մեջ գտնվողների զգալի մասը սպասում են, 27 տարեկանը լրանա և ընդունված օրենքի ուժով բերեն թուլափայը գցեն բանակին՝ համարելով, որ իրենց պարտքը կատարել են: Ընկել եք հոգևոր ճեմարանների 18 սաների հետևից, կարծես այս երկրում առաքելական եկեղեցուց ու նրա սպասավորներից ավելի առաջամարտիկ է եղել»:


Էդմոն Մարուքյանն էլ իր բաժինը ստացավ, երբ նախարարը նրան դիմելով` ասաց. «Անընդհատ իմ կոմֆորտից էր հարցնում, Կորյուն Նահապետյանի կոմֆորտից էր հարցնում, թե արդյոք կոմֆո՞րտ ենք մեզ զգում այս ամբիոնի մոտ, իրեն էլ ես կուզեի հարցնեի մի երկու բան: Դուք ի՞նչ խղճով եք ստացել ՊՆ պատվոգիր՝ մի օր զորամասում չծառայելուց հետո, ձեր ո՞ր արածի համար ԶՈՒ-ի ու բանակի, որ հիմա էլ ինչ-որ մեկին այս ամբիոնից մեղադրում եք դիսկոմֆորտի մեջ: Ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել, որ ինքը ո՞նց է եղել, որ զինծառայության հետ բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիների ընթացքում, այդ ժամանակ հեռահար կրթություն չկար: Եթե նա ստացել է արտոնություն, որ կարողացել է հեռակա կարգով սովորել, ուզում եմ հարցնել՝ էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով է ստացել: Եթե ֆորմալ չի եղել, եթե երկուսն էլ իրական է արել, ինչո՞ւ է կարծում, որ ինքը կարողացել է դա անի, իսկ այսօրվա սովորող ուսանողը չի կարող դա անել, վերին արտի ցորե՞ն է»:


Վիգեն Սարգսյանն էլի շատ բաներ ասաց, նույնիսկ հասցրեց լրագրողներին անպատկառ անվանել և վերջում էլ հիշեցրեց, որ ինքը կոռեկտ է, բայց դա չպետք է շփոթել միամտության հետ ու այդքանով ավարտեց իր պատմական ելույթը: Ավարտեց` դեմքին հաղթական ժպիտը, և կոռեկտ ու ոչ միամիտ նախարարն այդպես էլ մինչև վերջ չհասկացավ, որ նման ելույթը ոչ մի հաղթականություն ունենալ չէր կարող: Դա Վիգեն Սարգսյանի մեծագույն պարտությունն էր:


Օրենքի նախագծի դրույթներ վիճարկող գործիչը պարտավոր է հիմնավորել իր ներկայացևած փաստաթղթի յուրաքանչյուր դրույթ և դա պիտի անի մասնագիտորեն, այլ ոչ թե ընդդիմախոսների հասցեին դոսիեներ քրքրելու ու դրանք ամբիոնից նրանց երեսներին ճպպացնելու գնով: Ո՞վ չգիտի, թե ինչ է Մարուքյանը, այն է` գրանտակեր, կեղծարար, ապօրինի տեղեկանքներով պատգամավոր դարձած մի աֆերիստ (իբր արևմտամետ): Ո՞վ չգիտի, թե ինչ է Սասուն Միքայելյանը, ինչպիսի բարոյական զանցանքներ կան նրա վրա: Իսկ եթե ՊՆ ղեկավարին մնացել էր միայն այդ հաղթաթուղթը, ուրեմն, նրա նախագիծը բանի պետք չէ, իսկ ինքն էլ անընդունակ է տեսական բանավեճեր վարելու տարրական ընդունակությունից: Այսօր նախարարը փառք է տալիս Աստծուն, որ ընդդիմությունը փոքրաթիվ է: Իսկ Աստված ինչպե՞ս է օգնելու Վիգեն Սարգսյանին այն ժամանակ, երբ ընդդիմությունը մեծաքանակ դառնա:






Դիտումների քանակ 46840


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մարուքյան - միքայելյան. կենացները թանկանում են

Մարուքյան - միքայելյան. կենացները թանկանում են

Մայիսի 11, 2020


Ինչպես հայտնի է, միքայելյան սասունն ու Մարուքյան Էդմոնը մայիսի 8-ին, Մեծ Հաղթանակի նախաշեմին, գողական գնացին Ազգային ժողովում: ...

Քարե Փաշինյան Նիկոլը

Քարե Փաշինյան Նիկոլը

Մայիսի 8, 2020


Փաշինյան Նիկոլն այսօրվա իր խմբակցության գողականի ակցիան http://www.shame.am/news/view/68244.html կապեց ապօրինի գույքի բռնագանձմ...

Գողական է գնում Փաշինյան Նիկոլի խմբակցությունը

Գողական է գնում Փաշինյան Նիկոլի խմբակցությունը

Մայիսի 8, 2020


Վիկտոր Դալլաքյանն այսօր կուրախանա. Ազգային ժողովում գողական «ռազբորկա» էր, որի ընթացքում տուժեց Մարուքյան Էդմոնը: Սակայն սա այն...

Անգլիացին իր խոսքն ասաց, սպասենք Манька-облигация-ի պատասխանին

Անգլիացին իր խոսքն ասաց, սպասենք Манька-облигация-ի պատասխանին

Մայիսի 6, 2020


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող լայնածավալ խտրականությունները պետք է դադարեցնել։ Այս մասին հայտարարությամ...

Փաշինյան Նիկոլի պառլամենտական երջանկության առիթով

Փաշինյան Նիկոլի պառլամենտական երջանկության առիթով

Մարտի 25, 2020


Փաշինյան Նիկոլի երեկվա խստացումները, որոնք փաստացի պարետային ժամ են սահմանում, չեմ կարող գնահատել, քանզի համաշխարհային պանդեմիա...

Մարուքյան Էդմոնին գոյություն չունեցող վտանգ է սպառնում

Մարուքյան Էդմոնին գոյություն չունեցող վտանգ է սպառնում

Փետրվարի 25, 2020


Վատ բան է պատահել Նոր Հայաստանում՝ սպառնացել են Մարուքյան Էդմոնին: Դրանից հետո էլ ավելի վատ բան պատահեց՝ գլխավոր դատախազություն...

սիմոնյան ալենն ընդդեմ Մարուքյան Էդմոնի

սիմոնյան ալենն ընդդեմ Մարուքյան Էդմոնի

Փետրվարի 19, 2020


Օրերս սահմանադրական փոփոխությունների հետ կապված խորհրդանական հակաօրինական քննարկումների ժամանակ լուսավոր Մարուքյան Էդմոնը նորից...

Փաշինյան Նիկոլի մուրազը պետք է հարամ անել

Փաշինյան Նիկոլի մուրազը պետք է հարամ անել

Փետրվարի 7, 2020


Փաշինյան Նիկոլն Ազգային ժողովում այսօր ունեցավ իր խայտառակ կյանքի ամենահակաիրավական, ամենահակապետական ու հակազգային ելույթը: Ան...

Մարուքյան Էդմոնի լեգիտիմությունը ճիշտ չեն պատկերացնում

Մարուքյան Էդմոնի լեգիտիմությունը ճիշտ չեն պատկերացնում

Հունվարի 24, 2020


Փաշինյան Նիկոլի խմբակցության կարապետյան մարիան չսիրեց Մարուքյան Էդմոնին, որին պատժել է աբաջյան գոհարի մարդը` սանկցիա կիրառելով:...

Փաշինյանականները թքում են Ռուսաստանի կերակրող ձեռքի մեջ

Փաշինյանականները թքում են Ռուսաստանի կերակրող ձեռքի մեջ

Հոկտեմբերի 26, 2019


Մոսկվան պատրաստվում է Երևան ուղարկել բողոքի նոտա հայկական կողմից Ռուսաստանից զենքի մատակարարման մրցույթը տապալելու պատճառով։ Խո...

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Հոկտեմբերի 13, 2019


Գարեգին Նժդեհը հայ դասական ռուսատյացության հիմնադիր գաղափարախոսն է, իսկ ռուսատյացությունն այն քիչ բաներից է, որն ի զորու է վերա...

Մարուքյան Էդմոնն է՞լ է հոմոսեքսուալիստ

Մարուքյան Էդմոնն է՞լ է հոմոսեքսուալիստ

Սեպտեմբերի 9, 2019


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Մարուքյան Էդմոնն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագո...

Մարուքյան Էդմոնն ընդդեմ Փաշինյան Նիկոլի կադրերի

Մարուքյան Էդմոնն ընդդեմ Փաշինյան Նիկոլի կադրերի

Մայիսի 13, 2019


«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Մարուքյան Էդմոնը հետաքրքիր գրառում է կատարել՝ Փաշինյան Նիկոլի գևորգյան դավթի կապակցո...

Դասալիք ցռանների սիրտը «Իսլամական պետություն» է ուզում

Դասալիք ցռանների սիրտը «Իսլամական պետություն» է ուզում

Փետրվարի 20, 2019


Մարուքյան Էդմոնն ու բաբաջանյան արմանը կամ կատաղել են, կամ ցնդել: Մարուքյանը գրել է իր էջում. «Պատգամավոր Արման Բաբաջանյանի առաջ...

Խայտառակ տիտանների պայքարը հանուն հայ ժողովրդի

Խայտառակ տիտանների պայքարը հանուն հայ ժողովրդի

Փետրվարի 14, 2019


Մարուքյան Էդմոնն ասում է. «Արայիկ Հարությունյանն ինձ ասում է՝ դուխով, ինքը էդ որտե՞ղ է աչքի ընկել դուխով, բանակո՞ւմ, թե իրենց թ...

Մարուքյան Էդմոնը հայրենասիրաբար մտահոգված է սխալ ուղղությամբ

Մարուքյան Էդմոնը հայրենասիրաբար մտահոգված է սխալ ուղղությամբ

Փետրվարի 4, 2019


ԼՀԿ խայտառակությանը պետք է հանդիպում կազմակերպել ՀՀ ոստիկանության պետի հետ և պարզել, թե ինչպես և ինչ լծակներով է Մարուքյան Էդմո...

Ի՞նչ արժե բանակի լոյալությունը

Ի՞նչ արժե բանակի լոյալությունը

Դեկտեմբերի 24, 2018


Մի քանի հազար սպաների ու ենթասպաների վարկեր կվերակառուցվեն: «Որոշման իմաստը այդ վարկերի տոկոսադրույքը մինչև կիսով չափ կրճատելն ...

Տիտանների պայքար

Տիտանների պայքար

Դեկտեմբերի 15, 2018


Նոր Հայաստանը երկու խայտառակություն ժառանգեց Հին Հայաստանից` Ուրիխանյան Տիկոյին ու Մարուքյան Էդմոնին: Սրանք երկուսն էլ չկայացած...

ԱՄՆ-ը խափանում է Հայաստանի և Ռուսաստանի գործարքը բուլղարական զենքի մատակարարումներո՞վ

ԱՄՆ-ը խափանում է Հայաստանի և Ռուսաստանի գործարքը բուլղարական զենքի մատակարարումներո՞վ

Դեկտեմբերի 13, 2018


Երկրորդ ամիսն անընդմեջ Բուլղարիայից սպառազինություն են հասցնում Հայաստան։ Բելառուսական ավիաընկերություններից մեկի Իլ-62 բեռնատա...

Մարուքյան Էդմոնին ընդդիմադիր են նշանակում

Մարուքյան Էդմոնին ընդդիմադիր են նշանակում

Դեկտեմբերի 10, 2018


Այսօր հայտարարություն է տարածել ՀՀ Աժ ընտրություններին մասնակցած և ընտրական շեմը հաղթահարած՝ հայաստանյան իրականության մեջ ամենա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ