Սովորական խայտառակություն

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հոկտեմբերի 24, 2017
Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի վերաբերյալ ոչ միայն բուռն քննարկումներ ծավալվեցին, այլև նույնիսկ բողոքի ցույցեր եղան: Ուսանողության մի հատվածը կտրականապես դեմ էր տարկետման իրավունքի վերացմանը և համոզված, որ դա կհարվածի երկրում կրթության մակարդակին ու գիտության զարգացմանը: Սրան հակակշիռ մյուս թևն էլ պնդում է, որ ծառայությունը խոչընդոտ չի կարող հանդիսանալ, և զինվորական պարտքի կատարումը առաջնային խնդիր պիտի դիտվի: Հենց վերջին տեսակետի կողմնակիցներից մեկն էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է: Եվ թերևս հարգանքով վերաբերվեինք սեփական կարծիք ունենալու նրա իրավունքին, եթե Սարգսյանն իր դիրքորոշումը չհարստացներ հավելյալ մեկնաբանություններով:


Նա մասնավորապես հետևյալն է ասում. «Չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր հանուն չծառայելու պետք է գնան՝ կրթություն ստանան: Այդ կրթությունն էլ կրթություն չէ, այդ «պաշտպանած» դիսերտացիայով թեկնածուին էլ արդեն ծիծաղով ենք վերաբերվում: Էն, որ ասում են` գիտությունների թեկնածու, հումորով և ծաղրով եմ վերաբերվում, հատկապես, որ մի-երկու բառակապակցությունով փորձում են ցույց տալ, որ մտավորական են կամ մինիմում պաշարներ ունեն դրան մոտիկ»,- ասում է նա:


Կիրթ, գիտական փորձ ու վաստակ ունեցող մարդկանց հանդեպ Ալիկ Սարգսյանի արհամարհական վերաբերմունքի պատճառները կարելի է հասկանալ: Կան այդպիսի մարդիկ, ովքեր սիրում են չարախոսել խելոքներին` իրենց տգիտությունը թաքցնելու համար: Մյուս կողմից էլ հեշտ է կռահել, թե Սարգսյանը հատկապես որտեղ է հանդիպում նման կեղծ կոչումներով, դիսերտացիաներով ու գնված դիպլոմներով մարդկանց: Մեր հանրությունը անուն առ անուն գիտի բոլոր այդ «դոկտորներին», «ակադեմիկոսներին», «պրոֆեսորներին», երկու տարում երեք բուհի դիպլոմ ստացողներին, և նրանք գրեթե բոլորն էլ Սարգսյան Ալիկի գործնական և ընկերային շրջապատից են:


Բայց եթե խոսքը հասել է դրան, մի երկու բառ էլ մեր դժգոհ պատգամավորի մասին ասենք: Ալիկ Սարգսյանի կենսագրության մեջ գրված է. «Մի շարք գիտական հոդվածների և մենագրության հեղինակ է»: Այս տողն ընթերցելիս մեր ծիծաղն իսկապես եկավ: Տեսնես նրա ծիծաղն էլ է գալիս կամ, ինչպես ինքն է ասում, սեփական անձին հումորով և ծաղրո՞վ է վերաբերվում: Եթե դեռ չի ծիծաղում, հիշեցնենք նրան, որ ինքը նաև Անանիա Շիրակացու և Ներսես Շնորհալու մեդալներով է պարգևատրվել` հաստատ չիմանալով, թե Շնորհալին ու Շիրակացին ովքեր են: Իսկ սա արդեն հաստատ համընդհանուր ծիծաղ պիտի հարուցի:






Դիտումների քանակ 50020


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բանակի գլխին փորձանք է դարձել

Բանակի գլխին փորձանք է դարձել

Հուլիսի 31, 2018


Մի հիմար քարը գլորեց ձորը, հազար խելոք չկարողացան հանել: Այս հանրահայտ ասույթը հիմա ավելի հաճախ են հիշում պաշտպանության նախարար...

Կարևոր և անկարևոր զինվորները

Կարևոր և անկարևոր զինվորները

Հուլիսի 12, 2018


Նիկոլի որդուն բանակ տանելու հերոսական դյուցազներգությունից հետո իր բնական հունը թևակոխեց ամառային զորակոչը: Իսկ բնականն, ինչպես...

Իսկ Ալիկը գաղափարական է

Իսկ Ալիկը գաղափարական է

Հունիսի 6, 2018


Ազգային ժողովի պատգամավորներ Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը և Սամվել Ալե...

Պետք էր սխալ գտնել` գտան

Պետք էր սխալ գտնել` գտան

Ապրիլի 13, 2018


Ցանկացած ընկերություն կերազի բանակի հետ պայմանագիր ունենալ և նրան մատակարարել զինված ուժերի կարիքների համար օգտագործվող արտադրա...

Մովսես Հակոբյանը «մատնեց» նախարարին

Մովսես Հակոբյանը «մատնեց» նախարարին

Ապրիլի 2, 2018


ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ մեր բանակը ոչ...

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Ապրիլի 2, 2018


Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմից ք...

Դեռ քանի՞ ական պիտի պայթեցնեք

Դեռ քանի՞ ական պիտի պայթեցնեք

Մարտի 9, 2018


Այն, որ բանակի ղեկավարման համակարգում ինչ-որ բան այնպես չէ, այլևս ապացուցման կարիք չի զգում: Այս կառույցում ժամանակ առ ժամանակ ...

Ալիկը կանխատեսում է երկրի վախճանը

Ալիկը կանխատեսում է երկրի վախճանը

Փետրվարի 28, 2018


Հանրապետական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր մասնակցեց Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությանը, բ...

Ալիկ Սարգսյանը գնում է հեղափոխության

Ալիկ Սարգսյանը գնում է հեղափոխության

Փետրվարի 21, 2018


Ալիկ Սարգսւանն իր կյանքով չի ներում նախագահ Սարգսյանին: Թե որն է այդ հակաքրիստոնեական վերաբերմունքի պատճառը` հայտնի չէ, դա թողն...

Սերժ Սարգսյանի վերջը կտա միայն Ալիկ Սարգսյանը (կամ հակառակը)

Սերժ Սարգսյանի վերջը կտա միայն Ալիկ Սարգսյանը (կամ հակառակը)

Փետրվարի 20, 2018


Նախագահ Սարգսյանը հանճարեղ կադրային որոշումների հեղինակ է, 2008-ին նա «կուլտմասսավիկ» Ալիկին նշանակեց ՀՀ ոստիկանության պետ: Նշե...

Ուսանողներն արդեն պարտվել են

Ուսանողներն արդեն պարտվել են

Դեկտեմբերի 20, 2017


«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը սկզբում դասադուլ հայտարարեց` պայքարելով բուհերում տարկետման իրավունքի վերացման դե...

Ո՞վ է հիվանդ, զինվո՞րը, թե՞ համակարգը

Ո՞վ է հիվանդ, զինվո՞րը, թե՞ համակարգը

Դեկտեմբերի 13, 2017


Զինապարտության հետ կապված հասարակության անհանգստություններին պատկան մարմինները մշտապես արձագանքում են, թե օրենքը լիովին կարգավո...

Բաղմանյանին դուրս են գրում

Բաղմանյանին դուրս են գրում

Դեկտեմբերի 5, 2017


Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին հայտնեց այն մասին, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկա...

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Նոյեմբերի 13, 2017


Տարկետման վերացման օրենսդրական նախագծին դեմ ուսանողներն այսօր նորից դասադուլ սկսեցին: Երևանի պետական համալսարանի մոտից դասադուլ...

Եկեղեցու ընդդիմադիրը

Եկեղեցու ընդդիմադիրը

Հոկտեմբերի 27, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» չարչրկված օրենքի նախագիծի աքիլլեսյան գարշապարերից մեկն էլ դարձավ հո...

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017


Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտող...

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Հոկտեմբերի 25, 2017


Ազգային ժողովում «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծին ամենաբուռն կերպով ընդդիմանում է «Ելք» դաշի...

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հոկտեմբերի 25, 2017


Այսօր խորհրդարանում շարունակվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը` ջրի երես...

Սխալ բառերը սխալ թվեր են ծնում

Սխալ բառերը սխալ թվեր են ծնում

Հոկտեմբերի 24, 2017


«Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը, որն այսօր քննության էր առնվում Ազգային ժողովում, բազմաթիվ խնդրահարույց դրույթներ ուն...

Նոր եկամտաբեր բիզնես դասալիքներից

Նոր եկամտաբեր բիզնես դասալիքներից

Հոկտեմբերի 19, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ Ազգային ժողովի վավերացմանն էր ներկայացվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայությ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ